#միշտ #հայաստան #սերունդափոխութիւն

ես չեմ կարծում որ էս ու էն ու էն, յոգնել եմ նման պատմութիւններ լսելով, ծնողները իրենց երեխաներին սիրում են։ էդ #սէր չի։ էդ կարելի ա մտածել ինչ ա, բայց ահագին դաժան ա սէր անուանուելու համար։


Avatar @{ Կորիզ ; koriz_@spyurk.am} 30.08.2020, 14:06:59

Տատիկիս ինձ կառավարման փորձերը անչափ խեղտող են, էլ չեմ ձգում։Ու սա չի անում հոգատարությունից, սա անում ա տանը բոլորին իշխելու համար։ Ուզում եմ հանգիստ թողնի ինձ։


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մի քանի անկապ միտք՝ #բելառուս ֊ից։

էն որ ռեժիմին նուիրուած լրագրողները զանգուածային լքում են՝ հետաքրքիր ա նրանով, որ բաւական վստահ են, որ այլ գործ կը գտնեն ու առանձնապէս չեն տուժի։ ու դա առողջ վիճակի մասին ա։

օրինակ՝ մեր «նախկինների» պաշտօնեաները, եւ իրենք հէնց, ստիպուած կառչած էին աթոռներին, զի չէին իմանում՝ էլ ի՞նչ անել կեանքերի հետ, եւ ո՞ւմ են իրենք պէտք՝ եթէ իրենց էդ գործը չլինի։ ի տարբերութիւն՝ էսօրուայ պաշտօնեաները հանգիստ հրաժարական են տալիս, կամ կառչած չեն՝ աւելի հանգիստ կեանք կունենան պետական համակարգից դուրս, ու էսօր աւելի շատ հակուած են օգտակար լինել՝ եւ այդ պատճառով են կառավարման համակարգում, քան վայելում են։ (բարեւ, @{ssinanyan@spyurk.am; ssinanyan@spyurk.am})

ու վերջապէս՝ «հների» ընկալման մէջ չի տեղաւորւում #ժողովրդավարութիւն, իրենք չեն հասկանում դա որն ա։ ու ընկալում են, եւ ուզում են՝ բոլորն ընկալեն յեղափոխութիւնը ոչ թէ որպէս ժողովրդավարական գործընթաց, այլ որպէս մի աւտոկրատիա՝ միւսով փոխելը։ նմանապէս՝ չեն հասկանում ժողովրդավարութիւնը որն ա տաքսիստները որոշ շերտերը, որ այնպէս էլ սպասում էին՝ որ մի աւտոկրատիայի փոխարէն կը լինի միւսն՝ «աւելի լաւը»։ (այստեղ կրկին ուզում եմ յղել նրան, որ մեր սահմանադրութիւնը բաւական ժողովրդավարական չեմ համարում

սերժի եւ ընկերների համար յեղափոխութիւնն անհասկանալի ա, եւ իրենք այն բացատրում են նրանով, որ կեանքի մակարդակը, հնա֊ն ցածր են, իրենք այդ խնդիրները չեն կարողացել լուծել, բայց եւ՝ նոր իշխանութիւնը չի կարող, կամ չի կարողանայ՝ եւ այդ պատճառով իրենք համարում են կատարուածը անարդար։

ու հիմա, յուսամ, կը տեսնեն, որ բելառուսում, որ հնա֊ն աւելի բարձր էր, ուր կեանքն աւելի թեթեւ էր, միեւնոյն ա մարդիկ համաձայն չեն ընդմիշտ աւտոկրատ ունենալ։

https://www.youtube.com/watch?v=gJaWxqw4wMo

#յեղափոխութիւն #քաղաքականութիւն #հայաստան #հայք #աւտոկրատիա #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

երկու օր առաջ խօսեցինք ընկերոջս հետ։ օնլայն։ ասաւ՝ արի հանդիպենք։ ասի՝ օնլայն։ ու հետաքրքիր ա որ էսօր ասում եմ՝ ընկերոջս, չնայած իրան երեք տարին մէկ եմ տեսնում։ առաջ կասէի՝ ընկեր չունեմ։

բայց դէ նայած ոնց նայես։ մարդը միշտ ուրախ ա, եթէ դու իրեն կապուես, նա էլ չի մոռանում, գրել ա։ արշաւ ա գնում՝ կանչում ա։

