յուսկի գովազդային կատալոգի վրայ, որ բաժանում էին «Երեւան մոլլ»֊ում, թղթիկ էր կպցրած։ դրա տակ, ինչպէս պարզուեց, թաքնւում էր դալմա֊ի նշանը։20150510_212351_bb

ասում են, ինչ֊որ կրունկներով ծտեր փարպեցու վրայ անցնելիս, խօսում էին, որ «նորայրը լրիւ է ցնդել ձեռքից գնացել, գրաբար է գրում»։

մտածում եմ, արդեօք հիմա պէտք է գրաբար սովորեմ, որ ակնկալիքներին համապատասխանեմ։ նաեւ զգացուի տարբերութիւնը։

DSCF0505.RAF_27GLBY

իսկ այն որ ինձ կրունկներով ծտեր են կարդում՝ շոյուած եմ։ բարեւ, բարեւ։ ո՞նց էք։ ի՞նչ կայ այս չաթում։ դեռ հին տնե՞րն էք։

ու տենց։

այսօր նոր լափթոփի վրայ համակարգ էի տեղակայում։ ֆանթու։

ռութը ինչպէս միշտ, սարքեցի XFS, քոմփայլ արեցի միջուկ ու grub2։

սակայն, անակնկալ, grub֊ը չէր կարողանում բեռնել միջուկը։ հմ։

20160125_002.jpg

ես երկրորդ գրաբի շելլի հետ բնաւ ծանօթ չեմ։ մի քանի հրաման գրեցի՝ help — չկայ, ls — աշխատեց։ ասաց՝
(hd0) (hd0,msdos1) (hd0,msdos2)

վաու։ փորձեցի

ls (hd0,msdos1)

ասաց որ XFS է տեսնում։

հիանալի։ բա ինչի՞ չի բեռնում միջուկը։

սկսեցի կարդալ ինչպէս են grub2֊ի հետ աշխատում՝

set root=(hd0,msdos)
set prefix=(hd0,msdos1)/boot/grub
insmod normal

լիքը սխալ էկրանին։
նորմալ անունով մոդուլը գտնուած չէ։

20160125_005.jpg

այս հաղորդագցութիւնը, որ չի կարողանում կարդալ XFS, ստիպեց մտածել, կարո՞ղ է այս բեռնիչի վարկածը չի կարողանում նոր XFS կարդալ։ համացանցում գտնում էի որ լուծւում էր, երբ մարդիկ առանձին ext /boot բաժին էին ստեղծում։

ես բնաւ չէի ուզում, քանի որ արդէն ամէն տեղեկատւութիւնը լցրել էի դիսկի վրայ, ու չեմ էլ սիրում առանձին /boot բաժին ունենալ։

ապա քաշեցի grub֊ի այսօրուայ ելատեքստը իրենց git շտեմարանից։ այնպէս ստացուեց, որ ստիպուած եղայ ուրիշ կարգչից քաշել, տառ սարքել, ու նոր լցնել նոր կարգչի վրայ։

հիմա ժամանակն է խորամանկութիւն կիրառել, որ հեշտ լինի։

կամ պէտք է գնայի /portrage/sys-boot/grub եւ պատճենէի grub֊ի տեղակայման նիշքը, սարքելով git-999 եբիլդ նիշք, եւ խմբագրելով, կամ, որը շատ աւելի հեշտ է, ու պէտք չէ ոչ մի բան փոխել git ծառում՝ արեցի emerge grub, եւ սեղմեցի ctrl+s, այն պահին, երբ արդէն բացել է ելատեքստը /var/tmp/portage պանակում, բայց դեռ չի անցել կոմպիլյացիային։

ապա վրայից լցրի իմ նոր քաշած գիտ սնեփշոթը։ յետոյ chown -R portage:portage /var/tmp/portage/*
հիմա ctrl+q
կարծես գնաց։ բայց գնաց՝ կոնֆիգուրի անվերջ թուացող լուփի մէջ մտաւ։ ինչո՞ւ։ կանգնացրի, տեսնեմ, երբեմն զգուշացում է երեւում, որ սորսը ապագայի թայմսթեմփ ունի։

հմ։ ուրիշ պատուհանում՝ emerge openntpd; ntpd -s;

մի հատ էլ կոմպիլյացիան անցաւ, եւ տեղակայեց ինձ հնարաւորինս թարմ բեռնիչի վարկած։

grub-install /dev/sda

boot-update

ահա։ վերմեկնարկելուց յետոյ ամէն ինչ աշխատեց։ պատճառը ճիշտ էի կռահել։

(:

ու տենց

ինչպէս տեղաւորել խցիկը պայուսակում

պէտք չէ։

պայուսակի մէջ խցիկի համար տեղ լինել չլինելու հարց պէտք է չառաջանայ։ խցիկը պայուսակի մէջ ի՞նչ գործ ունի։ խցիկը վրադ է, արդէն ընթացիկ լոյսին կարգաւորուած, որ պահը բաց չկորցնես։

(:

երաժշտախմբային

ուրեմն, գերմանական շատ լաւ պոպ խումբ է, Գլաշպերլենշպիլ (Glasperlenspiel), իրենց վերջին հիթերից մէկն է Գայլես Լեբեն երգը։

նայթմերս օն ուոքսի բոյլեր՝ կըտ֊կըտ։

բոնոբո֊ի սպանիչ բոյլեր լոնդոնում։

պահպանակային

չեմ հասկանում, ինչու են հեռախօսների էկրաններին թափանցիկ ժապաւէններ կպցնում, կամ ինչու են այդ հեռախօսները դնում ինչ֊որ պատեանների մէջ։

այո, հասկանում եմ, որ քերծելուց պաշտպանելու համար է։ բայց այո, թող քերծուի։ կեանք է։ այսպէս նոյնիսկ աւելի լաւ է։ նա պատմութիւն ունի։ յիշո՞ւմ ես, ինչից է այս վնասուածքը՝ քանի որ այն օրը այսինչ յիմար պատճառով անհանգստացած էիր, ձեռքից գցեցիր։ իսկ առանց խազերի պատմութեան սարքը անձնազրկւում է։ անձից անկախ սարք է լինում։

տունն էլ։ ես երբեմն հին տներ եմ տեսնում, ահաւոր դուրս գալիս են ու գիտեմ ինչ հաճոյքով դրանց մէջ կապրէի։ նաեւ այն պատճառով որ պատմութիւն ունեն։ կամ եթէ հին խցիկ ես ձեռքերիդ մէջ պահում, նոյն զգացողութիւնն է։

հ․ գ․ չեմ բացառում, որ մի օր արտադրելու են արդէն քերծած կորպուսով ու ճաքած ապակով հեռախօսներ։ ինչպէս հիմա նորաձեւ է արտադրողի կողմից ճղած ջինեսր հագնել։ ոչ քո, արտադրողի։ եթէ ինքդ ես ճղել, կարող է ամաչես։ ։Պ

գնահատելու մասին

լուսանկարիչները շարք հրապարակելիս, ջանում են որ դրա մէջ թոյլ նկարներ լինեն։ ասում են՝ այլապէս, եթէ միայն լաւ նկարներ ես դնում, մարդիկ դրանք չեն գնահատում։ պէտք է թոյլերը տեսնեն, որ գնահատեն։ :/ թէ չէ երբ միայն լաւն են տեսնում, մտածում են այդպէս էլ պէտք է լինի։

ու տենց

թրենդային

Փաստօրէն, Օբերոնը երբեք չէր վայելում համայնքի բաւականաչափ ուշադրութիւն, նոյնիսկ համեմատած Մոդուլա֊2֊ի հետ։

google.com_2016-01-24_14-44-40

Նոյնիսկ բաւական տուեալ չկայ, որպէսզի պարզ լինի, թէ որ երկրներում էր այն աւելի տարածուած։ Զարմանալի է, որ Մոդուլա֊2 ֊ով աւելի շատ հետաքրքրւել են Իսպանիայում, քան Գերմանիայում։

google.com_2016-01-24_14-45-08

Ինչն է նաեւ զարմանալի, Օբերոնով երբեք այնքան հետաքրքրուած չէին, ինչպէս այսօր։

google.com_2016-01-24_14-39-20

Նոյնիսկ ոչ այն ժամանակ, երբ Oberon S3֊ը կամ V4֊ը ակտիւ զարգանում էին, ի տարբերութիւն այսօրուայ PO֊ին։

Հաւանաբար, դա կարելի է բացատրել նրանով, որ վերջերս մարդիկ աւելի են հետաքրքրուած ծրագրաւորման լեզուներով, քան երբեւէ առաջ, եւ Վիրտի նոր գիրքը հրապարակուել է ճիշտ այն ժամանակին, երբ ծրագրաւորման լեզուները վայելում են բարենպաստ պայմաններ։

