ես հասկացել եմ, որ ինձ շատ բարդ ա լինել ընկեր, կամ գոնէ լաւ յարաբերութիւնների մէջ նրանց հետ, ում հետ ես չունեմ հանրային շփում։

մարդիկ, ըստ որում յաճախ մի բան շփոթում են։ հակադրում են ֆէյսբուքը, կամ սոց․ ցանցերը առերես շփմանը։

իսկ առերես շփումն իրականում սոց․ ցանցում շփման զուգահեռ չի՝ այն մեսենջերում շփմալ զուգահեռ ա։

իսկ սոց․ ցանցում շփման զուգահեռը՝ փաբն ա, սրճարանն ա, փողոցն ա, հրապարակն ա։ հանրային վայրն ա։

երբ դու շփւում ես մարդու հետ դէմ առ դէմ, կարեւոր չի՝ իրական կեանքում, թէ վիրտուալում, դու գիտես նրան ընդհանուր առմամբ այնպէս, ինչպէս նա ուզեցել է քեզ ներկայանալ։ իհարկէ, նա չի կարող լիքը բան թաքցնել, ու խօսքից լիքը բան պարզ ա, բայց միեւնոյն ա, դու իրան գիտես այնպիսին, ինչպիսին նա քեզ հետ ա։

երբ դու ունես իր հետ հանրային շփում, դու ունես աւելի ամբողջական պատկեր՝ դու տեսնում ես, ինչպէս ա նա մեկնաբանել այն ստատուսին։ դու տեսնում ես, ինչն ա իրան կպնում, ինչն ա իրան հունից հանում, տեսնում ես ինչ մեկնաբանութիւն ա նա լայքել, ու ում ա քծնում, ասենք։ դու իրան տեսնում ես աւելի լայն կոնտեքստում, ու տեղեկացուած ես լինում, հնարաւորինս, իր ու իր միջավայրի հաղորդակցութեան մասին։ որից շատ բան ա պարզ լինում իրական մարդու մասին, արժէքների մասին, համոզմունքների մասին, հակուածութիւնների մասին։

բացի դրանից, ես ուզում եմ անել պնդում, որ հանրային շփումը՝ զարգացնում ա։

ու հանրային շփումը ձեւաւորում ա հանրային կարծիք, կամ կարծիքներ։ եթէ մենք առանձին֊առանձին ունենում էինք ամէն մէկս մեր վարկածը որեւէ մի, ընդհանուր ասեմ՝ պատմութեան, մասին, ապա հանրային քննարկումների ժամանակ այդ կարծիքներն իրար հետ մրցում են, ու ձեւափոխւում, վերջնականապէս ձեւաւորելով գնահատականներ եւ մի քանի կարծիք, որ ընդունուած են այս հասարակութեան կողմից։

շատ ցայտուն օրինակ ա մարտի մէկը։ երբ ես 2008֊ն եկայ հայաստան, ես հանդիպեցի եղածի զանազան գնահատականների եւ ինտերպրետացիաների հետ։ արդէն 2011֊ին, երեւի թէ, ընդհանուր գնահատական տրուած էր, եւ հանրային կարծիքը մարտի մէկի մասին ձեւաւորուած էր։

ու մեր յեղափոխութեան մէջ էլ հանրային շփումը մեծ դեր ա ունեցել։ որպիսի յեղափոխութիւնը յաջողեր, եւ մարդիկ համախմբուէին, պէտք էր, որ մի շարք հարցերի շուրջ լինէր ձեւաւորուած հանրային կարծիք։ իսկ ո՞րտեղ պէտք ա այդ կարծիքը ձեւաւորուեր, եթէ ոչ հանրային վայրերում՝ իրական եւ, շատ աւելի էֆեկտիւ, երեւի՝ առցանց։

ես ինքս իմ վրայ զգում եմ, որ որոշակի ձեւի զարգացում ես ստացել եմ, ասենք վիքիի յօդուածներ կարդալուց, բայց որոշակի զարգացում ես ստացել եմ տեղական, եւ, աւաղ աւելի յաճախ, դրսի (աւաղ, քանի որ ինքս եմ ինձ մեղադրում) համայնքներում, ինչպիսին են ռեդիթը, ասենք։

ու ես տեսել եմ այդպիսի մարդկանց, ով ասենք չունի հանրային շփում (չնայած կայ ֆբ֊ում), ու լրիւ մնացել ա իր իննսունականներին ձեւաւորուած պատկերացումների եւ արժէքների տակ։ ինքը չի փոխուել, այդ ամէնը կարծրացել ա իր մէջ։ ու ես ահաւոր վախենում եմ տենցը լինել։

