պատմություն սպառողությունը չսպառողությունից տարբերելու մասին 2

էս քանի օրը փոստ էի գրել սպառողականությունը չսպառողականությունից տարբերելու մասին։

Հետո էլի մտածում էի։ Ասենք, Հաուս նայելուց, զգում եմ, որ նա ձգտում է փորձել շատ բաներ: Բայց այդ ձգտումը գրեթե երբեք չի նշանակում, որ նա ցանկանում է ունենալ։ Նա մտնում է զանազան դերերի մեջ։ Բայց այդ ժամանակ չի ունենում, անում է։ Ինչ որ բաները իրան դուր չեն գալիս, ու երևի էլ չի փորձի։

Նա չի ցանկանում ունենալ լավ կիթառ, նա ցանկանում է նվագել։ Նա ձեռք է բերում կիթառ որ նվագի։ Նա ձեռք է բերում մոտո, որ քշի։ Մոտավորապես նույն բանը ես գրել էի, ասելով, որ արժեքազրկվում ա այն ամենը, ինչ ձեռք ենք բերում ու չենք օգտագործում։

Բայց տարբերելը շատ հեշտ է։ Ունենա՞լ թե Լինել՝ պատասխանի մեջ է։

Ու ես հիշեցի, որ Ֆրոմմը հենց այդ անվանվամբ գիրք է գրել։

Նենց հավես ա։

Այսպիսով, ես չեմ կամենում նոր ֆոտոխցիկ։ Ես ուզում եմ ֆոտո անել։