ընկերս ա, շատ ուրախ եմ որ կայ։

ինչեւէ, անցնեմ ասելիքիս։

դէ մեր շրջապատի համար՝ հոգացողների, անտարբեր չլինողների, շատ բնական ա գտնել գրաւիչ ձախական մտքերը։ ու նա էլ բացառութիւն չի։ եւ կապիտալիզի վատ կողմերից էր խօսում, եւ դժգոհում էր ՝ «ի՞նչ կապիտալիզմը տուեց հայաստանին»։

ու ես իրան ասում էի՝ բայց արդե՞օք կապիտալիզմ ա մեզ մօտ։

ու էսօր անկապ բանից եւս մի փաստարկ գտայ, որ զրոյցի ժամանակ չէի գտել ու չարտայատեցի։

ռոբերտը ինչ եկել էր՝ դեռ վարչապետ էր՝ արդէն հարկերը բարձրացնում էր։ սկսած տխրահռչակ «օդի հարկից», ու փոքր բիզնէսի վրայ մեծ հարկային ճնշում դրեց։ աջական, կապիտալիստական ղեկավարը կանէր լրիւ հակառակը՝ հնարաւորինս հարթ եւ ցածր հարկեր կը սարքէր։ սա ընդամէնը մի հարթութիւն, փաստարկ՝ ինչի հայաստանում եղած համակարգը կապիտալիզմի հետ շատ կապ չունէր։

#կապիտալիզմ #տնտեսութիւն #քաղաքականութիւն #հայաստան #պատմութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

էդ ինչ բնութագրող ա վանեցեանի կուսակցութեան անուանումը։ ո՞րն ա անուան ֆունկցիան, ի՞նչ ուղերձ ա տալիս։ նէնց ակնյայտ ա որ ոչ մի բանի մասին ա։

իմ քայլը ակնյայտ ֆունկցիա ունէր՝ ամէն մէկդ արէք մի քայլ, պրծնենք ռեժիմից։

կարծում եմ ապագայում իմ քայլն էլ պիտի ռեբրենդ լինի։

զի իհարկէ, կարող եմ թուալ չէքսպերիմենտալ, բայց ինձ թւում ա այս դէպքում մենք հաստատ աշխարհից առաջ չենք, ու դժուար թէ նոր բան յօրինենք։ եւ ոչ մի յատուկ ուղի չունենք։

ընդհանուր առմամբ մեզ պէտք ա երկու իրական կուսակցութիւն՝ մէկը մի քիչ աջական, մէկը մի քիչ ձախական։

մէկը կարայ կոչուել՝ ազատական, մէկը չգիտեմ՝ աշխատաւորների։

առաջինը սատարի բոլորի համար հաւասար հարկերին, միւսը՝ հարուստներին շատ հարկելուն։

նոր բան ոչ ոք դեռ չի մտածել, ու մեզ պէտք ա որ երկու կուսակցութիւն էդ ձախից աջ առանցքում իրենց տեղերը գրաւեն, ու դէ այնտեղից արդէն պարեն, թէ որտեղ ա իրենց անդամներին աւելի ձգում։

#քաղաքականութիւն #կուսակցութիւն #հայաստան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

սոցիալական պայմանագրի ամենաէական յատկութիւններից ա՝ աութսորս անելը բռնութիւնը մի, եւ միայն մի մարմնին՝ ստեղծուած լեւիաթանին՝ պետութեանը։

դա պատահական որոշում չի։ հանրութիւնները համաձայնել են, որ ինչքան էլ կոռումպացուած չլինի այդ պետութիւնը, ինչքան էլ այն չչարաշահի սոցիալական պայմանագրով իրեն հասած բռնութեան մենաշնորհը՝ չհալածի այլախոհներին, օրինակ՝ միեւնոյնն ա՝ հանրութեանը ձեռք ա տալիս ունենալ մէկ բռնութեան աղբիւր՝ ոչ թէ շատ եւ անհասկանալի աղբիւրներ։

շատ անհասկանալի աղբիւրների պարագայում անհրաժեշտ ա բաւական մեծ ռեսուրս վերլուծելու բոլոր դէպքերը, եւ պարզելու որ դէպքում էր որ բռնութիւնը արդարացուած։ նման պատճառով մենք որոշել ենք որ ոչ մէկ չի կարող դատել եւ պատժել մարդկանց, բացի պետական դատարանից։

