յիմարութիւն արի՝ ֆլիքր֊ի սեփականատիրական ծրագիր տեղակայելով։ այն իմ սարքի բոլոր «պատկերասրահի» նկարները լցրեց ֆլիքր։ գոնէ «հրապարակային» չարեց, բայց դա մի կողմ։

այս վարքագիծը ես սիպմտոմատիկ եմ համարում։ ու ոչ միայն նկարներ առանց հարցնելու տանելը, այլ ամենակարեւորը՝ ենթադրելն որ ես յիմար եմ։ (պարզուեց այդպէս էլ կայ, որ տեղակայել եմ այդ ծրագիրը)։ ու ես դեռ պէտք է երախտապարտ լինեմ, որ իրենք իմ տեղը գործ են արել, կանխատեսել են, որ իմ պէս յիմարի դուր պէտք է գայ որ իր նկարները արդեն ամպի մէջ են։

իսկ ինչո՞ւ էի պաշտօնական ֆլիքր «ափը» փորձում։ քանի որ ազատ ու «նատիւ» «ջոքր» անունով ծրագիրը որ ունեմ իմ յոլլայի մէջ, այնքան էլ լաւը չէ, ուզում էի տեսնել, ուրիշները ո՞նց են ապրում։

պարզ է եւ արժանի չէ նշելու, որ ես, բնական է այդ պաշտօնական փակ ֆլիքրը անմիջապէս հանեցի։ բայց խնդիրը մնում է։ գոյութիւն չունի ապակենտրոնացուած ձեւով նկարներ առցանց պահելու համակարգ։ մեդիագոբլինը դեռ սղոցում են, ու տպաւորութիւնս այն է, որ առանձնապէս ուժեղ տղաներ չեն աշխատում այդ նախագծի վրայ։ բացի դրանից մի հատ գոբլին էլ լինի, դա խնդիր չի լուծի․ այն կարող է շատ այլ ոչ հաճելի յատկութիւններ ունենայ։ մի քանի նման նախագիծ է պէտք, որ ընտրել լինի։

#սեփականատիրական_ծա #ազատ_ծա #ծա #ծրագրեր #ֆլիքր #ամպեր #ամպ #մեդիագոբլին #ընտրութիւն #մրցակցութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մրցակցային

մեզ մօտ ընդունուած է ասել, երբ օրինակ ինչ֊որ մէկը նախագիծ է ուզում սկսել՝ «դու մի արա, քանի որ այս մէկն արդեն նոյնից անում է»։ ոնց որ, որ առաջինի «գործին չխփես», այլ խօսքերով՝ մրցակից չլինես։

դա ասւում է հաւանաբար այն ենթադրութեամբ, որ դու անելու ես նախագիծը նոյն ձեւ, ինչպէս եւ առաջինը, ու ապա ի՞նչ իմաստ ունի երկու նոյն նախագծից ունենալ։

այո, անիմաստ է, երեւի թէ։

բայց եթէ դու անում ես այլ ձեւ, քո մօտ այլ մօտեցում է, այլ իրականացում, ապա դա միայն լաւ է։

ամէն մարդն կարող է անել մի ուրիշ ձեւի, մի ուրիշ կերպ։

քանի որ մարդիկ տարբեր են, ու տարբեր են մտածում։ նաեւ, դա առաջինին կը ստիպի մտածել, ինչպէ՞ս աւելի լաւը լինել, զարգանալ, ոչ թէ մնալ տեղում։

ու սա գուցէ որոշ չափով սոցիալիստական մօտեցում է, իսկ մենք, հայերը, ինչպէս եւ հրէաները, խորը ձախական ենք, ու պատահաբար չէ, որ բոլոր քսաներորդ դարի կուսակցութիւնները ձախական էին, ու մեր աջականներն էլ այնքան էլ աջական չեն։

եւ սա երեւի եղած համայնքի անդամներին պաշտպանող, ու համայնքի ֆրագմենտացիայից խուսափելու համար էլ է արւում, բայց միւս կողմից, դա թոյլ չի տալիս մրցակցութիւն լինի, ու դրանով իսկ համայնքի շահերին դէմ է։

