ասք փաստարկներ գտնելու մասին

այսօր մի տղայի հետ էի զրուցում։ նա ասում էր ինչու է ուզում գնալ Հայաստանից։
ու ես զգացի որ դա լրիվ էական չէ, այդ փաստարկները էական չեն։
Որովհետեւ իմ վրա չեն ազդում։
Դա հարաբերության պես է։
Եթե մարդ չի ուզում, նա կգտնի փաստարկ ինչու պետք չէ, իսկ եթե ուզում է կգտնի պատճառ ինչու է պետք։

Ես սիրում եմ Երեւանը ու դա իմ համար բավական պատճառ է։
Ու այո, Անահիտ, ճիշտ ես, Երեւանն էլ ինձ է սիրում։
Քանի որ միակողմանի սեր չի լինում։
ու տենց

ասք շփման բարդությունների մասին

ես շփվող եմ շատ։
սոցիալ եմ։
դարդոտվում էի, որ մարդիկ կան ով իրականում սոցիալ չեն, ու օնլայն համայնքներից կորում են, երբ, զույգ են գտնում։

մյուս կողմից ես ինքս հասկացա որ շատ փոքրաթիվ սոցիալ օղակների անդամ եմ։
օղակ — ջենթու (Հայաստանում երեք հոգի)
օղակ — մոբայլ գնու/լինուքս (հայաստանում տենց ծանոթ չունեմ)
օղակ — կոմպիլյատորներ (հայաստանում տենց ծանոթ չունեմ)
օղակ — ինձ հետաքրքիր ծրագրավորման լեզուներ (հայաստանում տենց ծանոթ չունեմ)
օղակ — Օրիկ, կամ ռետրո կարգիչներ (հայաստանում տենց ծանոթ չունեմ)
օղակ — դվորակ ստեղնաշար օգտագործողներ (երկու հոգի)
օղակ — անկեղծությունը գնահատող, ու այդպես փորձող ապրել մարդիկ (մի քանի հոգի)
օղակ — դիասպորա/այդտենծիկա սիրողներ (մի քանի հոգի)
օղակ — ռսս-ով կարդացողներ (ոչ շատ մարդ)

ու դրանք նեղ օղակներ են։
դա հասարակական կյանք չէ։
իսկ ես հասարակական կերպ եմ շփվող։
ինձ հասարակությունը հետաքրքրում է։
ամառային դահլիճի ու այլ կարեւոր համայնքներ, օրինակ, ֆեյսբուքում են։
ֆեյսբուք ահավոր չեմ սիրում, բայց այնտեղ պետք է լինեմ, որ հետեւեմ։

ես ինքս ռսս-ով եմ կարդում։ այնքան ակնհայտ է, պետք չէ լոգին լինել ստեղ այնտեղ, կարեւոր չէ որտեղ ես գրում, մեկա ռսսով կլինի կարդալ։
ֆբ-ում գոնե նոթերին ռսս-ով եմ հետեւում։
փլասում ռսս չկա առհասարակ ու ես շատ նեղվում եմ դրանից։
ու այնտեղ չեմ լինում այդ պատճառով։

ու ամենակարեւորը որ ես չեմ ուզում հոգեւոր առաջնորդ լինել, կամ ուսուցիչ։ դա հաստատ իմ գործը չէ, ես լավ հասկացել եմ։
չեմ ուզում ասել, ժողովուրդ, ռսսը սենց բան է, որ ․․․ ու մեկա իմ ասելով բան չի փոխվի։

ու այդպես ստացվում է որ ես շփվող եմ, բայց տարբերակ չունեմ իմ ուզած ձեւերով շփվելու։
ես հեռախոս չունեմ, բայց ունեմ ինտերնետ։
երկու անգամ ուշացել եմ Պարոն Սուրենի մոտ, նրանք արդեն դուրս են եկել, ու ես մեյլ էի գրում սաղին, բա ո՞րտեղ եք։ Ու չէի կարող զանգել։
Իսկ նրանք մեյլ չեն ստանում, չաթերում չեն լինում։

Ու Նոսիկի հետ էլ զրուցեցի, նա հենց այդ մասին էր խոսում, որ կա Օգոնյոկ, ով ունի փոքրաքանակ, բայց իր կարդացողին, ու կա «ֆիլիպ կիրկորով օկազալսյա ժենշինոյ» որակի մամուլ, ու կա մամուլ որ իր կարդացողին չունի, ու ստիպված է գովազդներ տեղադրել որ մարդ բերի։
Ու ես մտածում էի, գուցե դրանք ով հղումներով են գալիս, իմ կարդացողները չե՞ն։
Նա էլ ասաց որ հանգիստ տարածում է լենտա․ռու-ի տեղեկատվությունը սոց․ ցանցերով, որովհետեւ համարում է, դե հիմա այդ մարդիկ էլ այդպես են սովոր/ուզում քեզ կարդալ։
Ու ես հասկացա, որ ես թվիթերում ամեկփլասից անսաբսքրայբ եմ եղել, որովհետեւ ինձ ավելի է դուր գալիս ռսս-ով կարդալ, ոչ թե հատուկ ամեկի համար գնալ թվիթեր։ Բայց մարդիկ հաստատ գնում են իրենց մոտ թվիթերից։

Կամ նույնը, ես տեսնում եմ, որ ռսս-ով ինձ կարդում է իմ այցելուների չնչին տոկոսը։ Մեծ մասը գալիս են ֆեյսբուքից։
Զգալի մաս թվիթերից։

Ու ես ստիպված եմ իմ շփվելը չսահմանափակելու համար, տարածել հղումներ այնտեղ։
Որովհետեւ ես շփվող եմ, նենց չի որ ես հեռախոսի համար չունեմ, էդ դուք ինտերնետ չունեք ու ուզում եմ զրուցել այդ մասին։

