ասք կանչելու մասին

ինչպես մարդուն կանչեն, տեխնիկապես իրա իրավունքն է։

այսինքն իրա անունը։ հիմա։ ժամանակակից տեքնոլոգիաների դարում։

մարդը ունի անուն, որը իրան տվել են ծնողները։ ասենք առանց իրան հարցնելու։

հետո նա ունենում է կամ չի ունենում մականուններ, որոնք իրան տվել է հասարակությունը, որոնք նա վաստակել է։

հետո նա մտածում ա իրան մի քանի մականուն ինտերնետների համար, ու դրանցից մեկը հաճախ դառնում է հիմնական։

ու լիքը մարդ սկսում ա ճանաչել իրան այդ իրա մականունով։

ու իմ լեզուն չի պտտվում ասել Սաթենիկ, երբ ես գիտեմ Սատանիկին ։Ճ

ու ինձ դուր ա գալիս երբ տեխնիկապես մարդիկ իրանք են ընտրում ինչպես իրանց անվանեն։

ու տենց