Ինչը դուր եկավ՝ կազմակերպիչները ոչ մի խտրականություն (սեռի, մաշկի գույնի, պաշտոնի) չէին անում ոչ վարչապետի, ոչ էլ այլ մասնակիցների նկատմամբ։
Ինչը նույնպես դուրս եկավ՝ ոչ մի խտրականության պահանջ չի եղել նույն վարչապետի կողմից։
Ու ասենք ես իրա խոսքին զուգահեռ 114 լսարանում Ինֆերնոի մասին պրեզենտացիա էի անում։ Ու մի տաս տասնհինգ հոգի լսող կար։
Նաև հավանեցի գրատախտակի վրայի tigransargsyan{.lj-user} ԿՄ-ական նշանը։
Սակայն ինչ որ անհամ հետո ջնջեց ու տեղը գրեց՝ «ՀՀ վարչապետ»։ Թե չէ մեկը կար չգիտեր հա՞։ Ինքը վարչապետը իրա բլոգում հայտարարել ա որ գալու ա բարքեմփի։
Ստեղ հիշվում ա Միլոշ Ֆորմանի խոսքերը՝
The worst evil is – and that’s the product of censorship – is the self-censorship, because that twists spines, that destroys my character because I have to think something else and say something else, I have to always control myself.
Milos Forman
Կամ Շվարցի դրակոնը։ Մի ստեղծեք էլի դրակոն աթ լիսթ որտեղ ինքը իրան չի դնում դրակոնի տեղ։
Ու հավես էր վարչապետին տեսնել բարքեմփի թվիթերի ափդեյթների ֆոնին որտեղ րիլթայմ մեկնաբանում էին մարդիկ իրա խոսքերը ու ի դեպ չդրական բաներ էլ էին գրում։ Լավ էր։ Ու ամբոխի մեջ հանգիստ զրուցելուց մարդկանց հետ։ Որովհետև չեր վախենում իրանցից։ Կամ ցույց չտվեց որ վախենում ա ու զրուցեց։
Ու եթե դա փիառ ակցիա էր ապա այն հաջողվել ա։