ու տենց

չաթ մարդկանց համեմատելու, կորցնելու, ու ցավ տանելու մասին

(20:23:52) *******: համամիտ չեմ
(20:23:59) *******: երբ ես ֆիզիկապես շատ թույլ էի
(20:24:07) *******: եղբորս հետ կռիվ անելուց շատ էր ցավում
(20:24:17) norayr: ինչի մասի՞ն ես
(20:24:18) *******: պարապելուց հետո երբ ահագին մկաններ գցեցի
(20:24:27) *******: հիմա ոնց խփում են քիչ է ցավում
(20:24:36) *******: ինձ շատ ավելի հեշտ է
Շարունակել կարդալ “չաթ մարդկանց համեմատելու, կորցնելու, ու ցավ տանելու մասին”

ասք փշրվող մարդկանց մասին

Մարդիկ առարկաների պես են։
Կան նրանք, ում կոտրվելուց, փշրվելուց աղմուկ է գալիս։
Իսկ կան նրանք, ում փշրվելուց չի լսվում։
Բայց դա չի նշանակում որ երկրորդները չեն կոտրվել, ու նրանց չի ցավացել։

Ուժեղ մարդկանց ավելի բարդ է։ (ես բնավ ուժեղ մարդ չեմ)
Նրանց ասում են այն, ինչ չեն ասում թույլերին։

Բոլոր մարդիկ նույն ձեւ են զգում ցավը, պարզապես տարբեր կերպ են արտահայտում այն։
«Աղմկողների», օրինակ նրանց, ով արցունքներով է արտահայտում ցավը, հանդեպ աշխարհը ավելի մեղմ է։
Մյուս կողմից նրանց չեն ասում ամբողջ ճշմարտությունը, ու հաճախ խաբում են։ Այսինքն նրանց հանդեպ աշխարհը բավական անկեղծ չէ։
Իսկ երկրորդները, գուցե կոփված են արդեն, ու ավելի սովոր են տանել ճշմարտությունը։ Ու նրանք ավելի մոտիկ են սիրել իմանալու, ցավը տանելու, ու այլ մարդկանց ընդունելու, ոնց նրանք կան։
ու տենց

ՀԳ․ ուզում եմ ինձ ուժեղ մարդու տեղ դնեն, չնայած ես չեմ։
ուզում եմ ճշմարտությունը իմանալ։ միշտ աշխատում եմ չաղմկել, կամ աղմկել մենակով։ միշտ չի ստացվում, բայց ստացվում է։

ասք համբույրներ լուսանկարելու մասին

Լուսանկարչության մեջ ամենաբարդ իրականացվող խնդիրներից ես համարում եմ համբույրը։
Գրկվել լուսանկարելը ավելի հեշտ է, համբույրներ՝ անհամեմատ բարդ։
Համբույրը պետք է շատ անկեղծ լինի։ Այն շատ ավելի բարդ է կեղծել։ Կեղծը շատ ավելի հեշտ է նկատվում, ոնց որ մեր ուղեղը պրոշիվկա արված է համբույր ինտերպրետացնելու։

Հիշեցի, որ մարմնավաճառները չեն համբուրվում շրթունքներով։ (կլիենտների հետ, բնականաբար)

Մեկ էլ ասեմ, որ ինքս շատ ավելի շատ եմ սիրում իսկական լուսանկարներ։
Բռնացրած։ Կյանքից։ Որովհետեւ գիտեմ, որ այդպես եղել է ուրեմն։ Փաստ է։
Չէ, երբ լուսանկարիչը մտածել ու իրականացրել է՝ ես դա հասկանում եմ։
Դա լավ է։ Բայց անհամեմատ շատ եմ հավանում բռնացրած լուսանկարները, որովհետեւ ավելի եմ գնահատում իրականը, չհորիվնածը։

Ուզում եմ ցույց տալ երկու համբույրով լուսանկար։
Սա Ռոբեր Դուանոյի համբույրն է։

Անգլերեն վիքիյում այդ լուսանկարի մասին նույնիսկ առանձին բաժին կա։
Դա Դուանոյի ամենաճանաչվող լուսանկարն է։ Դարձել է դասական նկար, ֆոտոիկոնա։ Համարվում է երիտասարդ սիրո խորհրդանիշ։
Ինձ միշտ դուր չէր գալիս։ Չէի կարող բացատրել ինչու։
Իմ պատին կախված չէր եղել։ ։Պ
Հետո իմացա որ լիքը զույգ իրան դիմում էին, հայտնում որ ճանաչել են իրանք իրանց այդ լուսանկարի մեջ ու պահանջում փող։
Այդ ժամանակ նա խոստովանեց, ու ապացուցեց դատարանում, որ լուսանկարը բռնացրած չէ, այլ մաքուր պոստանովկա է։ Նա նույնիսկ վճարել է մոդելներին։
Մոդելները իրոք զույգ էին, իրենց ասելով այն ժամանակ անընդմեջ համբուրվում էին, սակայն չձգեցին հարաբերությունը ինը ամսուց երկար։

Ուրեմն պատահական չէ որ չեմ հավանել՝ զգու՛մ էի որ պոստանովկա է, չնայած փնթի կադրին, կիսված մարդկանց։

Լուսանկարը դարձավ հայտնի ստեղծումից մոտ երեսուն տարի անց, ութսունականներին, սկսվեց տպվել ինչի վրա ասես՝ օրացույցների, մարկաների, մայկա-տռուսիկների, վարագույրերի ու սպիտակեղենի վրա։

Ու ինքը Դուանոն դիպուկ ասել է իր իսկ նկարի մասին՝ «սա մակերեսայիին լուսանկար է, ադպիսի լուսանկարները վաճառվում են թեթեւ, ինչպես էժան մարմնավաճառները»։

Մյուս նկարը, որ ուզում եմ ցույց տալ, դա իհարկէ առասպելական համբույրն է հաղթանակի օրը։ Ու կրկին չեմ հավանում։

Այսինքն ես նկատել եմ որ համբույրը կեղծ է։
Ահա թե ինչ է գրում այդ լուսանկարի մասին հեղինակը՝

