Նենց կարդում էի Րիվայի մասին, ու ուզում եմ ասել։
Տի կրասիվա, սպորու նետ։ Նո եսծ նա սվեծե․․․
Բայց էդ ի՞նչ կապ ունի Հայաստանը ներկայացնելու հետ։
Այսինքն, եթե փողերը հերիքեին, Բրիտնիին կկանչե՞ին։ Իսկ դա ազնիվ կլինե՞ր։ Չե, Բրտինիի փող եթե մեր մոտ չհերիքի, այլ երկրների մոտ կհերիքի։ Բայց Բրիտնիին չեն կանչում։ Տեսնես ինչի՞։ Որովհետև խայտառակություն ա այլ երկրի մարդ վերցնել որ քեզ ներկայացնի։
Հա, իսկ ինչո՞վ ա Բրիտնին տարբերվում Րիվասից։
գտնել տասը տարբերություն
Հիմա կասեն՝ ազգությունը։
Եղբայր, էդ ո՞րն ա ազգություն ասածը։ Մենակ մի սկսեք արյան բաղադրությունից խոսել։
Ազգությունը նշանակում է՝ նեյշնալիթի․ տենց գաղափար կա։ Այ Հրանտիկի ազգությունը, նեշնալիթին՝ Հայաստան է։
Հա, ի դեպ ես կողմ եմ, եկեք Հրանտիկին ուղարկենք մյուս անգամ։
Իսկ Րիվասը եկող գնացող ծիտ ա, թեկուզ լավիկ, ինչ անենք։
Վերջը վերջոv ի՞նչ է երվատժվժիկի համար պետք։ Լավ երգ, լավիկ աղջիկ, որ երգել իմանա։
Հիմա մենք էդքան չկանք որ մի հատ երգել իմացող լավիկ աղջիկ ունենա՞նք։ Բոլորը խոպա՞ն են։ ՕՄԳ լուրջ չունե՞նք։ Չեմ հավատում։
Այսինքն ի՞նչը դրդեց որ դրսից մարդ բերենք։ Համոզմունքը, որ դրսինը քուլ ա, իսկ մերը չէ՞։
Այն որ Րիվասի ֆիգուրան մի քիչ եվրոպայո՞տ ա։ Եթե տենց, ուրեմն այդ քայլով դուք հաստատեցիք որ չևրոպական ֆիգուրայով աղջիկները զիճում են։ Բայց իրականում հեչ էլ չեն զիճում, չէ՞։
ՀԳ․ Հա, ու եթե իրան չեն ստիպում Րիվասյան դառնալ, ապա հարց է ծագում․ Ահարոնյանը ինչո՞վ ա Րիվասից վատ տղա։ Նրանով որ աղջիկ չի ու ձիետայի վրա չի՞։ Էդ ազգանունների տասովկեքը թարգեք էլի։
_ու տենց _