ասք անցնելու մասին

Արփիկն ինքն իրեն անցավ


Some of these things are truly just myths. In reality geek girls are:

1. Independent or better to say — self-dependent people. They solve most of their own problems

Այ, ոնց ասեմ։ Ին րիալիթի գիք գլս սթարթ թու քաունթ ֆրոմ զերո։

ու տենց

ասք Գեյլի մասին

— What is it that you fantasize about?
World peace? I thought so.
Do you fantasize about international fame?
Do you fantasize about winning a Pulitzer Prize?
Or a Nobel Peace Prize?
An MTV Music Award?
Do you fantasize about meeting some genius hunk, ostensibly bad…
but secretly simmering with noble passion…
and willing to sleep on the wet spot?
— I’ll take two! I’ll take two!
— What was that?
Kimberly will take two.

You get Lacan’s point.

Fantasies have to be unrealistic…
because the moment… the second…
that you get what you seek…
you don’t…
you can’t want it anymore.

In order to continue to exist…
desire must have its objects
perpetually absent.

It’s not the “it” that you want.
It’s the fantasy of”it.”
— So, desire supports crazy fantasies.
Sorry.
This is what Pascal means when he says
that we are only truly happy…
when daydreaming about future happiness.
— It came today.
— Or why we say…
the hunt is sweeter
than the kill.
Or be careful what you wish for,
not because you’ll get it…
but because you’re doomed
not to want it once you do.

So the lesson of Lacan is,
living by your wants
will never make you happy.

What it means to be fully human is
to strive to live by ideas and ideals…

and not to measure your life
by what you’ve attained
in terms of your desires…

but those small moments
of integrity, compassion…
rationality, even self-sacrifice.
Because in the end, the only way
that we can measure the
significance of our own lives…
is by valuing the lives of others.

ու տենց

ասք նորմալ մարդկանց մասին

գործընկերները վերադարնում են հարցազրույցից՝

— դե պարզ է, որ չէր իմանա ՆԻՍն կամ ՆՖՍը որն է, եթե տենց տեղ չի աշխատել։ Հո գիժ չի որ տանը ՆՖՍ օգտագործի։
— այո, իսկ եթե ասի՝ ես տանը ՆՖՍ եմ օգտագործում, ուրեմն նրան պետք չէ վերցնել, որովհետեւ նա նորմալ մարդ չէ։
— աաաաա, իմ ծնողների տանը կոնֆիգ եմ արել՝ ՆՖՍ + աութոֆս։

վարագույր

ու տենց

ասք ինքներդ գիտեք ում մասին

— դե ԿԿ-ն պետք է կողմնորոշվի ում հետ է, ՌՔ թե ՍՍ
— հմ, ՌՔ-ն արդեն այնքան գործում է, որ պետք է կողմնորոշվե՞ն։
— ՌՔ-ն կուսակցություն է փնտրում որ դրա միջոցով հետ գա։
— հնչում է ոնց որ՝ «Վոլանդեմորթը մարմին է փնտրում որ դրա միջոցով հետ գա»։ Ահա։

ու տենց

ասք մուտքը սահմանափակելու մասին

Ասենք ունենք NIS-ին կպած մեքենա, բայց ուզում ենք ոչ ոք դրան չկպնի, բացի կոնկրետ մարդկանցից։
Կարելի է սահմանափակել ssh-ով, բայց ասենք մեկա rsh պետք է միացված լինի։

Ապա սենց պարզ ձեւ կա։
Գրում ենք /etc/passwd ֆայլի վերջում այն յուզերներին, ում ուզում ենք թողնել՝

named:x:25:25:Named:/var/named:/sbin/nologin
ldap:x:55:55:LDAP User:/var/lib/ldap:/bin/false
+noch

իսկ վերջում մի սենց տող՝

+:x:::::/etc/siktir

եւ այդ շելլը ստեղծենք՝

# cat /etc/siktir
#!/bin/sh
echo “******** access restricted *********”
echo ” get the fuck out from here ”
echo “******** access restricted *********”
sleep 3
exit 0

մեկ էլ nsswitch.conf ում passwd: files compat nis
ու տենց

ասք հիշողություն հաշվելու մասին

փաստորեն, ժամանակակից օպերացիոն համակարգերում հստակ հիշողության օգտագործումը ըստ(պեր) պրոցեսի իմանալն անհնար է։

Նախ, ո՞րն է պրոցեսի օգտագործած հիշողությունը։ Հաշվե՞լ թե չհաշվել բեռնված գրադարանները։ Իսկ նրանց բեռնվածները՞։
Հաշվե՞լ թե չհաշվել քեշը։
Իսկ այն հիշողությունը որ պրոցեսը արդեն ազատել է, բայց ՕՀ-ը նա ֆսյակի պահում է, ու իրականում չի ազատել՞։

