պատահական հանգամանքների բերումով մեքենայիս ապակու վրա գրված է ծննդյանս օրը, ու այս աղջկա անունը։
առաջինը գոնե կարող եմ ենթադրել ինչ է՝ կամ Ճապոնիայից էքսպորտի, կամ Հայաստան իմպորտի թիվն է, իսկ երկրորդը անգամ գաղափար չունեմ ինչ կարող է նշանակել։

ու տենց

ասք ֆոտո ժապավենով չնկարելու մասին

չեմ հասկանում երբ

֊ այնպիսի որակով բան ոնց որ ֆոտո ժապավեն, տեղադրում են այնպիսի անվորակ բանի մեջ ոնց որ հոլգան, ու նկարում են պլաստիկ լինզայի միջով։

֊ ասում են ժապավենով նկարելը այնքան բարդ է, պետք է լիքը բան սովորել, ու փոխարենը սովորել երեք հիմնական քոնսեփթ լուսավորության մասին, անցնում են իրենց խցիկների բարդ մենյուները սովորելուն։

ու տենց

ասք բնավ ոչ Մյոբիուսի ժապավենի մասին

կարծես քաղաքում չկա ժամկետը չանցած ժապավեն։ եղածի ժամկետն էլ այսպես թաքցնում են՝

այնպես որ #զգոն եղեք ժապավեն առնելուց։

ու տենց

ասք լուսանկարներ անող աղջկա մասին

որը բնավ մեզ հետ չէ

վերջերս գտա հին լուսանկարների մեջ
Տեսնեմ․ Սիրեցին՝ Պետրոսյան Սարհատ։
ով կմտածեր։
«(c)» գրել իմաստ չունի, քանի որ քաթի տակ նա օբորոծե գրված ա՝ «саган»

ու տենց