այնպէս որ՝ մի հարցրէք՝ «անե՞մ, թէ չէ», «արժի՞ անել», ու առաւել եւս մի անհանգստացէք որ վատամարդ էք լինելու ինչ֊որ մէկի գործին խփելով։ Պարզապէս, ինչպէս շեֆս է սիրում ասել՝ «ջասթ դու իթ»՝ պարզապէս արա դա։ Ու արա լաւ։ ։Ճ

ասք չգիտակցուած ձախութեան մասին

ուրեմն, ձախական գաղափարների հանդէպ իմ թերհաւատը պայմանաւորուած է մրցակցութեան բացակայութեամբ ու պլանային տնտեսութեամբ։ ես համոզուած եմ, որ մրցակցութիւնը շատ լաւ է, ու տեսնում եմ, ինչ լաւ է որ ամդ֊ն մրցում է ինթելի հետ, եւ ազատ սիլանգը՝ ազատ ջիսիսի֊ի հետ։ կրակոտ աղուէսը քրոմիումի հետ։

ու իրարից գաղափարներ են վերցնում, ինչպէս իրենք են ասում՝ «ցրում», ու ստեղ արդեն ես չեմ կարծում, որ ցրել է, ես կարծում եմ, որ էվոլիւցիա է, ու ընդհանուր առմամբ ասենք զննիչների կամ կոմպիլյատորների պորուլյացիան զարգանում է, ուժեղանում։

իսկ հայերը, իչնպէս ասում են, չգիտակցուած ձախոտ են, ու գուցէ այդ պատճառով է որ երբ ուզում ես ինչ֊որ բան անել, ասում են՝ այսինչը արդեն անում է, կամ ասում են՝ իրեն հարցրու/տեղեակ պահիր, կամ ասում են՝ առաջարկիր դուք միասին զբաղուէք։ ինչի՞ միասին։ մարդիկ տարբեր ձեւ են մտածում, ու նոյնիսկ այդ զոյգերով աշխատելու՝ ծրագրաւորելու միտքը ինձ անյաջող է թւում։ Շատ հազւադէպ են կազմաւորւում լաւ աշխատանքային կոլեկտիւներ, ու եթէ լինում են, ապա ինքնաբերաբար, ոչ թէ այդպէս։

ասելով՝ այնինչը անում է՝ դու չանես, կամ արա իր հետ, դու էվոլիւցիան ընդհատում ես։ ասում ես՝ մի ծնուիր, նոր թռչուն, արդեն կայ թռչուն։ մի ծնուիր նոր զննիչ՝ արդեն կայ զննիչ։ ու կարծում եմ, շատ լաւ կը լինի, եթէ ոչ մէկ այդպիսի առաջարկներ չլսի, ու իր ուզած գործն անի, անկախ ուրիշներից։

ու տենց

ասք ռադիո լսելու մասին

Մոբայլ ինտերնետ ով ունի, այլեւս պետք չէ կպնել տեղական կայաններին։

Դա ի դեպ տեղական կայանների շահերից է բխում, մրցակցություն կլինի, իրենց լսող չի լինի, կսկսեն լավանալ։ Այնպես որ ես կգրեմ ինետ ռադիո կայանների մասին՝

Սկսեմ նրանից, որ n900֊ի հետ գալիս է հավես ինտերնետ ռադիո կայաննքերի ցանկ։

Սթոք փլեյերով նրանք լինում է ոչ միայն լսել օնլայն, այլ եւ հեռարձակել ֆմ ալիքներով։

Այնպես որ կարելի է նույնիսկ մեքենա վարելիս չլսել տեղական ռադիոկայանները, լսել ցանցայինները։ Ինչպե՞ս՝ ձեռք բերելով որեւէ մոբայլ ինտերնետ փաթեթ, որ մի երեք հազար դրամով տալիս են ինտերնետ, ու միայն ինտերնետ ֊ առանց զանգերի։ Իսկ ո՞ւմ են պետք զանգերը, եթե դրանք ինտերնետով էլ են գնում։