«Թայմս Սքվերում Հաղթանակի օրը ես տեսա նավաստի, ով վազում էր փողոցով, ու բռնում եւ գրկում յուրաքանչյուր պատահած կին։ Կապ չուներ ով է՝ տատիկ, մարմնեղ, նիհար, թե պառավ։ Ես վազում էի իր առջեւից իմ Լեյկայով ու շրջվում էի, ուսի վրայից նայելով, բայց ոչ մի պատկեր չտեսա, որ կհավանեի։ Հետո հանկարծակի, մի ակնթարթում ես նկատեցի ինչ որ սպիտակ բան է բռնվել։ Պտտվեցի ու կտացրեցի այն պահին երբ նավաստին համբուրեց դայակին։ Վերցրի ուղիղ չորս լուսանկար։ Դրանք արված էին մի քանի վայրկյանի ընթացքում։ Միայն մեկն է ստացվել բալանսի առումով։ Մնացածների վրա շեշտը սխալ է՝ նավաստին կամ շատ փոքր է կամ շատ բոյով»

Ու ես հիմա գիտեմ ինչի այդ լուսանկարը ինձ դուր չի գալիս։ Ճիշտ է, այս մեկը պոստանովկա չէ, բայց եւ իրական համբույր էլ չէ։
Ու իհարկե սիրո մասին չէ։
Ահա
ու տենց

ասք բիլայնի սափորթի մասին

Выпало давеча вот пообщаться с корпоративным саппортом арментела билайна.Если коротко — феерия и совок.

А если длинно, то:

Для затравки они проигнорировали письмо нашего корпоративного индуса. Индус, конечно, пидарас, но это не повод его игнорить, тем более, что билайн пока не в курсе, что он пидарас. От такого недостатка внимания у индуса случилась легкая истерика, вылившаяся в мой звонок в саппорт. Там мне удивились, и попросили написать снова, типа, сейчас мы почту проверим; уже пиздец, но это пока только начало. Я, стало быть, послушно форвардю педерастическое письмо, с копиями автору и еще нескольким заинтересованным людям. Ответ (уже без ‘CC’) меня реально порвал: нельзя-ли, спросили меня, писать на русском? Вот кто мне, убогому, объяснит: с какого хера представитель американской компании в Армении должен писать саппорту армянской компании на русском???

Отвечаю, дескать, давайте лучше на английском, ибо товарищи в русском — ни бум-бум. И номер телефона свой офисный, как просили, оставил. В ответ мне пришло загадочное “Открыт QWE123545”, которое я как идиот переводил заволновавшемуся пидарасу.

Потом уже веселее: свалил я по своим делам, и вернувшись застал два пропущенных звонка. Перезвонил, мне не представляясь ответили, дескать, проблема в том-то и том-то, мы вам ответили уже письмом. Письмо пришло через минут 15, содержало обиду на Answering machine, а не живого и ответственнного человека, и не содержало обещанного графика. Оставить сообщение, на войсмэйл конечно, не судьба. Ну и я, как уже полный идиот, попросил графики, отдал индусу, предложил в следующий раз использовать голосовую почту по назначению, оставил свой сотовый на случай ядерной войны, или еще одного приступа паники от войсмэйла…

Так, сука, и живем, как будто все еще восьмидесятые, и в магазине только этот сраный компот, и хош, блядь, бери, хош нет, разожравшейся продавщице — похеру.

այստեղից

ու տենց

ասք Հարաբերության մասին

ահա դիսքլեյմեր․ բոլոր զուգադիպությունները կամ պատահական են, կամ այն պատճառով են, որ ստեղից այնտեղից հավաքած կերպարների ու պատմությունների մասեր կան։ պատմությունը հորինված է։

Մի Քաղաքում իրա համար ապրում էր մի Տղա։
Ապրում էր, հանդիպում էր Ընկերների հետ, խաղում էր, խմում էր, աղջիկ մաղջիկ էր կպցնում, ֆլիրտում, սովորում էր, ինտերնետվում էր, մի խոսքով՝ ինչպես Բոլորը։
Ու բնականաբար, ինչպես եւ Բոլորը նա երազում էր Հարաբերության մասին։ Ոչ թե ինչ որ անկապ հարաբերության, այլ Իսկական Ճշմարիտ Հարաբերության մասին։ Մնում էր միայն գտնել Աղջիկ։
Ու մի օր, երբ Քաղաքի տոն էր, ու Բոլորը հավաքվել էին Քաղաքի կենտրոնում, որ մասնակցեն տոնական միջոցառումներին, նա տեսավ Աղջկան։ Տղան ու Աղջիկը ծանոթացան, ու Տղան սիրահարվեց։
Սկզբից նա սիրահարված էր հեռվից հեռու։ Պատմում էր Ընկերներին, ում հետ խաղում ու խմում էր, ինչ Աղջիկ է տեսել, ինչքան է սիրահարված, բարձրաձայն երեւակայում էր։
Իսկ մի Գեղեցիկ Օր Աղջիկը գտավ նրան, քանի որ ինքն էլ էր ուզում սիրահարվել, ու ինքն էլ էր ուզում Հարաբերություն։

Նրանք շատ երջանիկ էին որոշ ժամանակ։ Բռնում էին ձեռքերը, համբուրվում էին։ Մի խոսքով, սիրում միրում էին իրար։
Ու այդ Հարաբերությունը թվում էր նրանց շատ հավես։

