ասք օտար ամպերի մասին

ստվերները չքանում են, քանի որ ամպամած է համացանցում։

փաստորեն, ֆլիքրը չի թողնում իմ իսկ լուսանկարները քաշել, անջատելով նկարի վրայի աջ կտոցը։

լավ, նկարի հղումը կարելի է գտնել հթմլ սորսից, կամ մեծացնելով, ու գտնելով «քաշել միջին չափսով» հղումը։

սակայն, իմ լուսանկարը լրիվ չափսով ֆլիքրից ես չստացա։ նաեւ, պետք է լուսանկարները հատ հատ քաշել, կամ օգտվել երրորդ կույսակցության ծրագրերից։

բնական է, երբ օգտվում ես օտար ամպերից, հանձնում ես տեղեկատվությունը իրենց ձեռքի մեջ, նրանք հետո չեն լինում բարի եւ կամեցող։

ու պատահական չէ, որ գուգլում, ով այնքան չար չէ բնավ, ու թույլատրում է լրիվ որակով նկարները քաշել պիկասայից այդ հնարավորությունը կոչվում է տվյալների ազատագրում։

այնպես որ զգոն եղեք օտար ամպերում։

ու տենց

պիտակներ՝ ամպեր  թվային անտրոպոլոգիա  ԾԱ որպէս ծառայութիւն  մտքեր  տվյալների ազատագրում  ֆլիքր