Համոզված եմ որ ինչ որ «հեշտ» ձեւեր կան ռադիո լսելու ԳՆՈՒ֊ի վրա, բայց ես նախընտրում եմ հին լավ մփլեյերը։

pls փլեյլիստ քաշելով, տալիս ենք մփլեյերին՝

Մաեմո֊ի ալիքներից ես ինձ շել սկրիպտեր եմ գեներացրել, այսպիսի տեսք ունեն՝

Եթե ուզում եմ ձայնագրելով լսել, ապա՝

կամ

ինչն է հավես, որ ինտերնետ ռադիո լսելիս մեծ մասամբ կարիք չկա ձայնագրել կամ Այրի֊ի պես ծրագրեր օգտագործել, որ գուշակեն դուր եկած գործը, որ հետո գտնես, քաշես։

Մփլեյերը, ասենք այսպես ցույց է տալիս՝

Իսկ երբ վարողն է խոսում, գրում է՝

։ՃՃՃ

Բացի տուփից դուրս կայաններից, կարելի է լիքը ռադիո կայաններ գտնել։

Օրինակ այստեղ նույնիսկ հայկական կայանների ցանկ կա։

Հավես զանազան ալիքներ ունեն Սոմաֆմը, ոչ կոմերցիոն ռադիոկայան, որը ապրում է միայն դոնեյշնների շնորհիվ։

Շատ ալիքներ կան նաեւ ԴիջիթալիԻմփորթեդ կայանում

Վերջերս հետաքրքիր պրոեկտ է բացվել՝ ռադիո23։

Այնտեղ ի դեպ, կարելի է գրանցվել ու եթե կարողանում ես եթեր ապահովել, նրանք կտան ժամանակ։

Երբեմն հիանալի անգլերենով են խոսում, այնպես, որ տանում է, հիմնականում երաժշտությունը հավանում եմ, երբեմն էլ ճապոներեն՝ ու էլի եմ հավանում, փախած ու հավեսն է։ Դե ես ճապոնական պոպ սիրում եմ։

Այլ ռադիոկայանը սկսեցի լսել Ջեյմս Դարբինյանի (jay tea սփյուռքում, ու այստեղ ԿՄ֊ում) պատճառով։

Ինչպես եւ խորհուրդ է տրվում, նա նշել է իր մոտ #armenian թեգը, որ հայրենակիցները իրեն գտնեն, ու ահա՝ չի կրում հեռախոս, մտահոգված է քաղաքացիական ազատություններով, բանաստեղծություններ է գրում, ու ընդհանուր առմամբ հավես տղա է։ Ժամանակ առ ժամանակ գրում էր իր ռադիո հաղորդման մասին, որ անում է Օրեգոնի համալսարանի ռադիո կայանում։

Բնական է, որակն էլ համապատասխան է, ի՞նչ պետք է լինի համալսարանի ռադիոն։

Բայց մեր ռադիոկայաններից մեկ է լավն է։

Ի դեպ, այնտեղ փնտրում են ձայնագրություններ, ու մեր խմբերից, կարծում եմ, հավեսով «ժապավեն» կվերցնեին։

Ու բնականաբար՝ փոդքաստները։ Շատ եմ սիրում գփոդերը, որ կա Մաեմո Դիաբլո, Ֆրեմանթլ, Հարմաթանի համար, նեմո֊ի համար, ԳՆՈՒ համակարգերի, ունդ զա վայթեր։

Իսկ ահա իմ ռադիո, ու ոչ միայն փոդքասթների ցանկը, կան ֆոտոյի մասին, մի քանի հավես բրտիականան հաղորդում կա՝ մտածելն թույլ է տրվում, ասենք։

ու տենց

ասք կրկնօրինակելու մասին

Հետաքրքիր է իմանալ, որ Լեյկայի, նույնիսկ վերջին, Մ մոդելները՝ այսինքն ամենաթանկ եւ ամենավեհ մոդելները, ավտոֆոկուս չունեն։

