ասք կատուների մասին

Կուստուրիցայի «կատուների» մեջ, որ այսօր կրկին նայեցի, մի քանի կարեւոր բան եմ նկատել։

Երբ Իդան ուղարկում է Զարեին պաղպաղակի, փողը տալիս է նրան։ Իսկ Զարեն չի փորձում այդպիսի էժան ձեւով Իդայի սիրտը շահել, ինչպես պաղպաղակ գնելով կամ ծաղիկ նվիրելով։

Երբ Իդայի տատը համոզում է Դադանին,որ իր թոռնիկի հետ ամուսնանա, պատմում է, այն մասին, ուր է նա նրան տարել, ինչ է մթոմ այդ աղջիկը տեսել, որտեղից շորեր ձեռք բերել։
Այսինքն, ինչ զարգացած է նա, ինչ սոֆթ ունի, ինչ իմպրինտներ։

Ու այդ ֆիլմից երեւում է ինչ զարգացած են նույնիսկ Բալկանների գնչուները։

ու տենց

ասք բռնության մասին

Այսպես, հանդիսավոր ասեմ, ռեժիսոր Նանոր Պետրոսյանի ներկայացման մասին, որի անունը ես դեռ չեմ ասի։ Կասեմ վերջում։

Հենց սկզբից ես նկատում էի այսպես կոչված ռեժիսորական «նախոդկաներ», ու ուզում էի դրանց մասին գրել, իսկ հետո կամաց կամաց պարզ դարձավ, որ դրանք պարզապես նախոդկաներ չեն, կամ պարզապես ձեւ չէ, որ գուցե այլ տեղ էլ է կիրառվել։
Օրինակ, այն որ դերասանները դահլիճում էին սկզբից, իսկ հետո իրենք իրենց աթոռները վերցրին ու բարձրացան բեմ։ Ու դա պատահական նախոդկա չէր։