Տղայի Ընկերները կանչում էին նրան խմելու ու խաղալու, նեղանում էին երբ չէր գալիս, ու Տղան էլ էր կարոտում Ընկերներին, միասին խմելուն, ու նույնիսկ աղջիկ մաղջիկ կպցնելուն։
Երբ նա հերթական անգամ ժամանակ անց կացրեց իր ընկերների, ու ոչ Աղջկա հետ, Աղջիկը ասաց։
— Երբ դու անում ես Սենց, ինձ Ցավում է Նենց։
— Հմ — ասաց Տղան։
Նա մտածում էր, որ Հարաբերությունը Ուրախ ու Հավես Բան է, առանց Ցավի, Վեճերի ու Սահմանափակումների։
Իսկ հիմա պարզվեց որ նա պետք է որոշ բաներ չանի, որովհետեւ Աղջկան ցավում է։
— Դա քո զգացմունքն է — ասաց Տղան։ Ես ի՞նչ կապ ունեմ զգացմունքներիդ հետ։
Մինչդեռ Աղջկա վրա նեղանում էին ընկերուհիները։ Բացի դրանից, Աղջիկը կարոտում էր այն ժամանակը, երբ տղա մղաները նրան կապում էին։
Այժմ մի մասը գիտեին, որ նա Տղայի հետ է, ու այլեւս չէին կապում։ Իսկ մի մասը չէր կապում, որովհետեւ Աղջիկը ազատ ժամանակը Տղայի հետ էր անց կացնում։
— Ես հավատարիմ Աղջիկ եմ — ասաց Աղջիկը ինքն իրեն։ Ես ընդամենը ուզում եմ մի փոքր ուշադրություն — բացատրեց նա հայելապատկերմանը։ Ու ծանոթացավ մի տղայի հետ, հետո այլ տղայի, ու էլի այլ տղայի հետ։ Նրան հավես էր, ու նա մտածում էր, որ դա Կասկածի տակ չի դնում իրենց Հարաբերությունը, նույնիսկ պատմում էր Տղային ինչ Լավ Նոր Ընկեր ունի։
Մինչեւ մի Սառը Օր Տղան չասաց․
— Երբ դու անում ես Սենց, ինձ Ցացում է Նենց։
— Իսկ երբ դու էիր անում Սենց, գիտես ինձ չի՞ ցավացել Նենց։ — պատասխանեց Աղջիկը։
Այնպես նրանք ժամանակ առ ժամանակ վիճաբանում էին, նույնիսկ որոշ ժամանակ չէին հանդիպում, հետո տեսնում էին իրար, հալվում, գրկվում, ու մոռանում։
Զուգահեռաբար, երկուսն էլ ավելի ակտիվ էին տղա մղա, կամ աղջիկ մաղջիկ կպցնում։ Վերջինն էրն էլ ակտիվացել էին, նրանք միշտ զգում են, երբ Հարաբերությունը թուլանում է, ու հավաքվում են անգղների պես, պտտվում Հարաբերության շուրջ, այն հույսով, որ նա կսպառվի, ու նրանք կհամտեսեն փտած Հարաբերության կտորները։

Ու վերջապես, մի Անձրեւոտ Օր, Տղան ու Աղջիկը այնքան են հոգնել այդ Վեճերից, որ բաժանվեցին։

Նրանք պարզեցին, որ Հարաբերությունը այնքան էլ Անհոգ ու Ուրախ չէ, բերում է Սահմանափակումներ, ու Ցավ։

— Ոչինչ — մտածեց Տղան։ — Դա նրանից է, որ ես սկզբից չհասկացա, որ Աղջիկը իրականում Սխալ Աղջիկ է։ Ու ի վերջո, նա այնքան էլ գեղեցիկ ու խելացի չէ — ասաց ինքն իրեն Տղան։

Ու քանի որ Ցավը չէր անցել, նա գնաց Թերափեւթի մոտ։
— Ի՞նչ ես դու զգում — հարցրեց Թերափեւթը։
— Ես չեմ զգում — ասաց Տղան։ — Ես տրամաբանում եմ։
— Բայց Ցավ զգու՞մ ես — հարցրեց Թերափեւթը։
— Ահա, զգում եմ — դարդոտվեց Տղան։ — Ոնց որ Դատարկ Տեղ լինի, ու այդ դատարկության մեջ Սառը Օդ է փչում։
— Իսկ ի՞նչ պետք է անել, որ չփչի։ — հետաքրքրվեց Թերափեւթը։
— Այո, գտա՛ — ասաց Տղան ուրախացած։ Ես կփակեմ դատարկությունը կպցնեով այլ, Իսկական Աղջիկ։
— Իսկ ո՞րն է Իսկական Աղջիկը — ուզում էր հարցնել թերափեւթը, բայց Տղան արդեն գնացել էր։
— Դրսից անցք փակելը չի օգնի, եթե ներսն է փչում — ցածր շշնջաց իր քթի տակ Թերափեւթը, չնայած գիտեր, որ Տղան նրան արդեն չի լսի։ Թերափեւթը իրավունք չուներ Խելացի Խորհուրդներ տալ, կարող էր միայն Կարեւոր Հարցեր հնչեցնել։ Իր Գործի Բնույնթ էր այդպիսին։

Իսկ Տղան իրականում Հիմար Տղա չէր։ Նա սովոր էր Գիտական Մոտեցումներին, ու կազմեց Հեռանկարային Աղջիկների ցանկ։ Ցանկի միջի Հեռանկարային Աղջիկներին նա սկսեց գնահատել ըստ Գեղեցկության, Խելքի, Սրամտության, եւ այլ Կարեւոր Հատկանիշների։ Հետաքրքրության համար, նա համեմատեց նաեւ իր խափանված Հարաբերության Աղջկան։ Աղջիկը զիջեց Հեռանկարային Աղջիկներին բոլոր կետերով։
— Ուրեմն, ես ճիշտ եմ անում — մտածեց Տղան ու անցավ գործի։