ու ես հասկացել եմ, որ եթէ ես չունեմ մարդու հետ հանրային շփում, ես ոչ միայն իր ամբողջական պատկերը չունեմ, ես ոչ միայն իր հետ ընդհանուր միջավայր, աշխարհ չունեմ, ես նաեւ, եթէ իմ էքսկլիւզիւ շփումը լինում ա այդ մարդու հետ, զրկում եմ ինձ զարգանալու զանազան հնարաւորութիւններից, որովհետեւ ես հանրային շփման պակաս եմ զգում։ եթէ այդ մարդն էլ ունի հանրային շփում, ապա դուք երկուսդ կարող էք հանրային շփուել, ու ունէք երկուսդ էլ ժամանակ հանրային վայրում, ոչ իրար նուիրուած ժամանակի հաշուին։

իսկ այդ հանրային ժամանակը պէտք ա, անհրաժեշտ ա զարգանալու, ու ափ թու դէյթ մնալու համար։

նաեւ, ինչպէս նշեցի, դա նոյն աշխարհում ապրելու մասին ա։ իր բոլոր հետեւանքներով։

ու ինձ թւում ա, մօտ յարաբերութիւն՝ ինձ շատ մօտ, ինձ շատ կպնող, ինձ շատ հետաքրքիր մարդու հետ, ընկերական թէ ռոմանտիկ, դէ ոչ թէ հնարաւոր չի, բայց շատ թերի ա, եւ նախապէս ունի խնդիրներ, եթէ մենք չունենք նոյն վայրերում հանրային շփում։ ու չեմ ասի որ այդպիսի յարաբերութիւնը հեռանկարային չի, կասեմ որ այդպիսի յարաբերութիւնը շատ խնդիրների ա բերելու։ իսկ ես ինձ զգալու եմ աւելի կտրուած զարգանալու միջոցներից, զգալու եմ կարծրանալու ու չզարգացած մնալու վախը։ #յարաբերութիւններ #շփում #համայնք #ընկերութիւն #զարգացում #հանրային_շփում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մէկ էլ ուզում եմ ասել իմ սահմանումը ընկերութեան որն ա։ երբ դու պէտք ես մարդուն, նա քեզ պինգում ա, ու դու իր հետ հանդիպում ես։ առանց նախապէս պայմանաւորուելու։ ասենք, իմ պարզապէս լաւ ծանօթն այսօր ինձ ցերեկը գրել ա, թէ գիտես, ես խնդիր ունեմ, ուզում եմ հոգեհանգստի գնալ, բայց ինձ կոմֆորտ կը զգայի ոչ թէ ասենք սենց այլ քո հետ գնալ։ ու ես ասացի իհարկէ, ու չեղարկեցի պլաններս, ու մենք գնացինք միասին քաղաքից դուրս բաւական հեռու։

ու ասենք ես կարող էի ասել՝ չէ, կներես ու տարբեր պատճառաբանութիւններ՝ պէտք ա աշխատեմ, լաւ չեմ քնել, պայմանաւորուած եմ, ինձ պէտք ա սա անել, նա անել, բայց էդ ամէնը կարեւոր չի իրականում ընկերութեան մէջ։ ու չնայած մենք ընկերներ չենք, բայց էդ քայլը ընկերութեան մասին ա։ ու ես իրեն ասացի որ էլի ինձ բզի քանի որ էդ իմ համար ընկերութեան մասին ա ու թող չքաշուի։

իսկ ես ընկեր չունեմ այն առումով, որ տենց մարդ չկայ, ում ես կարող եմ բզել ու հանդիպել անկապ, չնայած նա զբաղ ա լինելու, ու իրան հաւէս ա հիմա վաննա ընդունել բայց քանի որ ես բզեցի նա ուրախ կը լինի չեղարկել իր վաննան։ կամ իր վաղուայ քննութեանը պատրաստուելը։

