ամպիկ

լուսանկարիչը բացի պոլացիզացիոն, ուլտրաֆիոլետ, գունաւոր եւ այլ զանազան ֆիլտրերի կարիք ունի մի փոքրիկ հեռակառաւարուող ամպիկի։ երբ արեւը խանգարում է, ամպիկը տեղաւորի այնպէս, որ «ֆիլտրի» լոյսը։

ասք պատմական անհրաժեշտութեան մասին

Մարդուն չպէտք է «լինուքս» «տեղակայել», եթէ նա չի ուզում, չի խնդրել։ Չպէտք է «գովազդել», ասել ինչով է լաւ ու յետոյ տեղակայել։ Թող ինքը իմանայ ինչ է, նոր ուզի, փնտրի միջոց։ Իսկ այնժամ, քո օգնութիւնը գուցէ եւ պէտք չի լինի։

Նաեւ չպէտք է սովորեցնել ինչ֊որ բան, եթէ նա չի խնդրել։ Եթէ չի ուզում։

Մարդը պէտք է նա հասկանայ, ինչ է իրեն պէտք, ինքը ձգուի։ Այդ ժամանակ նոր, տուածդ գնահատուելու է, աղբը չի նետուելու։ Կամ սերուանտի վրայ չի դրուելու, որ փոշի հաւաքի։

Այսպէս, ինչպէս մարդկանց հետ, այնպէս էլ հասարակութեան։ Հասարակութեան համար չպէտք է այն անել, ինչ իրեն պէտք չէ։ Ու առաւել եւս իմ պէս մարդ չպէստք է անի, քանի որ ես ըստ հասարակութեան, այդ հասարակութեան անդամ չեմ։ Ես օտար եմ։ Ինչո՞ւ։

Շատ պարզ, ես Թիւրինգի թեստը չեմ անցնում։ Երբ ինձ հետ զրուցում են, մտածում են, որ ես դրսից եմ։ Ու չեն հաւատում, որ տեղացի եմ։ Ուրեմն, այդպէս էլ կայ։ Տեղացի չեմ։ Հայաստանից չեմ։ Հայ չեմ։ Իսկ տեղական նախագծեր պիտի տեղացի մարդ անի։ Երբ այդպիսի տեղացի յայտնուի։ Որովհետեւ այնժամ է պէտք լինելու, երբ յայտնւում է Մարքսի ասած «պատմական անհրաժեշտութիւնը»։ Իսկ մինչ այդ պէտք չէ։

եւ այդպէս

հ․ գ․ մտածում էի, եթէ իմ իմացած մարդուն բերեմ բարքեմփի, ես նրան կեղծ հայաստան եմ ցոյց տալու։ չեմ կարող ներկայացնել իրական հայաստանը, քանի որ ես իրական հայ չեմ ու իրական հայի պէս ինձ չեմ պահելու։ այնպէս թիւր կարծիք կը ձեւաւորեմ մեր մասին։

ասք ինստագրամի մասին

երկար չէի կարողանում ձեւակերպել, որն է իմ համար ինստագրամի՝ որպէս ձեւ, եթէ կարելի է այն ընդհանրացնել, թիւր կողմը։

չէ չէ, կան հիանալի մոբայլ նկարիչներ, ու ես ինքս շատ եմ նկարել մոբայլ խցիկով, ու շարունակում եմ նկարել։ ամէն ինչով էլ նկարում եմ

ուզում եմ ասել, դեռ երբ մոնտաժում էի, լաւ զգացի որ՝

տեխնիկան սահմանում է էսթետիկան։

տեխնիկան, որ սովորաբար օգտագործում են ինստագրամշիկները, կարողանում է, յամենայն դէպս այսօր, քիչ թէ շատ տանելի որակով դետալներ վերցնել․ այս դռան բռնակը, այս բաժակը, այս, թէկուզ մեքենան։

այսպիսով ինստագրամշիկը դառնում է իրեր հաւաքող։ (պարտադիր չէ որ դառնայ, այսպէս յաճախ ստացւում է)

ու իրեր հաւաքելով, նա չի կարողանում տեղաւորել իր նեղ շրջանակի մէջ այդ իր ցոյց տուածի միջաւայրը, ենթատեքստը, յարաբերութիւնները այլ դետալների հետ, իր տեղը միջաւայրում, եթերը, կրկին՝ կոնտեքստը։

ասք շքեղ քելեխի մասին

դուք երբեւէ եղե՞լ էք քելեխի։ այդ զարմանահրաշ միջոցառմանը, ուր բոլորը֊բոլորը, մանաւանդ կազմակերպիչները շատ կարեւոր են։

այդ օրը զանազան կիրառութիւններ ունի։
նախ, կարելի է ուրախանալ։ երբեմն առանց թաքցնելու։ ուտել֊խմել։
կարելի է կայանալ՝ առհասարակ թաղման եւ դրան նախորդող եւ յաջորդող գործընթացներին մասնակցելով։ էլ ե՞րբ է քեզ հնարաւորութիւն ընձեռուելու լինել ռեժիսոր, եւ որոշել, ջութակահար կանչել, թէ կլառնետիստ։
կարելի է ներգրաւած լինել զանազան կարեւոր գործերի մէջ։
կարելի է ինքնացուցադրուել՝ այս անգամ քո ողբով։ ողբ անելն էլ է կարեւոր զբաղմունք։

իսկ հարցրու այդ ցուցադրուողներից մէկին՝ դու այդ մարդու համար ի՞նչ ես արել, երբ նա ասենք մենակ սառը բնակարանում մահանում էր։ եկար տունը մաքրեցի՞ր նրանից յետոյ, երբ մեռաւ։ իսկ որ կեղտոտ տան մէջ էր ապրում, դա ոչինչ, հիմա ոչ մէկ չի նկատի։

մենք առհասարակ սիրում ենք իմաստները փոխել։ ասենք ֆեյսբուքը պէտք է լինէր շփման հարթակ, իսկ դարձաւ բեմահարթակ։

այն պարզ պատճառով, որ իրական իմաստները մեզ չեն հետաքրքրում։

այսպէս եւ գնա հարցրու այդ տոտա֊ին, կամ լաւ, այն դեռահասին, ով ասում է, որ «ցեղասպանութիւնը իր ինքնութեան մասն է»։ ո՞նց է քո ինքնութեան մաս, բալիկ ջան։ որտեղի՞ց։ ասենք եթէ քեզ բռնաբարէին, էլի պարտադիր չէ որ մէջդ մնար, անցաւ֊գնաց, կեանքը շարունակւում է, իսկ այն որ տատիկիդ մօրն են բռնաբարել, ո՞նց է ինքնութեանդ մաս։