հոսքային

նայում եմ, ֆլիքրում պարզւում է մաեմո խումբ կար, արդէն մեռած, ու ինչ հաւէս հաքերական համայնք էր հաւաքուել մաեմո֊ի շուրջը՝ ֆոտոներ մաեմո֊ից կառաւարուող ուղղաթիռներով, գիտական հաշուիչներով, զանազան ծրագրերով, բութ լոադերներով, սրամիտ հետդիրներով։

www.flickr.com_2016-01-24_14-13-15

ո՞ւր են այդ մարդիկ։ ֆլիքրով երեւում է՝ մէկը լումիա է առել, դրանով է նկարներ անում։ մէկը՝ հտց։ բայց այլեւս այդ հաքերական տրամադրութիւնը չկայ։ իչնի՞ի։

գուցէ այդ «լաւ» ու «վատ» կոմպանիաները իրօք գոյութիւն ունեն։ միջավայրը կապ ունի, չէ՞։ ակնյայտ է, որ ՄԻԹ֊ում այլ միջավայր է քան մեր կոռումպացուած եւ ամբողջովին փտած պոլիտեխնիկում։

մաեմո֊ն հոսք էր ստեղծել, կրեատիւ դասի մի հոսք, ուր այդ մարդիկ ընկել էին։

իսկ հիմա այդ հսոքը չկայ, ու իրենք այդ հոսքից դուրս մի ձեւ ապրում են, ինչպէս բոլորը։

ու գուցէ իմ, ասենք gta04֊ի մեյլ լիստեր կարդալը այդ հոսքի կարոտն է, ես այդ պատճառով եմ տխրում որ մաեմոն մահացաւ։ ու ես լրիւ զգում եմ, որ ոչ սեյլֆիշը, ոչ անդրոիդը այդ իմ ասածը չապահովեցին, չստեղծեցին։

ու ի դէպ, գուգլ թրենդերին նայելով, ակնյայտ է, ինչու յոլլա֊ենք փողի կարիք ունեն։ իրենք երբեք այդ հանրայնութիւնը չեն վայելել։ չգիտեմ ինչու։ կարծես վատ մարկետինգ չէին անում։

google.com_2016-01-24_14-28-53

այս կանաչ Յոլլա֊ն Ֆինլանդիայի հետ կապ չունի՝ Կալիֆորնիայի կուրորտներից է։ ։Պ դեղինի աճն է պէտք համեմատել նոկիայի հետ։

երեւի աւելի լաւ պատկեր ցոյց է տալու մաեմո եւ սեյլֆիշ համեմատելը։

google.com_2016-01-24_14-31-37

հետաքրքիր է նաեւ, որ ն900֊ով լաւ հետաքրքրուած էին Իրանում։ երեւի մենք թերագնահատում ենք իրենց տեխնիկական պոտենցիալը, ու «տեխնար» մարդկանց քանակը։

google.com_2016-01-24_14-31-28

ու տենց

taz_tally_scan_sharp_quote_

Տեսածրելու գործընթացի արդիւնքում ամէն նկարն աւելի փափուկ է ստացւում։ Դա այն պատճառով է, որ ծրիչը չի կարողանում ստանալ նկարի լրիւ տուեալները, փոխարէնը բաժանում է այն մասերի, եւ միջինացնում արժէքները։ Արդիւնքում՝ բարձր կոնտրաստ ունեցող սահմանագծերի կոնտրաստն ընկնում է, եւ պատկերն աւելի փափուկ է դառնում։

հախում

Untitled

Հախում գետի վրայով անցնող կամուրջն է։

տեխնիկա՝ եօս 6դ, պենտակոն 50մմ/ֆ1.8 ոսպնեակներ։

ու տենց

>այդ գործընթացը կարող է տեւել երկու֊երեք տարի, որպէսզի ծառը տեղափոխուի այնտեղ, ուր աւելի հարմար հող է, եւ աւելի լուսաւոր է։

