վաչագանը պատմում էր որ շատ վաղուց եղել ա շուշում կազմակերպած միջոցառմանը, ուր կային տեղացի երեխաներ, ու ինչ֊որ զինուորական էր խօսում եւ իրենց բացատրում էր որ իրենք միշտ ապրելու են պատերազմի պայմաններում։

ինձ թւում ա էդ լաւ օրինակ ա ցոյց տալու, ինչքան անհեթեթ ա միշտ պատերազմի պայմաններում ապրելու պատրաստ լինելը։ ու անհեթեթ ա մարդուն պատրաստել դրան։


իմ չորս ռուսախօս գործընկերներից երեքը ղրիմի անեքսիայի ժամանակ ասում էին՝ նահանջելու տեղ չկայ, հետեւում մոսկուան է։ ըստ որում պարզ չէր ով էր իրենց վրայ յարձակուել (ենթադրւում էր որ ամն֊ը) ու ոնց որ թէ նահանջել էլ պէտք չէր որովհետեւ իրենք էին ղրիմը գրաւել, ոչ թէ մէկը յարձակուել էր իրենց վրայ։

բայց նահանջելու տեղ չունէին ու պիտի ղրիմը գրաւէին։ այլապէս հետեւում մոսկուան էր արդէն։

այստեղի մեկնաբանութիւններիցս։

#պատերազմ #խաղաղութիւն #ղրիմ #նահանջ #անեքսիա #ընկալում #քաղաքականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

էսօր ազգայնականութեան վերելքի ժամանակ ա, եւ հէնց էս քանի օրը, եւ ընդհանրապէս, իսկ ես ուզում եմ գրել օլեգ կաշինի ասածների մասին։

վերջին «չեօ պրոիսխոդիտ»֊ում վարլամովը խնդրել ա կաշինին մեկնաբանել արցախի պատերազմը։ կաշինը չի մեկնաբանել պատերազմը, այլ ինչպէս մարդիկ անում են, պատմեց իր մասին, իր կարծիքների մասին՝ իր համար աւելի կարեւոր թեմայից։

ասաց՝ այ ութսունականներին ռուս դեմոկրատներն ու մտաւորականները հայկական կողմին էին կարեկցում, էսթեբլիշմենթը՝ ադրբեջանական։ իսկ հիմա՝ ռուսաստանցի հարուստ հայը (ռուբէն վարդանեանը) դեբատ ունի հեռուստատեսութեամբ ռուսաստանցի հարուստ ադրբեջանցու հետ։ ու իրենք ամէն մէկը պահում են իրենց կողմը։ ապա՝ եզրակացնում ա կաշինը՝ թող մեզ չասեն, որ չասենք՝ «ռուսաստանը ռուսների համար»։

ու գիտեմ որ հէնց ձեզ չպէտք ա ասեմ, գուցէ դա պէտք ա ռուսերէն գրել ինչ֊որ այլ տեղում, բայց ես այստեղ եմ գրում մտքերս, ու ապա գրեմ՝

ես չեմ հասկանում ինչ ա ասում կաշինը։ ինձ թւում ա իր ասածը լրիւ կեղծ օրակարգ։ բայց ես նաեւ հաւատում եմ որ նա անկեղծ ա։

ես չեմ հասկանում, քանի որ ո՞նց ա հնարաւոր պետութեան մէջ ունենալ ըստ էթնոսի, կամ հաւատքի, կամ ըստ որեւէ հատկանիշի լիազօրուած քաղաքացիներ։ մենք չեն կարող չէ՞ ասել՝ ռուսաստանը, թէ հայաստանը աջլիկների համար ա, ձախլիկների համար չի։

