պատմթյուն իմ առաջին ֆոտո ցուցահանդեսի մասին

երեկ չառաջորը նվարդը ինձ ասում ա չատում, ապե, կապնվի տաթեևիկի հետ ցուցահանդեսի համար։ Ու համար ա թողնում։

Ի՞նչ ցուցահանդես՝ մտածում եմ։ Ի՞նչ Տաթևիկ, առավել ևս։

Ու քանի որ գործ կար անելու չզանգեցի, իսկ հետո մոռացա։

Հաջորդ օրը կրկին գրում ա չատում՝ զանգեցի՞ր։ Արդեն շաբաթ էր, ազատ էի։

Ու ես եկա, տեսա, սքրոլ արեցի վերև, համարը տակավին երևում էր, ու զանգեցի։

– Տաթևի՞կ

– Նորա՞յր։ Դու՞ք եք։ Մենք ձեզ ինչքա՛ն ենք փնտրել։

– Ի՞նձ

– Հա, ցուցահանդեսի համար։

– Ի՞նչ ցուցահանդես։

– Դուք նկարներ եք ուղարկել, չէ՞։ Ցուցահանդեսի համար «ւնդերգրաւնդ»։

– աաաա։ Ուղարկել եմ։

– Դուք կոնտակտները չեք ուղարկել, իսկ մենք չէինք կարող ձեր հետ կապնվել։

– Դե մտածեցի մեյլը ունեք՝ հերիք ա։

– Չէ, ինտերնետի հետ հարցեր կային։ Հիմա երկու ժամից ցուցահանդեսը սկսվում է, դուք մի ժամվա ընթացքում պետք է բերեք նկարները, որ հասցնենք կախել։

– ՕԿ – ասացի ես – ու վազեցի։

Ու ես հիշեցի որ իրոք ուղարկել եմ։ Ինչ որ քիչ թե շատ «անդերգրաունդ» թեմային մոտիկ էր, ուղարկել էի։

Ընդ որում, սա առաջին անգամն էր, որ ես որոշեցի մասնակցել որևէ այդպիսի միջոցառմանը։ Ես երկու անգամ մասնակցել եմ կինոթառատոնների, բայց երկու անգամ էլ ինիցիատիվան իմը չէր։ Այսինքն՝ առաջին անգամ տուն զանգել ասել էին, ֆիլմդ կբերես։ Այն եզրափակում էր հայկական կարճամետրաժների ցուցադրությունը։ «Փրայվաթ Լուք 2000» փառատոնն էր։ Հովիկի կազմակերպած։ Նարինե Ջրբաշյանը ինձ գիտեր, ֆիլմս տեսել էր, ու հիշեց։

Իսկ երկրորդ անգամ, երբ յութուբը բացվել էր, դե ինքներդ եք հասկանում, առաջին գրանցվողներից էի։ Որ norayr հաշիվը իմը լինի։ Ու լցրեցի այս ֆիլմը։

Ու տասնհինգ րոպե անց ստացա ՍվանսեաԲեյՖիլմՖեստիվալի տնորենից նամակ, որ իրան շատ ա դուր եկել ֆիլմը, ու իմ համար մասնակցությունը անվճար է։

Ինձանից հասնում էր միայն ֆիլմը գրել դվդի վրա ու ուղարկել։ Հետո նա ինձ գրեց, որ դու մի ասացուցադրվել ա, ու նոմինեյթ ա եղել։

Փաստորեն։

Հետո տենց եղել ա ասում էին, Իրանում մեր ֆիլմերի ցուցադրություն ա լինելու, մի բան գրի, տանենք։ Ոչ հավես կար ոչ էլ ժամանակ։ Հետո վոոբշե թարգեցի ֆիլմեր նկարելը։

Ասենք էս հունվարին ուզում էի ֆոտոներից վիդեո դայջեսթ հավաքել, քանի որ հին Պրեմյեր 4.2-ը վերջապես նորմալ վայնի տակ աշխատեց։ Այսինքն լինուքսում։ Բայց մեկ օր աշխատելուց հետո հավաքել էի երեսուն վայրկյան, ու հասկացա որ չէ, ես արձակուրդի ժամանակ էլի պլաններ ունեմ՝ ինչ որ ծրագիր շարունակել, ինչ որ բան գրել։ Ու տենց չեմ ձգի։ Իսկ ֆոտո դայջեստը ֆիլմ էլ չէ ֆիչա, որ չափսոսամ իրա վրա ժամանակ ծախսել։ Ու ոչ միայն չավարտեցի, այլ և հասկացա որ այն, որ ինչ որ բան նկարելու եմ կամ հավաքելու՝ պատրանք ա լրիվ։ Պարզապես ժամանակ չեմ ունենա, ու հավես, այդքան տարած/ծռված չեմ դրա վրա, որ սաղ երեկոները, ու ուիքենդները դրանով զբաղվեմ։ Ես հանգստանալ ել եմ ուզում, տուսվել ել եմ ուզում, կարդալ ել եմ ուզում, զբոսնել ել եմ ուզում։

