ասք լուսանկարներ անող աղջկա մասին

որը բնավ մեզ հետ չէ

վերջերս գտա հին լուսանկարների մեջ
Տեսնեմ․ Սիրեցին՝ Պետրոսյան Սարհատ։
ով կմտածեր։
«(c)» գրել իմաստ չունի, քանի որ քաթի տակ նա օբորոծե գրված ա՝ «саган»

ու տենց

ասք UNIX բնավ չլինելու մասին

քրոսփոսթ graffiti_am

qr-code reader բեռնել այստեղից
իսկ հեռախոսով անմիջապես մտեք այստեղ

ու տենց

ասք համաշխարհային դավադրության մասին

յա տակի սիոնիստ յեվղեյ
փաստորեն
ֆսեմիրնայը գասպոդստվը ֆորեվա
Continue reading “ասք համաշխարհային դավադրության մասին”

ասք նստած սակայն բնավ դեռ չհելած ռեժիսորի մասին

IMG_0163

Պանահիի ֆիլմը ընդհատվեց երբ ավարտին մնացել էր երկու րոպե։ Դիսկի կամ փլեյերի տշվածության պատճառով, հավանաբար։ Վերջը նայեցինք արդեն լափթոփով։

Քննարկման ժամանակ Միսակը հնչեցրեց երկու միտք, որոնք ինձ շատ մոտիկ էին։
Առաջինը՝ նկատե՞լ եք ինչ նուրբ են միմյանց հետ Իրանացիները։ Էդպես բան եվրոպաներում կպատկերացնե՞իք։
Երկրորդ՝ հոգեբանները ասում են որ մենք հաճախ նույնացնում ենք ինքներս մեզ այլ մարդկանց․ լինի դա թաղում, թե կինոյի հերոս։
Ու «Հայելի»-ի առաջին մասը՝ ռեժիսորը ստիպում է անհանգստանալ, ապրել փոքրիկ և տկար աղջկնակի հետ իր շփոթվածությունը, սեփաքան անզորությունը մեծ և աղմկոտ մեքենաների խորթ աշխարհի մեջ։
Իսկ այդ զգացմունքները շոշափելուց հետո, ռեժիսորը ասում է՝ զգացի՞ք, վերապրեցի՞ք մոլորված խղճուկ աղջնակի վախը – առռհա ձեզ – ու աղջիկը իրական կյանքում, ֆիլմի վավերագրական մասում, արդեն լրիվ այլ է, կողմնորոշվում է, որոշում է, գիտի ինչ է ուզում, ու իրան այլևս չի լինում համոզել – նա իր հերոսի հայլապատկերն է։
Հայլապատկերը սկսվում է այն ժամանակ, երբ աղջնակը խաղում է, մեկ էլ միտքը փոխում, նայում է կամերային ու լսվում է ձայն՝
– խցիկին մի նայիր
Այդ խցիկին ուղղված հայացքից է սկսվում։
Ու հետո նա բացատրում է՝
– ընկերներս կասեն որ ես լացկան եմ երբ կինոն տեսնեն։
Իսկ նա լացկան չէ բնավ։ 🙂

Հետաքրքիր է, որ իրական կյանքը, անկախ նրանից, բեմադրված էր, թե իրոք վավերագրական էր, և եթե բեմադրված էր, ապա այնպես, որ կասկած չէր առաջացնում որ տենց կարա կարող է լինել։ Լրիվ հնարավոր է։ Ու հա, իսկական կյանքը ավելի դաժան է, ոչ մի պոեզիա, և եթե «ֆիլմի» մեջ ավտոբուսը մոտո է թեթևակի խփել, ապա վավերագրական մասում իբրև ֆոն, լավ ճմրթած մեքենա են բարձրացնում կռունկով, որ վթարից հետո փողոցը մաքրեն։ Այն մասը, երբ աղջնակը ոստիկանի հետ է զրուցում, հիշելով, որ նա իր հորն է տուգանել՝ վերջն է։ Ու ընդհանրապես, ի՞նչ եմ գրում՝ ճարեք նայեք։

Ի դեպ, սքրինինգը այս անգամ անվճար էր, որովհետև սովորական սեանս չէր, այլ ակցիա՝ ազատություն Ջաֆար Պանահի-ին
Իրան Իրանից նույնիսկ Ծիրան չէին թողնում գալ, իսկ մարտի մեկից արդեն նստած ա։

Մի բան էլ․ Հայաստանում Պանահինին հարց էին տվել, թե բա Հայաստանյան թեմաներով, մեր մասին չե՞ք ուզում կինո նկարել, ու նա պատասխանել էր ծիպը ես ուր դուք ուր, ես իմ թեմային եմ տիրապետում, ու Իրանը ինձ մոտիկ ա, ու տենց։
Տակ շտո մեր մասին մենք ենք կինո նկարողը։ Կամ չնկարողը։
Փաստորեն։

ու տենց

ասք պղպջակների մասին

– քյարթերը վերջնեն, քո մտքով օրինակ կանցնե՞ր «փուչիկոված» բառը
– չէ բնավ



































ու տենց

ասք նախանցյալ դարի կոտի մասին

Անահիտը տեղադրել ա ֆեյսբուկում այսօրվա ցուցահանդեսի լուսանկարները

underground photo exhibition

underground photo exhibition


underground photo exhibition


ցուցահանդեսը բաց է կիրակի մինչև հինգը, երկուշաբթի մինչև յոթը։ Այսքանը գիտեմ։ Ասենք կարող ա 6.55-ից 7-ը։
ու տենց

ասք օնլայն քվեարկության մասին

կարող եք քվեարկել իմ լուսանկարների համար այստեղ՝
Հարցումը մեկնարկեց / Voting started

հինգ լուսանկարից (ըստ կանոնակարգի) կազմած ֆոտո շարքը այստեղ է՝
Նորայր Չիլինգարյան / Norayr Chilingaryan

Գիտեք, չէ՞ որ օնլայն քվեարկությունները առանց քվեարկողների պարտադիր անդամագրման, և առանց համոզված լինելու որ նրանք իրական և անհատ անձեր են, շատ հեշտ է կեղծել։ Այստեղ մի պատմություն օնլայն քվեարկության մասին

ու տենց