«մեր հողերը»— ասում էր միւսը, «մարդիկ հեչ, հողերը»։ չգիտեմ ինչու, բոլորը մտածում են, որ եթէ «ցեղասպանութիւնը ճանաչեն», իրենց ինչ֊որ մէկը ինչ֊որ հողեր է տալու։ ինչ֊որ կապոյտ երիզով պնակի վրայ։ հողերը վերցնում են, սիրելիներս։ արեան գնով։ եթէ կարողանում են։ չեն նուիրում։ գուցէ միայն մենք ենք նուիրում։ կարող էք նաեւ այստեղ կարդալ, որ ոչ մի հողերի մասին խօսք չկայ։

առհասարակ, երբ տարածք ընդլայնելու մասին է խօսքը գնում, նոյնիսկ էն ամենամեծ երկիր ունեցող ռուսների ֆազերն են գցում, ուր մնաց՝ մեր, որ նահանջելու տեղ չունենք։ եւ ի՞նչ էք անելու այդ հողերի հետ, ո՞վ է այնտեղ ապրելու։ եւ դրանց հետ կոմպլետկով եկած տասնհինգ միլիոն քրդերի։ ասենք պէտք կը լինի իրենց խնդրել, որ երբ հայաստանը վերանուանեն քուրդիստան, մեզ աւտոնոմիա թողնեն։ լաւ էլի, թողէք։

այո, իմաստները փոխւում են։ այսպէս, յիշատակի օրը դարձել է փիառուելու օր։ ում որ ձանձարլի չէ, բոլորը դրա վրայ փիառւում են։

մենք ի՞նչ ունենք, ի՞նչ ենք մեզնից ներկայացնում, որ ցոյց տանք։ ոչ մի բան։
անցեալով պարծենում են տաքսիստները՝ թէ ես գիտէ՞ք ով եմ եղել, երբ կիեւում էի։ գնացէ՛ք եւ հարցրէ՛ք։ մենք էլ այդ գործին ենք։ մենք էլ տաքսիստների ազգ ենք՝ գառնի֊գեղարդ կը տանենք, բան֊ման ցոյց տանք։

իսկ մեր բախտը այնքան բերել է, որ ի տարբերութիւն լիքը այլ ազգերի, ունենք ինքնացուցադրուելու հիանալի պատրուակ։ ոչ թէ պատճառ։ մեզ, պարզւում է ցեղասպանել են։ ինչպիսի՜ հնարաւորութիւն։ լիքը օգտակար բան կարելի է քաղել ընդամէնը մէկ ցեղասպանութիւնից։

կարելի է նւնւալ ողբալ, զգալ քեզ նուաստացուած, նեղացած, կարելի է աշխարհին պատմել քո խորը հոգու չձգուող վէրքերի մասին(իսկ իրականում՝ քո գոյութեան մասին), քո վեհ անցեալի մասին, աշխարհի անարդար լինելու, եւ ընդհանուր առմամբ, «հայի բախտ» հասկացութեան մասին։

Ինչպէս եւ քելեխի ժամանակ, բոլորը֊բոլորը կարող են շահել։
եւ գուցէ քո դէմքը, հենց քո՛ Բանգլադեշցի Գուգո֊ի դէմքը, ցոյց տան ՍիԷնԷն֊ով։ Եւ այն կը հեռարձակուի աշխարհով մէկ՝ քեզ կը տեսնեն եւ եւրոպայի գեյեր֊մարմնավաճառները, եւ ճապոնիայի դեռահասները։ Միայն պէտք է չմոռանալ տխուր֊լուրջ արտայայտութիւն ընդունել այն պահին, երբ խցիկը քեզ է նայելու, քանի որ այլապէս ուրիշ մարդու ցոյց կը տան։ Որ ոճի մէջ լինի։

Առհասարակ ամէ՛ն մէկը կարող է իրեն օգտակար եւ կարեւոր զգալ։ Նոյնիսկ Սեֆիլեանը՝ բանտում կարող է իրեն կարեւոր զգալ։ Բաւական կարեւոր է, պարզւում է, որ բանտում գտնուի։

Եւ ամէն մէկը գործ ունի՝ չէ՞ որ կարեւոր է «գնալ ցեղասպանութեան», ինչպէս իրենից գոհ նշում էր իմ հարեւանը։ այդպէս էլ ասում էր՝ «ես ամէն տարի գնում եմ ցեղասպանութեան, դա շատ կարեւոր է» — իսկ յետոյ աւելացնում՝ «իսկ դուք արդե՞ն գնացե՞լ էք ցեղասպանութեան»՝ իրեն զգալով գնահատողի, «ափրուվ» տուողի դերում․ նա հիմա կարող է ասել՝ «ապրէք», հաստատել, կամ մեծաւարի ուղղորդել, դնել ճիշտ ուղղու վրայ։

բացառութիւն չեն եւ քաղաքական գործիչները։ մանաւանդ իշխող գործիչները։ ինչպիսի՛ աննախադէպ փիառուելու միջոց։ երեւի վերջին անգամ նման հնարաւորութիւն սօսի թաղման ժամանակ էր։

եւ մենք բոլորս իրենց կը սիրենք, քանի որ իրենք մեզ հետ միասին են այդ օրը։ կամ, գուցէ մե՞նք իրենց հետ միասին ենք այդ օրը։

հարիւրամեակն առանց ռեժիմի

այո, ինչպէս ասաց գործընկերս՝ «այս անգամ էլ հարիւրամեակն առանց ռեժիմի չանցաւ»։ վայելէք ձեր «ռեժիմով հարիւրամեակը», ռեժիմի հետ միասին, ուս ուսի։ #socute

թէ չէ բոլոր զլմ֊ներն ընկել են նրա հետեւից, թէ կը գա՞յ պուտինը, թէ՞ չի գայ։ ի՜նչ լաւն է, որ գալու է։ մեր ընկերն է։ մեզ հետ է։ մեր կողքին։ ինչպէս միշտ սակայն։ #վույ #doublesocute

