ասք որոշում չկայացնելու մասին

դոկտոր Նոբոդին այն պատճառով էր դարձել ոչ մեկ, որովհետեւ այն ժամանակ, երբ պետք էր որոշել – չէր որոշել, չէր ընտրել։

Ու հեքիաթներում է տենց, պետք է ընտրել, ձիուն կորցնել թե չկորցնել, անվերջ կանգնել չի լինի։

Կամ լինել թե չլինել։

Համակարգչային խաղերում դա նույնիսկ ավելի լավ է արտահայտված։ Թե չընտրես այս պահին, այս մի քանի վայրկյանում, ուրեմն վերջ, կերան/սպանեցին/ընկար։

Ու եթե նույնիսկ պաուզան չի օգնում քեզ, ապա դու չկաս էլ խաղում/կյանքում։

Նույնիսկ եթե չորոոշես ու կենդանի մնաս, հետո արդեն դա էլ քո խաղը չէ։ Դա անկապ խաղ է։ Դու չկաս մեջը։

Երբ որոշում չես կարողանում ընդունել, դրանից հետո ինչ լինում է, էլ քո կյանքը չէ, դու կորցրել ես անձդ, ինքդ քեզ, ու էլ չկաս։

ու տենց

ասք շորեր փորձելու մասին

չեմ ուզում լինել շուն։

չեմ ուզում գտնել ինձ չորս թաթի վրա, ունակ չլինել ձեռքերով իրեր պահել։

ունակ չլինել զրուցել, գրել, ուրեմն և կարդալ։

այսինքն ինֆորմացիայի փոխանակման և մշակման շատ քիչ հնարովորություն չեմ ուզում ունենալ։

ինձ քիչ ա։

ունակ չլինել միտքս զարգացնել, որոշակի սահմանից հետո։

նեղ ա։

չեմ ուզում լինել մարդ։

չեմ ուզում կախված լինել այնպիսի բաներից ինչպիսին է սովը, հիվանդությունները, չեմ ուզում զուգարան գնալ, հաց ուտել, տաք պահել։

ես ուզում եմ լինել ավելի ազատ։

ուզում եմ լինել մայնդ որը չի սահմանափակված այսպիսի նեղ պատերով։ (ջվմ ա հիշեցնում)

մեզ հավասարեցնում են այդ հատկությունները․ ասենք հիվանդությունները, սովը, և զուգարանը։ և մահը։

ու եթե սոլիդար ենք, ապա սոլիդար ենք մենք նաև այդ պատճառով։

ես չեմ ուզում այդ պատճառով սոլիդար լինել։

որովհետև դա կնշանակի որ ես իդենտիֆիկացնում եմ ինձ այս էակների հետ։

(իսկ ոմանք ազգերի կամ երկրների իդենտիֆիկացիայի մասին են խոսում, ու էս կամ էն երկրի ֆուտբոլի թիմի համար բոլեծ անում)

սակայն դա անխուսափելի ա։ որովհետև ես այսպիսինն եմ։

իսկ ես չեմ ուզում անխուսափելիություն։

ընդ որում չապրելը, կյանքը բռնի ուժով ընդհատելը՝ լրիվ մարդկային հիմարություն ա։

ես ուզում եմ ապրել։ ու ապրել ազատ։ հնարավորին չափ գոնե։ ու էդ հաստատ ավելի լավ ա քան չապրելը։ շատ ավելի լավ ա։ որովհետև մայնդի գոյատևման ձև ա։

իսկ հա, մարդիկ նաև անչափ հիմար են։ նաև որ ինքնասպան են լինում։

չեմ ուզում մարդկանց պես լինել նաև այդ պատճառով։

ու չեմ կարող չլինել մարդ։ սակայն ինքնասպան որ չեմ լինի։ Ճ

(բացի դրանից մարդկանց անտարբեր եմ։ առանց սեռական, կամ ազգային խտրականության։ մի քիչ ավելի շատ փոքր մարդկանց չեմ սիրում, նրանք ավելի դիսկոմֆորտ են քան մեծերը․ աղմկում են, լացում են, խանգառում են մտածել, կարդալ, լինել իմ հետ)

ինձ առհասարակ սպիտակուցների հիման վրա կյանքը լավ դիզայն չի թվում։

Նենց տպավորություն ա որ մեզ համար չի դիզայն արած։

Ինչ որ այլ մեկի համար։ Ասենք որ մենք գեներացնենք տեղեկատվություն, իսկ ինչ որ մեկը իրա մեջ լողա, կամ այն շնչի։