մի աղջիկ կար, ինքը քննութիւններին էր պատրաստւում, ասում էր՝ էսօր չեմ դուրս գալու, բայց յետոյ անպայման դուրս էր գալիս, չէր դիմանում, ինձ տեսնում էր։ էդ շատ յուզիչ էր։ ու էդ ճիշտ ա հէնց ընկերութեան մասին չի, բայց ընկերութիւնը յարաբերութեան անհրաժեշտ բայց ոչ բաւարար ենթաբազմութիւն ա։ #ընկերութիւն #յարաբերութիւններ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես շաքարի ծրարիկներ եմ հաւաքում տարբեր սրճարաններից։ սկսուեց այնպէս, որ ընկերներիցս մէկը միշտ բողոքում էր, որ ես շաքար տանը չունեմ, իսկ ես շաքար տանը չունէի, որովհետեւ չեմ օգտագործում երբեք։ ու այդպէս ես սկսեցի իր համար այդ ծրարիկները թռցնել, քանի որ թէյի հետ մէկ ա տալիս էին։ յետոյ դա վերածուեց կպչունութեան, ու ես նոյնիսկ իրան չեմ թոյլ տալիս դրանցից օգտագործել, չնայած նա էլ ինքն իրենով կարդաց, սովորեց որ շաքարը լաւ բան չի։

էս նախաբանն այն համար էր, որ սեղանիս հիմա շաքարի ծրարիկ ա դրած, որ ընկերներիցս մէկը, ում այսօր երեւի տեսնելու եմ, նախորդ հանդիպման ժամանակ ինձ տուել ա։ երբ գնացել ա ինչ֊որ տեղ, այնտեղի ծրարիկն ա թռցրել իմ համար։ ու էդ ահաւոր հաճելի ա։ (:

տենց թուրքական ծամօն կայ՝ «լաւ իզ», որ տարբեր դրուագներ ա ցոյց տալիս յարաբերութիւններից։ այ ես կասեմ, ընկերութիւնը դա ա, երբ դու ընկերոջդ համար թռցնում ես շաքարի ծրարիկ, որ երբ իրեն տեսնես՝ տաս։

#ընկերութիւն #շաքար

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ու հիմա ես կասեմ մի բան, գուցէ նրանից որ ինձ ցաւում ա, գուցէ էդ հնչում ա աբիժնիկական, բայց ես կասեմ, որ ես ձեզ՝ ում գիտեմ պատահաբար, ես ձեզ երբեք չեմ գնահատի այնպէս, ինչպէս ես գնահատում եմ նրանց, ում ես գիտեմ համացանցից։

որովհետեւ ձեզ կարեւոր չի եղել ինձ (հէնց ինձ չէ, այլ ինչ֊որ մէկին ինձ պէս) իմանալ, ու հետեւաբար ինձ այնքան էլ կարեւոր չէք դուք։

ու ինձ ցաւում ա նրանից, որ ես ձեզ չէի իմանալու, եթէ ոչ որոշ պատահականութիւններ։ ու ինձ պէտք չեն մարդիկ, ում ես գիտեմ պատահականօրէն։ ինձ պէտք են մարդիկ, ում ես գիտեմ օրինաչափութեան պատճառով։ իմ համար կապը ձեզ հետ արժեզրկուած ա ու ոչ լիարժէք, քանի որ այն կարող ա եւ չլինէր։

ես ծանօթացել եմ մի աղջկայ հետ բարքեմփ 2009֊ին, ու դէ աղջիկ էր էլի։ որոշ ժամանակ անց ես գտել էի ու հաճոյքով հետեւում էի մի բլոգի, որ ես չգիտէի որ նա ա վարում։ ու ես յետոյ իմացայ, որ դա նա ա։ ու ես իրան ճանաչեցի իր բլոգով, ոչ թէ մեր այդ «ռեալ» հանդիպման շնորհիւ։ ու ես գնահատեցի նրան իր գրածների շնորհիւ։ ու ինքը իմ համար դարձել ա իմ կեանքի ամենակարեւոր մարդկանցից մէկը։ արդէն ութ տարի ա։

իսկ քո ու քո ու քո հետ, ես չպէտք ա ծանօթանայի պատահաբար։ այդպէս ստացուել ա, բայց կարող էր եւ չստացուել։ ու ես ո՞նց գնահատեմ այդ կապը, որը կարող ա եւ չլինէր։

մի ժամանակ գրում էի «իմ մարդկանց» մասին, ու դա եւ ընկալւում եւ երեւի հնչում էր ոչ շատ հանդուրժող, ու գուցէ որոշ չափով նեղմիտ։ բայց պատճառը գրելու նման էր։

ես հիմա կը նայեմ նոյն հարցին հակառակ կողմից։ գուցէ, ես չպէտք ա լինեմ ընկերդ, որովհետեւ ես քո աշխարհից չեմ։ գուցէ ե՞ս եմ քեզ համար պատահական մարդ։