Ֆոկուսը իմ մշտական պրոբլեմն է։ Ես օգտագործում եմ հին օբյեկտիվներ, ու ձեռքով եմ բռնում ֆոկուս, հետեւաբար, կախված տարբեր հանգամանքներից, օրինակ նրանից, վյուֆայնդերը իմ աչքով ճի՞շտ է կարգավորված, թե խախտվել է, կհասցնե՞մ թե չէ, ես հաճախ ստանում եմ ոչ ֆոկուսի մեջ կադրեր։

Այնպես չէ, որ չեմ հասկանում այն պարզ բանը որ այն ինչ ուզում ես ցույց տալ, պետք է երեւա, իսկ որ երեւա, պետք է ֆոկուսի մեջ լինի։

Ես զարմացա, որ Լեյկայի ամենավերջին մոդելները միեւնույն է ավտոֆոկուս չունեն։

Կարդացի ինչու՞։ Պարզվում է, դիզայնը իրենց բարդ է փոխել։

Ունեն լավ դիզայն արված ժապավենային խցիկ, սարքեցին նույնից, բայց թվային։

Ավտոֆոկուսի մեխանիզմը ո՞րտեղ տեղավորեն առանց խցիկը մեծացնելու։ Տեղ չունեն։ Ու Քենոնի եւ Նիկոնի պես փող չունեն այնքան հետազոտություն անելու, ռադիկալ արտադրությունը փոխելու համար։

Ապա պարզապես այլ տարբերակ չունեն, քան ասել՝ մենք այլ կերպ ենք, մենք այլ ենք։ Մենք ռեյնջֆայնդեր ենք, առանց ավտոֆոկուսի ու տարբեր համովությունների։ Բայց մեր մոտ հիանալի որակ է, իսկ նկարողը պետք է ինքը իմանա ինչպես ֆոկուսվել, այնքան բարդ չէ, այն էլ մեր հիանալի հեռաչափի օգնությամբ։

Ու դա, ես կարծում եմ, ճիշտ որոշում է։

Ու լրիվ եւրոպական։

Եւրոպան չի հասցնում ոչ ամերիկացիների, ոչ էլ ճապոնացիների հետեւից։ Չի կարող։

Նրանք ուրիշ են։ Երբեք չեն կարողանա համեմատվել։

Բայց եւրոպական ընկերությունը միշտ կունենա իր սպառողին։

Եւրոպայում ու Ասիայում։ Իհարկե, ոչ ԱՄՆ-ում։

Որովհետեւ մրցելը՝ սխալ որոշում է։

Երբ օրինակ աղջկան այլ տղաներ են դուր գալիս, իր տղան սկսում է մրցել։ Իսկ ես էլ ունեմ երկու գլուխ։ Թարթիչներս էլ փոխեմ, ապա դուր կգա՞մ քեզ։

Մրցելը ու համեմատվելը սխալ է։

Նրանք ձեզնից լավը չեն, նրանք ուրիշ են։

Երբ սկսում ես մրցել, փոխվել, հետեւել այլերին, դուր գալու համար, կորցնում ես քեզ, ու երբեք նրա պես «լավը» չես լինի։

Ու նույնը կործանում է Նոկիա ընկերությանը՝ այֆոն սարքելու ձգտումը։

Ես նայում էի Նոկիա Ն9-ին, գիտեի որ այն ինձ պետք է խաղալու, գործ անելու համար, ու ձեռքս չգնաց այն գնել, այնքան բարակ, այնքան գլամուր էր։ Ու այդ բարակության համար նրանք զոհաբերեցին սդ քարտ սլոտը, ու մարտկոց փոխելու հնարավորությունը։