իսկ յիշատակի հետ այս «շոուն» կապ չունի։ նախ յիշել կարելի է առանց ցուցադրուելու։
իսկ եթէ եւ ցուցադրուել, ապա ճաշակով, առանց ճոխ վուլգար թաղման/քելեխի։ յիշել կարելի է լուռ։ կանգնել մէկ րոպէ։ ոչ թէ քայլել ամբողջ օր։(smart not hard) ինչպէս օրինակ անում են հրէաները։
(ազնիւ լինելու համար, պէտք է ասեմ, որ Իսրայէլում էլ նմանատիպ կարծիք արտայայտւում էր, հրէայ երիտասարդները դեռ վաթսունականներին բնաւ չէին ուրախանում, երբ հասարակութիւնը հոլոկոստի վրայ շատ էր կենտրոնանում, քանի որ համարում էին տեղի ունեցածը աւելի շատ ամաչելու քան ցուցադրելու հիմք։)

նաեւ ինքնացուցադրուել կարելի է ասենք գոնէ նրանով, թէ ինչ ես քեզնից ներկայացնում հիմա։ առանցքային բառն է՝ հիմա։ կարողանո՞ւմ ես $100֊ով ԴՆԹ սեքուենս անել։ կարողանո՞ւմ ես Տեսլա֊ի ազատ պատենտներն օգտագործես։ Կարողանո՞ւմ ես մոբայլ ափից մի քիչ աւելի լուրջ նախագիծ անել։

(եւ ոչ թէ ֆուտբոլով, կամ բռնցքամարտով, այն դարը չէ, անցաւ, պըրծ)։

չէ՞։ ո՞վ ես դու։ ի՞նչ ես կորցրել այստեղ, քեզ մէջ գցել։ գնա գործ արա, տեսնենք ինչին ես արժանի։

շքեղ քելեխով կամ թաղումով այսօր աշխարհին չես զարմացնի։ ու բոլորն էլ քո վրայ թքած ունեն։ ու քո ողբի։ ու քո ցաւի։ որը զգալի մասով անկեղծ էլ չէ։ գոնէ այնպէս է ցուցադրւում։

չե՞ս կարողանում քեզնից բան ներկայացնել։ իսկ ինչո՞ւ չես կարողանում։ հմ՞։

եւ այդպէս։

ինձ լաւ է, ու չի կարող վատ լինել։ քանի որ ես ունեմ երկու կայացած սէր։ ոչ մէկն էլ մարդ չէ։ ոչ մէկն էլ շուն չէ։
ու իրենք ինձ չեն լքի։

մէկը ֆոտոն է, միւսը՝ տտ֊ն։
(երկուսն էլ այնքան խորն են, որ կեանքս չի հերիքի էքսփլոր անել։ ու չեմ ուզում փորձել ինձ ասենք երաժշտութեան մէջ։ չնայած գուցէ վատ չէր ստացուի։)

ոչ թէ ձեր իմացած ֆոտոն ու ձեր իմացած տտ֊ն, այլ իմ իմացած ֆոտոն, ու իմ իմացած տտ֊ն։ որ ինձ են հաճոյք պատճառում։ քանի որ ես ջաւա գրելուց հաճոյք չեմ ստանում։ ու կապ չունի որն է իռացիոնալ կերպ փոխուող «մեծամասնութեան» կարծիքով «ճիշտ»։ There’s so many different worlds, ու ես ունեմ իմը։

ու ոչինչ, որ այստեղ մենակ եմ, իսկ դուք շատ էք, ձեզ մօտ փարթի է, ու դուք տժժում էք։ ես չեմ կարող վաճառել իմ սխալը ձեր ճշտի փոխարէն։ իմն է քանի որ։

ասում է՝ իսկ այս ծրագիրը/փաթեթը/լեզուն այս «ֆիչա»֊ն ունի՞։

ու եթէ չունի, հիասթափւում է։ իր համար բաւական լաւը չէ։

երեկ է ծնուել, բայց արդեն աշխարհն իրեն պարտական է։

ի՞նչ ես դու արել, որ այնքան շատ բան ես ուզում։ չունի՞՝ աւելացրու։ չե՞ս ուզում աւելացնել՝ գնա $6000 տուր եւ գնիր կոմերցիոն ծրագիր, որն ունի։

եթէ չես հասկանում, որ դէպքեր կան երբ less is more. ու աւելացնելով չէ, այլ պակասացնելով ես աւելի լաւ լեզու, նկար, տեքստ, նախադասութիւն ստանում։

եւ այդպէս

ու մայերը անում էր նկարներ պարզապէս հաւէսի համար։ տարած էր նկարելու վրայ։ քանի խցիկ ունէր։ ու նկարներն ոչ մէկի ցոյց չէր տալիս։ քանի որ մենակ էր, ու քանի որ կարեւորն անելն էր, ոչ թէ ցուցադրուելը։

մինչդեռ ապրելու համար նա պահում էր երեխաներ, եւ հիլլ դոնահիւ֊ի գուլպաներն էր լուանում։

ոչ ամէնն է երեւակել֊տպել, չգիտես ինչու թողել է հազարաւոր չերեւակած ժապաւէններ։ նկարներ որ ինքը չի տեսել։

— հա, դու լաւ երազներ էլ ես տեսնում, ժպտում էլ էլ ես։ ես քեզ պէտք է ատեմ այդ համար։

— այլեւս չեմ տեսնում։ կարող ես չատել։

— տխրում եմ որ չես տեսնում։ որ էլ պատճառ չունեմ ատելու։

—————————————————————————————————————————

— չեմ կարող տալ, նուիրուել, յետոյ ուրիշին, յետոյ ուրիշին։
ինքս ինձնից եմ յոգնում, ոնց որ նոյն կինոն տասը հոգու ցոյց տամ։ ժապաւէնը մաշւում է, ես էմոցիոնալ սպառւում եմ։ ինձ պէտք է ժամանակ որ ես լինեմ ուրիշը, որ ինքս ինձ կրկին չճանաչեմ։

— մարդիկ չեն փոխւում։

— փոխւում են։ երեկ մէկի նկարներն էի նայում, կարօտեցի իրան այն ժամանակ, երբ դեռ իրան չգիտէի։

հասկանում եմ, որ ամէն դէպքում, առաջ մարդիկ աւելի քիչ էին չաթւում, քանի որ այնուամենայնիւ, բոլորը չէ ով կարողանում էր գոնէ այդ այսիքիւն քաշել, ինսթալ անել։ ինսթալ անել առհասարակ ոչ բոլորը գիտէին, որ պէտք էր ասենք սեթափ․էզե գտնել ու կտացնել։ բա որ այ՞լ անուն լինէր, ո՞րտեղից իմանաս ինչ է։

իսկ հիմա ֆեյսբուքը դա փոխեց։ ինսթալ անել պէտք չէ, բոլոր «ընկերներդ» էլ ահա՝ ձեռքիդ տակ։ չաթուիր։

