ասք չքննարկելու մասին

ուրեմն, ՄՄ(մաքսային միության) տեղացի կողմնակիցներին կարելի է դասակարգել հետեւյալ հիմնական խմբերի՝

  1. Անտեղյակ են, որ ՄՄ֊ն դա առաջին քայլն է դեպի եւրասիական միություն, որը նշանակում է (կրկին անտեղյակ են) պետականության կորուստ։

Եթե այդ մարդկանց ցույց ես տալիս փաստաղթերը, տալիս ես հղումներ, իրենք, ապա հիմնականում տեղափոխվում են հաջորդ խումբ՝

  1. չեն հավատում, որ ՀՀ պետականության կորուստը իրական վտանգ է, իսկ եւրասիական միությունը կարող է իրականություն դառնալ։

այստեղ խոսելն անիմաստ է, քանի որ սա հավատալ կամ չհավատալու հարց չէ։ ճիշտ այնպես, ինչպես եւ բոլոր հավատացյալների հետ։ կան փաստեր — սա, սա ու սա, կան թղթեր — սա ու սա։ հիմա որ չես հավատում, համոզելը զուր է։ հավատը այստեղ կամ չունի, առհասարակ։ ես չեմ համոզում պաս պահողներին, որ իրենց «հետմահյա կյանքում» փոփոխություն չի լինի, եթե իրենք պասը խախտեն։

սրանցից մի մասն էլ չի անհանգստանում ոչ թե այն պատճառով, որ չեն հավատում, այլ

  1. այն պատճառով, որ իրենց համար պետականությունն առանձնապես սկզբունքային բան չէ։

դե ապա կրկին խոսելու բան չկա։ պետականության անհրաժեշտությունը, եթե մարդը չի հասկանում, ի՞նչ իմաստ ունի բացատրել, քննարկել։

անկախությունը չի քննարկվում։

սրանց մեջ կա եւս մի խումբ

  1. նրանք ում պետք չէ(կամ իրենք չեն ուզում) որ լինի ազատ անկախ Հայաստանը։ Նրանք հաճախ պատճառաբանում են, որ դա անհնար է։ Իմ կարծիքով այս խմբի մարդիկ առանձնապես չեն տարբերվում ադրբեջանցի համացանցային տրոլերից, այսինքն տարբերվում են նրանով, որ կարող է ՀՀ քաղաքացի են։ Ինչ ասեմ, մեր մեջ էլ կան մարդիկ, ով մեր պետականությանը դեմ են։ Իրենց հետ էլ, իհարկե, քննարկելու բան չկա։

Կարելի է իրենց անվանել «ստրուկներ», կամ »ազգի թշնամիներ», դրանից առանձնապես բան չի փոխվում։ Ամեն դեպքում, ես գոհ եմ, որ մեր մոտ այդ «ազգի թշնամիների» հետ այնպես չեն վարվում, ինչպես ԽՍՀՄ֊ում։ Մենք այդ խոսքերի համար ոչ մեկի չենք գնդակահարում, որը նշանակում է, որ շատ ավելի ազատ երկիր ունենք։

Բայց դե իրենք չեն ուզում, իրենց էն պետությունն էր դուր գալիս, ուր իրենց կգնդակահարեին։ Կամ մեզ։ Ինչ֊որ մեկին։

Ավաղ, մեզ մոտ էլի թարս է՝

ազգային անվտանգությունը սովորաբար «հետաքրքրվում» է այն մարդկանցով, ով ՀՀ պետականության կողմնակից է, ու բնավ ոչ նրանցով, ով ՀՀ պետականության թշնամին է։

Այսինքն դա իրականում կամ ապաազգային անվտանգություն է, կամ ազգային չանվտանգություն։ Բայց դա արդեն այլ տեքստի թեմա է։

եւ այդպես

ասք հեղափոխության մասին

Ես բազմիցս այս մատեանում շեշտում էի, որ ես դեմ եմ հեղափոխությունների։

Ես ուզում եմ, որ իշխանափոխությունը լինի օրինական։ Այդպես բոլորին լավ կլինի, եւ իշխանությանը շատ անկապ մարդիկ չեն հասնի։

Բայց հիմա իրավիճակը փոխվել է։

Այն ժամանակ, երբ վտանգված է ՀՀ անկախությունը, նույնիսկ հեղափոխությունն ընդունելի քայլ է։ Սրանից վատ պարզապես լինել չի կարող։

Գուցե ճիշտ է, որ ՄՆ սահմանադրության մեջ կա զինված ապստամբության մասին կետ։

ու տենց

ասք հիշողությունների մասին

ասում է՝

— էն որ ցարի ժամանակ ասում էին․ ուզում ես փող աշխատես՝ գնա Բաքու, ուզում ես ուտես֊խմես՝ գնա Թիֆլիս, ուզում եմ քաք՝ գնա Էրիվան, հիմա էլ բան չի փոխվել։

— ուրեմն ութսունականներին Լիգաչյովը եկավ Երեւան, պիտի բերեին Մերգելյան, տասնմեկերրորդ հարկ, այնտեղ կաֆե կար ոսկե ձկնիկներով, որ վերեւից Երեւանին նայեր։ Հա, ու էդ ժամանակ, այնտեղի, ո՞նց էր էն դիքի անունը, Հակոբյան, սաղ բալկոնչիկները ներկել էին, ու տրամվայի ռելսեր կային, որ նե տո սարքում էին, նե տո վերանորոգում էին, սաղ վրայից ասֆալտ լցրեցին, որ չտենա, հետո երբ արդեն Լիգաչյովը գնաց, էլի բացեցին, շարունակեցին գործը։

— իրա հերն էլ վաենի սկլադի պետ էր, ունեվոր էին, գնացել Մոսկվայից մերսեդես էր բերել, էն ժամանակ Երեւանում մենակ մեկ ուրիշ մերսեդես կար, ու էն մանումենտի դիքի վրա շլագբաումներ կային, գնացք էր անցնում, հա, տղան էր քշում, հետո մատորը փչացավ, ո՞րտեղից ճարեին, վոլգայի մատոր դրեցին։ էն էլ իրա մերսեդեսով աղջիկ էր կպցրել, մանումենտով գնում էր, ու կասետ էր փորձում դնել մագնիտաֆոնի մեջ, էն կասետն էլ չէր մտնում, տենց ճանապարհից շեղվեց, կասետը դրեց, նայեց դուրս ու խփեց շլագբաումին, հետո էլի ավտոներ կային, էլի խփեց, հահահա…

ու տենց