Չէ, կովը որին վաղ թե ուշ կսպանեն որ ուտեն – լավ համեմատություն չի։

Ցորենն ավելի լավ համեմատություն ա։

Ու հա, ես առաջինը չեմ ում այս դիզայնը դուր չի գալիս։

Եթե սաղին դուր գար, մարդիկ իրանք իրանց այդքան հեշտությամբ այդքան ուժեղ չեին խաբի կյանքին մահից հետո հավատալով։

Այնքան են ուզում, որ այնքան հավատում են։

Ռեցեպտ․ դա կրոնն է ասենք։

Իսկ ես չեմ սիրում ռեցեպտներ։

Ես սիրում եմ ձեռնարկներ։

Տարբերությունը գիտե՞ք որն ա։

Առաջինում ասվում ա սենց կանես հետո սենց հետո սենց։

Ու պետք չի հասկանալ էությունը, պետք է հետևել։

Եթե ստացվի – ստացվի, եթե չէ – զգում ես քեզ անզոր։

Երկրորդում ասենք ասվում ա -m նշանակում ա սա։

իսկ այս ֆլագը՝ սա։ իսկ որ ճանապարհով ես գնում, ինքդ ես ընտրում։

Հասկանում ես, մտածում ես։

Ու արդեն գիտես, մտածել ես ու ընտրում ես ու անում ես։

Ո՞րն է ազատ մայնդ դարնալու ձևը։

Ո՞ւր է ձեռնարկը։

Ես ուզում եմ գտնել այն։

ու տենց

ասք զուր լինելու մասին

Ֆրոմմը գրում էր չպայմանական սիրո մասին։

ես ել միշտ կարծում էի որ տենց բան չկա։

ու լիքը մտածելուց հետո կրկին հանգել եմ նրան որ այն կեղծ ա։

ինձ կոմֆորտ ա լինում կոնկրետ մարդկանց հետ կոնկրետ պատճառներով։ իսկ այլ մարդկանց հետ կոմֆորտ չի կրկին պարզ պատճառներով։

ի՞նչ է դա եթե ոչ պայման։

այսինքն այն կարող ա արտահայտվել նրանց մոտ ում առանձնապես բան պետք չի։

էդ մարդկանց մասին էսօր լիքը կինո եմ տեսել։ սաղ տառապում էին իրենց կեցությունից։

ու չգիտեին իրանց որ պատով տան։ տենց արտահայտություն կա, չէ՞։

մի հատ լավ ընկերուհի ունեի երբ երիտասարդ էի և անփորձ։ շուն ուներ։ ասացի՝ ինչի՞դ ա պետք հարաբերություն։ ասեց ուզում եմ ամուսին լինի ու որ հոբի լինի։ ասենք դու շանդ ես նայում իսկ ես իրա գուլպաները կլվանայի։ ու իրան սուրճ կմատուցեի։ այդ աղջկան տենց հարցեր էլ չէի տալիս։

իսկ հոգեբանները սահմանում են այն ինչին «սեր» են ասում որպես պահանջ։ իսկ Ֆրոմմի գրածը աշխարհը կարող է ավելի լավ տեղ դարձնել եթե իրան լսեին։ սակայն իրան էդքան էլ շատ չեն կարդում որ իրա փիլիսոփայությունը իմանան։ իսկ ով կարդում ա, ասենք ես, կարող ա հասկանա որ այն ինչ գրած ա միշտ չէ որ լուկավիծ չի արել։

ու ասենք նա թվում էր տարբեր ձևէր էն մենակությունից խուսափելու․ ալկոհոլ, օրգիաներ, տամ-տամի տակ պարեր, թմրանյութ, և․․․ վայ քու արա ․․․սերը։

փաստորեն, սերը նույնիսկ Ֆրոմմի մոտ հայտնվեց այդպիսի ոչ առանձնապես վեհ ցուցակում։

ու եթե մենք դիտարկում ենք սերը որպես գոնե ոչ այդքան ահավոր փախուստ միայնակ/մենակ լինելուց, միմյանց հետ ձուլվելու միջոցով, ապա այդ լուծումը ի սկզբանե կեղծ ա։

որովհետև մարդը որպես էակ մենակ ա մնալու։ ու իրան մենակությունից չի փրկի ընտանիքը, ընկերները, տնային կենդանիները։ Ու նրանք՝ ընանիքը, ընկերները, կենդանիները նույնպես մենակ են։ Ու ամենաշատը կարող են լիքը պրոբլեմ ստեղծել որ ժամանակ չլինի մտածելու կեցության մասին։

