ասք արժանի լինելու մասնի

լինում է ասում են՝ էն ինչ ուռոդ հիմար ընկեր/ընկերուհի ունի։
դա, եթե միայն բամբասանք չէ, ապա արտահայտում է կարծիք, որ նա ավեիլ լավն է, ավելիին է արժանի, քան այն ինչ ունիԼ
ահավոր չեմ սիրում այդ արտահայտությունը՝ «ախր նա ավելիին էր արժանի»։ դրանից վատ արտահայտություն բարդ է մտածել։
որովհետեւ բոլորը արժանի են նրան, ինչ ունեն։

մարդը արժանի է նրան ինչ ունի, որովհետեւ նրա ընթացիկ զարգացման փուլում այն մյուս մարդը իրան սազում է։

Հենց սազում է, որովհետեւ ոչ հավասար հարաբերություններ այդ առումով չեն ստացվում։
Ոչ հավասար հարաբերություններում մարդիկ բաժանվում են, ու եթե ոչ նրա ինիցիատիվայով ում թվում է որ իրան «չի հերիքում» ապա նրա, ով «չի հերիքում»։ Թվում է, որովհետեւ իրականում դա փոխադարձ է, ու առաջինն էլ չի հերիքում իր պարտնյորին, ում այլ բաներ են պետք։
Ու դա լրիվ փոխադարձ է, ամեն ինչն էլ փոխադարձ է միշտ լինում, եւ սերը, եւ ատելությունը, եւ բավականությունը։

ու տենց

մեջբերում հետպատերազմյան վերելքի մասին

ես միշտ մտածել եմ, ի՞նչ էր եղել վաթսունականներին, որ գիտության/արվեստի/ազատությունների վերելք ենք ապրել։
մտածում էի՝ մարդը թռավ տիեզերք։ էլ ի՞նչ։ ի՞նչ եղավ որ ոգեւորվեցին։ ու ահա կարծիք՝ հետպատերազմյան սինդրոմ։
ընդ որում Գերմանիայում վաթսունականները անհամեմատ ավելի «լոքշ» են անցել։

իսկ մենք հաղթել ենք՝

Ուրեմն․
60-ականներին արվեստը ամբողջ աշխարհում մեծ վերելք ունեցավ, դա երևում է բոլոր ասպարեզներում՝ կինո, գրականություն, կերպարվեստ, ․․․․ Ու ես կապ եմ տեսնում, այդ ժամանակվա ակտիվության, ու հիմիկվա Հայաստանյան ակտիվության հետ։ Այն, որ ամեն երիտասարդ մեզ մոտ կամ գրում է, կամ նկարում, կամ նվագում մի ինչ-որ տեղ, դա հիանալի է, ու ես կապում եմ դա, մեր ունեցած հաղթանակի հետ։
Ու մոդան ստեղ կապ չունի։

այստեղից
ու տենց

մեջբերում չ հեղափոխության արվեստի մասին

Ես միշտ նախանձում էի մերոնց, որ իրենք 88 թվի հանրահավքները տեսել են, մասնակցել են, իսկ մենք տենց հնարավորություն չենք ունենա, քանի դեռ չէր եկել 2008ը ու նախագահական ընտրությունները։ Ու հենց սկզբից էլ բոլոր մարդիկ, 2008ի հանրահավաքները համեմատում էին 88ի հետ, ու հետևաբար պահանջներն էլ հանրահավաքներից, դրանցից որպես արդյունք ակնկալիքներն էլ նման էին։ Բայց ամենակարևոր տարբերության մասին մարդիկ մոռանում են, որ սովետի ժամանակ սոցիալական տենց խնդիրներ չկար, ու գաղափարական պայքար տանելը հեշտ էր ավելի, իսկ հիմա մարդկանց մեծամասնությունը ունի նման խնդիր, հետևաբար ակնկալում են արագ արդյունք։ Իսկ արագ արդյունք չէր լինելու, դա ասված էր հենց սկզբից, բայց մարդիկ նման մտքերը չլսելու են տալիս, ու սպասում են հեղափոխության։