յետոյ դա փոխեցին խելախօսները, ուր տեղադրելը հեշտացուեց, խանութի պատճառով, ու սեթափ անունով նիշք պէտք չէ սեղմել, այլ «տեղակայել» ստեղնը։

ահա թէ ինչու են հիմա բոլորը չաթւում, չաթերի սքրինշոթներ անում։

այնպէս որ բարի գալուստ ինտերնետ։ չանցաւ քսան տարի, եկաք։ շնորհակալութիւն ընկեր ցուկերբերգին մեր երջանիկ մանկութեան համար։

երազկոտ

գնացել էի ինստիտուտ, այնտեղ գաստարբայտերներ էին նեղ աչքերով։ շատ էին, տեղաւորւում էին։ իրենց հետ ծնողներն էին եկել, որ տեսնեն լա՞ւ են տեղաւորուել, տատիկները նոյնպէս։

յետոյ որ դուրս եկայ, ինձ հետեւից եկան երկու կենդանի՝ մէկը գառիկ, մէկն էլ այծիկ։ իրար կապած էին մի պարանով։ ու այդպէս հետեւիցս գալիս էին։ հիմա սրանց ի՞նչ անեմ, մտածում եմ, ո՞նց պահեմ։

իսկ այն շէնքի մօտ ուր աշխատում եմ, մեեեծ սեւ ձի էր։ շատ ուժեղ։ եւ ընկել էր նեեեեղ փոսի մէջ։ միայն գլուխն էր երեւում, կամ երբեմն, երբ ձգւում էր որ դուրս գայ այդ փոսից՝ մկանները։

յետոյ կարեւոր բան էի փնտրում։ բայց դա չեմ ասի։

այլ կասեմ, որ երբ արթնացայ, հասկացայ որ

— գաստարբայտերներն ուսանողներն են նոր ընդունուած։

— գառուկն ու այծիկը՝ վզիցս կապած դիպլոմնիկներն են, որ չգիտեմ իրենց հետ ինչ անել։

— իսկ ձին՝ երեւի գործընկերս է, ով ահաւոր ուժեղ է՝ խելացի է, բայց դէ նեղ փոսի մէջ է ընկել, ու ոչ մի ձեւ չի կարողանում դրանից դուրս գալ, ու ամենայն հաւանականութեամբ այդ փոսի մէջ էլ մինչեւ կեանքի վերջ ապրելու է։ ու նա մենակ չէ, գուցէ դա հաւաքական կերպար է։

լեզու եւ քաղաքականութիւն

սա շատ լաւ տեքստ է ու այստեղ էլ եմ ուզում կիսուել՝ http://wikilivres.ca/wiki/Politics_and_the_English_Language

ռուսերէն վարկած կայ մոշկովի մօտ բայց լրիւ չի։ այնպէս որ բնօրինակով կարդացէք։

ու այո, չքաղաքական հարց գոյութիւն չունի՝ In our age there is no such thing as “keeping out of politics.” All issues are political issues, and politics itself is a mass of lies, evasions, folly, hatred and schizophrenia. When the general atmosphere is bad, language must suffer.

եւ սա՝

(i) Never use a metaphor, simile or other figure of speech which you are used to seeing in print.

(ii) Never use a long word where a short one will do.

(iii) If it is possible to cut a word out, always cut it out.

(iv) Never use the passive where you can use the active.

(v) Never use a foreign phrase, a scientific word or a jargon word if you can think of an everyday English equivalent.

(vi) Break any of these rules sooner than say anything barbarous.

երեկ կրկին հարց տուեցին որին դժուարացայ պատասխանել, ու մտածեցի որ պէտք է խոստովանել։
պէտք է խոստովանել որ ես իրականում ձեր իմացած տղան չեմ։ բնաւ։
որ այլեւս իզուր տեղը չհիասթափուէք։

նախ, որպէս այթի շնիկ, ես ոչ մի բան չգիտեմ։ եկէք թուեմ․

ես չգիտեմ C/C++ (մանաւանդ չգիտեմ ինչու սլեշով արանքում), ես չգիտեմ ասեմբլեր (դուք գիտէիք գիտե՞մ, չէ՝ չգիտեմ, մի երկու cpu֊ի instruction set֊ն եմ պատկերացնում, բայց ասեմբլեր լեզուն չգիտեմ որն է, առաւել եւս չգիտեմ գործիքները՝ microsoft macro assembler֊ի հետ ծանօթ չեմ), ես չգիտեմ ջաւա/c# ու չիմանալով դրանք քննադատում եմ։ առհասարակ ինձ դրել եմ լեզուների տղայի տեղ, բայց այդ լեզուներից բան չեմ հասկանում։

ես կեանքումս մի երկու տող եմ հազիւ գրել ջս֊ով, մի երկու տող հազիւ ուղղել եմ պհպ֊ով, ու առհասարակ լաւ չեմ պատկերացնում ինչ է իրենից ներկայացնում վեբ ծրագրաւորումը, չեմ պատկերացնում ինչ է իրենից ներկայացնում տբ֊ների հետ աշխատանքը, ու քիչ թէ շատ բարդ sql հարցում չեմ կարող «գեներացնել», ես գաղափար չունեմ տբ֊ների նորմալիզացումից։ իմ իմացած նորմալիզացիան ընդամէնը անհաւանական շարժիչի աշխատելուց յետոյ է լինում, կամ համով թէյ/տաք շոկոլադ խմելուց։

Ես չեմ կարող լուծել ձեր վինդովսի սքայփի խնդիրները։ չեմ կարող լուծել դրա դրայւերների խնդիրները։ չեմ հասկանում ես։ մասնագէտ չեմ։
բայց դա հեչ։ դուք գիտէք ես լի՞նուքս գիտեմ։
Ոչ, ես չգիտեմ լինուքս։ Չէ, չգիտեմ։ Ու չեմ կարող ասել ինչու չի կպել ձեր վայֆայը։ Չեմ կարող ասել ուր է պէտք կտացնել ուբունթու֊ում, եւ որտեղից այնտեղ մտնել, հասնել, որպէսզի հեռուստացոյցին կինոն դիտէք։

գիտէք ես տերմինալո՞վ եմ աշխատում դրանի՞ց է։ չէ, ինքներդ տեսե էք որ ես ձեր ուբունթու֊ում տերմինալն էլ գտնել ունակ չեմ, ակնյայտ է, որ չեմ աշխատում դրանով, եթէ տեղն էլ չգիտեմ։

անդրոիդի համար փորձում էի գրել՝ չստացուեց, չձգեցի։ ամէն ինչ չէի հաւանում, մեծամիտ եմ էլի, զզուող։ քիթս էի ծռում։

