ասք գժի թուղթ ունենալու մասին

Տաքսիստ․ մի կոճկուիր, ինձ կարելի է։
Ես․ Ես սիրում եմ, ոչինչ։ Բա ի՞նչ է նշանակում՝ ինձ կարելի է։
Տաքսիստ․ ես գժի թուղթ ունեմ։
Ես․ Բա ո՞նց ես քշում դրանով։
Տաքսիստ․ ըհը, տես թուղթս։
Ու ցոյց է տալիս ինձ «ուդո», որի մէջ գրուած է՝ Հայոց ազգային բանակ՝ ՀԱԲ։

Ու ստեղ գալիս է այն պահը, երբ ես նկատում եմ իր մօտ խփած դրօշը։

photo2014.03.31_12.14.50.29

— Ես հայրենիքիս համար— ասում է— ամէն ինչ կʼանեմ։ Մարտի մէկին,— ասում է, ես գոսպիտալում էի։ Ազատ չէի։ Բայց յետոյ էլ ձերբակալեցին։ Մի տարի նստել եմ։ … Թէ չէ ես ամէն ինչ կանեմ։ Սպարապետը՝ Վազգենը ինձ գիժ էր ասում։ Նա գիտեր։ Տենց էլ կպավ անունս՝ գիժ։

ու տենց

ասք Արցախյան բարքեմփի մասին երկու

Սահմանը

Գորիսը մնաց ուսերի հետեւից

Հրաշքները շարունակվում են։ Ուսերի հետեւից մնում է հարազատ Հայաստանը, առջեւից սփռվում է․․․ կրկին հարազատ Հայաստանը։
ԼՂՀ սահման NKR border flags
– Արտասահմանցիներ կա՞ն – հարցնում են «սահմանապահները»
– Սահմանեք «արտասահմանցիներին»։
Սահմանապահները սահմանեցին արտասահմանցիներին որպես ոչ ՀՀ քաղաքացիներ, եւ ստանալով բացասական պատասխան՝ մեքենայում արտասահմանցիներ չկային, մի տեսակ տխրեցին։
Երեւի այն պատճառով, որ նրանք դեռ հիշում են՝ սահմանը ձեւական է ու հորինվել է միմիայն արտասահմանցիների, մասնավորապես բրիտանացի գիտնականների եւ քաղաքական գործիչների համար։ Այնպես էլ իրենց գործը, սահմանի պես ձեւական է՝ չկա արտասահմանցի, չկա եւ գործ, սակայն կա անպետք լինելու եւ անհեթեթության զգացում։ Բայց երազանքները հակում ունեն կատարվելու, թեկուզ միայն մտքում։ Եւ ահա, այն ինչին չեն հավատում նույնիսկ բրիտանացի գիտնականները իրականություն է դարնում Արցախցիների համար։ Եւ այսպես, արջեւում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է – առեղծվածային, նույնիսկ հեքիաթային լեռնային թագավորություն։
flags at the Armenia NKR border Հայաստան ԼՂՀ սահմանում

Այս ոճավոր երիտասարդները անշուշտ գնահատում են իրավիճակի ողջ հումորը, եւ շտապում են լուսանկարվել Հայ-հայկական սահմանում։ Չէ՞ որ գոյություն չունի ռուս-ռուսական, գերմանա-գերմանական(արդեն), կամ ճապոնա-ճապոնական սահման։ Հետո էլ զարմանում ենք, որ բրիտանացի գիտնականները, օրինակ պարոն դե Վաալը երբեմն շփոթվում են։

flags at the Armenia NKR border

Այլ հավասար պայմաններում գտնվող այս դրոշները զգալիորեն տարբերվում են։ ՀՀ դրոշը մի տեսակ սփրթնած է։ Սարերի քամին սառն է, եւ կարելի է ենթադրել որ դրոշը մրսել է, կամ այլ հավասար պայմանները իրականում այդքան էլ հավասար չեն։ (Բոլոր դրոշները հավասար են, բայց որոշ դրոշները ավելի հավասար են։)
Չար լեզուները ասում են թե այն ինչ Արցախցուն լավ է, Երեւանցուն մահ է։
Այնուամենայնիվ, այս ճախրուն եռագույները ապացուցում են, որ Հայաստան/Արցախ խաղաղ գոյակցությունը(ինչպես ասում են՝ peaceful co-existence) հնարավոր է։

Բամբասանքներ, առասպելներ, եւ փաստեր՝ մնացեք մեզ հետ։

ու տենց

ասք վարագույրի մասին

Զառայի տանը՝

(ուշադրություն դարձրեք, որ գիշերվա կեսին նկարված լուսանկարի մեջ ոչ մի արտեֆակտ, ոչ մի այլ գույնի կետ չկա, լրիվ մաքուր է։ Ու դա n900-ի ու ազատ ԾԱ-ի շնորհիվ է՝ fcamera եւ blessn900։ ահա։)
վարագույր

ու տենց

ասք եռագույնի մասին երկու

ես գրել եմ դեկտեմբերին ռուսական գարեջրերի գովազդներով պատած եռագույնի մասին։ Հետո գովազդները շատացան, հետո լրիվ գովազդները պոկեցին։

Իսկ այժմ դրոշը ներկված է։ ։Ճ
փաստորեն։

ու տենց

ասք ՄոՄԱ-յի մասին

բոլոր լուսանկարները այստեղ են

Ընդհանուր առմամբ ոնց որ ՆՓԱԿ լիներ, բայց ավելի մեծ։
Այնքան մեծ, որ կարողացել են սրահներից մեկում ուղղաթիռ տեղավորել։

Այս փոստում՝ ֆեմինիստ ֆաշիստները, լուսանկարներ, ժպիտներ, սմայլիկներ, տեքստուրաներ, դրոշակներ, օդանավեր ու ուղղաթիռներ, ծիծիկներ, եւ նրանց դերը ճարտարապետության մեջ, ագիտպլակատներ, եւ ամենակարեւորը՝ խոհանոցներ ու վարագույր (ինչպես նաեւ այլ պոեծիկ բաներ)։
Continue reading “ասք ՄոՄԱ-յի մասին”

ասք ուրախ ռոջերի մասին

Ազատ զգացեք կիրառել, տարածել
այս քոփիլեֆթի և Ուրախ Ռոջերի համադրությունը։

Եվ դիտեք նավապետ Անահիտ Ճնճղուկի տարբերակները։

ու տենց

ասք եռագույնի մասին

հիշում եմ մի անգամ ԿՄ-ում վեճ էր։ Մեկը ասաց․ «նախագահին բան չասեք, պետության խորհրդանիշն է», ու հետո պարզեցին, որ ըստ սահմանադրության կա երեք խորհրդանիշ՝ զինանշան, օրհներգ, ու դրոշ։

Խորհրդանշական է, չէ՞։

ու տենց