Տղան տգեղ չէր, նա հավաքեց իր ամբողջ Կամքը, միացրեց Հմայքը, ցույց տվեց իր Ժպիտը, ու նրան բարդ չեղավ կապել Քաղաքի Ամենագեղեցիկ Աղջկան։
Որոշ ժամանակ անց, նա զգաց, որ չնայած Ամենագեղեցիկ Աղջիկը իրոք Քաղաքի ամենա գեղեցիկ աղջիկն է, նրան միեւնույն է ավելի շատ է դուր գալիս իր Աղջիկը։ Ու Տղան կարոտեց Աղջկան, ու տխրեց։
Բացի այդ, Ամենա Գեղեցիկ Աղջիկը մի տեսակ խելացի չէր, ու Տղան որոշեց որ հիմա նա կկապի Քաղաքի Ամենախելացի Աղջկան։
Դա շատ ավելի բարդ էր, քան նախորդ դեպքում, բայց Տղան կրկին հավաքեց իր ամբողջ Կամքը, ցուցադրեց Խելքը, Հետաքրքրվածությունը, Ուշադրությունը, ու ամիսներ անց, երբ Տղան արդեն հուսահատվելու եզրին էր, եւ կորցրեց գրեթե ամբողջ Կամքը, նրան վերջապես հաջողվեց կպցնել Ամենախելացի Աղջկան։
Որոշ ժամանակ անց Տղան հասկացավ, որ չնայած Ամենախելացի Աղջիկը իրոք ամենա խելացին է, սակայն նրան ավելի հետաքրքիր էր իր Աղջկա հետ։
Ու Տղան շատ տխրեց։ Նա մտածեց, որ գուցե նրան պետք է Քաղաքի Ամենաուրախ Աղջիկը, որ նրան պաշտպանի Տխրությունից։
Տղայի մոտ գրեթե չէր մնացել աղջիկ կպցնելու Կամք, բայց Ամենաուրախ Աղջիկը նկատեց, որ Տղան իրականում Տխուր է, ու քանի որ նա բնավ ամենա խելացի աղջիկը չէր, տրվեց Տղային։

Այս անգամ Տղան հասկացավ, որ չնայած դա իսկապես Քաղաքի Ամենաուրախ Աղջիկն էր, նրան ավելի հավես էր իր Աղջկա հետ։

Նա որոշեց վերադառնալ, ու տեսնել, ինչպես են իր Աղջկա գործերը։
Այդ ժամանակ իր Աղջիկը արդեն Այլ Տղա էր գտել, իր Նոր Ընկերների շարքից, քանի որ ում հետ շատ ես շփվում, նա էլ սկսում է դուրդ գալ։
Տղան շատ ավելի տխրեց, ու սկսեց մտածել։
Նա հասկացավ, որ չնայած Հարաբերությունը բերել էր Սահմանափակումներ ու Ցավ, նա միեւնույն է ավելի լավ էր իրեն զգում այդ Հարաբերության ժամանակ։
Իսկ հիմա նա զգում էր Դատարկություն, որը չհաջողվեց լցնել նույնիսկ Ամենախելացի, Ամենագեղեցիկ ու Ամենաուրախ Աղջկա միջոցով։
Ապա տղան փորձեց լցնել դատարկությունը Ընկերների հետ։ Նա խմում էր, հեղուկը կարճ ժամանակով լցնում էր դատարկությունը, ու քիչ անց հոսում, ու թողնում դատարկ տարածք, ուր կրկին փչում էր։

Այդ ժամանակ Տղան հիշեց, որ սիրում է գրել։ Նա միշտ էլ գրում էր այն մասին, ինչ իմանում էր՝ Զգացմունքների մասին, Մտքերի մասին, Սիրահարվածության մասին, Սահմանափակումների ու Ցավի մասին, Ջերմության մասին, Սեքսի մասին, Տղաների մասին, Աղջիկների մասին։
Ու նա հասկացավ, որ նրան ամենաշատը դուր է գալիս գրելն ու կարդալը, սկսեց Շատ Շատ Շատ Գրել, ու Շատ Շատ Շատ Կարդալ։
Հետո նա նկատեց, որ Զգացմունքների, Մտքերի, Սիրահարվածության, Սահմանափակումների ու Ցավի, Ջերմության, Սեքսի, Տղաների ու Աղջիկների մասին իր գրածը նրան արդեն այնքան էլ դուր չի գալիս։
Ու ինչքան շատ էր նա կարդում, այնքան քիչ էր հավանում իր իսկ տեքստերը։
Տղան սկսեց ավելի շատ աշխատել, գրում, ջնջում էր, կարդում Ընկերներին, ովքեր միշտ հավանում էին իր գրածները, հետո պատռում թղթերը, նորից գրում, ու միեւնույն է չէր հավանում։
Իսկ մի օր նա գիտակցեց, որ նրան շատ ավելի հեշտ կլիներ գրել, եթե նա լիներ Աղջկա հետ Հարաբերության մեջ, թեկուզ Սահմանափակումներով ու Ցավով։
Ու նա հասկացավ ինչն էր պակասում, երբ նա գրում էր Զգացնունքների, Մտքերի, Սիրահարվածության, Սահմանափակումների ու Ցավի, Ջերմության, Սեքսի, Տղաների ու Աղջիկների մասին։ Ու նա գրեց այն մասին, ինչը պակասում էր եւ նրան, եւ տեքստերին՝ Հարաբերության մասին։
Նա չէր էլ նկատել, որ իր մոտ այլեւս չի փչում, որովհետեւ նա լցրել էր Դատարկությունը նրան իրոք Շատ Հետաքրքիր Զբաղմունքով։

Իսկ հետո մի Հասարակ Օր նա հանդիպեց իր Աղջկան։ Աղջիկը հոգնել էր Այլ Տղայից, ու մենակ էր։
Իսկ Տղան զգաց, որ չնայած Աղջիկը բնավ ամենագեղեցիկը չէ, նա միեւնույնն է նրան բոլորից շատ է դուր գալիս, չնայած ամենախելացին չէ, նրա հետ միեւնույնն է ավելի հետաքրքիր է, ու չնայած ամենաուրախը չէ, նրա հետ ավելի հավես է, որովհետեւ նա Իր Աղջիկն է։ Տղան ուզում էր կրկին կապել աղջկան, բայց զգաց որ սպառված է, էլ չունի ոչ մեկին կպցնելու ոչ Ուժ ոչ Կամք։
Բայց Աղջկան պետք չէր որ նրան կապեն, նա շատ էր կարոտել Իր Տղային։
Նա լրիվ փոխվել էր, չնայած նույն Աղջիկն էր։
Տղան էլ էր փոխվել, չնայած նա նույն Տղան էր։