լաւ, գոնէ որպէս յուզեր, կասէք, գուցէ մի բան հասկանամ։ չէ, օֆիսներ չգիտեմ։ դոդոշոփ չգիտեմ։ մոլորւում եմ օֆիսներում։ չգիտեմ քորել, չգիտեմ ինքսքեյփ, չգիտեմ ադոբ իլիւստրատոր, բայց ժամանակին պատկերացնում էի adobe premiere 4.2֊ը, դա իննսունականների պրոդուկտ է, եւ վաղուց կորցրել է իր ակտուալութիւնը։

հա, մայքրոսոֆթ վիժուալ ստուդիո չգիտեմ, քանի որ համբերութիւնս չի հերիքում ոչ միայն սովորելու, այլեւ սպասեմ որ լոադ լինի։ նոյնը՝ էքլիփսը։ էդ նրանից է որ նեարդային համակարգս ընդհանուր առմամբ հաւասարակշիռ չէ։

դրա պատճառով եմ վիմով գրում, որ համ վեհ երեւայ, համ էլ արագ է։ սակայն վիմ կարողանում եմ օգտուել ընդամէնը այնքանով ինչքանով պէտք է գալիս։ գիմփում եւ ufraw֊ում դեռ նոր բաներ եմ բացայայտում։ այնպէս որ ինձնից ի՞նչ յուզեր, գուցէ միայն լուզեր։

օկ, որպէս մասնագէտ կայացած չեմ, պարզ է։ միայն մեծ֊մեծ խօսել գիտեմ, այն էլ դա էլ այլեւս չեմ անի, որ դեռահասները չխաբնուեն։ բայց որպէս մարդ, հասարակութեան անդամ, ես նոյնպէս լրիւ անիմաստ էակ եմ։

ես չգիտեմ շփուել։ ես չգիտեմ, իրօք։ ինձ քիչ թէ շատ սկսեցին ճանաչել, երբ սոխերէն գրում էի կենդանի մատեանում եւ յիմար ֆոտոներ էի լցնում իմ առաջին ֆեյսբուքի հաշիւ, երբ այնտեղ դեռ մարդ չկար, իսկ մենք ով այնտեղ էինք, մեզ զգում էինք առաջադէմ եւ տարբերուող օդն֊ի զանգուածից։

իսկ հիմա ինչի՞ չկամ։ որովհետեւ շատ հետաքրքիր մարդիկ են հասել, եկել, ու ես վախենում եմ մրցակցութիւնից։ որ իրենց ֆոնին այլեւս չեմ երեւալու ու աննկատ կը մնամ։ այսպէս աւելի հեշտ է ասել որ ֆեյսբուքը քըխ է ու չլինել այնտեղ։

իսկ երբ սկսեցին ճանաչել բլոգով, դէ երկու հոգով էինք բլոգում, բոլորս իրար գիտէինք։ ես էի, պապեանը, կորնելին, մի երկու հոգի էլ իրար էինք կարդում։ ես ինչի՞ կայի, որովհետեւ նախ իրական կեանք չունեմ, ու նրանից, որ ինքնացուցադրուել եմ սիրում։

տենց, որ վեհերն ինձ իմացան, ասացին արի բարքեմփի թիմ։ ով գրում էր մատեանում բոլորին կանչում էին, էնա լուսինին էլ են կանչել, արփիկին։ ես էլ դէ գիտէք, ինձ հաց մի կերակրի, ջուր մի տուր, թող փիառուեմ։ այնտեղ գիտէք բա՞ն եմ անում։ մենակ ոտքերի տակ եմ ընկնում, խանգարում եմ իրենց, երբ ստացւում է։ որ հանկարծ լաւ բարքեմփ չկազմակերպեն։ իրենք էլ դեռ չեն տշել, քանի որ սիրունչիտարոն, բայց էնա հանդիպումներին այլեւս ոչ ոք չի գալիս, քանի որ երեսս տեսնել չեն ուզում։ ես էլ աներես եմ, հա գալիս եմ, որ ինձ մի քիչ մարդ զգամ, գոնէ բարքեմփով, թէ չէ գիտեմ որ ես առանց դրա լրիւ ոչ մէկ եմ։

հա, ասում եմ շփուել չգիտեմ։ ինչ֊որ ոչ կորեկտ բաներ եմ դուրս տալիս, նեղացնում մարդկանց, կամ էլ լռում եմ, լրիւ ոչ ադեկուատ կերպ։ ուրախանալ չգիտեմ, ինձ օտար եմ զգում բոլոր, ամէն տեսակ կոմպանիաներում։ չէ որ մենակ այս կամ այն շրջապատում լինէր, չէ՝ բոլոր։ բոլորին հասցրել եմ հասկացնել, որ քիթս տնկած է, ու ինձ պալոժ չի իրենց հետ։ կամ գուցէ երբեմն դիմանամ։

շփուել չգիտեմ նաեւ քանի որ կրկին անգրագէտ եմ, լեզուներին չեմ տիրապետում։ լեզուներին՝ տարբեր իմաստներով։ չեմ ասում, հայերէն պարզ է չգիտեմ, ռուսերէն մոռացել եմ վաղուց, անգլերէն երբեք էլ չգիտէի։ բայց եթէ հայերէն եմ խօսում, ինձ հայերը չեն հասկանում, ասում են՝ պարսիկ ես երեւի, ակցենտդ այն չէ, կամ որ խանութ եմ մտնում, ասում եմ «ասէք/տուէք խնդրեմ…» ու շարունակում եմ, ասում են՝ «ի՞նչ» ու չեն հասկանում։ իմ բակի խանութում սակայն սովորեցին ինձ, դէ տեղացի եմ, հանդուրժող են մօտենում, ու երբ ասում եմ «վարսակի փաթիլներ» կամ «հնդկաձաւար», էլ չեն ասում՝ «էդ ո՞րն ա, հաաա, գռեչկա», ու սուս ու փուս տալիս են։ մեզ մօտ առհասարակ տարօրինակներին չեն նեղում։

