վմէյքերի թագրմանութիւնը թարմացրի։

ամբողջը՝ https://repo.or.cz/wmaker-crm.git/blob/e82d86813e65a42974c03d69408cd436f9d9fe93:/po/hy.po

տարբերութիւնը՝ https://repo.or.cz/wmaker-crm.git/blobdiff/d9bc96e497a000b8b431d849a2524d9f7f1ea552..e82d86813e65a42974c03d69408cd436f9d9fe93:/po/hy.po

#հայերէն #թարգմանութիւն #ուինդոումէյքեր #վմէյքեր #ումէյքեր #ւմէյքեր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

էսօր վերօգտագործումը թրենդ ա, վերօգտագործում են շէնքերը, կոդը, քիմիական արդիւնաբերութեան մնացորդները։ ես ու @{տիգրան; philosopher@spyurk.am}֊ը նաեւ ուզում ենք պատիւ նշանը վերօգտագործել։ #վերօգտագործում #հայերէն #պատիւ #կէտադրութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ուրեմն, փայնբուքի հետ եմ էքսպերիմենտում, ջենթու֊ն օգտագործում ա մանջարոյի կերնել, մանջարո դդ արի սդքարտի վրայ, որ տեսնեմ ինչ ա։ ընթացքում հարցրեց՝ լոքէյլ, ասի՝ hy_AM, հիմա հայերէն xfce ա մօտս։

ու թարգմանուած ա դասական, երեւի ինստիգէյթի գործերն են։ փակցնելը՝ զետեղել։ ուրախացրեց էկրանահան բառը։

#լինուքս #էկրանահան #հայերէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ադնաաբրազնի սպրիչ — պարզ ա, ներարկիչ սասֆատ — հին սովետական մեքենաների «պոդսոս»

սա դիլիջանից

նման բառեր շատ կան, իհարկէ, ասենք՝ խալադեռնիկ֊ը, բայց արժանի ա ուշադրութեան մենիւ֊ում հանդիպած

ամուլետ — օմլետ ձուածէղ։

#բառեր #լեզու #հայերէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մի լիբանանահայ կին «կայանել» բառի փոխարէն օգտագործեց՝ շարել։

դէ այն, որ սփիւռքում հայերէնը սովորաբար վատ գիտեն, կամ որ այլ բառեր են օգտագործում՝ պարզ ա։

հետաքրքիր ա, որ շարելը, անկախ նրանից, դա ընդունուած ա իրենց համայնքում, թէ նա ա մտածել՝ դասաւորելու, դասակարգելու մասին ա։ դնել չի, շարել ա։

հակաքաօտիկ ա։ (: #հայերէն #լեզու #կայանել #շարել #քաօս #կարգ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես բան չասի, ոնց ուզում էք գրէք, բայց չեմ հասկանում, ինչի՞ էք կպած գրում գցելը ք֊ով։

ես սուր եմ ընկալում, ամէն անգամ կարդում եմ, գլխիս մի բան ընկնում ա։ #հայերէն

այսինքն չէ, ես կը հասկանամ, եթէ ընդհանուր ոճի մէջ լինի, ու դիցուք գողական, կամ քեարթու գրած տեքստի մէջ գցելը գ֊ով չի էլ նայուի։ բայց ոնց որ նորմալ աշխարհիկ տեքստեր էք գրում սովորաբար։ կներէք։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)