շարունակությունը այստեղ
ու տենց

ասք ուրիշի փողեր հաշվելու մասին

— ապա #ինտերնետ ը կարվեր ոչ թե #DoD -ի փողերով այլ համայնքի ուժերով, ու կարող է այնքան լավը չլիներ, չնայած հիմա էլ անթերի չէ։
— Ինտերնետը՝ Դոդի փողերո՞վ։
#վարագույր

ու տենց

ասք ոչ իմ կարդացողի մասին

Գրելս չի գալիս․․․
Չգիտեմ։
Լրիվ թագ է այդ չգիտեմը։
#Չգիտեմ
Երբեմն լավ գիտակցում ես՝ սա իմ մարդը չէ։
Սա իմ կարդացողը չէ, սա իմ ընկերը չէ, սա իմ աղջիկը չէ։
Դա ամենից լավ երեւում է ինտերնետում, երբ մարդկանց հետ շփվում ես, տեսնում ես ինչ են գրում։
Այնպես է ստացվում, որ երբեք չէիր էլ մտածի, նա ով է, մինչ նրան չկարդայիր։

Ու նույնիսկ երբ նրանք կրիպտավորվում են, ինչ որ իրենցից լրիվ անկապ կերպար են ընտրում, դա միեւնույն է իրենց մասին է։ Նույնիսկ այդ անկապ կերպարը։ Երբեմն լուռերը դառնում են աղմկոտ, քաշվողները՝ չափազանց «համարձակ», իսկ իրականում տաղտկալի իրենց annoying-ով ու mock-երով։ Կամ իրենց գրավելով կամ դրազնիլկեքով։
Դա շատ լավ է, որ մարդիկ չեն կարող թաքնվել ու իրենց կեղծել։
Արփիկը կարող է հանգիստ լինել, որ «ինչպես կապել Արփիկին» կարդացածները իրեն չեն կարողանա կապել։ Կկարողանան նրանք, ով դա մինչ այդ էլ գիտեր։ Այսպիսով եւ այդ նյութը կորցնում է իր ակտուալաությունը։ Ընդ որում ինչպես կապողների, այնպես էլ Արփիկի համար։

Ինտերնետում նաեւ հումորն է լավ զգացվում։ Ով իրոք սրամիտ է, ով էլ ավելի թեթեւ ուղիներ է գտնում՝ բառախաղ, ասոցիացիաներ։ Իսկ ով նույնիսկ դա չի ձգում անել, ապա ունեն երկու ուղի՝ մեկը՝ «սեքս եւ/կամ բռնություն» խորագրերով, մյուսը՝ ուրիշների մտքեր իրենց վերագրելով։

Երկուսն էլ լավ երեւում են, առաջինը միշտ ակնհայտ է, իսկ երկրորդը դուրս կգա ջրի երես, երբ մի քիչ շփվես։ Որովհետեւ նրանք մեկ է մակերեսային գիտեն այն ինչի մասին խոսում են, ու ինչով գրավում են։
Կամ օրինակ ես տեսնում եմ թե ում ստատուսից կամ թվիթից են իրենց ասածը վերցրել։ Հարցը նրա մեջ չէ, որ վերցրել են, հարցը մոտիվն է։ Ու այսպիսի դեպքերում, եթե բնօրինակը սփյուռքում կամ այդենծիկայում կամ թվիթերում էր, ոչ ֆբ-ում, ապա պարզ սրչը այն երեւան է հանում։ Կամ լինում է, որ հայտնի մարդկանց ոչ այնքան հայտնի մտքերն են վերցվում, թարգմանվում հայերեն, որ սրչով չգտնվի։
Ու պարզվում է, որ մեր սիրելի Վարդուշը իրականում Չերչիլլն է։ ։Պ
Բայց դա նրանց չի խանգարում նույնիսկ երբեմն իդենտիֆիկացնել իրենց այդ իրենց համար օտար գաղափարների կամ մտքերի հետ։
Իսկ երբ հարցնես, կպարզվի որ դա հեչ էլ իրենց գաղափարը չէր։ Ու իրականում մոտիկ էլ չէր։

