մտածում եմ՝ այո, շատ հնարաւոր է, որ ասենք տաս, կամ նոյնիսկ գուցէ հինգ տարի անց, լինի այնքան որակեալ հայերէն տառաճանաչման ծրագիր, որ մարդու միջամտութիւն չի պահանջուի։

արդե՞օք դա նշանակում է, որ այսօր մենք չպէտք է տեքստեր թուայնացնենք ու լցնենք վիքիդարան։ ինձ թւում է՝ չէ, քանի որ կարեւոր է թէ երբ ինչ է եղել։ կարեւոր է որ այսօր մենք ունենանք այդ գիրքը վիքիդարանում։ այսօր է կարեւոր այսօրուայ մարդկանց համար։

եթէ ենթադրենք, սակայն, որ մարդիկ գրքեր չեն կարդում, ու ապագայ մարդկանց համար ենք անում, ապա այո, կարելի է չանել, հապաղել, ու ծրագրով անել։ եթէ այն լինի։ բայց ես կարծում եմ, որ այսօր է կարեւոր այն ինչ անում ենք։ կարեւոր է որ այսօր լինի։ ու դեռ օր շուտ պէտք էր անել։

#ժամանակ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

փաստօրէն, «վախտ» բառը, (որը կարծես թէ գրական հայերէնում չկայ), հնարաւոր է, որ եկել է արաբերէն «ուախտ» բառից, որ նշանակում է «ժամանակ»։

#փաստօրէն #արաբերէն #հայերէն #ժամանակ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Սովորաբար առաւոտները ես առանց աչքերս բացելու n900֊ի կոճակն եմ սեղմում, նա ինձ ժամն է ասում։ Եթէ աչքերս բացեմ, ապա այլեւս չեմ քնի։ Իսկ այսպէս, իմանում եմ ժամը, ու հասկանում, ինչքան դեռ կարող եմ քնել։

Մի քանի օր է, նոկիան չեմ օգտագործում, մարտկոցը փչացել է։ Ու այսպիսի ելք գտայ, փակ աչքերով սեղմում եմ ↑ ու յետոյ ↩։ Իսկ մինչ այդ հաւաքած հրամանը սա է՝

Ափսոս, ֆեստիւալը հայերէն չի խօսում։

#ժամանակ #ն900 #ծրագրեր #կիրառութիւն #ֆեստիւալ #ֆեստիվալ #փառատոն #տտ #բաշ #սկրիպտ #հրաման #ձայն #խօսք #կարգիչ #գնու #լինուքս #մաեմո #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)