Իսկ ֆոտոն այդքան ռեսուրս(օպերատոր/մոնտաժ/րեկվիզիտ/դերասաններին համոզել օրեր շարունակ սաղ թողած աշխատել ձրի/ձայն գրել) չի պահանջում։ Այսինքն իմ ոճը նկարելու, տենց մի տեսակ վուայերիստական։ Երբ հատուկ ոչ ստուդիա եմ վերցնում, ոչ մոդել։ Պարզապես միշտ դոշիս գցած ա, կամ ձեռիս տակ ա խցիկը, ու երբ քիչ թե շատ հետաքրքիր բան եմ տեսնում, չխկցնում եմ։ Այդ պատճառով էլ Էլիոտ Էրվիտն ա իմ ամենասիրած ֆոտոնկարիչը, ինքը շատ ինձ նման ա աշխատում։ Հա Էլի ժամանակ պահանջում ա, որ նստեմ, մշակեմ, որ դասակարգեմ։ Այդ նույն ցուցահանդեսի համար, իրականում երեք օր ու գիշեր նստել էի, քանի որ լիքը նկարներ կան, բայց չգիտեմ որը որտեղ ա։ Ու փնտրում էի, մի երկուսի վրա նույնիսկ աշխատել եմ։

Հա, ուրեմն, կրկին պրոբլեմ էր այդ ֆոտոները գտնել։ Ամենահեշտը մեյլից քաշելն էր, քանի որ ընտրածները ուղարկել էի։ Հետո պետք էր իրանց տեղավորել մակսիմում չորս հատ Ա4 թղթի չափսով։ Կարելի էր մեկ, կարելի էր լրիվ ու շատ փոքր։

Էդ րոպեին մտավ -ը։ Չորս հատ աչորս տվեցի ձեռը, խնդրեցի տանը եղած սթենսիլի ստվարաթղթից իրանց չափսով մի բան կտրի։ Առաջին պատահած Ա4-ները, պարզվեց՝ բանաստեղծություններն էին։ Հետո արագ արագ վազեցինք տպելու, հազար հարյուր դրամ նստեց։ Երկու սոսինձ մատիտ՝ երեք հարյուր դրամ։ Հետո իմացա կային մարդիկ տաս անգամ շատ էին ծախսել։

Ու այդ նկարները կախած էին փաստորեն։

Փաստորեն, ես առաջին անգամ նկարներս պատին կախած տեսա։ Ու հասկացա, որոնք են անմիջապես հայացք գրավում։ Ու էդ հավես էր։

Հիմա գիտեմ, որ արժի տպել, ու պատերիս, բացի վարպետների նկարներից իմ ֆոտոներն էլ կախեմ։ Առաջ ձեռս չեր գնում իրանց կողքը, բայց հիմա գիտեմ, որ պետք ա նայել ոնց են երևում։ Կարելի ա մի քիչ հեռոի կախել, կամ այլ սենյակում։

Ինձ նաև դուր եկավ Նանե Վարդանյանի նկարը։ Գանձասարի մոտ էր, այսինքն այդ ժամանակ դեռ չգիտեի, որտեղ էր։

Ձորի մոտ աթոռներ են շարած, իրանց վրա մարդիկ են նստած ու նայում են սարերին։ Իսկ կողքը շուն է, էլի իրանց հետ նայում է։

Այդ մի նկարն էր։

Ու Լուսիկ Կիրակոսյանի նկարներն էին լավը, ինձ մոտիկ էին։

Հա, ու պետք ա մրցանակաբաշխություն լիներ։

Ժյուրիի մեջ, պարզվեզ Սվետան էր, Բոգոմոլովա։ Դեռ մինչ ցուցահանդեսի սկիզբը իրան տեսա, մոտեցա, բարևեցի։ Հարցրեցի, արդյոք մասնակցում ա։ Ասեց չէ, ժյուրիի անդամ եմ։ Իսկ Վահրամը սկսեց իրան թարգմանել իմ հայերեն ասածները՝ թե բա նա ծանոթ ա փնտրում ժյուրիյում, որ իրան առաջ գցեն։ Ես էլ այդ խաղը շարունակեցի, ասացի՝ գիտես, այնտեղ ինչքան ճանճ ու ծաղիկ կտեսնես՝ սաղ ես եմ։ Ես սիրում եմ ճանճեր և ծաղիկներ նկարել։ Առավել ևս ճանճերին ծաղիների հետ միասին։ Սվետան ասաց՝ տենց ազնիվ չէ, ու գնաց։ Այսինքն չհասկացավ, որ կատակ ենք անում։ Մտածեց, իրոք ժյուրիյում ծանոթ եմ փնտրում։ Իսկ ճանճեր և ծաղիկներ նկարած չկամ բնավ։

Հա, իսկ մրցանակաբաշխություն չեղավ։ Ասացին, որ որոշել են մի քանի հոգու անհատական ցուցահանդես կազմակերպել։ Ու իմը նույնպես։

Ու Նանե Վարդանյանինը նույնպես։ Ու հետո ժյուրիի գլխավորը, Ուանգը, Հոլիվուդից, ինձ մոտեցավ, ասաց, որ իմ նկարները իրան լիքը դզել էին, որ առանց պրետենզիայի են, ու էլի լավ բաներ։

Տակ շտո, ես առաջին անգամ ֆոտո ցուցահանդեսի էի, ու հաղթել եմ։ Ու կայֆ ա։ Ու տենց։

Իսկ ցուցահանդեսը այս երկու օրը բաց ա, ուրեմն պոլիտեխնիկի դիմացը, «հալեպ» խանութի հենց կողքը, գրադարանի շենքում ա։

_ու տենց _

պիտակներ՝ չարաճճիութիւնն յաջողուեց  ֆոտո