սաակաշուիլին իրականում շատ լաւ ինուեստիցիա արեց, զարգացնելով իրենց մօտ էլեկտրոնային երաժշտութեան բեմահարթակը։ ոչ թէ որովհետեւ այ ժամանակակից ա, այլ որովհետեւ երիտասարդութեանը զբաղմունք ա պէտք։ իսկ դա արուեստ ա, ու մօտ կարող ա լինել, ու զբաղմունք ա, ու տարուածութիւն ա։ ու դէ թող, թող երաժշտութիւն լսեն, փորձեն անել, աւելի լաւ ա էդ ալիքների մէջ լինեն, քան յանցանքի, անգործութիւնից։ #վրաստան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

վրաստանում սաակաշուիլու ինեցրիան դեռ լաւ զգացւում ա, չնայած սաակաշուիլիենք քանի տարի ա իշխանութեան չեն, հիմա էլ մեզ մօտ հհկ֊ի իներցիան ա, ու դեռ երկար ազատուելու ենք։ #հհկ #հայաստան #վրաստան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

բա գիտէ՞ք, դէ վրացիները ռուս֊վրացական պատերազմից յետոյ ադրբեջանից են գազ առնում։ վերջերս իւանիշուիլու կուսակցութիւնը փորձ արեց ռուսներից էլի առնել, բայց սաակաշուիլու կուսակցութիւնը մեծ հաւաքներով կանխեց։

վրաստանն ուզում էր այլընտրանքային բեքափ գազի խողովակ նաեւ իրանից, հայաստանով։ պարզուեց, հայաստանում գազի խողովակի մենաշնորհը ռուսական գազպրոմինն ա։ իրենք են կառավարում ու տիրում։ այնպէս որ անիմաստ դարձաւ։ #վրաստան #ռուսաստան #գազ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)