յետոյ՝ այդ ռուս լինելը ո՞նց ա չափելու։ նոյն հարցն ի դէպ տուէլ էի արմէնին, որ մի պահ ստեղ գրանցուեց֊ջնջուեց ու ինչ֊որ մարդիկ վառելու կարիք էր զգում։ ասաց՝ ձեզ ձեռք չենք տալու, դուք հայ էք։ ասի՝ բայց ո՞նց ենք հայ, ո՞նց ես դա սահմանում։ հիմա կաշինը ո՞նց ա իմանում մարդը ռուս ա թէ չէ։ բաւակա՞ն ա որ նա ասի որ ռուս ա իրան համարում։ մի ռուս տղայի վլոգ կայ՝ չելեաբինսկում ա ապրում, ու լրիւ համոզուած էր որ գենետիկօրէն մաքուր ռուս ա։ թեստ արեց, պարզուեց բալտիական ու յունական արիւն ունի հիմնականում։ զարմացել էր շատ։ սկսեց կարեկցել լիտուացիներին։ հիմա ըստ կաշինի նա ռո՞ւս ա թէ չէ։

ես հասկանում եմ որ ակնյայտ բաներ եմ գրում, բայց ինչ֊որ բան ինձ շատ նեղում ա նման խօսքերում։ ու ուզում եմ ասել կաշինին՝ գիտե՞ս, էն ձեր չռուս մարդիկ, ոնց որ թէ իրենց կամքով չեն ռուսաստանում, դուք շատերին գրաւել նուաճել էք։ ու դէ նախ անջատէք ձեզնից բոլոր աւտոնոմիաները, յետոյ մոսկուայի նահանգում նստած խօսէք ռուսների համար ռուսաստանի մասրին։

#ազգայնականութիւն #ազգայնամոլութիւն #վարլամով #կաշին #ռուսաստան #ազգ #էթնոս #ռուսաստանը_ռուսների_համար #պետութիւն #քաղաքականութիւն #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

գրեթէ ամէն անգամ «էլիտար նորակառոյցներ» տեսնելիս, մտածում եմ՝ «ինչո՞ւ»։ ո՞նց եղաւ դա։

դիսքլէյմերոտ՝ նման բաներ ինձ շատ բարդ ա գրել, որովհետեւ ես ուզում եմ տպաւորութիւն չստեղծուի, թէ փորձում եմ «լաւը» երեւալ։

չէ, ընդհանուր առմամբ հասկանում եմ, որ էնպիսի քաղաքական իրավիճակ էր, որ էն մարդկանց ձեռքում էր իշխանութիւնն ու փողը, որ նման բաներ էին ուզում կառուցել, դա էր իրենց աչքը, ոգին շոյում, էդպէս էին իրենց լաւը զգում, որ էն մարդկանց ձեռքում էր փողը, որ չեն ուզել լաւ ճարտարապետներին վճարել, կամ չեն կարեւորել, կամ չեն հաւանել լաւ ճարտարապետների գործերը, կամ ախպերական ճարտարապետ են գտել, իսկ իրենց ախպերականն էլ, նման բան պիտի գծէր։

պարզ ա որ արեւմուտքում էլ կան ահաւոր շէնքեր, ու ես դրանք տեսել եմ՝ մինի գագիկ ծառուկեանների տներն օրինակ, ու այնտեղ չկայ մարմին, որ ըստ ճաշակի ա զտում կամ շին․ թոյլտւութիւն տալիս՝ կարող են պարտադրել յարկայնութիւն, կամ ծառերի քանակ, կամ կայանատեղ, կարող են երբեմն պարտադրել որոշակի դիզայն կոդ՝ ցուցանակի տառատեսակ եւ գոյներ, բայց ընդհանուր առմամբ ոչ մէկ ճաշակի հարցերի մէջ չի խորանում՝ քո շէնքն ա, ոնց ուզում ես սարքի։

ու նման վիճակ ա հետխորհրդային տարածքում՝ աւելի ճիշտ՝ հետ խսհմ֊եան, աւելի ճիշտ՝ հետխսհմեան հանած մերձբալտեան պետութիւնները։ նախկին սոց․ ճամբարի երկրներում որպէս կանոն նման աղէտալի (չեմ կարողանում խուսափել գնահատականից) վիճակ չի։ իրենց մօտ էլ մտաւորականները չեն դարձել արագ հարստացող շերտ՝ դէպի շուկայ անցումի ժամանակ։ իրենց մօտ էլ շատ մարդ իրենց մոլորուած էր զգում, եւ անցումը ցաւոտ ա եղել։

