ինչպէս է մայքրոսոֆթը խաղից հանել ոչ իր կոմպիլյատորները՝

մենք շատ նպատակաուղղուած էինք որպէսզի մեր Delphi եւ C++ կոմպիլյատորներով ստանանք WinRT֊ի համար կոդ։ Այս պահին խնդիրն այն է, որ այն ՕՀ API֊ները, որ անհրաժեշտ են քո լեզուի RTL֊ն իրականացնելու համար թոյլատրուած չեն։ Գիտէք, ասենք RtlUnwind֊ը բացառութիւնների մշակման կամ VirtualAlloc֊ն յիշողութեան կառաւարման համար… Այդ եւ նման ֆունկցիաներին դիմելը աւտոմատ որակազրկում է ձեր ծրագիրը․ այն չի կարող լինել «պաշտօնական» WinRT ծրագիր եւ տեղակայւել մայքրոսոֆթի խանութից։

աղբիւր (անգլերէն)

երբ նման բաներ եմ կարդում, զգում եմ, ինչքան չեմ ուզում գործ ունենալ այդ փակ էկոհամակարգերի հետ, ու ինչ հաւէս է ծրագիր գրել ազատ միջավայրերում՝ ազատ հարթակների համար։

#ծրագրաւորում #մայքրոսոֆթ #կոմպիլյատորներ #ծրագրաւորման_լեզուներ #մրցակցութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ահա, Վիրտի PICL լեզուի կոմպիլյատորը, որ նախատեսուած է PI16F84 միկրոկոնտրոլերներ ծրագրաւորելու համար, կարողացայ տեղափոխել Լինուքս, աշխատեցնել, եւ կոմպիլյացիա անել մի քանի թեստ։

#կոմպիլյատոր #էկրանահան #ծրագրաւորում #լինուքս #երկաթ #ծրագրաւորման_լեզուներ #միկրոկոնտրոլեր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Իրենք գրում են ֆունկցիոնալ ծրագրեր վճռականօրէն ոչ ֆունկցիոնալ խնդիրների լուծման համար, կիրառելով մոնադ կոչուող հնարք, որը ես չեմ բացատրի, ու մէկ է ոչ մէկ չի հասկանում, բայց կարեւորն այն է, որ շատ խելացի ծրագրաւորողի ձեռքերում, ֆունկցիոնալ ծրագրաւորումը «կարող է» օգտագործուել շատ աւելի տեղերում, քան կարող ես միամտօրէն ենթադրել։

Ու ահա թէ որն է իրական խնդիրը։ Սա աշխատում է սկզբից, յետոյ շարունակում է աշխատել մինչեւ հանկարծակի չաշխատի։ Ու այս կոմունիզմը ֆունկցիոնալիզմը տարածւում է գաղափարախօսութիւնը մինչեւ ձեր երկիրը կոդը ծանրաբեռնուած է պարտքերով եւ ոչ մէկ չի կարող հանել ձեզ այս վիճակից, քանի որ դուք ունէք զանազան մոնադներ եւ ոչ մէկ չի հասկանում դրանք։

#ծրագրաւորում #ֆունկցիոնալ_ծրագրաւորում #իմպերատիւ_ծրագրաւորում #մոնադներ #ծրագրեր #ծրագրաւորման_լեզուներ #նախագծում #էփլ #սուիֆթ #դիզայն #արուեստ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)