Ինչի՞։

Որովհետեւ մտածում են, որ այժմ պետք է լինել այֆոնի պես։

Ու դա է իրենց սխալը։ Վերջ, Նոկիան էլ չկա, եթե այդպես շարունակի։ Այֆոնի պես լինել պետք չէ, պետք էր լինել այնպիսին ինչպիսին կային։ Վաճառվելու էին բացի Եւրոպայից Չինաստաններում, Հնդկաստանում ու այո, Հայաստանում։

Բոլորը գիտեն, որ Նոկիան բարակ հեռախոս չէ։ Նոկիան պետք է շարունակեր արտադրել իր հաստ հեռախոսները, զարգացներ Մաեմոն, Սիմբիանը, այնպես ինչպես եւ պլանավորում էին։

(ի դեպ կարծում եմ, որ Մաեմո գծի N810 – N900 – N9 շարքի սարքերի դիզայնը գնալով վատանում էր, իսկ ամենալավը հենց N810-ն է։ Շատ հավես է, որ այժմ կարելի է նրա վրա քշել ժամանակակից nemomobile։)

Ու բնավ չվհատվել այն բանից որ նահանգներում չի վաճառվի։ Նահանգները ձեր տեղը չեն, այնտեղ անդրոիդ ու այֆոն է լինելու, դա պարզ է։

Նոկիա մեկ է չի լինի։ Իսկ թե լինի, ապա ամերիկյան վինդոս ֆոն օպերացիոն համակարգով, դա մեկ է նրանք չեն արդեն, միայն երկաթն է իրենցը։ Իսկ Նոկիան ավելին էր քան երկաթը։ Նոկիան սեփական ԾԱ ուներ, իր առավելություններով ու թերություններով։

Օրինակ, Սիմբիանի միջուկը ունակ չէր ապահովել այնպիսի գրաֆիկական էֆեկտներ, ինչպես ստացվում է Դարվինոտ ԱյՕսում ու Լինուքսոտ Անդրոիդում։ Նույն ժամանակ, նրանցից ոչ մեկը չի կարող ապահովել այնպիսի սնուցման խնայողություն, ինչպես Սիմբիանը։

Ու այո, Նոկիաները թանկ էին լինելու։ Ինչի, հիմա թա՞նկ չեն։ Թանկ են։

Եւրոպացիների ուժեղ հատկանիշները կապված են իրենց թույլ հատկանիշների հետ։ Այսպես, պասկալը եւրոպայից հասավ նահանգներ, սկսեց զարգանալ, վաճառվել այնտեղ, բայց՝ միայն վինդովսի տակ – եւրոպացիները ավելի դանդաղաշարժ են, ու դժվար են ընդունում նորը։ Բացի դրանից, զարմանալի չէ, որ Բորլանդի Դելֆիի նախագծողին, եւրոպացի Անդրեաս Հայլսբերգին «առավ» Մայքրոսոֆթը, դոթնեթ ստեղծելու համար, ու այդպես Բորլանդը պրծավ, իսկ դոթնեթը տարածվեց։

Իսկ Եւրոպական երկրներում օգտագործում եւ զարգացնում են, հնարավորին չափ իրենց տեքնոլոգիաները՝ Պասկալ, Մոդուլա, Օբերոն։ Իհարկե, գլոբալացման ժամանակ դա բարդ է, որովհետեւ կան այսպիսի մարդիկ, ով չի հասկանում ինչ արժեք ունի իր հայրենական արտադրանքը, ու գնահատում է այն ինչ տարածված է, բայց միեւնույն է, դա հնարավոր է։

Ու նույն պատմությունը եղավ երբ ԽՍՀՄ-ում որոշում ընդունվեց սեփական կարգիչներ նախագծելու տեղը կրկնօրինակել, թխել արտասահմանյանները։ Որովհետեւ այդպես ավելի էժան է։

Հա, էժան է, բայց այդպես դու միշտ մի քայլ հետ ես։

Միշտ։

Ու գնալով ավելի ես հետ մնալու։

Այսինքն, եղիր ու զարգացիր ինքդ ինչպիսին կաս դա միայն մարդկանց մասին չէ, դա ազգերի, պետությունների, ընկերությունների մասին էլ է։

ու տենց