Երբ տգեղ և չար կինդ քեզանից ինչ որ բան ա պահանջում սկալկայի միջոցով, իսկ փսլնքոթ և քաքոտ երեխաներդ զռռում են – այ ոչ մի ժամանակ չես ունենա կեցությունից խոհելու։

Մաքսիմում ձուլվես շշի հետ։

Ու երբ ապրում ես՝ մենակ ես ընդունում որոշում։ Ու շատ լավ ա երբ ամենապատասխանատու պահերին մենակ ես լինում։ Որովհետև դա լրիվ ցույց ա տալիս որ ուրիշին հույս դնելը կեղծ ա։

Ու մենակ ես հիվանդանում։ Եթե կողքինիդ վարաքես, ու ինքն էլ հիվանդանա՝ բան չի փոխվի։

Ու մենակ ես մահանում։ Եթե ընտանիքդ քո հետ վառեն՝ քեզ դրանից ոչ լավ ոչ վատ։

Ու երբ մարդը մահանում ա, գլխին տաս հոգի լինի, թե զրո – նրանք չեն կարողանալ կիսել վիճակը։ Ամեն մեկը իրա մահը մենակ ա տանում։ Ու Հաուսը ճիշտ էր՝ ինքնավայել մահանալը անհնար ա։ Իքնանվայել ապրելն ա հնարավոր։

Ու իմ հետ շփվելուց լիքը մարդ հրաժարվել ա տնային կենդանի պահելու մտքից։

Ես լավ գույնզգույն պատմում եմ ինչ ա իրանց սպասում էդ ուղղու վրա։ Ու երբ մարդիկ իմանում են, իսկ իմանալը միշտ ավելի լավ ա քան չիմանալը, նրանք արդեն այլ ընտրությույն են անում։

Իսկ եթե նրանք իմանային ինչ ա իրանց սպասում, նրանք կհրաժարվեին և ընտանիք ունենալուց, և աղջիկ/տղա կապելուց։

Ինչն ա էդ իմացության մեջ վատ, որ կմնային/կբազմանային մենակ հիմար մարդիկ, խելացիների տոկոսը կիջներ կտրուկ, ու շարունակվող դեգրադացիայի պայմաններում կամ իրար կվերացնեին կամ կվերադարնային ծառեր/օվկիանոսներ։ ու կլիներ ասենք Յուպիծեր։

ու ինքը գիտեք շատ հավես գեղեցկություն ունի իրա մեջ։ Իրա վրա ոչ ոք ոչ ծնվում ա ոչ մահանում։ Ինչքան մեզ հայտնի ա։

_ու տենց _

պատմություն սեքսուալ հեղափոխության կամ խորանալու մասին

Դե ինձ ֆեյսբուկյան քոզ են ուղարկել, տիպա սափորթ սեքշլ րեվոլյուշն ին Արմենիա։

Այդ քոզի առաջին էջում բեյսիկ ինֆո է գրած, որը թարգմանել եմ հայերեն, (չեմ ուզում մեր չհայախոս/կարդ եղբայրների և քույրերի աչքը ծակի) բնորինակը անգլերեն է՝

Սկսվում է այսպես՝

Սառույցը շարժվում է, պարոնայք երդվյալ ատենակալնե՛ր։ Բա հետո՞։

Դիտենք մեսսեջը՝

Սպանի՛ք։

Խեղճ ՇԱՏ ԱՂՋԻԿՆԵՐ։ Այն էլ 21րդ դարի։ Նրանց մասին վատ են մտածում, եթե նրանք սեքս են անում։

Վայ, սպասե՛ք։

Իսկ ո՞նց են իմանում, որ վատ մտածեն։

Աղջիկները տենց ամեն մեկին փողոցում ասում են, որ անտեղյակ չմնա՞ն։ Հետո էլ լավ կամ վատ մտածե՞ն։ Թե՞ մարզաշապիկ են պատվիրում, տիպա, գիտեք, ես սեքս եմ անում։