բայց իրենց մօտ այդպիսի ահաւոր շէնքեր այս քանակով չեն կառուցուել։ ու իրենց մօտ, որպէս կանոն պատմութիւնը յարգուած ա, սիրուած ա ու փայփայւում ա։

մասամբ դա ժողովրդավարական համակարգերի յաջողութիւնից էր, բայց էսօր, երբ եւս մի անգամ մտածեցի՝ «ինչո՞ւ»՝ մտքովս անցաւ, որ ըստ երեւոյթին, չնայած սովետը, ինչպէս եւ բոլոր կայսրութիւնները՝ կրթում էր՝ եւ շնորհակալութիւն այդ համար, այնուամենայնիւ, այնքան էլ արդիւնաւէտ չէր կրթել, չէր զարգացրել։

արեւելեան եւրոպայի երկրներում մարդիկ սովետական կարգերից ազատուելու պահին՝ աւելի կիրթ էին, աւելի զարգացած ճաշակ ունէին։ ընդհանուր առմամբ։ եւ ընդհանուր առմամբ՝ արեւմուտքն անհամեմատ աւելի յաջողակ էր մարդու կրթութեան ու զարգացման գործում։

ու դա, օրինակ, արտայայտւում ա նրա մէջ, որ լինի սանտեխնիկ, թէ դասախօս՝ ընդհանուր առմամբ իրենք լսում էին նոյն փինք ֆլոյդը, բայց դասախօսն աւելի շատ գիրք էր կարդացել։

այնպէս որ ով էլ դառնար այն գործարարը, որ յետոյ կը պատուիրէր շէնք՝ նա աւելի հակուած էր լինելու գտնել լաւ ճարտարապետ, եւ աւելի հակուած էր եղել կառուցել էնպիսի բան, որը իր զաւակները կամ թոռները չեն ուզի քանդել, զի ամաչում են, կամ զգում են, որ դա պէտք չի։

հետաքրքիր ա նաեւ, որ այն երկրներում, ուր ժողովրդավարութեան աւելի կայուն սովորոյթ կար՝ նոյնպէս ընդհանուր առմամբ կապիտալը հակուած էր հետխսհմեան ահաւորութիւններ չկառուցել։ դա՝ որպէս փաստարկ նրանց, որ սարսափում են ժողովրդավարութիւնից, ժողովուրդը՝ լռելեայն ահաւոր եւ դեբիլ համարելով։ սա՝ այլ թեմա կարճ շեղում էր։

#քաղաքականութիւն #ճարտարապետութիւն #քաղաք #ճաշակ #սովետ #սովէտ #ժողովրդավարութիւն #խսհմ #արեւմուտք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

փիկապ եւ դէյթինգ մարզիչները նկարագրում են դէյթի դիրքեր՝ խորհուրդ տալով մարմինը հետ պահել, ինչը կը ստիպի դէյթի այլ մասնակցին թեքուել֊հակուել դէպի իրեն։ ենթադրւում է որ նա կարդարացնի, կը բացատրի ինքն իրեն իր թեքուելն՝ իր խորը հետաքրքրուածութեամբ եւ դա կը նպաստի իր կպնելուն։

#պուտին #լուկաշենկօ #լուկաշենկո #դէյթ #դէյթինգ #հանդիպում #լուսանկար #ռուսաստան #բելառուս #քաղաքականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

երէկ social dilemma֊ն եմ դիտել։ հիմնականում անդրադառնում ա մարդու՝ կախուածութիւն ձեռք բերելուն, եւ սոց․ ցանցերի ալգորիթմներին եւ արհեստական բանականութեանը, որը նախագծուած ա էդ կախուածութիւնը ստեղծելու, եւ ներգրաւուածութիւնն աւելացնելու համար։

դրանից մի օֆթոփ միտք՝ միշիկը մինասեանը իմ հասկանալով՝ AI էր աշխատում։ մտածում էր՝ եկէք մեդիայում դիցուք էմօների մասին քննարկում սկսենք։ ու բոլորը վազեցին էմօներից խօսելու՝ մի մասը թէ «վտանգաւոր են հանրութեան եւ իրենք իրենց համար»՝ մի մասն էլ թէ՝ «թողէք խեղճ էրեխեքին հանգիստ»։

