ասք նվերի մասին

ես ինձ հա թույլ չեի տալիս այս գիրքը, որովհետև այստեղ թանկ է։
ու ստացա նվեր։ նենց հավես ։
ուիշլիսթ գրելը լավ բան ա
օկ, բարի լինեմ, ձեզ ել տամ կարդաք։ հա չեի գցում հղումը, որ գնաք հարդվեր գիրք առնեք։ բայց հիմա մեկա լիքը տեղ կա,ահա, ստացեք՝ http://www.bigbook.ru/publications/petrosian-01.php
գնացի կարդալու։
ցգրություն։

ու տենց

ասք Հանսենի գրքի մասին

Շատ բարդ էր այս գիրքը գտնել։
Ու վերջապես գտա, օգտագործածը։

Իրան խորհուրդ էր տվել Creenshaw-ն իրա քոմփայլերների գրքում։

POINTER TO սինտաքսը հայտնվեց Մոդուլայում։
Նախկին գրքի տերը հաստատ փորձում էր թարգմանել ծրագրի տեքստը Պասկալից Մոդուլա, կամ Օբերոն։

Մոդուլայում և Օբերոնում արդեն չկա function բառը, կան միայն PROCEDURE ներ։ ։Ճ

ու տենց

ասք ժողովրդի պահպանակի մասին

այստեղից
Չգիտեմ, էդ դոդոշոփ է, թե ոչ՝ նման չէ դոդոշոփի։
Սակայն այն, որ ոստիկանության աշխատողների անգրագիտությունը, թվում է թե հանրահայտ է, դարձնում է այս նկարը ավելի հավատալի։

Ու ակամա հիշեցի այս անեկդոտը
երկու ոստիկան մտածում են, իրենց գործընկերոջը ինչ նվեր տալ ծնունդին։
– Արի գիրք նվիրենք։
– Չէ, գիրք արդեն ունի։

Տխուրն այն է, որ անմիջապես միտք է առաջանում՝ «կարող է և սա ճշմարիտ պատմություն է»։
էհ էհ։

Իսկ վերջին «էմո»-ական շուխուռներից հետո մնում է միայն ասել․
Զգուշացեք ոստիկաններից․ նրանք կարող են ձեզ պահպանել։
Եվ ունեցեք ձեզ հետ քաղաքացիական օրենսգիրք։
Եվ ընդհանուր առմամբ, ինչպես պատգամում է Տանաման՝
զգոն եղեք։

ու տենց

ասք «գովազդելու» մասին

Նորայրը ցուցադրում է մայքրոսոֆթի գովազդը maemo-ոտ n900-ով։

Դեվելոփերս, դեվելոփերս, դեվելոփերս, դեվելոփերս։
Կեցցե՜ մսը։ Ուռա, ընկերներ։

ց կրտսերը։
ու տենց

ասք Նանայի և Բաբելոնի ժամացույցային ցուցահանդեսի մասին

վաղը վերջին օրն ա ինչ գործելու է Նանայի և Բաբելոնի ժամացույցների ցուցահանդեսը AJZ-ում։
Ասենք ես ինձ վերցրել եմ հեղինակային հանդ մեյդ ունիկալ կկույով տունիկ։ Իսկ դու՞ ի՞նչ կվերցնես։
Չեգեվառայոտ ափսե՞։
Մագրիտային ծխամո՞րճ։
Անկապ նկարներ ցուցահանդեսից՝


ու տենց

ասք նոկիա ն900-ի ՀԴՌ-ի մասին

photo2010.10.19_02.57.03.94

Այ տենց ֆոտոներ ա անում n900-ը։
Սթենֆորդի սոֆթով , սակայն։
Նկարված ա բորդերսի ապակե պատուհանից։

Սա էլ նույն api-ի հիման վրա այլ սոֆթով ա՝

մոբայլի համար միևնույն ա անհավատալի որակ ա։

ու տենց