երէկ, քանի որ սիթրիքս սեսիան տայմ աուտ կը լինէր, իսկ ինձ լիքը պատուհաններ էին պէտք, որ մնան, որ այսօր շարունակեմ, xdotool֊ով կարճ սկրիպտիկ սարքեցի, որ անկապ երկու քլիք անի, ու սեսիան չփակուի։ այսօր եկայ, ու իրօք գործեց, չէր փակուել։

while true
do
xdotool mousemove 300 150 click 1
sleep 30
xdotool mousemove 320 150 click 1
sleep 30
done

#կոնսոլ #սկրիպտ #բաշ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

երէկ մի աղջկայ էս կոդի կտորն էի թեստաւորել ուղարկել, զուտ դիրեկտորիաների չափսն ա հաշւում գումարում իրար՝

find -type d -ls | awk 'BEGIN {a=0}{a+=$7}END{print a}'

նա էլ ասում ա՝ չեմ ստանում մէյլդ, ստուգեցի, պարզուեց թանդրբրդը աութոքոմփլիթ արեց այլ աղջկայ մէյլ, ուրիշին ա գնացել, գնացի էդ ուրիշին ռիփլայ արեցի՝ նո օֆենս։ #բաշ #սկրիպտինգ #կոնսոլ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

էս ուին֊ի ցմդ֊ն, երբ ասենք cd ես անում, ու ուղղուդ մէջ բացատ կայ, փորձում է լաւ բան անել, ուղիդ վերցնում է չակերտների մէջ։ բայց յետոյ, երբ տաբ ես սեղմում, ոչ թէ առաջարկում է ինչ ընտրել, այլ առաջին պատահածը տեղը դնում է։ աւելին, կուրսորը գցում է չակերտներից այն կողմ ու ստիպուած ես վերադառնալ։

#ուինդոուս #ցմդ #կոնսոլ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)