ու դու չպէտք ա ինձ իմանաս, քանի որ դու չէիր իմանալու իմ ասենք առցանց ներկայացման մասին, եթէ ինձ չհանդիպէիր պատահաբար։ ուրեմն, քեզ չի բերել իմ բլոգ առցանց փնտրելը ինչ֊որ բան, ինչպէս իմ երկու ընկերներին ա մօտեցրել, երբ մէկը միւսի բլոգն ա գտել։ ուրեմն, քեզ հետաքրքիր չէր այն, ինչ հետաքրքիր ա ինձ, ու դա չի քեզ բերել այդ ծանօթութեան։ դու չես նայել իմ նկարները (կապ չունի որ անկապն են), ու մտածել, որ կուզէիր ինձ հետ խօսել ինչ֊որ բանի մասին։ դու պարզապէս պատահաբար իմ հետ ծանօթացել ես, ապա ես ինչպէ՞ս իմանամ, որ քեզ մէկ չի ում հետ ծանօթանալ ու շփուել։

իսկ մարդիկ կան ում համար մէկ ա, ովքեր վայելում ես բարեկամների ու դասարանցիների հետ շփումը։ չէ՞ որ դրանք պատահական մարդիկ են։ ես չեմ ուզում լինել պատահական մարդ քեզ համար։ ու դու աւելինի ես արժանի, քան պատահական մարդկանց հետ շփուելը։

ես ինձ պահանջուած, պէտքական չեմ զգում, եթէ ես գիտեմ, որ ես քո համար պատահական եմ։

ես չեմ զգում որ իմ կարիքն ունես, գուցէ դու ունես պարզապէս որեւէ մէկի՞ կարիքը, ո՞չ թէ իմ։

եւ անցնեմ էլ աւելի առաջ․ էդ նորմալ ա որ ես քեզ չէի իմանայ, քանի որ չէի իմանայ ինտերնետից։ ու պէտք էլ չի իմանամ, քանի որ մենք այլ աշխարհներից ենք, ու ես չհասկացուած եմ լինելու, ու դու չհասկացուած ես լինելու։

որովհետեւ քո համար իրականում կարեւոր չի այն, ինչ իմ համար ա կարեւոր։

եթէ քո համար նոյնը կարեւոր լինէր, դու կանէիր ինչպէս ես։ եթէ քո համար կարեւոր լինէր ապակենտրոնացումը, հակագլոբալիզմը, դու գուցէ, թէկուզ պահելով քո ներկայութիւնը ֆէյսբուքում, նաեւ լինէիր մի ապակենտրոնացուած տեղո՞ւմ։ գոնէ այդպէ՞ս։ ուրեմն կարեւո՞ր չի այնքան, ինչքան ինձ ա կարեւոր։ ապա ես հասկացուած չեմ լինելու քեզ հետ։

ես կը լինեմ «էն ծուռը», ու իմ՝ ինձ համար էական յատկութիւնը լաւագոյն դէպքում կը հանդուրժուի, ոչ թէ կը գնահատուի։

ես չեմ ուզում այդպիսի յարաբերութիւն, ու ես չեմ ուզում այդպիսի կապ։

ես ինձ ու ձեզ աւելի լաւն եմ մաղթում։

ու տենց։ #կապ #համացանց #պատահականութիւն #կարեւոր #հասարակութիւն #շփում #համայնք #ընկերութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես գրել էի, երեւի մի տարի առաջ, որ ջոկել եմ՝ յարաբերութիւնների մէջ փնտրում էի ընկերութիւն։

