նկարած են 0.3 մեգապիքսել խցիկով, սա 2003֊ին՝

այս երկուսը 2007֊ին՝

այսօր եմ գտել, ու խմբագրել եմ։ առաջինը գուցէ եւ ես չեմ նկարել, վստահ չեմ, բայց ես այսօր գնահատել եմ, ու խմբագրել։ հա, բերած է ուայթ բալանսի, ու գոյների կոր է կիրառոուած։

որ նայում ես նկարներ, տեսնում ես որ նկարներ կան, որ մարդը չի մտածել չխկացնելիս, ինչ է նկարում։ տենց սովորաբար սկսնակների մօտ է լինում, յետոյ արդէն վարպետանում են, ու իրենց չուզածը չեն նկարում, իսկ իրենց ուզածը նկարում են։ ու տենց արդէն տեսնում ես ով է, ինչ է սիրում նկարել, ինչ չէ, ինչ է ուզում ցոյց տալ։

ու երբ նկատում ենք, որ պատահական է արուած, էդ հիմնականում երբ վատ արդիւնք ենք տեսնում։

բայց չենք նկատում, երբ մեզ դուր եկող նկարն ենք տեսնում, որ մարդը կարող է առանց մտածելու է չխկացրել, ու պատահական է իր մօտ ստացուել լաւ նկար։

ուզում եմ պատմել, թէ ոնց ինձ մօտ հարց առաջացաւ՝ ո՞րն է իմ նկարը՝ դրա սքա՞նն է արդեօք, որ ես ձեզ ցոյց եմ տալիս։

ես չէի մտածում՝ սքան էին անում, կամ ես էի անում՝ ցոյց էի տալիս։

յետոյ մի օր նկարեցի սլայդ։

ու դա ամէնը փոխեց։

ես գիտեմ, հա, որ սլայդը կարելի է ծրել ու մշակել, ստանալ որոշակի ինտերպրետացիա, ու հրապարակել։

բայց նաեւ ես հենց այդ սլայդի վրայ լաւ զգացի, որ իր որակը ես չեմ ստանում սքանելիս։

ու նաեւ ես ակնյայտօրէն զգացի որ տեխնիկական որակը կապ ունի էսթետիկական ընկալման հետ։

որակը, կամ անորակ լինելը՝ հաւէս հատիկները, լղոզուած շունը, թեքած հորիզոնը, չֆոկուսը։

թէկուզ նաեւ վատ սքանը՝ երբեմն ինձ աւելի է դուր գալիս։

բայց երբեմն էլ՝ չի բաւարարում։

ու ապա ես տեսայ, որ ես ունեմ սլայդ՝ ու նա վերջն է նրանով, որ դու ժապաւէնին նայելով արդէն տեսնում ես նկարը։ ինքը տեսականօրէն էլ ինտերպրետացիա չի պահանջում, եթէ քեզ շատ պէտք չէ։

ու երեսեցի որ սքանը չի արտայայտում, բնաւ չի արտայայտում իսկական սլայդը։ որ ինձ պէտք է սլայդ պրոյեկտոր, ես պրոյեկտեմ սլայդը պատին կամ էկրանին։ այդպէս այդ ժապաւէնը կը հասնի իրեն արտայայտելու մաքսիմալ հնարաւորութեանը։

ու ապա ո՞րն է իմ սեւ սպիտակ նկարի ամենաարտայայտիչ վիճակը, եթէ ես կարող եմ այն սքան անել լաբում, յետոյ տանը, աւելի լաւ որոշիութեամբ, աւելի լաւ գոյներով, բայց չֆոկուս, ու յետոյ տանը՝ աւելի լաւ քան երկու նախորդ դէպքերում, աւելի լաւ սկաներով, որը ես գիտեմ որ ամենալաւը չէ։

ու գուցէ տաս տարի անց լինի սկաներ, որ աւելի լաւ է սքան անելու այդ ժապաւէնը։

ու ես մտածում եմ, որ ըստ դիզայնի, ինչպէս սլայդը նախատեսուած է դիտել պրոյեկտած, նեգատիւը տպում են։

ու ապա տպած նեգատիւը եւ կը լինի աւարտուն աշխատանք։

ես իհարկէ կարող եմ մշակել նկարը, ու փոստել ինտերնետում, ու ասել որ դա է աւարտուն աշխատանքը։

իմ ընտրութիւնն է։

բայց ես այդպէս չեմ ընտրում այսօր։ ես մտածում եմ, որ իմ համացանցում ցուցադրուած նկարները փաստօրէն ապրոքսիմացիա են իսկական նկարի։

իսկ իսկական նկարը ես չգիտեմ ինչ ձեւ է, միայն կարող եմ ենթադրել, քանի որ չեմ տպել։

ու եթէ սքանը մէկ է համարում եմ ապրոքսիմացիա, կարող եմ եւ տպածից սքանել, ի՞նչ տարբերութիւն, որից ես ապրոքսիմացիա ստանում։ աւարտուն գործից, նոյնիսկ, գուցէ աւելի տրամաբանական է։ արդե՞օք ժապաւէնն է բնօրինակը, թէ՞ բնօրինակը այն տպածն է, որը ձեռքի մէջ պահել ես կարող։

դա իհարկէ հեղինակի որոշումն է։

բայց որպէս հեղինակ ես չեմ կարողանում լաբի վատ սքանը, կամ իմ վատ սքանը համարել բնօրինակ։

ոչ էլ նեգատիւ ժապաւէնն եմ կարողանում համարել բնօրինակ։ այն նեգատիւ է, աւարտուն աշխատանք չի։

տպածը ենթադրում եմ որ բնօրինակ համարելու աւելի շատ պատճառներ կունենամ։

բայց այստեղ ես մտածում եմ, որ իհարկէ, չեմ տպելու սքանածը, ու ինձ պէտք է իսկական օպտիկական տպելու հնարաւորութիւն։ ու տենց, նման մի բան։ կիսուեցի ձեզ հետ ֆոտո֊ի մասին նոր մտքերով։