սա ժամանակին չէի հրապարակել, որովհետեւ ամաչեցի այդ խալիկներից։ ու դրանք էլ չկան։
սարսափելի լաւ նկար չի, բայց ես էմոցիոնալ կապ ունեմ դրա հետ։
ու կուզէի հրապարակած լինէր դեռ այն ժամանակ։ մարտ 2017։

լիքը ժապաւէն ունեմ noritsu֊ով ծրած, ու fuji eterna կինո ժապաւէնը որ հաստատ սխալ է ծրած, թէ իրենք դրա պրոֆիլը չունէին այդ պատճառով, թէ իրենց ծրիչի սպիտակի բալանսն ա կաղում, բոլոր նորիցու֊ով ծրած կինո ժապաւէնները ակնյայտ կանաչ էին։ ես փորձեցի բալանսի բերել գոյները, ու հիմա համեմատում եմ իմ մինոլտայի տուած արդիւնքի հետ։ թւում ա թէ մինոլտան անհամեմատ աւելի լաւ որակ ա տալիս, քան նորիցուն։

հմմմ, իսկ ես իրենց վճարել էի, որ ժամանակ չծախսեմ ծրելու վրայ, ու սկզբից ահագին ոգեւորուած էի, գոնէ ասենք c200֊ի ստացուած որակով։

չգիտեմ։