հիմա նայենք՝ տղաներն հիմնականում տղաների հետ են ընկերութիւն անում, աղջիկներն էլ՝ աղջիկների։ նշանակում ա, յարաբերութիւններում վիճակագրօրէն ընկերութիւն չի, ու ուրիշ բաներ են իրենց «միասին» պահում։ ու ըստ իս, էդ նշանակում ա, որ իրենց պէտք ա վատ լինի, թէկուզ եւ իրենք չեն ջոկում որ վատ ա, ու թէկուզ չեն ջոկում որ ընկերութիւն չի, ու թէկուզ չեն էլ ընկերութեան հարց կամ պահանջ դրել կամ ձեւաւորել։ #յարաբերութիւն #ընկերութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ընկերս նուէր էր առնում իր աղջիկներից մէկին (նա էլ ա աղջկայ տղաներից մէկը), ու ես մտածեցի, ինչ հաւէս պէտք ա որ լինի լինել տենց դեբիլ սթէյթում, երբ ունես ծնողական բնազդ, ուզում ես լաւը լինել ու նուէր անել, ու ուրախացնել, քանի որ ահաւոր գնահատում ես ինչ֊որ մէկին։ նախ որովհետեւ գնահատելը անփոխադարձ չի լինում, դա նոյնպէս սթէյթ ա, պրոցեսի սթէյթ, յետոյ էլ արդէն ծնողական բնազդ աղջիկների հանդէպ չես ունենում, քանի որ իրենց յոյզերին շատ կասկածով ես վերաբերւում, երկու պատճառով՝ մէկը, որ չգիտես իրական են, թէ չէ, միւսը, որ գիտես որ պայմանաւորուած են ասենք սոցիալական ստատուսովդ, կամ իրենց պատկերացրած աւելի կայացած, կամ ինքնավստահ տղայի տեղ են քեզ դրել, կամ գոնէ մտածում են (դեռ) որ այքիւդ իրենց այքիւ֊ից բարձր է, որը ընդհանուր առմամբ կրկին գենդերային կարծրատիպերի մասին ա։

ու էդ տենց տհաճ ա քանի որ ընկերութեան մասին չի, ու հաւասարութեան մասին չի։ ընկերութիւնն էլ, ահագին հաւասար մարդկանց մօտ կարող ա լինել, կարծում եմ, ասենք մենք գոհարի հետ «էրեխեքին» ման ենք տալիս, շփւում իրենց հետ, բայց ակնյայտ է որ իրենք մեզ ընկեր չեն, չի ստացւում որ գոհարը իր իմացած պատասխաններն իրենց հարցերին չասի, չի լինի ես յղում չտամ, ու էդ փոխադարձ չի։

#բնազդ #ընկերութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես նշել եմ որ էթնոսը, ըստ մի սահմանման, ընդհանուր կեցութիւն կիսելու մասին է։ ասենք, մենք կիսում ենք ընդհանուր ճանապարհներ, քաղաքական գործիչներ, համալսարանի դասախօսներ, եւ այլն։

վարկած ունեմ, որ իմ մի քանի յարաբերութիւնը (ոչ միայն ռոմանծիկ, զուտ ընկերականին էլ է վերաբերում) չեն գործել հենց այդ՝ ընդհանուր կեցութիւն չունենալու, եւ ստեղծել ունակ չլինելու պատճառով։

կարծես թէ ամէն կարեւոր բան կար՝ ընդհանուր հետաքրքրութիւններ, փոխադարձ յարգանք, ընդհանուր արժէքներ։ կարծես թէ՝ յարաբերութիւնները խոստումնալից էին թւում։

սակայն խնդիրները զգալիօրէն պայմանաւորուած էին՝ — ընդհանուր թուային միջավայր չունենալու հետ — որի պատճառն աւելի շատ ես եմ, իմ՝ ապակենտրոնանալու իզոլյացիայի գնալու հակուածութեամբ։ — ընդհանուր «ռեալ» միջավայր չունենալու/չստեղծելու հետ — որի պատճառը կրկին աւելի շատ ես եմ՝ կարծում եմ որ ես եմ աւելի չհարմարուող, աւելի ուպյորտիյ, այսինքն աւելի զանուդա տիպ եմ։

սա ինքնախարազանում չի, գուցէ այն պատճառով, որ ինձ այսօր այսպէս վատ չի։ երբ վատ էր՝ անշուշտ զինքս ինձ մեղադրում էի, ու մտածում էի, արդե՞օք սխալ եմ ապրում։ հիմա չգիտեմ որն է սխալը, գիտեմ որ այլ կերպ առանձնապէս չի ստացւում, ու դա պէտք է ընդունել։ պարզապէս ես էլ այսպիսի մարդ եմ, ու պարզապէս այսպիսի հայ համայնք գրեթէ չկայ։

ասածս այն է, որ ըստ երեւոյթին կենսակայուն յարաբերութեան համար անհրաժեշտ է ընդհանուր կեցութեան պէս մի բան ստեղծել։ կամ նախապէս ունենալ։ ու սա իմ համար բացայայտում է, կամ գոնէ յստակ գիտակցուած չէր։ ապրես, կողմնակի։ #ապրես #յարաբերութւիններ #սէր #ընկերութիւն #համայնք #անկապ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)