պատմություն Նունեին լայնածավալ պատասխանելու մասին

այդքանը քի՞չ ա։

ես դեմ եմ քանդելուն։

  1. փող։ մենք այդքան փող չունենք, որ թույլ տանք մեզ քանդել, հետո կառուցել։

պարզապես կառուցելն ավելի էժան ա։

մենք նաև այդքան փող չունենք, որ համակարգչային ծրագրային ապահովման համար վճարենք։

Երկու դեպքն ել համարում եմ անխնայ շռայլություն և անթույլատրելի շքեղություն։

  1. Մենք չունենք այլ բացոթյա դահլիճ։ Մենք ունենք այլ եկեղեցիներ։

Ունեցածդ չգնահատելը՝ սպառողականության ամենահիմնական նշաններից ա։

Մենք, ի դեպ այլևս չունենք այն ունիկալ ակադեմիայի շենքը, որը քեզ, Նունե, հավանաբար ծանոթ է որպես Հաճարյանի անվան լեզվի ինստիտուի շենք։ Այն արդեն կար, ու ունիկալ էր։

Իսկ եկեղեցիներ մենք ունեինք։

  1. Քանդելը՝ կոմունիստական մոտեցում է։ «разрушим до основания, а потом, мы свой, мы новый мир построим…» Այդ երգը քեզ ծանո՞թ է, սիրուն ջան։

Ես նենց վշտանում եմ, երբ ինձանից երիտասարդ սերունդի մոտ նկատում եմ կոմունիզմի ու «հին բարի ժամանակների» նոստալգիա։ Երեխեք, դուք էն ժամանակ ապրե՞լ եք, ի՞նչ գիտեք ոնց էր։

Հա, վատսունականների նկատմամբ նոստալգիա նույնպես չեմ հասկանում։ Դուք էն սերունդը չեք, դուք այս սերունդն եք։ Ապրեք հիմա և այստեղ։ Ոչ ապագայում ու ոչ անցյալում։ Բոլորը անցյալում են ապրում, այդ պատճառով հասարակությունը ծեր ա ու հիվանդ, ու օդնոկլասնիկների ֆենոմեն ունենք, չնայած այն կհաղթեր «ամենատգեղ դիզայնով սայթ» մրցույթում։

Մենք հիմա ունենք այս Երևանը։ ոչ այն ինչ կար առաջ, այո։ Ու պետք է գնահատել այն ինչ ունենք։

Իսկ դու երբևէ չե՞ս ափսոսել, որ մեր մոտ մինչ քրիստոնեական շրջանից մնաց միայն Գառնիի տաճարը։ Ենթադրում եմ, որ շատ ավելի արտահայտիչ և տպավորիչ տաճարներ պիտի մնացած լինեին, եթե իրանք չքանդվեին, եկեղեցիները հենց իրանց տեղում կառուցելու համար։

Տարբերությունը այն է, որ եթե Կոնստանտինը թույլատրել եր քրիստոնեությունը, ապա Տրդատը հարկադրել է կրոնը փոխել։ Ակնհայտ է ինչու՝ Հռոմը քիչ թե շատ ժողովրդավարական պետություն էր, և «հռոմեական իրավունքը» մինչ օրերս գործում է։

Այ դու հիմա Թիֆլիսում ես, սիրուն ջան։

Ու վստահ եմ որ դուրդ գալիս է քաղաքի զանազանությունը։ Համաձայնվիր, որ Թիֆլիսը իր ունիկալ դեմքը կկորցներ, եթե հին տները, ասենք, Լեսելիձեի վրա ավիրվեին, իսկ տեղը նոր շենքեր կառուվեին։

Իսկ հիմա պատկերացրու որ քեզ պետք է պատմական ֆիլմ նկարահանել։ Ո՞րտեղ ես նկարելու, Երևանու՞մ։ Օրինակ, պետք է հայկական առաջին հանրապետության մասին նկարես։ Առաջին խորհրդարանը ցույց տաս։ Վաաաաայ, ուպս։ Իսկ այն նենց ա ձևափոխած որ ֆսյո։ Էլ ձև չի այդ շենքը օգտագործել։

Գիտե՞ս, Ցյուրիխում, սիրուն ջան, հին քաղաքը ինչ վատ վիճակում ա։ Կիսափթած հոտած շենքեր են։ Իրանց մեջ էլ վարձելը շատ էժան ա։ Բայց իրանց քանդող չկա։ Ինչու՞ – որովհետև զբոսաշրջիկները որ գալիս են՝ ոչ միայն տաճարներով են ֆռֆռում, այլ քաղաքով։ Իսկ քաղաքը՝ դա է։ Հին քաղաքը։ Իսկ այդ հին և նեղ քաղաքի փողոցներով պտտվելն է որ հավես է։ Նույնիսկ եթե այդ շենքի առաջին հարկը խանութ է կամ բառ, տեսքը անփոփոխ է մնացել։ Ու փորձի մեկը դրսից մի բան փոխել։

Իսկ նոր բաներ կառուցվում են։ Ու կենտրոնից դուրս, քանի որ կենտրոնական ինֆրաստրուկտուրան ռետինե չէ։