ի դէպ, այդ մասին՝ յիշո՞ւմ էք մեր հանրութիւնը ինչ էժան կտեր ա կերել ընդամէնը մի քանի տարի առաջ։ ահա՝ զարգացում։ էսօր արդէն խօսում են էն մասին, թէ արթուր մանուկեանը՝ իմ քայլի պատգամաւորն՝ իրեն տուն ա առել։ ու դէ պարզւում ա որ ժառանգութիւն ստացած տունը վաճառել ա՝ աւելի էժան տուն ա առել, եւ ոչ մի յանցանք՝ բայց երեւի թէ՝ քննարկումների այլ մակարդակ։ էլի էժան ա, անշուշտ, բայց էմօների կամ լգբտ֊ի հետ համեմատելի չի՝ գոնէ կոռուպցիոն ռիսկերի մասին ա։

ու հիմնական միտքս՝ վերջերս habr֊ում յօդուած եմ կարդացել այն մասին որ/ինչու ազատ ծա֊ն սովորաբար զիջում ա ux֊ով եւ ui֊ով՝ սեփականատիրական նախագծերին։

ու social dilemma֊ն դիտելուց յետոյ մտածեցի որ եւ դիասպորան, եւ մաստոդոնը, եւ ջաբերը՝ մարդկանց բարդ են։ մի քանի օր առաջ մէկը գրանցուել ա թթում՝ ու էսօր գրել ա՝ ափսոս, երեւում ա ստեղ միայն դու ես գրում։ որովհետեւ միայն ինձ էր հետեւում, ու չի նկատել որ տեղական եւ համաշխարհային հոսքեր կան՝ առաջադէմ ինտերֆէյսը լռելեայն անջատուած ա։ ես երկար ժամանակ եմ ծախսում, ուղեկցում եմ մարդկանց, երբ հրաւիրում եմ՝ «հիմա տես էստեղ սէնց բան կայ, իսկ սա այսպէս ա աշխատում», ու իրենք շատ հարցեր են ունենում։

ընդհանուր առմամբ՝ նկատեցի որ մեր այլընտրանքային սոցիալական ցանցերն էնպէս են դիզայն արուած, որ չես էլ հասկանում ոնց օգտուել՝ ուր մնաց՝ կպնես։

#դիասպորա #մաստոդոն #սփիւռք #թութ #դիզայն #նախագծում #համացանց #ֆիլմ #անկապ #քաղաքականութիւն #հանրութիւն #պատմութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

You can fool all the people some of the time, and some of the people all the time, but you cannot fool all the people all the time.

հնարաւոր ա խաբել բոլոր մարդկանց՝ երբեմն, եւ որոշ մարդկանց՝ միշտ, բայց չի լինի խաբել բոլոր մարդկանց՝ միշտ։

աբրահամ լինքոլնը՝ ժողովրդավարութեան մասին։

#ժողովրդնվարութիւն #լինքոլն #մէջբերում #քաղաքականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

երէկ ընկերոջս հետ զանգ արինք, ու նա ասում էր՝ բայց #նիկոլ ֊ն էն մարդն ա որ պիտի ջոկէր, որ #մլցեք ֊ով հարց չես լուծի, հարցը մնալու ա։ չի՛ կարող քողարկել, իբր խնդիր չկայ։

ես էլ ասում էի, որ դա տեղի ա ունենում, զի #կարում_ա_անում_ա՝ ունի սահմանադրութեամբ երաշխաւորուած #մեծամասնութիւն։ իսկ այ եթէ #իմ_քայլ ֊ն ունենար մի 40-47% իսկ էկոակտիւիսները լինէին կազմակերպուած՝ #կուսակցութիւն ու ունենային մի 5-7% #աժ ֊ում, ապա արդէն իշխանութեան ոտքերն էին դողալու իրենց առջեւ, եւ նիկոլը գիտակցելու էր որ պէտք ա #հաշուի_նստել

#սահմանադրութիւն #քաղաքականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)