լաւ, լեզուները գրողի ծոցը, բայց նորմալ մարդիկ ունեն միմիկա, շարժումներ, իրար առանց խօսք են հասկանում։ ես դա էլ չեմ կարող։ սովոր չեմ։ սովոր չեմ նաեւ ուրախանալ, պարել, շփուել սովորական, նորմալ ձեւերով՝ ծխել, խմել, խօսել։ չգիտեմ ձեւերը։ չգիտեմ ինչ ուրախանալու բան կայ։ մասնաւորապէս, քանի որ ժամանակին գորբաչյովի հակաալկոհոլային կամպանիայի տակ եմ մնացել։ տենց էլ տակից դուրս չեմ եկել։ դէ կոմունիստները լաւ ազդեցութիւն չէի ունենայ։ ու բոլորը թարս են նայում, եթէ հանդուրժում են, լաւագոյն դէպքում իմ ներկայութիւնը, ապա երեւի մտածելով թէ սրա մօտ լյարդն է վատ, կամ էլ խեղճը իրեն կոնտրոլ չի անում։ այնպէս ոչ մի կարգին, չէ իրօք կարգին կոմպանիայում տեղ չունեմ։

դէ այդպէս էլ պէտք է լինի, ջիգյար, բան չունեմ։ մեծամիտ եմ, բոլորին վերեւից եմ նայում։

ու առհասարակ, ո՞մ է պէտք փնթփնթան ծերուկ, ում ոչ մի բան սրտով չի, ոչ մի ջերմ խօսք չի ասի։ դրանից աշխատանքի տեղը ունեն՝ նաչալնիկ, ես էլ նաչալնիկ չեմ որ ինձ դիմանան։

էդ էլ հեչ։ բայց ես առհասարակ ընդունակ չեմ ու շատ բարդ եմ սովորում։ ասենք մեքենա վարելը ի՞նչ է, որ շատ դանդաղ եմ սովորել, ու բոլորն ինձնից արագ են սովորել։ ոչ մի բան չեմ հասկանում տեխնիկայից ու մեքենաներից մասնաւորապէս, որ բոլոր բոլոր տղաները գիտեն։ այնքան եմ վախենում մեքենան ձեռք տալ, որ նոյնիսկ գազ չեմ տեղադրել, գոնէ որ փող խնայեմ։ տիպիկ լուզերի վարքագիծ, գլուխ չունես, վախկոտ ես՝ վճարիր։

ու զարմանալի չէ, որ լեզուներ էլ չգիտեմ։ հա, պատահաբար աշխատանքի եմ ընդունուել, էդ ամէնը յաջող փիառ֊ի պատճառով է, մեծ֊մեծ խօսել գիտեմ, իսկ գործ անել՝ չէ։ իսկ ինձ դեռ հանդուրժում են, չեն հանել, քանի որ էն ամենազզուելի աշխատանքը, որ ոչ ոք չի ուզում անել, իմ վրայ են գցում, ես էլ դէ պէտք է անեմ, որ մի կերպ մնամ ու չհանեն գոնէ։
չէք հաւատում, շեֆիս հարցրէք ինչքան է զզուած ինձնից։ կամ գործընկերներից, ում հետ նոյնիսկ լայաղ չեմ անում խօսել, նոյնիսկ փորձով փոխանակուել, ասել լսել ով ինչ հերոսութիւն է արել, կամ ինչեր են անում ուկրոֆաշիստները։

դէ քաղաքական նորմալ դիրքորոշումներ էլ չունեմ, դա պարզ է։ արեւմտամոլ, իրականում, էդ նրանից է որ լատենտ գեյ եմ, բայց ինքս ինձ չեմ կարողանում խոստովանել։
ցեղասպանութիւնը որ ցեղասպանութիւն է, ցեղասպանել են, ու դա մեզ բոլորիս պէտք է միաւորի, յուզի, այն էլ անտարբեր եմ, ինչ֊որ չի յուզում։ համայնքին ինձնից ոչ մի օգուտ։ պապդ, կարող են ասել, պապուդ յիշիր, ու առհասարակ նա ով էր դու ով ես։ դէ հա, ինչ ասեմ։ բան դուրս չեկաւ էլի ինձնից։

ու առհասարակ ես էքտրովերտ եմ, բայց ինձ ինտրովերտի պէս եմ պահում։ քանի որ անկեղծութիւն չունեմ, ու մեծամիտ եմ։

իսկ ձեզ բոլորին ես իրականում հոգուս խորքում ատում եմ։ որովհետեւ դուք կարող էք՝ իսկ ես՝ ոչ։ դուք կարող էք ծրագրաւորել, ես՝ ոչ։ դուք կարող էք փող աշխատել, ես՝ ոչ։ դուք կարող էք ֆլիրտել, աղջիկ կպցնել՝ ես ոչ։ դուք կարող էք խորոված անել՝ ես ոչ։ դուք կարող էք շփուել, ուրախանալ, ես՝ ոչ։ քանի որ ես աննորմալ եմ, անկապ եմ մեծացել, իսկ դուք՝ նորմալ։

այսօր նայում էի Վիվիան Մայերի ինքնանկարները։
ես չգիտէի ինչքան սպանիչ ու ինչքան շատ ինքնանկարներ ունի նա։ հիմա զգում եմ ինչ հարազատ է ինձ իր դէմքը։

ես այնքան երջանիկ եմ որ ապրում եմ այն ժամանակ երբ ֆոտո կայ։

ու ես այնքա՜ն բաւականութիւն եմ այսօր ստացել ու այնքա՜ն լաւ եմ ինձ զգում։

որ դրանից լաւ պարզապէս մարդ չի կարող զգալ։

ու ուզում եմ ձեզ բոլորին, ով ինձ կանչում է տարբեր զանազան հետաքրքիր տեղեր, կամ առաջարկում է տարբեր հետաքրքիր զանազան զբաղմունքներ, կամ ասում է, ինչի ես պէտք է ինձ վատ զգամ, ու ինչ անեմ, կամ ինչպիսին լինեմ, որ ինձ լաւ զգամ, ուղարկել գրողի ծոցը, կամ էլ չէ, ձեր զանազան հետաքրքիր տարբեր տեղերը։

ես գիտեմ ես ինչպէս եմ ինձ լաւ զգում։ ինչ եմ սիրում անել։ թէկուզ ինձ մօտ չի ստացւում։ բայց կարեւորն այն չէ ստացւում է թէ չէ։ ինձ համար եւ հաքելու, եւ վրիպազերծելու, եւ նկարելու պրոցեսն արդեն այնքան գերող է, որ ինձ պարզապէս այլ բան պէտք չէ։

բարի գիշեր։ ու ցանկացնում եմ ձեզ տարած լինել։ ու ոչ թէ մարդու վրայ, այլ մի այլ բանի։ լաւ եղէք։