Հա պարզ ա որ անում ես, մեծ աղջիկ ես։ Էլ ի՞նչ կարիք կա հայտարարել ակնհայտ բաները։

Ասենք՝ ես հաց եմ ուտում։ Կամ՝ օրը այսքան լիտր ջուր եմ խմում։

Տիպա ի՞նչ։

Ես իմաստը այդ շուխուռի չեմ հասկանում։

Ասենք եթե Սևանը իջեցնելու դեմ ակցիային խորհրդարանի մոտ տաս հազար մարդ է գալիս՝ հասկանում եմ։ Գուցե պատգամավորները մի քիչ շատ մտահոգվեն, ու նրանցից մեկ-երկուսը, գուցե ազդվի։ Գուցե։

Ինչևվից է, Սևանը իջեցնելու դեմ ակցիային՝ հինգ հոգի մարդ էր եկել։ Թեղուտի պաշտպանության ակցիաներին հազիվ տաս հոգի էր հավաքվում։

Բայց իմաստը տեսնում էի։ Եթե շատ մարդ հավաքվի, մի գուցե, ինչևից է, երբևից է ազդի, որևից է մի պատգամավորի վրա։

Իսկ այս ակցիայի իմաստը՞։

Ազատ սեքսը արգելվու՞մ է մեր կառավարության կողմից։

Չէ, չի արգելվում։

Գուցե չի արգելվում պաշտոնապես, բայց իրականում հետապնդվու՞մ է։

Չէ, ասենք՝ իրականում ազատ մրցակցություն չունենք – համաձայն եմ։

Իրականում անկախ, ժողովրդավարական պետություն չենք՝ համամիտ եմ։

Բայց իրականում ազատ սեքս չունենք՝ – համաձայնվե՛ք անկապ է հնչում։

Անկապ է նույնիսկ աանկախ նրանից՝ ունենք թե ոչ։

Փնտրում ենք ակցիայի իմաստը։

Ուզու՛մ եք ասե՛լ, տիպա մենք այսպես ենք մտածու՞մ։

Հա, ձեր ջանը սաղ լինի։ Ես ե՛լ եմ այսպես մտածում։ (Քի՛չ է մնում ասեմ՝ բոլո՛րն են այսպես մտածում, նույնիսկ Ծերունը Թորգոմյան)

Հա, յանիմ շա՞տ եք։ Դե ասենք հա՝ շա՛տ եք։

Որ ի՞նչ։ Որ այլ մարդիկ իրենց սկզբունքները փոխեն, որովհետև շա՞տ եք։

– Մայրիկ, նայիր, ֆեյսբուկում արդեն հազար հոգի ազատ սեքսի խումբն են գրանցվել։ Թույլ կտա՞ս ես էլ գրանցվեմ։

Համոզիչ չէ։

Համ էլ շատ էլ չեք, հազիվ մի երկու հազար հավաքեք, այս պահին 705 անդամ է, որից մեկը ես եմ, ու էսա դուրս եմ գալու։ Ջոյն եղա որ կարդամ ի՛նչն ինչո՛ց է։

Լավ, վերցնենք այդ ՇԱՏ ԱՂՋԻԿՆԵՐԻՑ մի ԱՂՋԿԱ, ու զննենք մանրադիտոկով։

– Աղջիկ ջան, ի՞նչ է պրոբլեմդ։

– Ընկերոջս/այլ մարդու/տղայի/աղջկա հետ ուզում եմ սեքս անել, բայց չեմ անում։

– Վայ քոռանամ ես, ինչու՞ չես անում։

– Որովհետև մարդիկ իմ մասին վատ կմտածեն

Ազնիվ խոսք էսա բոտ եմ գրելու «ԱՂՋԻԿ» անունով։ Հենց մեծատառերով։ Իսկը բոտի ալգորիթմ է։ Լավ, շարունակենք։

– Ասենք ո՞վ կարա վատ մտածի։

– Ինքն՝ ընկերս/տղան/աղջիկը

Լավ էլի․․․ մինչ սեքս անելը ինչ որ բաներ մարդիկ ենթադրում են։ Ասենք, կարող են ենթադրել, որ մեկը մյուսին դատարան չի կանչի բռնավարության գործով։ Քանի որ սեքս է, բռնավարություն չէ։

Ասենք, ենթադրում են, որ մյուս օրը նրանցից ոչ մեկը չի հայտարարի հանրությանը, թե գիտե՛ք, քնել եմ այս ինչի հետ։

(Ի դեպ՝ ասելու ձև կա, ուրեմն, ձեռնափայտով երեք անգամ խփում եք բազրիքին և բարձրաձայն ասում՝ «Ես քնե՛լ եմ Լիզա Քադդիի հետ», բայց այդ դեպքում էլ սուտ է ստացվում)

