Սա Ռուսաստանում արգելուած գրքերն են ամէն տարիքի երեխաների համար։ Ներառում է Կարլսոնին, ով ապրում է կտուրին այն համար որ պարունակում է «տեղեկատւութիւն, որ բացասում է ընտանեկան արժէքները, եւ խթանում անարգանք ծնողների նկատմամբ», եւս երկու Աստրիդ Լինդգրենի հեքիաթ, Թոմ Սոյերի արկածները, եւ երկու դասական հեքիաթ Պուշկինի հեղինակութեամբ։

http://www.zakon436.ru/stop_books.php

#ֆեյսփալմ #խօսքի֊ազատութիւն #ազատութիւն #ռուսաստան #խսհմ #սովետ #գրականութիւն #ռեպրեսիաներ #մարկ֊տվեն #թոմ֊սոյեր #Աստրիդ֊Լինդգրեն #Կարլսոն #գրականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

#փաստօրէն, թարգմանելու են վերջը ջինսերի սերունդը՝ http://www.aravot.am/2014/06/05/467499/

#գիրք #գրքեր #ջինսերի֊սերունդ #ჯინსების-თაობა #գրականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Նորը՝ վամպիրների կեանքում։ Միրյանա Նովակովիչի վէպը՝ «Վախն ու նրա ծառան»։

Պատմութիւն աւստրիական կայսերական յանձնաժողովի մասին, որ ժամանում է Բելգրադ, վամպիրների մասին շշուկները ստուգելու նպատակով։ Այդ, կայսերական արխիւներում իրօք տեղ գտած պատմութիւնը Նովակովիչը խառնում է ֆանտաստիկ միստիկայի հետ, դարձնելով սատանայ վէպի գլխաւոր հերոսին՝ Վիեննայից պատկառելի ազնուականին։

Օտտո ֆոն Հաուսբուրգ կոմսը ծառաների հետ ժամանում է Բելգրադ։ Քաղաքի շրջակայքում վխտում են վամպիրները՝ առնուազն տեղի բնակիչները դրանում համոզուած են։ Սակայն աւստրիական իշխանութիւնը չի հաւատում շշուկներին․ գահապահի կինը՝ դքսուհի Մարիա Աւգուստան տառապում է անպատասխան սիրուց, գահապահը զբաղուած է որսով, իսկ կոմս ֆոն Հաուսբուրգը՝ դքսուհիով։ Ոչ մէկին չի հետաքրքրում, որ կոմսը իրականում սատանայ է։ Կենդանի մեռելներ փնտրելով ֆոն Հաուսբուրգն հետազօտում է շրջակայ գիւղերը, նրան խանգարում է վախը, բայց վախենում է նա ոչ վամպիրներից։ Վախը չի լքում իր ծառային, իսկ ծառան՝ իր Վախը։

http://www.svoboda.org/content/article/25368006.html http://www.svoboda.org/audio/Audio/1158030.html

#գրականութիւն #վախ #ծառայ #գիրք #միրյանա֊նովակովիչ #վէպ #վամպիր #վամպիրներ #պատմութիւն #առեղծուած #ֆանտաստիկա #միստիկա #բելգրադ #սատանայ #կոմս #յանձնաժողով #հետազօտութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

— Ես մի պրոֆեսորի ամառանոցն էի հսկում,— պատասխանեց շունը։— Պրոֆեսորը կենդանիների լեզուն էր ուսումնասիրում։ Այդ ժամանակ էլ հենց սովորեցի։

— Դա երեւի իմ պրոֆեսորն է,— բղավեց կատուն։— Սյոմին Իվան Տրոֆիմովիչը։ Նա կին ուներ, երկու երեխա եւ մեկ տատիկ՝ ավելը ձեռքին։ Ու միշտ զբաղված էր «Ռուս—կատվերեն» բառարան կազմելով։