Մեքենաները ո՞նց անցնեն այդ նեղ փողոցներով։ Մեքենաների մուտքը ընդհանրապես շուտով արգելելու են քաղաքի կենտրոն։

  1. ես դեմ եմ քաղաքի կենտրոնում խիտ խիտ կառուցելուն։

կենտրոնը առանց այդ էլ չափազանց ծանրաբեռնված է։

զարգացնել պետք է ծայրամասերը։

Կենտրոնում արդեն կա մի քանի եկեղեցի (սուրբ սարգիս, կաթողիկե, լուսավորիչ, զորավոր)

Իսկ Ավանու՞մ։ Իսկ մասիվու՞մ։ Իսկ մասիվի հավատացյալ/կրոնապաշտ բնակիչը ինչո՞վ է լավ կենտրոնի բնակչից, որ կենտրոնի բնակչի քթի տակ այդքան եկեղեցի լինի, իսկ իրա տան մոտակայքում չլինի։ Այ Բանգլադեշում այդ դատարկ տեղը սարքեցին՝ ապրեն։

  1. Ես դեմ եմ երբ օրենքը խախտվում է։

Եթե ինչ որ բան քանդվում է, ապա դա պետք է շատ լուրջ պատճառաբանություն ունենա։ Ասենք, կուկուրուզը այդ պատճառաանությունը ուներ՝ այն ավարիյնի շենք էր։ Իրա մեջ գտնվելը վտանգավոր էր։

Իսկ դահլիճը պետության կողմից պահպանվող շենքերի ցուցակի մեջ էր։ Ո՞նց ես կարծում հանկարծակի՞ է հայտնվել այդ ցուցակում։ Ո՞նց ես կարծում, ո՞վ է ավելի լավ հասկանում, որն է ճարտարապետական արժեք՝ դու – թե ճարտարապետները, որոնք աննախադեպ մասշտաբով միավորվել են ու պնդում են որ այդ շենքը քանդել չի կարելի։

Ի դեպ, ես կարծում եմ, որ ես ճաշակ ունեմ։

Ու ճաշակին ընկեր չկա արտահայտությունը սխալ արտահայտություն է։

Ու եթե դու, Նունե, կարծում ես, որ դահլիճը գեղեցիկ չէ, ապա ես կարծում եմ, որ դու ճաշակ չունես։

Փրուֆլինկ

  1. Դու կասես՝ եկեղեցին ավելի մեծ արժեք ունի, քան դահլիճը։

Կրկին դա չի պատասխանում այն հարցին ինչու պետք է որևէ բան քանդել կոմունիստների լավագույն տրադիցիաներով։ Եվ հիշեցնեմ, որ եկեղեցին, մայր աթոռը, պետության հետ կապ չունի։ Եկեղեցին ու պետությունը տարբեր են, և եկեղեցին է որ պետք է ենթարկվի օրենքներին բոլորի պես։

Այսպես, ի դեպ, Նորվեգիայում աշխատում են կանայք տերտերներ։ Գիտե՞ս ինչու։ Որովհետև եկեղեցին պարզապես գործատու է։ Էդ ի՞նչ ձև էր, դիսկրիմինացիա անել աշխատողին ըստ սեռի։

Ու այո, կրկնում եմ, աշխարհիկ պետություն է մեր պեետությունը, ազատ, ժողովրդավարական։

Հիմա եկեղեցու մասին՝

1.ՕԿ, եթե այդքան են ուզում հենց այդ տեղում կառուցել, ապա ինչու՞ կինո Մոսկվայի հետևի մեեեեեծ տարածքը, որը այ այստեղ երևում է, չեն օգտագործել, այլ վաճառել եսիմ ում։ Այդ տեղում գոնե եկեղեցին չորս կողմից կերևա։ Իսկ ամառայինի տեղը երկու կողմից պատեր են, չի երևա այդ եկեղեցին։

Նույնիսկ Զորավորը որ բակ մտնես՝ երևում է, ազատ տարածություն կա, որ երևա։

  1. Շատ հավես կլինի եկեղեցու տակով մետրո անցնելիս, որ շենքը դողա, և ասես դժողքից ձայները հիշեցնեն մեղավորներին սպասող ապագայի մասին։ Տենց մարդը աղոթում է, իսկ դժողքից իրան ձեռի հետ վախեցնում են։

  2. Նունե ջան, քեզ հարց։ Եթե դու ունես լավ հարաբերություններ ինչ որ տղայի հետ, առանց իմանալու այլ տղայի, նույնիսկ իրա ֆոտոն չտեսնելով, նույնիսկ իրա մի տող չկարդալով, կթողնե՞ս կգնաս էն մեկին կապելու։

Բա նույնը չի՞։ Դու չգիտես ինչ տեսք կունենա նոր եկեղեցին, դու չգիտես ոչ մի բան, բայց դու պատրաստ ես քանդել այն ինչ ունես, ու որը փաստորեն չես գնահատում։

Հա, ու ի դեպ․ ես անձամբ անցյալ տարի շատ եմ գնացել ամառային դահլիճ։ Հրաշալի համերգային ծրագիր էր, Տիգրան Համասյանից և Նեյչա Ռոքս համերգներից մեծ բավականություն եմ ստացել։

ու տենց

պիտակներ՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