Ի դեպ, նախոդկաներից՝ նախոդկա էր Մարի Դոլմազյանը իր ալտով։ Այդ գործիքը եւս մեկ արտահայտման շերտ էր, եւս մի ինտերպրետացիա, եւս մի ձայն։
Իսկ ի՞նչ էին արտահայտում դերասանները․ մեկը՝ շատ անհանգիստ, անընդհատ տանջվող։ Ժամանակ առ ժամանակ, երբ էլ չէր դիմանում, վեր էր կենում, բայց ձեռքը աթոռից չէր թողնում, վախենում էր թողնել իր աթոռը։ Աթոռը ապահովություն էր տալիս։ Իսկ ապահովության զգացողությունը թմրանյութի ազդեցության տակ հալյուցինացիայի պես է, այն իրական չէ, սակայն այնքան է ձգում, որ հնարավոր չէ դիմադրել։
Այդ աղջիկը իրենցից միակն էր, ումից երեւում էր, որ նա հասկանում է որ բնավ լավ վիճակում չէ, զգում է դա իր բոլոր բջիջներով։ Դա այն մասին է, որ շատ կարեւոր է հասկանալ, որ(երբ) դու հեչ էլ լավ վիճակում չես։ Կոնֆորմիզմը, ինձ թվում է, նաեւ դրանից է գալիս՝ երբ մարդիկ լավ էլ գոհ են իրենց կյանքից, բնավ չեն հասկանում որ նրանք իրականում վատ են։
Լինի դա ամուսնացած զույգ, կորպորացիայում աշխատող ինժեներ, բանկի կլերկ, պետական չինովնիկ, կամ նույնիսկ փողոցով անցնող քաղաքացի։ Եթե նրանք գոնե հասկանային, ինչ վատ են, դա արդեն կարող էր առաջին քայլը լինել։
Դերակատարներից մնացածը, կարծես, անհամեմատ ավելի հանգիստ էին վերաբերվում կատարվողին։ Ինչպես եւ ցանկացած հասարակության, կամ ընկերության, կամ խմբի մեջ։ Փոքր մասն է գիտակցում, իսկ ավելի փոքր մասը անցնում ավելի առաջ։ Այս դեպքում ֊ գործողություն է նույնիսկ աթոռը թողնել։ Բայց այն պահանջում է սովորական դարձածից ազատվելու համարձակություն, կամք։ Որոշում։
Որոշումը մահվան պես սարսափելի է։ Պատահական չէ, որ «decide» բառի արմատը հենց այն մասնիկն է, որ մենք հանդիպում ենք նաեւ «homicide» եւ «suicide» բառերում։
Ու այո, մնացածն էլ չեն որոշում։ Նրանք թվում են հանդարտ։
Մարին, կարծես միայն մեկ անգամ ինքնամոռաց թողեց իր տեղը, երբ իր ալտը արտահայտում էր իր ցավն ու սարսափը, բայց երբ նկատեց, որ իր տեղում չէ, իսկույն իրեն հավաքեց, ու զբաղեցրեց այն։
Անշուշտ, մենք բռնության ականատես էինք։
Հասմիկը խոսում էր դանդաղ։ Արտահայտվում էր։ Նարեն նույնպես։ Շատ դանդաղ։ Իրենց մեկնաբանություններից պարզ էր դառնում որ ինչ որ մեկի սահմանը անցել են։ Հետո՝ որ վատ է լինելու, իրենցն էլ կանցնեն։ Որ սառնասրտորեն ու դաժան։
Ընդ որում Նարեն ոնց որ ընդդիմադիր մամուլ լիներ՝ ամբողջ ճշմարտությունը չէր ասում, մի մասը ասում էր, իսկ մի մասը բաց թողնում, ոնց որ վախենար ձայնավորելուց։ Այնքանը թույլատրելի սահմաններում էր, իսկ մնացած բառերը բարձրաձայն ասելու համարձակություն չէր հերիքում։ Երբեմն հնչեցնել այդ բառերը կարողանում էր այն լավ գիտակցող աղջիկը։ Գիտակցող, որ հարմար չէ, որ ճնշված է։
Մնացածը արտահայտում էին որոշակի տագնապ, որոշակի մտահոգություն, բայց բավական սառնասրտորեն։ Երբ ուրիշների մասին էր ֊ ու պետք է պարզ լիներ, որ իրենց հետ էլ կլինի, ինձ նույնիսկ մի պահ թվաց որ ոնց որ հեռուստացույց դիտեն։ Բայց ոչ մի փոխելու փորձ, ընդամենը դանդաղ արտահայտություններ։
Այդ դանդաղությունը, ինձ թվում է այն մասին է, որ երբ քո սահմանները անցնում են արագ ֊ եկավ, վրաերթեց ֊ անմիջապես ռեակցիան լինում է ֊ կամ փախուստ, կամ դիմադրություն։ Որովհետեւ այդ ժամանակային չափողականության մեջ գիտակցումը գալիս է, ու դրան կարող է հետեւել պրոտեստը։
Պրոտեստը չի հետեւում երբ ժամանակը աննկատ է սլանում։ Օրինակ՝ աննկատ բարձրացրին հարկերը, քիչ քիչ ամրապնդվեց ինֆլյացիան, դանդաղ, բայց պարզ դարձավ որ արտահայտվելը արդեն վտանգավոր է, երեկ աշխատանքի տեղը խորհուրդ չէր տրվում մտնել սոցիալական ցանցեր, իսկ այսօր չաթ մտնելու համար ադմինիստրատիվ տուգանք է, երեկ ամուսինը նկատողություն արեց, որ պատառաքաղը սխալ ես բռնում, իսկ այսօր՝ որ դու ես մեղավոր, որ զարդուցիչը չզանգեց, ու քեզ ծեծ է հասնում։
Այն մասին է, երբ իջեցնես գորտին եռացող ջրի մեջ՝ նա ցավը կզգա, կթռնի դուրս, իսկ եթե նրան իջեցնես գոլ ջրի մեջ, ու քիչ քիչ ջրի տաքությունը բարձրացնես՝ չի էլ նկատի ինչպես եփվեց, ու բնականաբար, մահացավ, սակայն դուրս չի թռնի։

Հա, պիեսը կոչվում է «Բռնաբարություն»։
Ինչպես նշեցի, սա ընդհանուր առմամբ բռնության մասին էր՝ առանց շեշտելու ֊ սեռական է այն, թե քաղաքական, ընտանեկան թե գողական, ոստիկանական, թե կորպորատիվ, մանկապարտեզում թե աշխատանքի վայրում։

Ու վերջում, բնականաբար, դերակատարները վերցրին իրենց աթոռները ու միացան դահլիճին։ Քանի որ նրանք ընդամենը մեզնից մի քանիսն էին, իսկ մենք բոլորս այդ նույն վիճակում ենք, պարզապես չնկատելու ենք տալիս ճիշտ իրենց պես։ Ու շատ կարեւոր էր, որ Նարեն հենց այսպես, մեր պես վերարկուով էր նստած։ Որ շեշտվի, որ մեզնից չի տարբերվում, կամ ավելի ճիշտ մենք իրենից չենք տարբերվում, նույն վիճակում ենք։
Ու գուցե պատահական չէ, որ նրանք մեզ էին նայում, իսկ մենք՝ իրենց։
Ու ինձ թվում է, պիեսի անունը կարող էր լինել «Հայելի»։
Գնացինք նայեցինք ինքներզ մեզ։

