ասք ճապոնական ֆիլմերի փառատոնի մասին

Եթե չեմ սխալվում փառատոնը բացվել է հենց այս ֆիլմով ֊ «Ընդմիշտ ֊ արեւմուտք երրորդ փողոցում»։ Իմ կարծիքով դա իրենց «մեր բակն» էր, իհարկե անհամեմատ ավելի լավ սցենարով, անհամեմատ ավելի լավ նկարահանված, բայց մեկ է մնում էր մեր բակը։ Կա այդ ֆիլմի շարունակությունը, որը քաշել եմ, բայց դեռ չեմ նայել, ինչպես եւ պետք է լինի մեր բակերի հետ։

Բնականաբար, այդպիսի ազգային փառատոններից լավ երեւում է ազգի մշակույթը, ու նկատում ես հետաքրքիր առանձնահատկություններ։

Օրինակ, դա բնավ զարմանալի չէ իրենց մոտ, որ աղջիկը կարող է ավտոմեքենա վերանորոգել իմանա։ Ավելին, նորմալ է, երբ այն գնում է լրիվ անծանոթ քաղաք լրիվ անկապ մարդու մոտ իր արհեստանոցում աշխատի։

Հետաքրքիր էր նաեւ, որ երկու ֆիլմում շեշտված էին ծնողների նամակները իրենց երեխաների գործատուներին։ Երկու դեպքում էլ, երեխաները չգիտեին այդ նամակների մասին, ու իմանում էին ֆիլմի վերջերում։ Երկու դեպքում էլ, հուզվում էին, ոչ թե զայրանում, թե էս ինչ գործ ունեն ծնողներս իմ մեջքի հետեւը կապ հաստատել իմ գործատուի հետ։

Ու բնականաբար, հետաքրքիր էր այն որ ծնողները համոզված են, որ իրենց երեխաները նոր աշխատանքի տեղը կլինեն ընտանիքում, կլանում, պարզապես մի նոր կլանում, ու երեւում է ինչպես է դա օգնում իրենց ազգին գոյատեւել։

Ընդ որում ես բնավ կլաններ չեմ սիրում, ու կարծում եմ, որ դա իրենց մոտ բնավ լավ կյանքից չէ, որ ստիպված են այդպես ապրել։

Մի ֆիլմ կար, որ լրիվ անկապն էր, ու չեմ կարծում որ ընկալվեց մեր հանդիսատեսի կողմից։ Մթոմ «սիրո» մասին էր, այսինքն ինչ որ հիմար մանկամիտ հարաբերության մասին (դա է չէ՞ սեր անվանվում) ու դնելով այդ հարաբերությունը խիստ անհարմար վիճակի մեջ ֆիլմի հեղինակները ստացան դրամա։ Իմ կարծիքով մեզ մոտ դա չընկալվեց, ու բոլորն էլ մտածեցին ֊ էս ինչ հիմար են էս երկուսն էլ, իսկ ես, բնականաբար մտածեցի, որ պետք չեն ֆիլմեր խնդիրների մասին, որ լուծվում են մի քիչ մտածելով, կամ ասենք, մի երկու անգամ թերափիայի գնալով։

Ձեն բուդիզմի հիմնադրի՝ Դոգեն Զենջիի մասին ֆիլմն էլ ինձ հիշեցվրեց այն ինչ ես չեմ սիրում արեւելյան կրոններում։ Այսինքն բնականաբար, ես բուդիզմին ավելի լավ եմ վերաբերվում քան քրիստոնեությանը, բայց այն մեկ է մնում է կրոն, ու մեկ է այնքան էլ զարգացման մասին չէ։

Այո, այն մասին է, որ պետք է չուզել։ Ես ինքս կարծում եմ, որ այդ ուզելը սահման ունի։ Ու լիքը խնդիր լինում է այն պատճառով, որ մենք ուզում ենք, պահանջում ենք այլ մարդկանցից ինչ որ բան, նույնիսկ չառաջարկելով ինչ որ կոմպենսացիա փոխարեն։

Իսկ բուդիզմը մի կողմից հավեսն է նրանով, որ փաստացի սպառելուն դեմ է, բայց եւ չափազանց ռադիկալ է այդ առումով։ Այսինքն այո, մարդուն շատ բան պետք չէ, կարող է բոլոր ցանկությունները վերացնել, խոտերով սնվել, ապրել, ու մահանալ։ Բայց գրողը տանի, ինչի՞ համար ապրել։ Այսինքն ինչքան ես հասկանում եմ, պատասխանը՝ մի լավ բան արա, ինչ քեզ հավես է ֊ այնտեղ չկա։ Ավելին, կարելի է ինտերպրետացնել այսպես ֊ ոչ մի բան էլ մի արա, քանզի զուր է։ Այսինքն ես վստահ չեմ որ ձենը զարգանալու մասին է։ Կամ ես վատ եմ պատկերացնում այն։

Իսկ այն որ բուդիզմը քրիստոնեական հիերարխիկ, անկուշտ եկեղեցուց, ում պետք է հարկ տալ, ու որն ինձ ընդհանուր առմամբ հիշեցնում է մաֆիոզ ստրուկտուրաները, ավելի լավն է, հա, անշուշտ։

Հա, այդ Դոգենը ֆիլմում պատկերված էր շատ «սուրբ», շատ վեհ, շատ կատարյալ, շատ միանշանակ։ Իսկ ես չեմ կարծում որ որեւէ մարդ այդպիսինն էր։

Ասենք, մենք գիտենք, որ Գանդիին բռնացնում էին մերկ աղջիկների հետ քնելով, ու նա «կռուծիծ» էր լինում, ասում էր՝ ես ինձ գայթակղում էի, որ դիմանամ։ (:

Բայց մենք հասկանում ենք, որ Գանդին մարդ էր, վեհ, խելացի, բայց մարդ էր։

Իսկ Դոգենի մասին ֆիլմի մեջ դա չերեւաց։ Ավելին, ես կարծում եմ, որ նա սխալ արեց, որ այն աղջկան ու տղային չուղարկեց վանքից դուրս, չասեց գնացեք աշխարհիկ կյանքով ապրեք, վանքը ձեզ համար չէ։

Ահավոր վատ էր, ու ենթատիտղերը ռուսերեն էին։

Իմ ընկերների զգալի մասը ռուսերեն չգիտեն ֊ հայրենադարձ են, ու նրանք շատ անկապ էին իրենց զգում որ բան չեն հասկանում, ի վերջո ֆիլմերի մեծ մասին չեկան։

ու տենց

պիտակներ՝ դոգեն  կինո  ձեն  ճապոնական ֆիլմերի փառատոն  փառատոն