նա պատմում էր, ինչեր է գրել, երբ սովորում էր։

նա չի գրել սովորելուց այն կողմ։

#չգիտեմ

ասք չհերիքելու մասին

— ի՞նչը քեզ չի հերիքում յարաբերութեան մէջ։
— այն, որ առանց նրա իմ կեանքում բան չի փոխւում։ իրենից իմ կեանքում ոչ մի բան կախուած չէ։ նոյնիսկ իր մասնագիտութեամբ որ կարող է ինձ օգնել, զարմացնել, չի անում։
— հմ, իսկ քեզնից իր կեանքում ինչ֊որ բան փոխւո՞ւմ է։

#զրոյց #յարաբերութիւն

ասք ենթատեքստի մասին

ուզում եմ ասել, Նարեկի ցուցահանդէսին էի։ շատ ֆոտոներ չէի հասկացել, նա ենթատեքստն էր բացատրում։ ես տեղական ենթատեքստին լաւ ծանօթ չեմ։ յետոյ նաեւ թարգմանում էի արտասահմանցիների համար։ իրենք առաւել եւս ծանօթ չեն։

դա նորութիւն չէ։ ֆոտոն հասկանալու համար պէտք է տեղեկատւութիւն։ ես շատ աւելի հեշտ եմ հասկանում յայտնի նկարիչների ֆոտոները, քանի որ գլոբալ, կամ արեւմտեան ենթատեքստին, պատմութեանը, աւելի լաւ եմ ծանօթ։ ուր մնաց արտասահմանցիները։

այնպէս որ մեր լուսանկարիչները մնում են չհասկացուած։

բացի դրանից, նոյնիսկ եթէ բացատրես, արտասահմանցին կարող է կարծիք յայտնել, թէ հա, ափսոս, կամ վատ է, որ ասենք աֆրիկեաններն այլեւս չկան։ բայց իր համար դա երբեք այնքան կարեւոր չի լինի, ինչքան քո։

ասք յարաբերութիւններ սահմանելու մասին

ուզում եմ ասել, յարաբերութիւններ սահմանելը շատ բարդ է։

երբ ես գրում էի էթիկայի եւ բարոյականութեան մասին, ասում էի, որ ընդհանուր կանոններ իրականում լինել չեն կարող։ կայ այս կապի ձեւ, եւ այս կապի ձեւ, եւ այս կապի ձեւ։

ու ապա, այ քուդնթ քեյր լես չէի կարող աւելի քիչ հոգալ, ինչպէս է պիտակաւորւում, կամ սահմանւում յարաբերութիւնը։

եթէ կողքինիս պէտք է, թող պիտակի, եսիմ։ միասին ենք, միասին չենք, ընկեր ենք, ընկեր չենք, ծանօթ ենք, ծանօթ չենք, «բադի» ես, «դիւդ» ես, թէ «լաւ օֆ մայ լայֆ» ես, եւ այլն։

որովհետեւ ամէն յարաբերութիւնը դա յատկութիւնների բազմութիւն է։ ու մի պահին ինչ֊որ մի բիթ կարող է սեթ լինել, ինչ֊որ մի բիթ կարող է զրոյանալ։

իսկ ասել՝ չէ, ընկերութիւնը, կամ ռոմանծիկ յարաբերութիւնը այսպիսին է, կամ այսպիսին, այս բիթերն են մէկ, եւ այս բիթերն են զրօ, ու հենց այդպէս, դա նոյնն է, ինչ խօսել ընդհանուր բարոյականութեան մասին։ ընդհանուր չկայ։

կայ այս յարաբերութիւնը այս պահին։ ու այս յարաբերութիւնը այս պահին։

ու դա գիտէք, շատ հաւէս է։ ես ուրախ եմ, որ այդպէս է։

ասք էթիկայի եւ բարոյականութեան մասին

բարոյականութիւն բառը չեմ սիրում։
որովհետեւ այն ենթադրում է ընդհանուր կանոնների ցանկ, որին բոլոր հասարակութեան անդամները պէտք է ենթարկուեն, եթէ բարոյական են։ յիշենք նաեւ, որ այն փոփոխւում է ժամանակում եւ տարածքում։

իսկ մարդիկ շատ զանազան են, որ կարողանան հաղորդակցուել նոյն պրոտոկոլի սահմաններում եւ նոյն ձեւով։

այսպէս, քանի որ բարոյականութիւնը ընդհանրացնող է, ես կարծում եմ, որ այն տոտալիտար է։

բռնապետական է։ ու ընդհանուր առմամբ, բռնութեան մասին է։

բարոյականութիւնը՝ բռնութիւն է, անձի վրա բռնանալ է։

ու ապա ես օգտագործում եմ էթիկա բառը, որպէս հասկացութիւն, որը սահմանում է այս եւ այս մարդու յարաբերութիւնը։ ամէն երկուսի յարաբերութիւնը ունիկալ է, անկրկնելի։

ու ապա ամէն երկուսի միջեւ հաղորդակցման կանոններն են ունիկալ։

էթիկայի պարզ օրինակ․ դու ինձ ասել ես որեւէ մի բան։ ես տարածել եմ։ կարող է օկ ես, որ տարածեմ։ կարող է՝ ոչ։ կախուած է տարբեր զանազան մանրուքներից։ ու դա մենք ինքներս ենք որոշում, սովորաբար առանց պայմանագիր կազմելու, ու իրար հասկանում ենք։

ու սա ընդհանուր կանոնների մասին չէ։ սա կոնկրետ այս մարդու եւ այս մարդու մասին է։
շատ լիբերալ է։ անձնաւորուած։ բողոքական։ ոչ ուղղափառ։ ազատութեան մասին է։

հենց այդպէս։

ասք նուէրների մասին

երկար ժամանակ ես նուէրների ընդդիմախօս էի։ հիմնականում այն պատճառով, որ կարծում էի որ չափազանց յաճախ դրանց դրդապատճառը հաճոյանալն է, ինքնացուցադրուելն է։ նուէր անելով մենք ցոյց ենք տալիս ինքներս մեզ, տեսէք ես ինչ լաւն եմ, ես քեզ ինչ լաւ գիտեմ, եւ դրանով մի տեսակ կաշառում ենք մարդուն, մանիպուլացնում։

եւս մի շատ տարածուած դրդապատճառ՝ հաւանութեան արժանանալն է։ ընդունուած լինելն է։ որ քեզ աւելի շատ սիրեն։
ու թւում է թէ, ինչքան աւելի լաւ(կամ թանկ) նուէր անես, ապա այնքան աւելի շատ պիտի սիրեն։ այսինքն սա շուկայական յարաբերութեան մասին է։ ու սա շատ էին անում ոչ միայն միջին դարերում։ հիմա էլ է տարածուած։