Նրանք հուզվեցին, բռնեցին ձեռքերը, համբուրվեցին, գրկվեցին, ու ամեն ինչ լրիվ այլ կերպ էր, քան առաջ, դա լրիվ այլ, բայց նույն Հարաբերությունն էր։
Տղան ու Աղջիկը արդեն գիտեին, որ նրանց բարդ է լինելու, ու որ գալու են Ցավը, Վեճերը, ու Սահմանափակումները։

Նրանք արդեն գիտեին, որ Հարաբերությունը հեշտ չէ, միայն Ուրախություն չէ, ու որ այն պահպանելը պահանջում է Համբերություն։
Այնպես չէ, որ նրանք էլ չէին հանդիպում Ընկերների հետ, բայց հանգիստ էին, քանի որ լավ գիտակցում էին որ ոչ Վեճերը, ոչ Սահմանափակումները, ու ոչ էլ Ցավը, այլեւս չեն դնի Կասկածի տակ իրենց Հարաբերությունը։

ու տենց

ասք ռեկուրսիվ արտահայտությունների մասին

Օրինապաշտ եւ քոփիրայթապաշտպան մի աղջկա հետ նամակագրությունից՝

****, իսկ ես կարո՞ղ եմ մեր նամակագրությունից հատվածներ հրապարակել իմ մոտ, թե պետք է 70 տարի սպասեմ քո մահվանից հետո։

Ի դեպ, ես մի տեսակ մոռացության էի մատնել այն, որ 70 տարուց իմ բոլոր ստեղծածները հանրային սեփականություն են դառնալու, լրիվ Նանսենություն, ՎԱԻ․․․ (omg-ի հայերեն տարբերակը՝ վայ աստված իմ, «վայ»-ն էլ երևի այդպիսով կիսա-recursive իմաստով է ստեղծվել :)) փաստորեն հայերը նախքան ԳՆՈՒ-ն և ժամանակակից ժամանակներ՝ recursive-ների սեր են ունեցել․․․)

ու տենց

ասք խորհուրդ հարցնելու մասին

խորհուրդ հարցնելը այն պատճառով է անիմաստ, որ եթե նույնիսկ խորհրդին հետեւես, դա մեկ է քո որոշումը չէ

կարելի է զրուցել ինքդ քո կարծիքը գտնելու համար։ բայց դա պարզապես ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ զրուցելիս սովորաբար չի ստացվում։
դեռ ուզո՞ւմ եք զրուցել այդ մասին։

ու տենց

ասք խորհուրդ հարցնելու մասին

խորհուրդ հարցնելը այն պատճառով է անիմաստ, որ եթե նույնիսկ խորհրդին հետեւես, դա մեկ է քո որոշումը չէ

կարելի է զրուցել ինքդ քո կարծիքը գտնելու համար։ բայց դա պարզապես ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ զրուցելիս սովորաբար չի ստացվում։
դեռ ուզո՞ւմ եք զրուցել այդ մասին։

ու տենց

ասք որոշում չկայացնելու մասին

դոկտոր Նոբոդին այն պատճառով էր դարձել ոչ մեկ, որովհետեւ այն ժամանակ, երբ պետք էր որոշել — չէր որոշել, չէր ընտրել։

Ու հեքիաթներում է տենց, պետք է ընտրել, ձիուն կորցնել թե չկորցնել, անվերջ կանգնել չի լինի։
Կամ լինել թե չլինել։
Համակարգչային խաղերում դա նույնիսկ ավելի լավ է արտահայտված։ Թե չընտրես այս պահին, այս մի քանի վայրկյանում, ուրեմն վերջ, կերան/սպանեցին/ընկար։
Ու եթե նույնիսկ պաուզան չի օգնում քեզ, ապա դու չկաս էլ խաղում/կյանքում։
Նույնիսկ եթե չորոոշես ու կենդանի մնաս, հետո արդեն դա էլ քո խաղը չէ։ Դա անկապ խաղ է։ Դու չկաս մեջը։

Երբ որոշում չես կարողանում ընդունել, դրանից հետո ինչ լինում է, էլ քո կյանքը չէ, դու կորցրել ես անձդ, ինքդ քեզ, ու էլ չկաս։


ու տենց

ասք կորպորատիվ գաղտնիքների մասին

— ասում են ձեր մոտ դատարկ դվդներ կան։ ինձ մի հատ կտա՞ք։
— ուզում եք գրել գաղտնի կորպորատիվ տվյալներ ու տանել տուն՞։
— ըըը․․․․ հա։
— պարզապես հետաքրքիր էր։ սա էլ ձեր սկավառակը։

ու տենց

ասք հոգեւոր ինքնաբավարարման մասին

Այնքան եմ խփել այս ուղղությամբ, թող մի հատ էլ լինի։

Սիրահարվածրությունից սուրոգատ ու վիրտուալ բան բարդ է պատկերացնել։
Այն լրիվ կապ չունի իր օբյեկտի հետ։
Դա լրիվ չիմանալ է, ու երեւակայել է։
Ու սիրո հետ կապ չունի։
Ու իրականության հետ ոչ մի կապ չունի։ Կապ ունի միայն քո հետ։
Այսինքն, սիրահարվելը, դա affair է(ռոման, արարք) ինքդ քեզ հետ։
Հոգեւոր, այս դեպքում։ Հոգեւոր ինքնաբավարման սրընթաց գործընթաց։

ու տենց

ասք մետրոյի մոտ ապրելու մասին

մոտ կես ժամ առաջ «Վոլգա Գազ-24» մակնիշի ավտոմեքենան հարվածել է նախագահական նստավայրի դարպասներին և փորձել է ներս մտնել: Ինչպես ավտոմեքենան, այնպես էլ նստավայրի դարպասը վնասված են:

Ավտոմեքենայի վարորդը մոտ 30 տարեկան տղամարդ է:

Այժմ նախագահի նստավայրը շրջապատված է ոստիկաններով, ովքեր թույլ չեն տալիս նկարահանումներ կատարել:

այստեղից

Իսկ այդ ամենը ինչի՞ց է։
Ինչի՞ց է որ Նեո Նայիրի Հունանյանները, կամ անկապ մարդիկ դարպասներին հարվածո՞ւմ։ Որովհետեւ հարմար տեղ է։ Լավ է իր մոտ «Վոլգա» էր, բա որ մեկը «Բելառուս» տրակտորով գա՞։
Ապա ի՞նչ ենք անելու մենք առանց նախագահ, ո՞ւմ ենք ընտրելու հաջորդ անգամ։
Այնպես որ ես միշտ ասում էի, որ նստավայրը լավ տեղ չէ։
Այսինքն լավ տեղ է, մետրոյի, այգու մոտ։
Բայց ո՞վ նախագահին կթողնի նա մետրո գնա նստի։
Ու դա անկապ է, մի կողմից մետրոն տանդ կողքն է, մյուս կողմից չես օգտվում։ Դո՞ւք ի՞նչ կլինեիք։

Այնպես որ, նախագահականը պետք է տեղափոխել ավելի ապահով տեղ, աչքից, շառից, փորձանքից հեռու։
Իսկ այս շենքը քանդել, կառուցել էլիտար բարձրահարկ, մետրոն ու այգին որ կողքն են, գինը ավելի բարձր կլինի։ Նաեւ կարելի է գրել՝ այստեղ ապրում եւ գործում էին․․ ու վեհերի ցանկը։

Եթե ոչ շենք ապա աշտարակ։ Էմփայր Սթեյթ Բիլդինգի նման։ Ու վերեւի հարկում լինեն փողով երկդիտակներ, որ ուղղված են այգու կողմ։ Հետո մարդիկ որ այգում համբորւվել են, հետո կռվել են, սիրահարվածության երրորդ ստադիայի ժամանակ կգնան այն շենքի կտրուին կհանդիպեն։ Իսկ եթե չհանդիպեն, շենքը բարձր է, էլի կիրառելի է։

ու տենց

ասք րիդերի րսսների մասին

Ես գրում էի ինչ խորը ֆրուստրացիայի մեջ ինձ գցեց գրիդերի փոփոխությունը։
Ու որ բնական է, որ սաաս-ի դեպքում, այսինքն սոֆտի, որը մենք կոնտրոլ չենք անում, այդպես էլ պետք է լիներ։

Ես փորձեցի վիճակը շտկել դիասպորայում առանձին հաշիվ բացելով, (դիասպորան, ի տարբերություն գփլասի ու ֆբի, տալիս է ռսս) ու այնտեղ հղումներ լցնելով։
Այս դեպքում ես կարող եմ տալ ռսս, բայց այդ ռսս-ով երեւում են միայն վերնագրերը, հղումները, իմ մեկնաբանությունը, գուցե։ Բայց ոչ ամբողջ փոստը, ինչպես գրիդերում։

Մինչ այդ, մաեմոյով գրիդեր կարդալիս, ես նկատել էի, որ այն ինչ շեյր եմ անում, իրոք շեյրվում է։ Այսինքն գուգլը դեռ շեյրելու ափին ու ֆիդեր գեներացնելու հնարավորությունը պահել է։
Ինչքան ժամանակ դեռ կպահի, չգիտեի։ Բացի դրանից, հո միշտ մոբայլով չե՞մ կարդում, կոմպի մոտ էլ, երբեմն, լինում եմ։ Այդ պատճառով այլ ձեւեր էի փնտրում։
Մտածում էի մի օֆլայն րիդեր փաթչ անել, այդ ստեղնը ավելացնել։ Բայց իմաստը՞, եթե ափին հետո կփոխեն։
Ինչեւէ, մարդիկ գտնվեցին, որ քրոմի հավելում գրեցին, վերադարձնելով «շեյր», «լայք», ու «շեյր ուիթ նոթ» ստեղները, ինչպես նաեւ փիփլ այ ֆոլոու ցանկը, ու նոթեր գրելու հնարավորութոյւնը։
Ֆայրֆոքսի համար, կարծես դեռ միայն գրիզմանքիյ սկրիպտ կա։
Այնպես որ, #ջիջիլ՝


Բայց «ընկերներից» ոչ մեկ այլեւս շեյր չի անում։


Իսկ իմ շեյրդ այթեմսների ռսսը սա է կամ կարող եք այս էջի աջ մասում գտնել։
ու տենց

ասք գլոբալացման մասին

քանի որ այս խոսակցությունը դեռ շարունակվում է, մի հատ էլ ավելացնեմ։

Կարծում եմ, որ գլոբալացումը անհնար է։ Դատապարտված է։
Նույնիսկ եթե լինի մեկ լեզու, ապա միեւնույն է կլինեն տարբեր դիալեկտներ։
Միեւնույն է տարբեր տեղանքներում ապրող մարդիկ տարբեր են լինելու իրենց մշակութային շերտով․ ծովի մոտ ապրողները սարերում ապրողների պես չեն լինի, հյուսիսում ապրողները հարավում ապրողներից կտարբերվեն։
Ինտերնետը թույլ կտա տարբեր մարդկանց ազատ շփվել ու զարգացնել ընդհանուր գիտելիքները, գիտությունը, իմանալով ու ընդունելով այդ տարբերությունները։
Նույնիսկ CS ոլորտում, մարդիկ տարբեր են, տարբեր են մտածում, ու տարբեր գաղափարներով լեզուներ ու տեխնոլոգիաներ ստեղծում։
Ու ֆունկցիոնալշիկները իմպերատիվշիկներին չեն հասկանում, ու հակառակը։ Բայց երկուսն էլ իրար տվել են հետաքրքիր քոնսեփթներ, ռեկուրսիա, իմմութաբիլիթի, աղբի հավաքում մի կողմից, ակտիվ օբյեկտներ, մոդուլներ, պայմաններ, ցիկլեր, սթեյթմենթս՝ մյուս։
Ու այդ տարբերությունները լավ են, պարզ օրինակ՝ սեւերը չլինեին, ջազ չէր լինի։ Տարբերություններն են հետաքրքիր, ոչ թե մի տեսակ լինելը։
Ու նույնիսկ անձնական հարաբերություններում։ Մի անգամ ինձ ասել է մի տղա՝ «ինձ բարդ է իր հետ, նա լրիվ տարբեր է» ու ես զարմացա, ասացի՝ «բայց դա հիանալի է, լիքը նոր բան ես իմանում, սովորում, հետաքրքիր է»։ Ու այդ հարաբերությունները իհարկե անհնար են խիստ տարբեր արժեքների դեպքում, բայց մարդկությունը ձեւավորել է եւ բոլորի համար ընդունելի արժեքների բազմություն, եւ բազմություններ, որ տարբեր մարդկանց մոտ տարբեր են։ Առաջինների շնորհիվ մենք կարող ենք իրար հետ նորմալ գոյատեւել մեկ մոլորակի վրա, երկրորդների շնորհիվ՝ պաշտպանել, պահպանել ու զարգացնել ինքնությունը ու ուրույն մշակույթը, ու տարբերվելով հարստացնել ընդհանուրը։
Մեկ էլ մեջբերեմ Հրանտ Մաթեւոսյանին՝

