ես սէնց միտք ունեմ, որ գուցէ ֆէյսբուքը, ինստագրամը ստեղծում են այնպիսի կեանքի խնջոյք, զբաղմունք, էնպիսի նոր (հեդոնիստի՞կ) աշխարհ, ուր պատերազմին տեղ չկայ։

ո՞նց ասենք ալիեւը մարդկանց պատերազմ տանի, եթէ իրենք իրենց համար սելֆի են անում ու վերբեռնում, ու լայքեր հաւաքում։ մարդիկ զբաղմունք ունեն, իրենց աւելի դժուար ա խաբել֊տանել մեռնելու։

առաջ էդ խաբելն էլ էր աւելի հեշտ, հեռուից մարդ կը գար, եսիմինչ կասէր, ու երբ մեկուսացուած ես ու տեղեկութեան այլ աղբիւրներ չունես՝ ո՞րտեղից իմանաս։ իսկ հիմա ինտերնետում կը նայես, կը ջոկես որ խաբում են, ու չես ազդուի։

բայց ընդհանուր առմամբ, ինձ թւում ա, էն կողմերում, ուր ֆբ֊ինստագրամ կայ, պատերազմի հաւանականութիւնն անհամեմատ աւելի ցածր ա։ առաջ էլ զբաղմունք ունէին, բայց էդքան ձրի դոպամին ո՞վ էր ստանում։ այն էլ սոցիալական շփումներից։ նէնց չի որ աշխատանք չես արել, ֆոտո ես վերբեռնել, աշխատել ես, որ քեզ նկատեն, շոյեն։

մի քանի օր առաջ կոնդով էի քայլում, գիշերով, ու մարդիկ տներից դուր նստած էին, վիդեօ չաթ էին անում, կամ ինտերնետւում։ մի քանի օր առաջ գիւղերով էի անցնում, ու նոյն պատկերն էր։

չէին ինտերնետւում, թերեւս, միայն երեխաները՝ տեսել եմ հեծանիւ քշելուց, քարերի հետ խաղալուց։ իսկ դեռահասներն արդէն ինտերնետւում են։

իսկ այ իրանի գիւղերում, ասում են, ինտերնետ չկայ։ ու ուր կայ, կիսափակ, ու լաւ չի աշխատում։ ու շատ աւելի քիչ մարդիկ են ինտերնետւում։ էլ չասած որ ֆբ֊ն փակ ա իրենց մօտ։ ու իթ իրենց ապա աւելի հեշտ ա բարձրացնել, տանել մեռնելու, զի չեն ճաշակել ինստագրամ, լօքշ լռուած են։

իսկ այ ճաշակածը՝ ինչի՞ համար թողնի գնայ։ պէտք ա լուրջ պատճառներ լինեն։ ի՞նչ արցախ, ասենք։ դէ մարդիկ հա, նեղուած են, դժգոհ են, «իրենց հողն» են գողացել, ինչպէս իրենց պատմել են, բայց մէկ ա, հո չեն թողնի էս լայքերը գնան անիմաստ մեռնեն, որ ի՞նչ, անկապ ա։

#ֆէյսբուք #ինստագրամ #պատերազմ #համացանց #խաղաղութիւն #մարդիկ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

երէկ ասացի, որ դպրոցականներին պէտք ա տանել աղդամ։ որ աղդամը չպէտք ա վերակառուցուի ու դառնայ քաղաք։ որ աղդամը պէտք ա մնայ այս վիճակում։ ու այնտեղ տանել մարդկանց երկու նպատակով՝ նախ, որ իրենք պրծնեն խօսել իրենց զոհ վիճակից։ զզւցրիք, իսկապէս։ ու որ իրենք ջոկեն, ինչ ահաւոր բաներ կարող են անել, ու սարսափեն։

#աղդամ #ակնա #պատերազմ #պատմութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

