վերջերս ֆայրֆոքսը շատ է սիփիյու ուտում, իսկ քրոմիումը՝ զրոյին մօտ, նոյն էջերը պարզապէս բացուած պահելիս։ ու առաջինի ջս֊ը, որ անցել էր քրոմիումին, հիմա էլի հետ է մնացել, ինչպէս տեսնում եմ այս հաւէս թեստի օգնութեամբ։

#ֆայրֆոքս #քրոմիում #ջս #թեստ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Ի՞նչ մնաց ինձ

Կապիկ, բադ, ու խցիկ,

Ուրիշ ոչինչ։

#սէր #կեանք #ֆայրֆոքս #էկրանահան #մոզիլլա #կապիկ #խցիկ #բադ #գազանանոց #ուտենց ###

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

փաստօրէն, աղւէսն աւելի արագ է։ / it turned out, fox is faster now.

chromium 32, firefox 25.0.1

#փաստորեն #զննիչներ #արագութիւն #աղւէս #ֆայրֆոքս #քրոմիւմ #էկրանահան #html5 #benchmark #browser #benchmark #java-script #screenshot ###############

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Գիտէ՞ք ինչպէս եմ մէջբերել այդ տղայի փոստը, ու աւելացրել իմ մեկնաբանութիւնը։

— Ֆայրֆոքսում գնում էք Գործիքներ — Յաւելումներ, փնտրում եւ տեղադրում էք Գրիզմանքի յաւելումը։ (եթէ չունէք)։ Յետոյ վերամեկնարկում ՖՖ֊ն։

— Գնում էք http://userscripts.org/scripts/show/171283 ու տեղադրում գրիզմանքի սկրիպտը։ Կրկին վերամեկնարկում։

— Հիմայ ամէն փոստի տակ կը տեսնէք «մէջբերել», կամ ես չգիտես ինչու տեսնում եմ՝ «ցիտիղեն», գերմաներէն։ Գուցէ անգլերէն թարգմանութիւն չկայ, ով գիտի։

#սփիւռք #ֆայրֆոքս #համացանց #հաւելում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասք չիքենֆութի մասին

Ես վաղուց իդենծիկայում կիսվել էի Չիքենֆութ ֆայրֆոքսի հավելմամբ։

Դա ՄԻԹ-ի հետազոտական պրոեկտ էր։

Հիանալի գործիք է, ես շատ եմ հավանում։

Օրինակ, կարելի է գրել՝

go ("google");
enter ("մատյան անկապության")
click ("google search")

Չիքենֆութը ջավասկրիպտի վերբազմություն է։

Ահա ԱՓԻ լրիվ ձեռնարկը

Ուզում եք հարցնել ինչո՞վ է տարբերվում greasemonkey-ից։ Ահա, տեսեք։

Ու ինձ այն լիքը օգնում է։ Օրինակ ես գրել եմ ծրագիր, որ իմ տեղը օնլայն թղթաբանությունը անում է աշխատանքի տեղը։

Կոչվում է Կամերոն։ Քանի որ Էլիսոն Կամերոնը Հաուսի տեղը թղթաբանությունը անում էր։

Ցավոք, ՖՖ4-ի անցնելիս հավելումը դարձավ անկիրառելի։ ՄԻԹ-ի խումբը նախագիծը չի շարունակել, սակայն կոդը ազատ է ու Մայքլ Բոլինը ստեղծեծ գիթհաբ շտեմարան ու շարունակեց նախագիծը։

Դեվը ապահովեց նույնիսկ ֆայրֆոքս մոբայլի (ֆենեքի) համատեղելիություն

Սակայն հավելումը պետք է ինքնուրույն հավաքել՝

git clone https://github.com/bolinfest/chickenfoot.git
cd chickenfoot
ant xpi

Եթե հավաքելու հավես չունեք, ես ստեղծել եմ կայքումս մի պանակ։ Այնտեղ լցնելու եմ իմ զանազան հավաքած ծրագրերը։

Ահա chickenfoot-1.8 for firefox4, վայելեք։

Տեղակայելու համար պետք է պարզապես բացել այն ֆայրֆոքսով։

ու տենց