Շնորհակալություն, Նանոր։

ասք ուտել խմելու մասին

հետաքրքիր է որ շունը ուտել խմելուց անպակաս է։

Թբիլիսի, Լեսելիձե  შემოიხეთე გენაცვალე

Թբիլիսի, Լեսելիձե փ․ შემოიხეთე გენაცვალე

feast in grape gazebo by Niko Pirosmanashvili ნიკო ფიროსმანაშვილი ქეიფი ვაზის ტალავერში მუშამბა ზეთი

feast in grape gazebo by Niko Pirosmanashvili oil on oilcloth ნიკო ფიროსმანაშვილი ქეიფი ვაზის ტალავერში მუშამბა ზეთი

ու տենց

ասք գլոբալացման մասին երկու

Ես արդեն գրել եմ ինչու չեմ կարծում որ գլոբալացումը հնարավոր է։

Հետաքրքիր միտում կա, տեխնոլոգիական, ու անշուշտ հակագլոբալիստական։
Փաստորեն, պարզվում է, որ լավ տեխնոլոգիաները հակագլոբալիստական են։

Կան տարբեր ապակենտրոնացված, ֆեդերատիվ ցանցեր՝ դիասպորա, ֆրիենդիկա, ստատուսնետ, եւ այլն։
Ու ամեն մի դիասպորա սերվերը շփվում է այլ դիասպորա սերվերի հետ ինչ որ մի պրոտոկոլով, իսկ ֆրիենդիկա սերվերը ֊ այլ ֆրենդիկա սերվերի հետ այլ պրոտոկոլով։
Հետո կար էֆորթ այդ բոլոր պրոտոկոլները ունիֆիկացնելու, ու ստեղծելու մեկ ընդհանուր պրոտոկոլ, սմտպ֊ի նման։
Ու պարզվում է, որ չի լինում մեկ պրոտոկոլ անել, որովհետեւ երբ ունիվերսալացնում ես ինչ որ բան, միաժամանակ այն սահմանափակում ես՝ սահմանափակում ես դեվելոփերի մտավոր ազատությունը, ծրագրերի ֆունկցիոնալությունը, ֆունկցիանոլի ընդլայնումը դառնում է ավելի բարդ, դեվելոփերները ու առհասարակ, կարգինը արտակարգ չի լինում։
Իսկ ունիվերսալ ծրագիրը՝ վատ ծրագիր է։

Ու ավելի ժամանակակից մոտեցում հայտնվեց, պոլիգլոտ մոտեցում։

Այսինքն բոլոր ծրագրերի «ազգերը» սովորում են այլ «ազգերի» լեզուները։

Ու այսպես, երբ ես փորձարկում էի ֆրենդիկա, քանի որ այնտեղ կա ռսս ռիդեր, ու ուզում էի մարդ ֆրենդել, ինձ առաջարկեց ֆրենդիկայի մարդուն ֆրենդել իմ սփյուռքի հաշվից, եթե ես որեւէ դիասպորա հաշից ունեմ։

Այսինքն արդեն գործում է, դիասպորայից լինում է ընկերանալ ոչ միայն այլ դիասպորա փոդի յուզերի, այլ եւ այլ ցանցի, այլ ֆեդերացիայի յուզերի հետ քանի որ դիասպորան գիտի ֆրենդիկայի լեզուն։

Այնպես որ մենք տեսնում ենք որ լավ նախագիծը բնավ էլ գլոբալացված չէ, ունիֆիկացված չէ, զանազան է։
Պարզապես կան կապեր զանազան տեխնոլոգիաների մեջ։
ու դա լավ նախագիծ է, լավ նախագծին չի խոչընդոտում հետ համատեղելիությունը, բոլորը զարգանում են այնպես ինչպես ուզում են, անկախ ուրիշներից, բայց չեն կորցնում շփվելու ունակությունը։
Իհարկե, ինչպես մեկ լեզվով, ասենք անգլերեն, չի լինի անել համով արտահայտություն, ինչպես գերմաներեն, այնպես էլ հայերեն չի լինի անել այնպիսի համով արտահայտություն, ինչպես ռուսերեն, եւ ռուսերեն մի այլ համով արտահայտություն, ինչպես հայերեն, ու բնական է, որ ամեն տեղ ամեն ֆունկցիոնալը հասանելի չի լինի, բայց մարդիկ կունենան ընտրություն, քանի որ տարբեր մարդիկ ունեն տարբեր պահանջներ, ու եթե մեկի համար մի ֆունկցիան շատ կարեւոր է, ապա մյուսի համար՝ բնավ կարեւոր չէ։