էն գեադուն, ով ասաց թէ ռոբերտ աբաջեանը մանուկ ա եղել ու չի գիտակցել ինչ ա անում, հանեցին գործից։ ասենք չգիտակցելը ո՞րն ա, եթէ երեք անգամ արհամարհել ես հրամանը։ առաջին երկու անգամը կարող էր նահանջել, երրորդ անգամ դա արդէն անհնար էր, բայց հրամանը ստացել էր։

էս դէպքն ընդհանուր առմամբ բանակի վատ վիճակի մասին ա՝ ռոկոսովսկին ասում էր, որ լաւ ծրագրաւորուած մարտական գործողութիւններում հերոսութեանը տեղ չկայ։ եթէ կայ հերոս ապա ինչ֊որ մէկը հրամանատարական շղթայում կոպիտ սխալ ա արել։

#պատերազմ #բանակ #աբաջեան #հերոսութիւն #ռոկոսովսկի #

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասում ա՝

— էն մարդը ով պատերազմ տեսել ա, չի ասի՝ «գնանք բաքու վերցնենք»։

ասում ա՝

— ես ամենամեծն էի երեխաներից, 92֊ն էր թէ 93֊ը, հայրս չէր հասկանում ինչ ա կատարւում սահմաններին, գնացինք մերոնց մօտ գորիս։ մտանք քաղաք՝ տեսնենք պատուհանները աւազի պարկերով փակած, գրադով քաղաքին են խփում։ հօրեղբայրս գիշերը ատրճանակը ձեռքին տան դիմաց նստած էր։ հա, քաղաք չեն մտել, բայց վախենում էր էրեխեքի համար, բա որ դիւերսիոն խո՞ւմբ լինի։ հասկանում եմ որ էդ ատրճանակով բան չէր կարողանալու անել, բայց վիճակը լրիւ ուրիշ էր։ երեւանում էդ ոչ ոք չէր զգում։

#պատերազմ #պատմութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

հատուած հայ֊վրացական պատերազմի պատմութիւնից

Սակայն, վրացական հրամանատարութեան կողմից պլանաւորուած դեկտեմբերի 26֊ի յարձակումը չէր կայացել վրացական գուարդիական ստորաբաժանման դասալքութեան պատճառով՝ այն, չնայած ցերեկը վերցրել է Շուլաւերի հիւսիսում գտնուող բարձունքը, գիշերը լքել է դիրքերը եւ իջել է Սարաչլո գիւղ՝ «խրամատներում չմրսելու, եւ թէյ խմելու համար»։

Յաջորդ առաւօտ, հայկական ստորաբաժանումը, նկատելով, որ բարձունքն ազատ է, կրկին զբաղեցրել է այն։ Օրուայ ընթացքում վրացիները կրկին տիրացան դրան, սակայն յաջորդ գիշեր կրկին չկամեցան գիշերել խրամատներում։ Արդիւնքում հայերը երրորդ անգամ տիրացան բարձունքին։ Գեներալ Չխեթիանին խնդրեց ազատել իրեն ոչ կարգապահ կոնտինգենտի հրամանատար լինելուց․ դեկտեմբերի 26֊ին նշանակուած վրացական մարտական գործողութիւնը ձախողուեց։

ռուսերէն վիքիպեդիայից

ու տենց

ծառայող ընկերոջը զանգել է, հարցրել է ինչ կայ իրենց մօտ, դա մռաւի պոստերն են, իրեն ասել են՝ «յիշո՞ւմ ես այն թուրքերի պոստը, որ մենք վերեւից քարեր էինք նետում իրենց կտուրին, հիմա այդ պոստում մերոնք են»։ նաեւ ասել են, որ դ֊30֊ններ են բերել, ուղղել Խանլարի վրայ, որ եթէ թուրքերը յարձակուէն, կրակով լցնեն աւանը։

#արցախ #մռաւ #խանլար #պատերազմ #զրոյց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)