ասք հին սակայն ճշմարիտ կարգչի մասին

ահա, 233 մեգահերց պենտիումի համար հավաքել եմ ժամանակակից միջուկով համակարգ։

Միջուկը, գրաֆիկան ու ունիդոումեյքերը զբաղեցնում են մոտ 20 մբ հիշողություն։
Ընդհանուր 160-ից բավականին շատ մնում է աշխատանքի համար։

Բեռնվում է ոչ ավելի դանդաղ, քան ժամանակակից կարգիչս, նույն ծրագրերը աշխատացնելուց չի դանդաղում։ Արագագործությունը երեւում է միմիայն կոմպիլյացիաների ժամանալ։ Իսկ համակարգեր կան, որ չգիտես ինչու գիգաբայթեր հիշողություն են ուտում բեռնվելուց, ասյինքն ոչ միայն բութ չաղ են, այլ եւ շատակեր։
Մի քիչ քիչ զանգակներ եւ շվոցներ, մի քիչ շատ գիտելիք, մի քիչ որակով ժեշտ, ինչպես առաջ սարքում էին, ու շատ քիչ խնդիրներում է որ պետք կգա ժամանակակից երկաթը։

ու տենց

ասք ցանկությունները հայտնելու մասին

այնքան շատ բան եմ ուզում անել։
այնքան շատ բան եմ ուզում կարդալ։
այնքան շատ բան եմ ուզում գրել։
այնքան շատ բան եմ ուզում փորձարկել։
այնքան շատ բան եմ ուզում իրագործել։

ու կարմիր գծով թարթող նեոնային լույսով երեւում են դասախոսիս, Էդվարդ Ղազարյանի բառերը․
– работа по ночам, дорогой – это работа на износ.

մարդիկ չեն փոխվում ։Ճ

ու տենց

ասք ՄոՄԱ-յի մասին

բոլոր լուսանկարները այստեղ են

Ընդհանուր առմամբ ոնց որ ՆՓԱԿ լիներ, բայց ավելի մեծ։
Այնքան մեծ, որ կարողացել են սրահներից մեկում ուղղաթիռ տեղավորել։

Այս փոստում՝ ֆեմինիստ ֆաշիստները, լուսանկարներ, ժպիտներ, սմայլիկներ, տեքստուրաներ, դրոշակներ, օդանավեր ու ուղղաթիռներ, ծիծիկներ, եւ նրանց դերը ճարտարապետության մեջ, ագիտպլակատներ, եւ ամենակարեւորը՝ խոհանոցներ ու վարագույր (ինչպես նաեւ այլ պոեծիկ բաներ)։
Continue reading “ասք ՄոՄԱ-յի մասին”

ասք ՍԻթիՀոլի մասին

Բոլոր նկարները այստեղ են

Ես հասկանում եմ որ մի տեսակ շատ եմ երկինքն ու ամպերը նկարել, բայց օդը մաքուր էր, ու ամպերը ցնցող՝

այստեղ մի քիչ Բրուկլինի կամուրջն է երեւում՝

Այս շենքը շատ տարորինակն էր։ Ու այն դեռ գուգլ սթրիթ վյուի մեջ չկա, նոր են կառուցում։


քաթի տակ ամպեր, շենքեր, ու նախկին շենքերի տեղը վառվող լապտերներ։
+++++++++++++++++++++++++++++++++++++
Continue reading “ասք ՍԻթիՀոլի մասին”

ասք Ակվարիումի մասին, մաս երկրորդ

բոլոր լուսանկարները դիտել այստեղ

Այս փոստում,

այլմոլորակայն մեդուզաներ

մեդուզաներ լուսանկարող ընտանիքներ


քաթի տակ լիքը մեդուզաներ, նաուտիլուս, տածյանա, սիֆուդ, տաշկենտ ու ռաբինովիչ
+++++++++++++++++++++
Continue reading “ասք Ակվարիումի մասին, մաս երկրորդ”

ասք Նյու Յորքի Ակվարիումի մասին, մաս առաջին

բոլոր լուսանկարները դիտել այստեղ

Բրայթոն Բիչ

Բրայթոնի նավեզր մայթը(boardwalk)՝

կարմիր դրոշակներ, եւ մաքուր երկինք

Նյու Յորքի Ակվարիումը, որտեղ կան


ծովափղի «օ՜հ ոչ» (facepalm) եր։
Ի դեպ, նա շան պես լսում էր, թաթն էր տալիս, ձայնը ու պատիվ տալիս։

+++++++++++++++++

Continue reading “ասք Նյու Յորքի Ակվարիումի մասին, մաս առաջին”

ասք անցյալ դարի ձվերի մասին

այ այսպիսի ձու եմ կերել երեկ։ 89 թվի, նոեմբերի 19 ։Ճ Փողոցի դիմացի խանութում էին վաճառում։ Այո, ընդամենը 85 դրամով։
Այնպես որ, զգոն եղեք, օտարազգի ձվեր առնելուց, արտադրանքի ժամկետը ստուգեք։
ու տենց

ասք հաստակող հեռախոսների մասին

փաստորեն, Օպերա Մինին Սիմբիանի տակ ստարտ լինելուց նայում ա ինչ ֆոնտ կա համակարգում։

իսկ առհասարակ, իմ տպավորությունները քաստըմ ֆոնտերի/հեռախոսների հայաֆիկացումից։
ինչպես և ակնկալում էինք։

Ոչ մի պրոբլեմ չկա maemo, meego, windows mobile համակարգերի հետ։
այո, windows mobile-ը ֆոնտ տեղադրելու կտրվածքով առումով բնավ ավելի բարդ չէ, քան linux-ը։
պարզապես քոփի ա լինում ինչ որ պանակի մեջ։ ինսթալեր սարքելն ել հեշտ ա։