(անցյալ բարքեմփին «արտ պրոմո» թեմայում նշվում էր որ արտիստը պետք է ֆբ-ում ցինիկանա, մարդկանց դուր գալու համար։ բնական է, դա հիրավի հեշտ ուղի է։)
(ասենք ես «մերկ Նանսենը ողջունում է իր օտարափերում գտնվող աղջկան» ոճով լուսանկար լցնեմ, ու գրեմ «հայ աստղեր շարքից» ապա աղջիկներից էլ պրծում չի լինի։ Բայց նրանք իմ աղջիկները չեն։)
Մի անգամ Ցյուրիխում մի չինացի աղջիկ իմ գործը փորձում էր որպես իրենը ներկայացնել։ Գութքնեխթը սկսեց նրան հարցնել, իսկ ինչպե՞ս է նա դա արել։ Ու նա սկսեց այնպես տուֆտել, որ արդեն ամեն ինչ պարզ էր։ Ուրիշի գործն ու միտքը դժվար է քեզ վերագրել։ Ես գողություններից չեմ վախենում։ Հեշտ կստացվի վերագրել ոչ քոնը այն մարդու մոտ, ով ինքը բան չի հասկանում։ Այդ պատճառով աչքներին փոշի լցնողները ավելի դատարկ մարդկանց են ձգտում։ Նրանց աչքերին հեշտ է փոշի լցնել։

Պարզապես հրապարակային անձերը դուր են գալիս։
Չե՞ք հավատում։ Գնացեք ռոցկեր․ամ երիտասարդների ֆորումներով զբոսնեք։ Չէ գնացեք եւ տեսեք։ ։Պ Դրանք լի են թինէյջերներով, ով լցնում են ինչ-որ երգչի կամ դերասանի լուսանկարներ, ու խմբային հիանում նրանցով։

Որովհետեւ երբ դու երեւում ես շատերին, շատերի միջից որոշակի քանակությամբ մարդ քեզ հավանում է։
Բանալի բառը՝ երեւում ես։
Այսինքն ես երեւում եմ, հա՞, ու ինձ այդ պատճառով հավանում են։
Օրինակ, ես գրում եմ այստեղ, դրանով ես երեւում եմ, ու ինձ որոշ մարդիկ կարդում են։
Չերեւամ՝ չեն հավանի։ Չգրեմ, չլցնեմ նկարներ ոչ մի տեղ։ Բայց ես հատուկ չեմ գրում, կամ նկարներ լցնում։ Ես դրանով ապրում եմ։
Ես դրանով ապրում եմ, որ հիմա «Ենոք» պրոեկտի կոմպիլյատորին կանցնեմ, կամ որ ինձ նահանգներից պապիկ գիտնականներ եր ինչ որ բաներ են ուղարկում։
Պարոն Սուրենը ապրում է ֆոտոյով, այդ պատճառով է իր մոտ ստացվում։
Իսկ նրանք, ով իր մոտ մի երկու դաս գալիս են, ու էլ չեն գալիս, ինչ որ անկապ պատճառաբանություններով, դրանով չեն ապրում, որովհետեւ իրենցը չէ։

Դե իրենցը չէ, նրանք միայն մտածում էին որ իրենցն է։
Չէ՞ որ ամեն իրեն հարգող երիտասարդ պետք է ունենա կիթառ, այփոդ ու հայելային խցիկ։
Որ #հավես տղա/աղջիկ/ծիտ երեւա։

երեւա։ չլինի։


Ֆրոմմը գրել էր՝ «ունենալ թե լինել» գիրքը։
Ես ասում եմ՝ «երեւալ թե լինել»՞։

Բայց ես հատուկ չեմ գրում որ երեւամ, ես գրում եմ ինչ որ բան արտահայտելու համար։ Դա նորմալ է։
Ես մեղավոր չեմ, որ արտահայտելու բաներ ունեմ։ Չեմ ասում վեհ բաներ, բայց ունեմ չէ՞։
Մարդիկ արտահայտությամբ են հետաքրքիր։
Ու արտահայտությամբ գրավում են։ Օրինակ՝ կարդացողներ, «հետեւողներ»։
Բայց դրանք, այդ հետեւողները, իմ կարդացողը չեն։
Ինչպես նաեւ բոլոր ինձ հավանող աղջիկները՝ իմ աղջիկները չեն։

Ինչպես նաեւ այն աղջիկները ում ես կարող է սխալմամբ հավանել՝ իմ աղջիկները չեն։

Իմ կարդացողը իրականում մի քանի հոգի է։

Նրանք ով սոց ցանցերից հղումներով է գալիս՝ իմ կարդացողից ավելի հեռու են։
Նրանք, ով ռսս-ով են կարդում, իմ կարդացողներին ավելի են նման։