Որովհետեւ մարդիկ տարբեր են, ու տարբեր ձեւ են մտածում։
Ու եթե դա չլիներ մենք բնավ չէինք զարգանա։

ու տենց

ասք (կրկին) կրունկների մասին

լավ դիզայնը այն է, երբ ֆորման հետեւում է ֆունկցիային։

ոտքերի ֆունկցիան ֊ քայլելն է, կոշիկների ֆունկցիան ֊ քայլելուն աջակցելը։

իսկ կրունկները բնավ չեն աջակցում նրան, որ հարմար լինի, նույնիսկ հակառակը ֊ կրունկներով ամեն ինչ ավելի բարդ է։

այս տեսակետից նույնպես կրունկները՝ լավ դիզայն չեն, սիրուն չեն կարող լինել, ու տգեղ են։

ու տենց

ասք պետական գրաֆիտիների մասին

պետական գրաֆիտիները միայն Երեւանում չէ, որ վոդյատսյա։

պետական գրաֆիտի

պետական գրաֆիտի Ստեփանակերտում։

ու տենց

ասք հայտարարությունների մասին

պաշտոնական վահանակի վրա համայնքի ղեկավարի թեկնածուներն են՝ մեկ հոգի։

Արցախ, Ստեփանակերտ, հայտարարությունների վահանակ

հայտարարությունների վահանակ, համայնքի ղեկավարի թեկնածուներ, ավագնու անդամի թեկնածուներ

պատի վրա տուն վաճառելու մասին հայտարարություններ են։
գրեթե բոլոր հայտարարությունները ձեռագիր, ու ռուսերեն են՝՝ «продается»
ռուսերենը Արցախում համարվում է «պաշտոնական» լեզու։

վաճառվում է տուն

Արցախ, Ստեփանակերտ

ու տենց

ասք այլ իրականության մասին

֊ թող ուտեն խմորեղեն ֊ ասել է արքայադուստրը Ռուսոյի գրքում, երբ նրան պատմեցին, որ գյուղացիները չունեն հաց։

Այս ստատիստիկան, ընտրությունները, ու էլի տարբեր բաներ ինձ ստիպում են գիտակցել, որ ես, ու մենք, շփվողներս, համացանցում տուսվողները, իրար շոյող, լայքող, ռեթվիթող, իրար իմացող, սիրող, ատող, չռփող, իրար հետ քնող (n֊րդ շրջանով), իրար հետ չբարեւող, իրար նախանձող ֊ ոնց որ կանք, մենք այնպես չէ որ լավ պատկերացում ունենք թե ով է ՀՀ բնակչության մնացած 99.9%։

Ո՞վ են, ո՞րտեղից են։ Ի՞նչ են մտածում, ո՞ւմ հետ են քնում ինչո՞վ են ապրում։
Մենք չգիտենք ու չենք իմանա։
Ինչու՞ ֊ որովհետեւ մենք ապրում ենք լրիվ այլ իրականության թունելի մեջ, լրիվ այլ, լինի դա պետ․ պատվեր կատարող բրոկեր «բլոգեր» կամ ընդդիմադիր ու տաքարյուն երիտասարդ։

Ո՞ւր եք։ Ինչի՞ շփվող չեք։ Ձեզ հե՞րիք են պատահական ծանոթները ֊ ադնակլասնիկները՞։
Նրանք ձեզ բավակա՞ն են։
Դուք չե՞ք ուզում թագերին բաժանորդագրվել ու ծանոթանալ նույն հետաքրքրություններով մարդկանց հետ։

Մեղք ենք։ Մեր երեխաներն էլ են մեղք։ Իրենց սպիտակ ագռավ զգալով են զբաղված լինելու։ Ու դա լավագույն դեպքում, եթե լավ տղա/տան աղջիկ լինելուց բարեհաջող խուսափեն։ Պետք է կենտրոնանան, գրեն այն բաների մասին, ինչը այլ համայնքներում արդեն ծեծված էր հիսուն տարի առաջ։ Քննարկեն իրենց պատահական ծանոթների հետ։
Իսկ եթե թագերին բաժանորդագրվեն ֊ ապա արտասահմանցիների հետ են շփվելու։
Հետո էլ ասելու են ֊ չգնաք։