– Բայց ժողովուրդների ինքնուրույնության մշտական ձգտումը և աշխարհի գլոբալացման այսօրվա ձգտումը հակասում են միմյանց: Սպասվո՞ւմ է բախում:
– Անիմաստ ու կործանարար բախում: Գլոբալացումը դատապարտված է պարտության, ինչպես քրիստոնեությունը կամ մուսուլմանականությունը: Իշխում էին ամբողջ աշխարհում, տանում էին դեպի միասնական Աստված ու միասնական գաղափար, բայց ամեն ազգ ստեղծեց իր կրոնը ու իր Քրիստոսին: Միշտ էլ եղել են գլոբալացման այս ու այն տեսակները, և միշտ էլ ժողովուրդները կարողացել են համաշխարհային գաղափարները վերածել սեփականի:
– Քրիստոնեական գլոբալացումը տվեց ոչ ավել, ոչ պակաս Քրիստոս՝ ինչ-որ ազգային հատկանիշներ խլելով: Իսկ այսօրվա գլոբալացումը պարզապես խլում է ազգայինը և ի՞նչ է տալիս փոխարենը: Քաղաքակրթությո՞ւն:
– Այսինքն տվեց Քրիստոս ու խլեց Աստղիկին ու մյուս հին աստվածներին: Հիմա, միավորելով քաղաքական ու տնտեսական գործընթացները, ունեն մեծ ու լուսավոր ձգտում՝ բացառել պատե-րազմները, ազգամիջյան բախումները, սահմանները: Մյուս կողմից՝ պահպանվում են մեկ միասնական գմբեթի տակ ինքնարտահայտվելու ժողովուրդների հավիտենական ձգտումները, սեփական մշակույթ, սեփական լեզու ունենալու ձգտումները: Այնպես որ՝ կարողացանք, փառք Աստծո: Չկարողացանք՝ չկարողացանք: Բայց մենք պիտի կասկածենք, որ գլոբալացումն ամեն ինչ է ու հայի, չուկչիի, էլի ինչ-որ մեկի հարցերին կարող է պատասխաններ տալ: …Պարզվում է, օրինակ, Իսպանիայում հինգ լեզվով գրականություն է ստեղծվում՝ մենք գիտեինք մեկ-միասնական Իսպանիա, իսկ այնտեղ հինգ լեզուներ կան: Նրանք չեն կորցրել իրենց ինքնատիպությունը:

այստեղից

ու տենց

ասք գիմփի հավելումների մասին

Ով նկարել է RAW գիտի ինչ հավես է որ հնարավոր է ուղղել տաքությունը։
Միշտ չէ իհարկե, բայց հիմնականում, եթե լույսի աղբյուրները ու արտացոլումը չեն սարքում լոլիկով ձվածեղ։

Այնպես է լինում, սակայն, որ jpg կամ png-ի տաքությունը կորեկցիայի կարիք է զգում։ Ի դեպ, այնտեղ, ուր ես սքան եմ անում ժապավենը, տալիս են ջպեգ։ Ու այլ ֆորմատներ չեն կարող տալ։ Գիտեմ, որ եթե մի հանճարեղ բան ստացվի, կփորձեմ լավ սքաներ գտնել, տիֆ ունենալ։
Բայց դեռ այնքան հանճարեղ բան չեմ լուսանկարել։։Պ
Ինչեւէ, ներկայացնում եմ տաքություն փողող գիմփի հավելում:

$ wget https://sites.google.com/site/elsamuko/gimp/temperature/elsamuko-temperature.c
$ CC=”g++ -O2″ gimptool-2.0 —install elsamuko-temperature.c

Այդ հեղինակը էլի լիքը այլ հավելումներ ունի գիմփի համար։ Շատ հազվադեպ եմ օգտագործում, բայց մի երկու անգամ սազել է։


Նշեմ Սայանոթայփը, դա 1842 թվի տպելու տեխնոլոգիա է։

Սեւ սպիտակի պես է, այսինքն փոփոխականների քանակը քիչ է, բայց այլ է։
Հեղինակը ասում է, եթե հավելումը հավանում եք, մեկին գրկեք։
ու տենց

ասք ֆոտո ժապավենով չնկարելու մասին

չեմ հասկանում երբ

֊ այնպիսի որակով բան ոնց որ ֆոտո ժապավեն, տեղադրում են այնպիսի անվորակ բանի մեջ ոնց որ հոլգան, ու նկարում են պլաստիկ լինզայի միջով։

֊ ասում են ժապավենով նկարելը այնքան բարդ է, պետք է լիքը բան սովորել, ու փոխարենը սովորել երեք հիմնական քոնսեփթ լուսավորության մասին, անցնում են իրենց խցիկների բարդ մենյուները սովորելուն։

ու տենց