էսօր (երէկ) նորութիւն անցաւ, որ տելեգրամն ունի խոցելիութիւն, ու պարզաբանում՝ կարգիչների միջի չաթերը, նոյնիսկ գաղտնի չաթերը կրիպտաւորուած չեն։ ով ստանայ ձեր կոշտ սկաւառակը, նա կը կարդայ չաթերը։

ենթադրւում ա, որ կոշտ սկաւառակը կրիպտաւորուած չի։

անակնկա՜լ, անակնկալ։

դա առաջին բանն էր, ինչ ես մտածեցի, երբ սկսեցի օգտագործել տելեգրամ։

ինձ դեռ երկուհազարականներին պատմել են, ինչպէս ա աած֊ն որոշ մարդկանց կարգիչներ վերցրել, կարդացել այսիքիւ լոգերը, ու յետոյ իրենց զրուցակիցներին կանչում էին, շուռ էին տալիս մոնիտորն, ու ասում էին, թէ տես, էս ա, կարդացել ենք։

չգիտեմ, ինչքանով դա կարող ա մեղադրանքի հիմք լինել, բայց դա այլ հարց ա։ անկախ նրանից, կարող ա թէ չէ, ու մեղաւոր ես թէ չէ, ոչ միշտ ա դզում, երբ քո չաթերը, այն էլ գաղտնի չաթերը կարդում են։ ամէն օր չենք արթնանում այն մտքովս թէ ահ, ինչ լաւ ա, որ իմ չաթերը կարող ա ինչ֊որ մէկը կարդայ։

ու մտածեցի, լաւ ա, դէ իմ վինչը կրիպտաւորուած ա, բայց ի՞նչ կապ ունի, զի ում հետ խօսում եմ, իրենցը՝ չի։

ու ում ասում եմ, չեն կրիպտում։

զի կուլտուրա չունեն, չնայած բարդ չի։

ու տէնց։

#անվտանգութիւն #տելեգրամ #կուլտուրա #գաղտնիութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ինչ վերաբերում ա տելեգրամին (բայց շաղիկին չի վերաբերում), հարցն էլ էն ա, որ իրենք զիջում են (իրենք՝ էֆէսբը֊ն, եւրախորհրդարանը, էնէսէյը, ու չգիտեմ ով) միայն այն դէպքում, երբ օրէնքը դէ ֆակտո չի գործում։ ասենք՝ երբ ցիմերմանը հրապարակեց գրքում փիջիփի֊ի կոդը ու արտահանեց եւրոպա։

հիմա կայ տելեգրամի կենտրոն, ու դուրովին կարելի ա սեղմել, որ տայ։ էդ տալն էլ նէնց ա որ, մի քիչ հիմա տաս, էլի կուզեն, էլի տաս, յետոյ էլի կուզեն, ու տէնց։

տուեալները պէտք ա բայ դիզայն կենտրոնական կառավարում/վերահսկողութիւն չունենան։

#վերահսկողութիւն #տելեգրամ #համացանց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

այսօր մենք իմացանք հետաքրքիր բաներ։

այն, որ տելեգրամը փակեցին այնքան հետաքրքիր չի ինքն իրենով, քան այն, որ փակեցին միայն տելեգրամը։ որտեղից կարելի ա ենթադրել, ինչպէս ես աշխատում մնացած բոլոր։ (: #տելեգրամ #ռուսաստան #վերահսկողութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ծելեգրամում մի քանի այթի խմբի միացայ, այնտեղ խմբի ադմինները նոյնիսկ տեխնիկական հարցեր ունեցան, ասացի դա լաւ կանես այէրսի֊ում հարցնես, ասաց՝ ես չգիտեմ էդ ինչ ա, ու չգիտեմ ինչպէս են օգտւում։ #տելեգրամ միւս կողմից դուխով շփւում եմ, այէրսի֊ում ամաչում եմ, երեւի այնտեղ էլ ա պէտք ակտիւանալ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)