աղբիւր

իսկ մեր ծառերը դեռ չեն սովորել գաղթել։ ինչպիսի անխոհեմութիւն իրենց կողմից։

>Երբ հանդիպում ենք Դեգնի Թագարդին՝ Ռեյնդի հերոս երկաթուղային բարոնի, նա ճանապարհորդում է երկիրը կտրող գնացքով։ Գնացքը կանգնում է կարմիր ազդանշանով լուսակիրի մօտ, եւ յայտնի չէ, արդեօք այն կարգին է թէ փչացած։ Չնայած նրան, որ գնացքի անձնակազմը զգուշօրէն համարում է որ նրանք պէտք է սպասեն մինչեւ չհամոզուեն, որ երթեւեկելն անվտանգ է, Դեգնին օգտուելով իր դիրքից հրամայում է անձնակազմին քշել, անտեսելով կարմիր լոյսը։ Սա, Ռենդի աշխարհում, հերոս եւ վճռական կապիտալիստի նշան է, եւ բնաւ ոչ այն մարդու, ով իրական աշխարհում բաւական շուտ կը դառնար նման վերնագրերի առարկայ՝ «22 մարդ զոհուել է գնացքի վթարում, որի պատճառը գործնական հանդիպմանը ուշանալ չցանկացող կառավարիչն էր։»։

աղբիւր (անգլերէն)

օրինակ, հետաքրքիր մէջբերում է, որ եթէ ունես ինչ֊որ հնարաւորութիւն, յաճախ չես օգտագործում, չես «ֆորքում» որովհետեւ նախագծողները գիտեն, որ եթէ վատ պահեն իրենց՝ կը «ֆորքես», կամ չես գնում այլ սերուիս, քանի որ ծառայութիւն մատուցողները տալիս են քեզ տուեալներդ տանելու հնարաւորութիւն։

>Իսկ դիմացի շէնքը՝ ես այն շրջանցել եմ, երբ ինձ յաջողուեց փախչել ուղեկցորդներից, այն նոյնիսկ մուտք չունէր։ Իսկ գիշերը այդ տանը լոյսեր էին վառւում, բայց երբ ուշադիր նայեցի, տեսայ, որ բոլորը վառւում էին միանման լամպերով։ Հաւանաբար, ինչ֊որ համակարգ է տեղադրուել, որը երեկոյեան ընդհանուր կոճակով միանում է, եւ ստեղծւում է բնակելի շէնքի տպաւորութիւն, չնայած տունը բնակեցուած չէ, եւ այն չունի մուտքեր։ Այնտեղ ամէնը՝ ֆեյք է։

>հիւսիսային կորեայի կինոյի ամբողջ պատմութեան ընթացքում ոչ մէկ երբեք չի համբուրուել։

>Երբ նկարահանում էինք երեխաներին պիոներական կազմակերպութիւն ընդունուելու տեսարանը, ուղեկցորդները ցոյց տուեցին մի խումբ երեխաներ՝ եօթ֊ութ տարեկան, զինուորական համազգեստով, եւ ասացին՝ «իրենց ծնողները մահացել են պատերազմում, իրենք՝ պատերազմի երեխաներ են»։ Ի՞նչ պատերազմ։ Վերջին պատերազմը, որին մասնակցել է Հիւսիսային Կորեան, անցել է վաթսո՜ւն տարի առաջ։ Բայց իրենք կատարելապէս համոզուած են՝ ինչ֊որ տեղ պատերազմ է, այնտեղ գնում են Հիւսիսային Կորեայի զօրքերը, կայ հակամարտութեան գիծ, զինուորներ են զոհւում, իսկ առաջնորդը հոգս է տանում իրենց երեխաների մասին… Իրենք պատերազմում են, իրականում պատերազմում են։

աղբիւր (ռուսերէն)

ու տենց

այս Յունիոն ֆոտո լաբը շատ շատ շատ ուժեղ «շարփենինգ» է անում ժապաւէնից ծրած նկարները։ այդ պատճառով էլ «գրեյն»֊ի պէս աղմուկ կայ իրենց տուած նիշքերում։

միւս անգամ եթէ այնտեղ անեմ, խնդրելու եմ շարփենինգը անջատի առհասարակ։ եթէ պէտք է ինքս կաւելացնեմ։

միւս իրենց խնդիրն է սառը նկարներ տալը։ իսկ իրենցից ստացած նկարներում շատ աւելի դժուար է տաքութիւնը փոխել քանի որ ջպեգը (իսկ իրենք միայն ջպեգ են տալիս) բաւական տեղեկատւութիւն չի պարունակում։

ի դէպ սա միայն իրենց խնդիրը չէ։ ֆլիքրի ժապաւէնային նկարների զգալի մասը «օվերշարփ» է արուած։ որպէս կանոն որեւէ լաբի լռելեալ կարգաւորումների պատճառով։

ու տենց