Լավ, էլ ո՞վ կարա վատ մտածի։

– Չե, իհարկե ընկերը չէ, այլ շրջակա միջավայրը

– Շրջակա միջավայրը էսա կտրում են պրծնենք

– Դե ի նկատի ունեմ մարդիկ

– Հմ, ո՞րտեղից են իմանալու որ ասեն։

– Բայց եթե իմանային՝ կասեին։

– Քույրիկ ջան, ոնց որ կիկոսի մահն է հիշեցնում տենց մի քիչ։

– Դե հիմա։

Գուցե ուզու՛մ եք փրոմո՞ութ անել ազատ սեքսը։ Դե տիպա լուսավորչական աշխատանք տանե՛լ մեր մութ ջունգլիներում։

Այս դեպքում ինչ որ բան աղոտ սկսում է երևալ։

Ախր այդ փրոմոուշենը միայն հակառակ ազդեցություն կունենա։ Քանի որ նման է ցուցադրական մի բանի՝ տիպա նայե՛ք, ես ինչ տղա/աղջիկ եմ։ Ես նենց ազատասերամիտ եմ, որ էլ դու սու՛ս։

Ախր եթե տենց ազատամի՛տ ես, էլ ինչի՞ պիտի դա աչքը խցկես։ Լրիվ նորմալ է սկսել կասկածել, որ հեչ էլ ազատամիտ չես, ու նենց տպավորություն է որ ինքդ քեզ համոզում ես։

Համ էլ ո՞վ էր մինչ այդ խանգառում նենց ազատասերամիտ լինել պարզ չէ։ Բացի ինքներդ ձեզնից, իհարկե։

Ու այստեղ մենք հասնում ենք քանակի ու դրա իրական դերին և ազդեցությանը հասարակության վրա։

Ֆեյսբուկում քոզ պետք չէ հայտարարել։

Պարզապես պետք է ապրել այնպես, ինչպես ճի՛շտ ես համարում։

Մի ասա, արա՛։

Հիմա բացատրեմ, ինչ ի նկատի ունեմ՝

Ստեղ այլ հարց կա լրիվ։ Ներքին ազատության։ Ու անհամեմա՛տ ավելի խորը հարց է։

Եթե ազատ ես, դու անում ես այնպես, ինչպես մտածում ես, որ լավ է։ Այնպես, ինչպես գիտակցաբար որոշում ես։

Ու դա ՔՈ որոշումն է, ոչ քո ուսուցչի, ֆյուրերի, ծնողի, կամ ընկերոջ։ Դա ՔՈ բանականության արդյունքն է։

Իսկ գիտե՞ք ինչի է կարևոր անել այնպես, ինչպես մտածում ես, որ լավ է, և ոչ այնպես, ինչպես այլոք են մտածում, որ լավ է։

Որովհետև՝

ամեն քո քայլը՝ ակամա ձայն է դառնում։

Ձայն է մեծ հասարակական լուռ ու աննկատ քվեարկության մեջ։

Դու ամեն օր քվեարկում ես՝ ու շա՛տ։

Երբ ջինս ես հագնու՛մ՝ ձայն ես տալիս հարմար հագուստի օգտին, երբ քսմսվում ես, ձայն ես տալիս թիթիզության օգտին, ու դա վատ չէ, ոչ էլ լավ է։ Դա բազմազանություն է։

Երբ ասում ես, որ աղջիկ ես, ու այդ իսկ պատճառով չես հասկանում, որ մի ստեղն է պետք սեղմել՝ քվեարկում ես բլոնդինկեքի մասին համոզմունքը ամրապնդելու օգտին։ Ակամա։

Երբ էրլանգով, լիսպով, օբերոնով, կամ թեկուզ պերլով ես գրում, չնայած շուրջդ բոլորը քեզ խենթ են համարում, ապա քվեարկում ես այդ լեզուների օգտին։

Եթե ջավայով ես գրում կամ դոթնետով՝ ապա քվեարկում ես քեզ այդ կորպորացիաների կողմից վզին կապած տեքնոլոգիաների օգտին։

Ինձ մի աղջիկ բողոքել էր, ասում է տիպա՝ մենք հատուկ ենք քսմսվում, ու կաբլուկներ հագնում, որ տղաներին դուր գանք։

Այն հարցին թե ինչու՞ տղաները չեն քսմսվում, որ իրենց դուրը գան՝ մի քիչ մտածեց, ու պատասխանեց՝ քանի որ մեզ չի սազում ակտիվ լինել․

