պատմություն գաղտնագիր ընտրելու մասին

Ուրեմն, 2004֊ին նոր էին սկսում քարտերով աշխատավարձ փոխանցելը, եւ մեր հիմնարկ եկան կարեւոր դեմքերով եւ պորտֆելներով մարդիկ՝ բանկից։ Նրանք պետք է բոլորի հետ առանձին առանձին նստեին, ցույց տայի որտեղ ինչ է պետք ստորագրել, ու պատասխանեին հարցերին։

Հեռվից հեռու ես նկատեցի, որ նրանք մարդկանց ահավոր խորհուրդներ են տալիս։ Ընթացքում պետք էր երկու գաղտնագիր նշել, ու նրանք ասում էին ֊ գրեք ձեր ծննդյան թիվը որ էլ չմոռանաք։

Երբ հերթը հասավ, ինձ, իսկ ես, բնականաբար ԱյԹի աշխատող եմ, ժառանգական սեքյուրիթի մասնագետ, այդ խորհրդից հետո ես նայեցի իրեն, տիպա դու հաստա՞տ ինձ ես դա առաջարկում, հա՞։

Ու նա կրկնեց

֊ ծննդյան թիվը գրեք, կամ հեռախոսի համարը, որ չմոռանաք։

֊ գիտեք, քանի որ ես ադմին եմ ֊ սկսեցի ես ֊ կլինի՞ գաղտնագիրս պարզապես «ադմին» գրեմ, պրծնենք այդ դարդից։

֊ հմ՞ ֊ ասաց նա։

֊ չէ, ճիշտ եք, դա մոռանալու խնդիրը չի լուծի։ Եկեք ես հիմա բոլորին ասեմ գաղտնագիրս, հետո որ մոռանամ, ումից էլ հարցնեմ, կհիշեցնի։

֊ բանկիրը գույնը փոխեց, ու արագ ասաց՝

֊ այստեղ էլ ստորագրեք։

ու տենց

պիտակներ՝ պատմութիւն