արդե՞օք մենք չգիտենք որ պետական դատարանը յաճախ արդար չի։ արդե՞օք մենք չգիտենք, որ այն յաճախ բաւարարում ա իշխանութեան շահերը։ ապա ինչո՞ւ ենք մենք տալիս իրան այդ իրաւունքը։ որովհետեւ այլընտրանքն աւելի վատն ա։

չի կարելի թերագնահատել հայաստանում տեղի ունեցած յեղափոխութիւնը՝ այն արուած էր առանց բռնութեան՝ յեղափոխականների կողմից։

հետաքրքիր ա որ ընթացքում սերժի իշխանութիւնը ստիպուած եղաւ ինքը հրաժարուել բռնութեան մենաշնորհից՝ աութսորս անելով բռնութիւնը յանցաւոր էլեմենտների մօտ՝ որ դիմակներով եկել էին ցուցարարներին ծեծելու։ յիշո՞ւմ էք։ դրանք ոստիկաններ չէին։

ու իշխանութեան ու պետութեան թուլացման ամենաէական նշաններից ա՝ բռնութեան մենաշնորհ զիջելը։

երբ էդ դիմակներով մարդիկ դուրս եկան փողոց՝ ես մտածեցի հէնց այդ մասին՝ բռնութեան մենաշնորհի՝ եւ էն մասին, ինչի մասին տարբեր աղբիւրներից գիտեմ՝ եթէ իշխանութիւնը դելեգացիա ա անում պետական բռնութեան մենաշնորհը անկապ յանցաւոր էլեմենտների՝ էդ պետութիւնը ահաւոր թուլացած ա ու իրան երկար կեանք չի սպասում որպէս կանոն։ ինչքան էլ անհաւատալու էր թուում՝ սերժի իշխանութիւնը տապալուեց դրանից յետոյ մի քանի օրուայ մէջ։

նիկոլը շատ լաւ գիտակցում էր, որ բռնի յեղափոխութիւնը սխալ ուղի ա։ այ ծռերը չէին գիտակցել։ ու նիկոլը յաջող յեղափոխութեանը հասաւ՝ իսկ ծռերը՝ չէ։

երբ նա մի քանի տարի առաջ դուրս էր եկել բանտից՝ բոլորն ակնկալում էին իրենից բռնի յեղափոխական քայլեր։ փոխարէնը հակ֊ը էն ժամանակ, եւ նիկոլը հակ֊ի հետ կոչ արին մարդկանց գնալ ընտրութիւնների եւ անել այդ յեղափոխութիւնը քուէարկելով։

արդե՞օք դա միամիտ էր։ արդե՞օք իրենք չէին հասկանում ինչքան աւելի պորուլար կը լինեն, եթէ թոյլ տան աւելի գրաւիչ ռիտորիկա։ իրենք հասկանում են, որ եթէ կայ մի ուժ, որ գրաւում ա բաղրամեան 26֊ը, ապա արդե՞օք չկայ հայաստանում, կամ դրսի ուժերից եւս մի ուժ, որ կը կարողանայ նոյնը կազմակերպել։ ապա ո՞րն ա իրաւակարգ իշխանութիւնը։

ես տարրական բաներ եմ գրում, որովհետեւ ինձ տխուր ա որ մարդիկ արդարացնում են ըմբոստների բռնութիւնը ամն֊ում։ ես հասկանում եմ, որ ըմբոստներից շատերը խաղաղ են՝ ապրեն իրենք։ ես հասկանում եմ որ կողոպտիչների զգալի մասը ըստ երեւոյթին պրոտեստ արտայայտողների հետ կապ չունեն։ բայց ոստիկանական մեքենաներ եւ բաժիններ այրողները՝ ունեն՝ դա իրենց պրոտեստի արտայայտումն ա։ ու դրան ես դէմ եմ։

