գործի բերումով մի քանի դեւելոփերի հետ եմ շփուել, պարզւում է, իրենք պանիկում են երբ իրենցից բան ես ուզում որի համար պատրաստ գրադարան չունեն։ ու բաւական էլ փող են վերցնում՝ ընդամէնը կուբիկներով ծրագրիկ հաւաքելու համար։ եթէ կուբիկ չկայ, պէտք է ինքնորոյն կուբիկ սարքել, ապա նոյնիսկ աւելի շատ գումար չեն ուզում՝ պարզապէս հաւէս չունեն այդ գործն անելու։ #փաստօրէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

յայտնագործութիւն եմ արել․ նկատե՞լ էք, թէյ խմելուց յետոյ բաժակի մէջ հետքեր, ասենք՝ ջրի մակարդակի գիծն է մնում։ տակ վոտ, եթէ կիտրոնով թէյ ես խմում՝ չեն մնում։ (: #փաստօրէն #թէյ #յայտնագործութիւն #կիտրոն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Երբ իմացել էի, որ «սանս»֊ը ֆրանսերէն նշանակում է «առանց», մտածեցի, կարո՞ղ է «սանս սերիֆ» նշանակում է՝ առանց «զասեչկա»֊ների։ ու ահա, իսկապէս, այդ էլ նշանակում է։ (:

#փաստօրէն #իսկապէս #ֆրանսերէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մի չորս, եթէ ոչ հինգ տարի ձեռք չտուած ֆանթուս թարմացրի։ ես մտածում էի, հոգիս հանելու է, նոր աշխատի, կամ ստիպուած կը լինեմ նորից մինիմալ սթեյջից հաւաքել։ սակայն, փաստօրէն բաւական պարզ եղաւ։ (: #ֆանթու #փաստօրէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

փաստօրէն, այսպիսի թուային հեռաչափ խցիկ էր արտադրւում 2004֊ից մինչեւ 2007 թիւ։ արտաքնապէս յիշեցնում է բեսսա վոյգտլանդերը, հաւանաբար դրա փոփոխուած վարկածն է։ վեց մեգապիքսել որոշութեամբ aps-c (1.5 անգամ կադրից փոքր) սենսոր ունէր։

https://en.wikipedia.org/wiki/Epson_R-D1

#փաստօրէն #խցիկa

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)