Գուցե քամի է պետք, օդ է պետք որ խաղա։
Գիտե՞ք, փակ ականջներով շները, որ բոլորը այնքան սիրում են, այդ շների ականջները հա հիվանդանում են։ Որովհետեւ փակ են։ Որովհետեւ ինչ մեջը ընկնում փտում է։
Որովհետեւ օդ չի խաղում։
Տենց էլ մեզ մոտ, էշի ականջում դեռ լավ է, այնտեղ օդ է, մեզ մոտ ականջը փակ է։
Լավ է, ամառը գնում են Վրաստան, ճանապարհին կարող է մի բան տեսնեն։
Լավ է, ձմեռը ընտրություններ են գալիս, մարդիկ հավաքների դուրս կգան, կշփվեն։
֊ Թող խոսեն ֊ կոչվում է Հյու Լորիի ալբոմը։
Չեք գրում, գոնե խոսացեք։
ու տենց

ասք դուրս գալու մասին

փաստորեն, մեր մոտ ոչ միայն տնից դուրս չեն գալիս փողոց, այլ եւ ինտերնետ։
ով կմտածեր։
այսօր շատ կարեւոր թուղթ ընկավ աչքովս, այստեղից գտա այս վիքիպեդիայի ստատիստիկան։

Ասում է, 3.2 մ բնակչություն կա, ու 191 հազար մարդ մտնում է համացանց ֊ այսինքն վեց տոկոս։
Իհարկե, դա վիքիի թվերն են, ու այնպես կարող է լինել, որ կան մարդիկ ով վիքիի տեղը չգիտեն։

Ու նույնիսկ չի լինում մեզ հույս տալ, ասել որ մենք քիչ ենք, մի երկու միլիոն ենք, ու ապա վեց տոկոս չէ, այլ տաս։ Քանի որ տասն էլ քիչ է։

ու տենց

ասք կատուների մասին

Թբիլիսի քաղաք կատուներ

Ես բնականաբար, ուզում էի ֆոկուսվել կատուների վրա, բայց չստացվեց։
Ինչպես միշտ, սակայն։

ու տենց

ասք օրհներգի մասին

Այս քանի օրը պարզվեց, որ Հայաստանի օրհներգը մեղմ ասած Կանաչյանը փոխառել է Գլազունովի «Ռայմոնդա» ստեղծագործությունից։ Այդ առիթով հիշեցի, որ Երևանի օրհներգն էլ՝ «Էրեբունի–Երևանը» փոխառված է Միշել Լեգրանի «Երկնային ամպրոպ» ֆիլմի համար գրած երաժշտությունից։
Ահա «Ռայմոնդայից» հատված, ուշադիր լսեք հատկապես 1.06-1.37 հատվածը։ http://www.youtube.com/watch?v=MHeb_fxk6EM&feature=youtu.be

Եվ ահա «Երկնային ամպրոպի» երաժշտությունը, համեմատեք «Էրեբունի–Երևանի» հետ։ http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=xeqCJvCey7I#! Ահա և Երևանի օրհներգը

այստեղից

ու տենց

պատմություն ինտերնետը քեզնով անելու մասին

ուրեմն, ընդամենը մի քանի տարի առաջ կապի խափանումները բնավ հազվադեպ չէին լինում, ու մի անգամ, երբ կապ կրկին չկար, մի ընկերության ԱյԹի սենյակ մտնում է աշխատողներից մեկը, վեհերից, բարձր գիտական աստիճան ունեցող, աչքով է անում, ու ԱյԹի ինժեներներին ասում է՝
֊ իմ մեյլը էն ձեր մյուս գծով էլի թող աշխատի, որ երբ կապ չլինի, ձեր պես լինի։

Ես որտեղ աշխատել եմ, միշտ բոլորը համոզված էին, որ ԱյԹի֊ի կապը մի այլ կապ է, ինչ որ այլ տեղից է, ու կամ ավելի արագ է, կամ ինչ որ հրաշքով միշտ կա, ու տենց։

Ու դա այն մասին է, որ մարդկանց մեջից Սովետը դեռ դուրս չի եկել, նույնիսկ սովորական մարդկանց միջից, ու նրանք համոզված են, որ ամենը կոռումպացված է, ու եթե մարդը զբաղվում է ինչ որ ռեսուրսով, ապա անպայման իրենով է արել։
Ու գուցե կաշառք վերցնի կիսվի, կամ եթե իր հետ լավ լինես։

Ոնց անենք Սովետը դուրս գա՞, քա՞նի սերունդ պետք է անցնի որ վիվետրիտսյա լինի, պրծնենք՞։

ու տենց