ակնյայտ ա որ 2008֊ին մեզ մօտ կողոպտողների մեծ մասը, եթէ ոչ բոլորը՝ պետական սադրիչներ էին՝ ինչը, ես կարծում եմ՝ ամն֊ում հնարաւոր չի՝ նոյն պատճառով՝ ամն֊ում գիտակցում են պետական բռնութեան մենաշնորհի կարեւորութիւնը։ մեր դէպքերի մասին բաւական տեղեկութիւններ կարելի ա ստանալ պասկեւիչեանի ֆիլմից, ուր պարզւում ա որ կողոպտուած մի խանութը հրաժարուել ա ոստիկանութեանը տրամադրել տեսախցիկների ձայնագրութիւնները, իսկ մի կողոպտիչ ում բռնել են՝ եղել ա հհկ֊ի վստահուած անձ նախկին ընտրութիւններում։ սա նոյնպէս պետութեան բռնութեան մենաշնորհից հրաժարուելն էր։

հիմա շարունակեմ՝ էս ինչ կատարուում ա ամն֊ում՝ կրկին, նկատի չունեմ խաղաղ ցոյցերը, այլ նկատի ունեմ անկարգութիւնները, դա արդիւնք ա բլմ֊ի եւ նման կազակերպութիւնների գործունէութեան։ եթէ խորանաք կը տեսնէք, որ բլմ֊ն ռասիստական կազմակերպութիւն ա։ շատ նման կու֊կլուկս֊կլանին՝ բայց հակառակ ուղղութեամբ։

ու ամն֊ում իհարկէ ռասիզմ կայ՝ բայց այն համակարգային ռասիզմ չի։ ինչպէս հայաստանում էսօր կոռուպցիա կայ՝ բայց այն համակարգային չի։ ամն֊ում կար սեւ նախագահ։ ամն֊ում կան բազմաթիւ յաջողաւ եւ հարուստ աֆրո֊ամերիկացիներ։ սա քննարկելի հարց չի։

եթէ մի ոստիկան հայաստանում վերցրել ա կաշառք արագութիւնը գերազանցող վարորդից՝ դա չի նշանակում, որ նա կիսուում ա իր վերադասների հետ, որ կիսուում են իրենց վերադասների հետ, եւ դա մի ամբողջ բնակչութիւնը կողոպտելու արդիւնաբերութիւն ա։ այսօր դա եզակի դէպք ա որի հետ պետութիւնը, եւ ոստիկանութիւնը ընդհանուր առմամբ կապ չունի։ նոյն ձեւ՝ եթէ մի ոստիկան ամն֊ում սպանել ա որեւէ մէկին, ու չպէտք ա դա անէր՝ ապա դա համակարգային խնդիր չի ու համակարգային ռասիզմ չի։ իհարկէ՝ սպանուածների զգալիս մասը սեւեր են՝ բայց եւ յանցագործների զգալի մասն են սեւերը։ դա լրիւ այլ խնդիր ա, ու սեւերին իրենց համակարգային աղքատութիւնից հանելու ոչ պետական՝ ոչ լիազօրութիւններ տուող, միջոցներ են պէտք։ զի պետութիւնը չպէտք ա լիազօր որեւէ շերտ, դրանով դիսկրիմինացնելով մնացած շերտերը։

կրկին՝ ես չեմ պնդում որ ամն֊ում չկան խնդիրներ, բայց ես պնդում եմ, որ էդ խնդիրների լուծումները ոչ զանգուածային անկարգութիւններն են, եւ ոչ էլ աֆրո֊ամերիկացիներին լիազօրուած պայմաններ տրամադրելը։

#պետութիւն #բռնութիւն #ամն #հայաստան #ոստիկանութիւն #քաղաքականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

հետաքրքիր ա, ինչ իւրօրինակ հռչակում էր, բնաւ փառաւորի տպաւորութիւն չի թողնում, ստիպուած եւ անցանկալի անկախութիւն էր ստացուել այն անգամ։ հռչակագրի տեքստն էլ՝ խղճուկ տեսք ունի՝ համեմատելի չի 1990 թուի օգոստոսի 23֊ի, տեքստի հետ։

Հայաստանի անկախութեան տեքստը՝ առանց «անկախությիւն» և «հանրապետութիւն» բառերի, ընդունվուեց 1918-ի մայիսի 30-ին։