Որովհետեւ իմ մարդը, ինձ մոտիկ մարդը հետաքրքրվող է։
«Հետաքրքրվող եմ» — նշված է «իմ մասին» բաժնում ֆեյսբուքում։

Իսկ հետաքրքրվողին պետք չէ հասցնել, ինչ է ռսսը, կամ ինչով է լավ/ազատ այս կամ այն տեխնոլոգիան։
Նա արդեն գիտի։

Նրան պետք չէ ծանոթացնել այս կամ այն գրողի հետ՝ նա արդեն գիտի։
Ու հետաքրքրվողներին հետաքրքրվողների հետ է հետաքրքիր, որովհետեւ նրանք միմյանց համար հետաքրքիր բաներ կարող են ասել։ Հղում, միտք, հեղինակ․․․

Մի պահ գիտակցեցի, որ դիասպորայի պատս լրիվ աղբ էր։ Պարզվեց այն պատճառով, որ այն թագերի մեջ, որ ես հետեւում եմ կային #music ու #movies. Դրանք գրեթե «սեքս եւ բռնություն» են, բոլորն են հետաքրքրվում դրանցով։ Սկսեցի ավելի սպեցիֆիկ թագեր մտածել, ու ահա՝ հիմա իմ պատը անհամեմատ ավելի հետաքրքիր է։

Տիպիկ ոչ իմ կարդացողը նա է ով հավանել է լուսանկարս ու եկել է ֆբ-ից։
Նա է, ով իմ գործընկերոջ ծանոթն է, ու վախենում է որ ես իր աղջկան հետաքրքիր եմ։
Նա է, ով մտածում է տեսնեմ էս ինչ է Նորայրը գրում մրում, ու արդեն էական չէ համաձայնվում է թե չէ, որովհետեւ երբ համաձայնվում է նույնիսկ, հաճախ ինձ սխալ է հասկանում։
Նա է, ով չի կիսում իմ հետաքրքրությունները, նա է, ով հետաքրքրվող չէ։

Ու ես չեմ ուզում որ ինձ շատ կարդան։
Ես բնավ չեմ շահի դրանից։ Որովհետեւ ես ունեմ քիչ կարդացողներ, բայց դրանք իմ կարդացողներն են։
Ես ունեմ շատ ավելի քիչ մեկնաբանողներ, բայց նրանք իմ մեկնաբանողներն են։ Ես չեմ ուզում կարդալ ու վշտանալ, ու վհատվել, այո, ես վհատվող եմ, այն «աղջիկներն էլ են ուզում կայֆավատ լինեն» որակի մեկնաբանություններից։
«Փառք «աստծո»», ես ոչ Միտրիչ եմ, ոչ Կագանովը, ոչ Նոսիկը։

Ինձ պետք չեն շատ կարդացողներ։ Ինձ պետք են իմ կարդացողները։ Ու նրանք կան։
Ինձ պետք չեն շատ ընկերներ։ Ինձ պետք են իմ ընկերները։
Բայց այնքան պետք չեն որ ընկնեմ իրենց հետեւից։ գնամ մամբա, գրեմ հետաքրքրություններս
Նրանք կան։ Ինչ կա դա է, չգիտեմ լավ է թե չէ։ Լավ չէ, դա է։
Այդպես լինում է։ Չի ստացվում, լինում է։
Քանի որ ամեն ինչ այնպես է լինում, ինչպես պետք է։ Ոչ ստացվում, այլ լինում