— «Ռուս—կատվերեն» չգիտեմ, բայց «Որսորդա—շներեն» կազմում էր։ Եվ «Կովա—նախրապաներեն» նույնպես։ Իսկ տատիկի ձեռքին է՛լ ավել չկա։ Նրա համար փոշեծծիչ են գնել։

— Միեւնույն է, դա իմ պրոֆեսորն է,— ասաց կատուն։

— Իսկ նա հիմա որտե՞ղ է,— հարցրեց տղան։

— Աֆրիկա գնաց։ Գործուղման։ Փղերի լեզուն ուսումնասիրելու։ Իսկ ես մնացի տատիկի մոտ։ Միայն թե մենք յոլա չգնացինք։ Ես սիրում եմ, որ մարդ ուրախ բնավորություն է ունենում՝ երշիկահյուրասիրողական։ Իսկ նա, ընդհակառակը, ծանր բնավորություն ուներ։ Ավելա—վռնդողական։

— Ճիշտ է,— հաստատեց կատուն,— բնավորությունն էլ էր ծանր, ավելն էլ։

աղբիւր

#մէջբերում #քաղուածք #զրոյց #գրականութիւն #գրքեր #քեռի֊ֆեոդոր #կատուներ #շներ #ռուսերէն #կատվերէն #շներէն #գիտութիւն #պրոֆեսոր #բառարան #տատիկ #յոլա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

— Չգիտեմ,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Գուցե նրանով, որ կատուներն էլ են շերտավոր, նավաստիներն էլ։ Նրանց շապիկները շերտավոր են։

Կատուն համաձայնում է։

— Ինձ դուր է գալիս այդ ազգանունը՝ Մատրոսկին։ Ե՛վ ծովային է, ե՛ւ լուրջ։

Նա այնքան է ուրախանում, ազգանուն ունենալու համար, որ նույնիսկ ուրախությունից ժպտում է։ Ավելի խորն է ընկղմվում պայուսակի մեջ ու սկսում է փորձել իր ազգանունը։

«Հեռախոսի մոտ կանչեցեք, խնդրեմ, կատու Մատրոսկինին»։

«Կատու Մատրոսկինը չի կարող մոտենալ հեռախոսին։ Նա շատ զբաղված է։ Պառկած է վառարանին»։

Եվ որքան շատ էր փորձում, այնքան ավելի էր հավանում իր ազգանունը։

աղբիւր

#մէջբերում #քաղուածք #զրոյց #գրականութիւն #գրքեր #քեռի֊ֆեոդոր #կատուներ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

— Դու էլի՞ սկսեցիր գլխիդ զոռ տալ… Երեխայիս փչացրել ես… Ահա թե ինչ կասեմ։ Եթե այդ կատուն քեզ շատ է դուր գալիս, ուրեմն ընտրիր՝ կամ ես, կամ նա։

Հայրիկը նախ նայեց մայրիկին՝ ապա՝ կատվին։ Հետո՝ նորից մայրիկին, ապա՝ կատվին։

— Ես,— ասաց,— քեզ եմ ընտրում։ Քեզ արդեն վաղուց եմ ճանաչում, իսկ այդ կատվին առաջին անգամ եմ տեսնում։

աղբիւր

#մէջբերում #քաղուածք #զրոյց #գրականութիւն #գրքեր #քեռի֊ֆեոդոր #ընտանիք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

— Կխանգարի,— պատասխանեց մայրիկը։— Հապա մի մտածիր, ի՞նչ օգուտ ունենք այդ կատվից։

Հայրիկն ասաց․

— Ի՞նչ օգուտ պիտի ունենանք։ Որեւէ օգուտ ունե՞ս պատից կախված այս նկարից։

— Այդ նկարից,— ասաց մայրիկը,— շատ մեծ օգուտ կա։ Քողարկում է պաստառի վրայի անցքերը։

աղբիւր

#մէջբերում #քաղուածք #զրոյց #գրականութիւն #գրքեր #քեռի֊ֆեոդոր #ընտանիք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)