– Աղջիկները սպասում են, մինչ իրանց կապեն։ Իրանք չեն կապում։ Կամ պասիվ ձևերով են կապում, չկապող ձևանալով։

– Հա՞։ Ու եթե այսպեդ են անում, ապա ինչու՞։

– Որեվհետև․․․ որովհետև տենց է․․․ Որովհետև այլ ձև քո մասին վատ կմտածեն։

– Իսկ դու՞ ոնց ես կարծում, արդարացվա՞ծ է որ վատ կմտածեն։

– Ոչ։ Բայց չէ՞ որ ես եմ տուժելու եթե չլինեմ այնպիսին ինչպիսին ակնկալում են։

– Ինչու՞։ Կարծու՞մ ես բոլո՞րն են այդպես։ Մարդիկ տարբեր են։

– Բայց մեծամասնությունը այդպես չէ։

– Իսկ քեզ պե՞տք է մեծամասնությունը։ Քեզ մի տղա է պետք, թե բոլորը միասին։

– Մի, կամ մի քանի։ Բոլորը չէ։

– Ու կարծու՞մ ես մի հատ տենց քո ուզածը չկա՞

– Հմ։ դե կլինի։

– Իսկ պատկերացնու՞մ ես հանդիպես, ու նա մտածի՝ ֆի այս ինչ պատրիարխալ աղջիկ է։

– Կմտածի, բա ինչ կանի։

Սա նենց պարզ իլյուստրացիա է թե ինչու եթե բոլորը ինքնուրույն որոշումներ ընդունեն, աշխարհը փոխվում է։

Ու այդ իսկ պատճառով՝ շատ կարևոր է անկեղծ լինել, ու անել այն, ինչ իրոք համոզմունքդ է, այլ ոչ ընկերոջ/ֆյուրերի/ծնողինը։

Ի՞նչպես տարբերել, այն քո՞նն է, թե ոչ։

Հարցրու քեզ, ինչու՞ ես այսպես մտածում։ Խորացիր։ Որովհետև այսպես։ Իսկ սա ինչու՞։ Որովհետև սենց։ Իսկա սա՞։

Երբեմն փակուղի է լինելու, ու դու վերադարնալու ես՝ շարունակես այլ ճանապարհով։

Երբեմն գտնում ես՝ սա այսպես է որովհետև ծնողս/ֆյուրերս այսպես է համարում։

Կամ՝ այսքան մարդ չեն կարող լինել հիմար։ Ի դեպ, կարող են, չմտածես։

Երբեմն րեկուրսիվ բացատրություն ես գտնում՝ սա այսպես է որովհեև այսպես է։ Ինչպես վերոհիշյալ զրույցում ստացվեց։

Այո, հենց Պորտոսի ոճով։ Հաստատ մի բան այն չէ այդ համոզման հետ, չէ՞։

Այստեղ երիտասարդ մարդիկ մի փոքր առավելություն ունեն։ Որովհետև դեռ քիչ են ապրել։ Ու դեռ ունեն ժամանակ նոր համոզմունք կամ սկզբունք գտնել, ու ըստ այդ սկզբունքի ապրել։ Իսկ մեծ մարդուն երբեմն բարդ է ընդունել այն, որ նա ամբողջ կյանքը սխալ էր ապրել։ Ու այդ իսկ պաճառով, որ այդպիսի վախենալու մտքեր չգան, թեև ինքն էլ կարող է կասկածի իր սկզբուների մեջ, բայց սպանիչ ուժգնությամբ կպաշտպանի դրանք։

Գնա՞մ մի հատ այլընտրանքային քոզ բացեմ ֆեյսբուկում, անունը՝ Խորացի՛ր։

Կամ գնամ բոթ գրեմ ԱՂՋԻԿ անունով։ Օբերոնո՛վ։ Դա կպահանջի բինդինգ անել ինչ որ սի գրադարանին։ Ասենք սի-ով ավելի հեշտ կլիներ, քանի որ բինդինգ անել պետք չէր լինի։ Բայց եթե ես օբերոնով գրեմ ու բինդինգ սարքե՛մ, իսկ այդ բինդինգը փաբլիշ անե՛մ, ապա այլ մարդիկ ում դուր է գալիս օբերոնը կոգտվեն ու իրենց սիրած տեքնոլոգիայով ավելի հեշտ կլինի բոթ գրել։

Ու ես ձայն կտամ իմ սիրած տեքնոլոգիայի օգտին։

_ու տենց _