«Այդպես ստացվել է» — պատասխանատվությունից խուսափում է։

Ես ինձ ավելի լավ կզգայի եթե ամերիկացի լինեի։ Ավելի լավ կզգայի նույնիսկ, եթե ռուս լինեի։
Որովհետեւ նրանց մոտ ընդհանուր հետաքրքրություններով հետաքրքիր մարդիկ ավելի շատ են։
Ու ես կիմանայի որ կարդացողս երկու հոգի չի իրականում, այլ ասենք քսան։ Ես կիմանայի, որ հազար «ընկերից» երկուսը չեն իրական։
Բայց ես ոչ ամերիկացի եմ, ոչ էլ ռուս։ Իրենց #Bolotnaya ն կամ #Occupy -ը ինձ մոտիկ են, բայց ոչ այնքան, ինչքան իմ #մարտիմեկը։ Ես դա գիտակցում եմ։ Ես ապրել եմ ՌՖ-ում, ապրել եմ արեւմուտքում, իմ մաշկի վրա եմ զգացել։
Իրենց հուլիսի չորսը ինձ այնքան կարեւոր չէ, ինչպես մեր սեպտեմբերի քսանմեկը, կամ հոկտեմբերի տասը։

Իսկ տեխնոլոգիաները սահմաններ ու ազգեր չեն ճանաչում, ես կարող եմ եւ այստեղ բավական մոտիկ լինել այն գործին, ինչ ինձ դուր է գալիս, ու նույնիսկ, երբեմն ավելի մոտիկ, քան այնտեղ։
Իմ մոտ չի ստացվում լինել ոչ ես, ես ես եմ։
Ինձ շատ են ասում՝ դու փոխվել ես։
Մարդիկ չեն փոխվում։ Մարդիկ զարգանում են։

եւ այդպես, շտո լի երեւի

ասք բանագողության (պլագիատի) մասին

Երբ ես նայեցի Բլեֆ ֆիլմը, ուր խաղում էր Չելենտանոն, հասկացա որ «Մերի Փոփինս, ցտեսություն» ֆիլմի «երեսուն երեք կովը» երգը Դունաեւսկին աննամուս կերպ թխել է։


(այստեղից)


(այստեղից)

Մեկ էլ, համեմատեք սա՝

Բրեմենյան երաժիշտները եւ Հիսուս Քրիստոս Գերաստղ։

եւ այդպես

ասք մարդու իրավունքների օրվան նվիրված համերգի մասին

շատ գրելու բան կա։
մի մասը, մի հինգ վեց տեքստի սեւագիր կորցրել եմ ու լավ «լոմկվել» ու դա նույնիսկ լավ է որովհետեւ փորձում եմ աշխատել, ինչի համար հատուկ արձակուրդ եմ վերցրել։
չնայած, գիտեմ որ ռեալ չէ հասցնել այն ինչ ուզում եմ հասցնել մինչ այն երբ պետք է հասցնել։
տեսնենք ինչքան կդիմանամ առանց գրելու։
ամեն դեպքում, սա իմ սփյուռքի հղումն է, իսկ սա ռսսը։
իսկ հիմա ստացեք լուսանկարներ համերգից՝



























ու տենց

ասք դիասպորա հրավիրելու մասին

բաժանում եմ դիասպորա սոց ցանցի հրավերներ։
թողեք մեկնաբանություն, ձեր էլեկտրոնային փոստի ինքնությունով, ու ես կուղարկեմ հրավերը։

դիասպորայում կա՝

— գփլասի պես դիզայն — ասում են թե գփլասը իրենցից է թխել, քանի որ նրանք ավելի շուտ են սկսել

— ռսս — ձեր գրածները ռսս-ով հասանելի են։ օրինակ այսպես մատյանի աջ մասում ես տեղադրել եմ իմ դիասպորայի երկու հաշիվների ռսսներից վերցրած ստատուսները։

— յունիքոդ թագեր — այսինքն հայերեն թագեր է լինում անել ։Պ

— թագերին բաժանորդագրվելու հնարավորություն — հրաշք է, պատիդ տեսնում ես քեզ հետաքրքրող թագերով հաղորդագրությունները

— այն ազատ ԾԱ է

— այն ձեզ չի հետեւում

— եթե դուք ինչ որ բան ջնջել եք, դա իրոք ջնջվում է, դուք եք տեղեկատվության տերը

— դիասպորան չի պատկանում կոնկրետ մարդկանց կամ կորպորացիայի, հետեւաբար, մեջբերում եմ ստեղծողներից մեկին՝ “…our distributed design means no big corporation will ever control Diaspora. Diaspora* will never sell your social life to advertisers, and you won’t have to conform to someone’s arbitrary rules or look over your shoulder before you speak.”