թաթուլի յօդուածից

այլ յօդուածից՝

Բաթումում, երբ հայ պատուիրակներից Ալեքսանդր Խատիսեանը Նոյ Ժորդանիային բողոքում է, որ գեղեցիկ բան չէ ընկերներին թողնել նեղությեան պահին, Վրաստանի ապագայ վարչապետը պատասխանում է. «Եթէ դուք խորտակուում էք, ապա մենք պարտաւոր չենք խորտակուել ձեզ հետ։ Վրաստանը սովոր չէ լինել թուրքերի իշխանութեան տակ, իսկ հայերը սովոր են»։

Մի շարք այլ կարծիքներ լսելուց յետոյ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը Վրաստանի անկախութեան հարցում ընդունում է հետեւեալ որոշումը՝ որպէս կատարուած փաստ ընդունել Վրաստանի անկախութիւնը, պահել կոռեկտ՝ առանց թշնամական որևէ քայլի։

սա էլ ա շատ հետաքրքրաշարժ՝

Վրացիները հայ գործիչերից բացի, նոյնն անում են թաթարների՝ ադրբեջանցիների հանդէպ, այն է՝ Թիֆլիսից հեռանալ, մինչդեռ և հայերը, և թաթարները չէին շտապում։ Ապա վրացիները հայերից և ադրբեջանցիներից պահանջում են անմիջապէս լքել նաև Անդրկովկասի Դաշնային Հանրապետութեան ղեկավարութեան նստավայրը՝ նախկին փոխարքայի պալատը։ Հայերը հեռանում են, ադրբեջանցիները՝ համառում. վրացիները նրանց հեռացնում են ուժով։

ի դէպ ադրբեջանի 1918 թուի հռչակագիրն աւելի մտածուած ու արժանավայել տեսք ունի՝ նրանում խօսուում ա իրաւունքներից եւ դիսկրիմինացիայի բացակայութիւնից, ինչպէս նաեւ յայտարարուում ա հարեւանների հետ բարեկամական յարաբերութիւններում լինելու մտադրութիւնը։ չեմ սիրում համեմատութիւններ ադրբեջանի հետ, ու բերում եմ սա կոնտեքստը պատկերելու համար՝ սէյմի խորհրդի ադրբեջանի մասը էնքան շփոթուած չէր, շէնքը լքել չցանկացաւ, կազմեց աւելի արժանավայել տեքստ, չնայած բաքու քաղաքը այդ պահին նոյնիսկ այդ խորհրդի կողմից չէր վերահսկուում։

հայերի խորհուրդը նոյնպէս չէր ցանկանում լքել թիֆլիսը եւ մեկնել երեւան, այլ ցանկանում էր կառավարել հայաստանը թիֆլիսից։ երեւան տեղափոխուելը մի քանի քաղաքական գործչի ջանքերի եւ վարչապետի հրաժարականի սպառնալիքի արդիւնք էր։

ինձ թում ա՝ աւաղ սէյմի պահպանումը իրատեսական չէր՝ շատ տարբեր ու իրարամերժ էին իր մասերի շահերն ու ձգտումները։ ինչը մասնաւորապէս արտայայտուեց յաջորդող պատերազմներով։ սակայն շատ հեռատես, ողջամիտ կը թուար այն ժամանակ չբաժանուելը, մի ձեւ լեզու գտնելը, իրար մէջ պատերազմներ բացասելը եւ միասին ապագայ ագրեսորներին դիմադրելը։

գայթակղութիւն կայ ասելու՝ երեք ազգն էլ մարդիկ էին՝ ո՞րտեղից իրենց այդ ողջամտութիւնը։ սակայն դա յաջողուեց շուէյցարիայում, ուր կան էթնիկ ֆրանսիացիներով ու էթնիկ գերմանացիներով բնակեցուած տարածքներ, իսկ ֆրանսիացիները գերմանացիների հետ թշնամական պատմութիւն ունէին։ այլ հարց ա որ շուէյցարիայի՝ հելուետիա կոնֆեդերացիայի ստեղծման նախապայմանները, կոնտեքստը ու պատմութիւնը լրիւ այլ էին։

այնպէս որ հայաստանի, վրաստանի ու ադրբեջանի անկախութիւնը նաեւ չկայացած բարեկամութեան պատմութիւն ա։

#անկախութիւն #պատմութիւն #պետականութիւն #1918 #սէյմ #հայաստան #վրաստան #ադրբեջան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)