ու եթէ ես չեմ գրել այդ մասին, ապա գուցէ այն պատճառով, որ անիմաստ էր գրելը։ ես շատ ուրախ եմ, որ դա չի գործում։ մարդը ընդունուած չի լինի իր նուէրի համար։ երբեք։ մենք բաւական խելացի ենք, որ տարբերենք որն է խայծը։

ինչպէ՞ս անել, որ նուէր անես, եւ շուկայ չստացուի։ ինձ մի հատ «լազեյկա» էի գտել, թոյլ էի տալիս միայն ոչ նիւթական նուէրներ։ եւ անել եւ ստանալ։ հիմա սա մոլորութիւն եմ համարում։ նիւթականը կապ չունի։ կապ ունի դրդապատճառն եւ մօտիկութիւնը։

նախ դրդապատճառի մասին․

երբեւէ մի բան արե՞լ էք ընկերոջ, բարեկամի, մօր, քրոջ, եղբօր համար՝ որովհետեւ ուզում էք տեսնել այդ իրենց դէմքը։ այդ իրենց ուրախ վառուող աչքերը։ ու զգալ ի՜նչ երջանիկ ես դու, երբ նա երջանիկ է։ որովհետեւ դու տխուր ես, երբ նա տխուր է։ ու քեզ ցաւում է, երբ իրեն ցաւում է։

եւ ես կարծում եմ, որ սա ձեւացնելն շատ բարդ է, եթէ ոչ անհնար։

ու ինձ թւում է, շատ լաւ է ինքդ քեզ հարցնել, համոզուած լինելու համար։ ինչո՞ւ ես դա անում։ ի՞նչ ես ուզում։ ու ո՞ւմ համար ես անում։ եթէ ընդունես, որ ինքդ քո, որ դու լաւ զգաս, որ նա լաւ է զգալու, ապա երեւի այո, հենց այս դէպքն է։

իսկ հիմա անցնենք մօտիկութեանը, մտերմութեանը․

այստեղ պէտք է ասել, որ պրակտիկօրէն ամէնը, ինչ մենք անում ենք՝ նուէր է։

որովհետեւ ոչ մէկ ոչ մէկին ոչ մի բան պարտական չէ։

ու մենք ապա շուկայական յարաբերութիւնների մէջ չենք։

ու ես չեմ կարծում, որ կարելի է մարդկային յարաբերութիւնները դիտարկել որպէս շուկայական, օրինակ՝ նա ինձ տալի՞ս է այսպիսի շփում, ես նրան վճարում եմ համարժէք։

կարելի է դա բացատրել եւ այսպէս՝ մենք իրար նուէրներ ենք անում, ու չենք հաշւում։

իսկ ուզո՞ւմ ենք, թէ չէ՞նք ուզում տալ֊ստանալ, դա արդեն այն մասին է, թէ ինչքանով ենք մօտ։

այդ պատճառով էլ սովորաբար անկապ մարդկանցից նուէր չեն վերցնում։ չեն էլ տալիս իրենց։ բոլոր իմաստներով։ մօտ մարդկանց ենք տալիս։

եթէ շուկայական յարաբերութիւնների մէջ չենք։ եթէ կաշառք չէ։ եթէ առեւտուր չէ։ բայց ապա երկու կողմն էլ ընդունում են, որ դա առեւտուր է, նոր են մասնակցում դրան։

ու եթէ անում ես նուէր, քանի որ ասենք քեզնով այլեւս հետաքրքրուած չեն, կամ ուզում ես քո մասին հոգան, միեւնոյնն է, միայն հակառակ արձագանքն է լինելու։ կարող եմ խոստանալ։ ։Ճ

այնպէս որ, ինչպէս ասում էին փիլիսոփաները՝ «քենթ բայ մի լաւ»։ այո, հենց այդպէս։

սա որոշեցի հանել կոնֆորմիզմի եւ փոքր շուկայի մասին տեքստի տակի մեկնաբանութիւնիցս՝

երեկ մէկի հետ խօսում էի, ասացի «հայերէն վիքիպեդիայում այսպիսի յօդուած կայ», նա իրեն լաւ զգաց, ասաց՝ «ես եմ գրել»։ իսկ ես ինձ վատ զգացի, քանի որ կրկին աչքիս առաջ էր օրինակը որ պարզ է, մեզնից մէկը պէտք է լինէր, հո ուրիշ մարդ չէր լինի։ նա իմ արածով կօգտուի, ես՝ իր։ եւ ոչ ուրիշը։ մի քիչ չափազանցնում եմ, որ միտքն հասցնեմ։

այսպէս նաեւ, մէկն հայերէն վիքիպեդիայում մունաթ էր եկել, թէ արտաշատի մասին յօդուած չկայ, քանի որ տրանսլիտ էր գրել՝ «ARTASHAT»։ գոնէ այդ պատճառով էլ, նա չի կարողացել օգտուել համայնքից ուրիշի արած գործով։ ։Ճ

ու գուցէ բնաւ զարմանալի չէ, որ հայերի էպոսի հերոսը՝ Մհերը, նա է ով ի վերջոյ գնում է ինքնամեկուսացման։

եւ այդպէս

ասք հետադարձ կապի մասին

մի քանի օր առաջ սահմանամերձ գիւղում էի։ մի հատ կին էր, ասում էր — լրագրո՞ղ ես, ի՞նչ ես եկել։ ասում եմ՝ չէ, անկապ եկել եմ։ հետաքրքիր էր։ ասում է՝ — ահա, գալիս են, գրում են, նկարում են, ամէն մէկն իրենց համար, իրենք իրենց են առաջ տանում, իսկ մեզ ի՞նչ դրանից։ ինչպէս ապրել ենք, այնպէս էլ ապրում ենք։ ոչ մէկ չի օգնի, ոչ մէկի պէտք չէ։

իսկ սա այն մասին է, որ եթէ նոյնիսկ կայ յարաբերական խօսքի ազատութիւն, դա դեռ ոչ մի բան չի նշանակում։ քանի որ չկայ հետադարձ կապի մեխանիզմը՝ ընտրութիւնները։ քանի որ հասարակութիւնը չի կարող իր վերաբերմունքն բացի արտայայտելուց, նաեւ կիրառել՝ իշխանափոխութեամբ։ նա գրեթէ լծակներից զուրկ է։

այնպէս որ ինչքան ուզում էք գրէք, ինչքան ուզում էք նկարէք։ չի լաւանալու եւ այդ սահմանամերձ գիւղի վիճակը, եւ մերը ձեր հետ։ քանի դեռ չի լինելու հետադարձ կապ։

եւ այդպէս