— քանի որ դիասպորան ձեզ չի հետեւում, ու գաղտնի ծառայությունների հետ չի աշխատում, այնտեղ կարելի է օգտագործել կեղծանուններ, պսեւդոնիմներ, մնալ անոնիմ։

— սա բաշխված (distributed) համակարգ է՝ The Diaspora social network is constructed of a network of nodes, or pods, hosted by many different individuals and institutions. Each node operates a copy of the Diaspora software acting as a personal web server. Users of the network can create an account on any server of their choice, but can interact with other users on all other server
այսինքն դուք կարող եք այնպես անել որ ձեր տեղեկատվությունը լինի ձեր իսկ մեքենայի վրա։

— կա քրոսփոսթ դեպի ֆբ, ծիվիչ ու թումբլր
սա կարող է պետք գալ այն պատճառով, որ ասենք ֆբ-ն փակ ակումբ է, ստատուսներին ռսս չի տալիս, ու փաստացի կան մարդիկ ով ձեզ կարդում է այնտեղ կամ այնտեղ կամ այնտեղ, որովհետեւ նրանք չգիտեն կամ չեն սիրում ռսս։

— դիասպորան շատ սոցիալ է։ ում չգիտես, ու չէիր էլ իմանա, թագերի պատճառով հեշտ ծանոթանում ես նման հետաքրքրություններով մարդկանց հետ։
— դիասպորան ունի հիանալի մոբայլ վեբ ինտերֆեյս։ ի տարբերություն ասենք այդենծիկայի կամ գփլասի։

ու վերջապես, ամենակարեւոր պատճառը
— դիասպորայում լայքը սրտիկով է նշում

ջոյնդիասպորա՜

ու տենց

ասք լուսանկարները բաժանելու եւ տիրելու մասին

Քանի որ մեկ պանակում շատ են լինում լուսանկարները, ու գթամբը բացվելիս խեղտում է կարգիչը, անում եմ այսպես՝

#!/bin/bash
set -x
af=`ls | grep -v “.sh”`

let j=0
let k=0
for i in $af
do
if [ ! -d $j ]
then
mkdir $j
fi
mv $i $j
let k++
echo “k=$k”
if (( k == 20 ))
then
let j++
let k=0
fi
done

ու տենց

ասք քնկոտ մարդկանց մասին

ու նա, ինչպես Կաֆկայի մոտ, հասնում է պահապանին ու դարպասին։
պահապանը, ինչպես եւ պետք է, ասում է որ նա իրավունք չունի մտնել, ու անհրաժեշտ է սպասի մինչեւ թույլ տան։
իսկ նա, փոխարենը սպասի, ճանաչի պահապանի ամեն մի ոջիլին, պառկում է ու քնում։
այսպես, ամբողջ կյանքը քնում է, ու նույնիսկ չի էլ արթնանում որ հարցնի, ինչպես այնպես ստացվեց, որ այլ մարդ այդ դարպասով չմտավ։ այդ հարցը նա երազում էր տվել, պատասխանը ստացել։
ու այդպես էլ քնի մեջ մահացավ։
իսկ պահապանը նույնիսկ տխրեց, որ չկարողացավ պատասխանել որ դա այդ մարդու անձնական դուռն էր ու միակ շանսը։
ու տենց

ասք պետության հետաքրքրվածության մասին

Մի ռուսական ֆորումում այսպիսի հաղորդագրություն կա, ուր ասվում է «ձեզ հետեւեք, զգույշ եղեք» քանի որ ՖՍԲ-ից այսպիսի հարցում է եկել մի օգտագործողի մասին։

ի՞նչ եմ ես մտածում այդ մասին;
հա, մենք բոլորս էլ գիտենք, որ բյուջեից փող է ծախսվում մեզ հետեւելու համար։
այո, մենք գիտենք, որ կան մարդիկ ով դրանով է փող աշխատում։

ա — ավելի լավ է «ինֆորմացիոն պատերազմը» ավելի լավ վարեիք մեր հարեւանների հետ։
բ — փոխարենը ռեսուրս ծախսել կոռուպցիայի հետ պայքարելու համար, դուք ծախսում եք ռեսուրս լռեցնելու նրանց, ով բարձրաձայնում է խնդիրը։
դա հիմարություն է։ ու ո՞վ եք դուք դրանից հետո։

ու տենց