իսկ դե լինուքսում, կամ .fonts-ի մեջ, կամ /usr/share/fonts-ի մեջ գցում ես ttf ֆոնտ՝ աշխատում ա։
կամ ել ասենք այսպիսի ինսթալեր եմ սարքում։

ամենաբարդը, ինչպես և ակնկալվում էր՝ անդրոիդն է։
Այո, ջարդած, քասթըմ բութ իմաջ ինսթալ արած անդրոիդի մեջ ֆոնտ լցնելու ձև կա․ ռեբութ ինթո «սեյֆ» մոդ, մաունթ /system rw, հետո adb push տառատեսակները այնտեղ։
Իսկ եթե ուզում ես յուզերի համար պատուհանիկ սարքել, որ ինքը այնտեղ կոճակ սեղմի, ու ֆոնտերը լցվեն, ապա պիտի, բնականաբար adb.exe-ն ունենաս։
Անակնկա՜լ։ Այն ռեդիսթրիբյութաբլ չէ բնավ։
Օփեն սորսը գուգլից։
Ստացվում է, որ լեգալ մնալու համար, պետք է պատուհանիկում մի հատ ել կոճակ ավելացնել, բրաուզ, որ մարդը սկզբից անդրոիդ սդկ քաշի, անզիպ անի, ու հետո ցույց տա որտեղ ա ադբ-ն ու հետո նոր էդ ադբն օգտագործել լինի։
Համ ել, պարզվում ա, որ միմիայն ռութ անելը որոշ մոդելների հետ ու որոշ ֆիրմվերների հետ էդքան գլխացավանք ա, որ էլ դու սուս։

Սիմբիանի հետ քիչ թե շատ պարզ ա։ Կարծես, չի լինի ինսթալեր սարքել, որը ունակ կլինի DriveLetter:ResourceFonts-ի մեջ ինչ որ բան գրել։
Բայց եթե usb-ով միացնել համակարգչին, քոփի անել կլինի։
Այլ հարց․ տարբեր մոդելների մոտ, համակարգի ֆոնտերի անունները տարբեր են։
Անհրաժեշտ է ինտերնետներում գտնել ցանկ, որ մեդելի անուն – ֆոնտերի անուններ, տեղեկատվությամբ։

առաջարկները՝ ֆստուձյու։ եթե կան։
ու տենց

ասք լոգո դիզայն անելու մասին

էս անմեղ անդրոիդահեռախոսի էկրանին նայեցի,
ու հայացքս անմիջապես պատկերից հանեց ի՞նչը

էդ թուրքերի բրենդ սարքողը լավ հիշվող ու աչքի ընկնող լոգո ա հնարել։
կամ իմ մոտ անձնական ա։

ու տենց

ասք Դուբլինցի չար և նենգ տնորենի մասին

Էսօր տղայիս դպրոցի տնօրենը ,դպրոցի պահակ պապիկի հետ դպրոցի աստիճանների վրայի սառույցներն էր մաքրում

գրում է Դուբլինցի իմ ընկերուհին։

Ահա կրկին հին նկարներ։
2007 թիվ, խորհրդարանի ընտրություններից առաջ։
երեխաները աշխատում են, իսկ ուսուցիչները վեհ վեհ ղեկավարում։ Որովհետև նրանք ավելի լավ տղա են, ու իրանց «պալոժ» չի, կամ պագոնները կընկնեն։ Կամ չգիտեմ ինչ։

հա, ու ազատություն տեգը ստեղ այն մասին ա ասում, որ այդ «ուսուցիչները» բնավ ազատ չեն։
ու տենց

ասք, բարի, չար, և տգեղի մասին

Սա հին նկար է։ Ապրիլին եմ արել։ Որոշեցի ցուցադրել ֆծեմու։ Անկապ որակ էր, ժամանակ չկար, ու չհասցրեցի լավ որակի լուսանկար անել։
Իսկ ի՞նչը ստիպեց ինձ լուսանկարել։

Հուզմունքը։ Ես մի տեսակ միշտ հուզվում եմ երբ բարեգործությունների մասին եմ իմանում։ Ախր ի՜նչ լավ գործ է, երեխաների համար խաղահրապարակ կառուցել։

բայց մի չար միտք է գալիս գնում։ Սատանեն ասում է, իսկ ինչու՞ է հանրապետական կուսակցությունը զբաղվում երեխաների խաղահրապարակներով։ Ու արդյո՞ք ավելի լավ չեր լինի, որ խաղահրապարակը կառուցվեր/բարեկարգվեր, ասենք քաղաքապետարանի միջոցներով։ Սակայն, սպասեք։ Քաղաքապետարանը, հավանաբար, միջոցներ չունի։ Իսկ հանրապետական կուսակցությունը ունի՞։ Ո՞րտեղից։
Բայց դրանք Սատանայի կողմից ականջին փսփսած մտքեր են
изыди, нечисть.
փառք բարեգործներին, և ոգի վաճառողներին։
«Ձեզ պատմությունը պիտի որ սովորեցրած լիներ, ինչ է նշանակում վաճառել ազատությունը հարմարավետության համար» Ռիչարդ Մէթյու Սթոլման

ու տենց

ասք եռագույնի մասին

հիշում եմ մի անգամ ԿՄ-ում վեճ էր։ Մեկը ասաց․ «նախագահին բան չասեք, պետության խորհրդանիշն է», ու հետո պարզեցին, որ ըստ սահմանադրության կա երեք խորհրդանիշ՝ զինանշան, օրհներգ, ու դրոշ։

Խորհրդանշական է, չէ՞։

ու տենց