Երբ կիրառում ենք ps, top, ու նման գործիքներ, ստանում ենք պրոցեսի կողմից ալոքած հիշողության էջերի թիվը։
Ու դա չի արտացոլում ծրագրի օգտագործված հիշողության իրական չափը։

Ավելի, կարող է մոլորեցնել, երբ էջերը շեյրդ են, ասենք մի քանի թրեդի մեջ, կամ դինամիկ գրադարանների դեպքում։

Ու զարմանալի չէ որ տարբեր գործիքներ տարբեր ձեւ են հաշվում օգտագործված հիշողությունը։
Ասենք, gtop-ի, գրաֆիկական top-ի ցուցմունքները տարբերվում են կոնսոլ top-ի ցուցմունքներից։

Համեմատաբար «ճշգրիտ» տեղեկատվություն ստանում ենք պրոցից՝

$ cat /proc/9223/status
Name: chrome
State: S (sleeping)
Tgid: 9223
Pid: 9223
PPid: 4090
TracerPid: 0
Uid: 1000 1000 1000 1000
Gid: 1068 1068 1068 1068
FDSize: 64
Groups: 10 18 27 250 1062 1068
VmPeak: 1042632 kB
VmSize: 1039616 kB
VmLck: 0 kB
VmHWM: 47524 kB
VmRSS: 35276 kB
VmData: 650796 kB
VmStk: 136 kB
VmExe: 40784 kB
VmLib: 52148 kB
VmPTE: 580 kB
VmSwap: 11292 kB
Threads: 3
SigQ: 1/30572
SigPnd: 0000000000000000
ShdPnd: 0000000000000000
SigBlk: 0000000000000000
SigIgn: 0000000004001002
SigCgt: 0000000180010000
CapInh: 0000000000000000
CapPrm: 0000000000000000
CapEff: 0000000000000000
CapBnd: ffffffffffffffff
Cpus_allowed: ff
Cpus_allowed_list: 0-7
Mems_allowed: 00000000,00000001
Mems_allowed_list: 0
voluntary_ctxt_switches: 4755
nonvoluntary_ctxt_switches: 761

Ու ասենք top-ը ցույց է տալիս հենց VmSize դաշտի տվյալները։
Ավելի լավ պատկերացում ստանալու համար օգտագործված հիշողության մասին նպատակահարմար է օգտագործել պրոֆայլեր։ Ասենք, վալգրինդ, որը բացի դրանից լիքերը ցույց կտա։

ու տենց

ասք բնավ ոչ սիրո մասին

Ես գրում էի որ չեմ կարողանում կարեկցել ֆիլմերի հերոսներին, երբ համարում եմ որ սաղ իրենց խելքից է։

Մի քիչ փոխվել է ընկալումս։ Չեմ կարողանում կարեկցել, երբ տեսնում եմ, որ այն «մարդկայինը» որ ցույց են տալիս, ինչ որ տարբեր անկապ բաների մասին է, որով հեշտ փոխարինելի է․․․

Ու ես ենթադրում եմ, որ մենք բոլորս էլ նենց քաքի մեջ ենք, որովհետեւ գրքերում, ֆիլմերում, այո, խաչմերուկներում ու պատվանդամներից, ամենուր տեսնում ենք պատմություններ․․․ որ սիրո մասին չեն։

այնտեղ կա՝ սեփականատիրության մասին, խանդի մասին, գրավելու մասին, ստի մասին, խաղի մասին, ռոմանտիկանալու մասին, տարվելու, թախիծի, չներելու, պահանջելու, ամբիցիաների մասին։

ու էդ սիրո մասին չէ։
սուտը արդեն խաղ է, ու այն սիրո մասին չէ։
խաղը — մանիպուլյացիա է — սիրո մասին չէ։
չներելը, (չմոռանալը չէ, չներելն ու չմոռանալը տարբեր են) — ու կրկին սիրո մասին չէ։

այ
ներելը — սիրո մասին է։

լիքը կա «անփոխադարձ սիրո» մասին։
անփոխադարձ սեր չի լինում, չեմ հավատում։

հետո էլ զարմանում ենք, ինչի է «միշտ վատ» հարաբերություններում։ վատ չի, պարզապես սիրո մասին չի։

ու նենց չի որ կյանքում կամ գրքերում երբեք չի լինում սիրո մասին։ իրականում լինում է, բայց անտեսվում, քանի որ լիքը այլ կեղծ բան կա, որ թվում է որ պետք է գնահատվի, ու ոչ ոք դրանից ազատ չի կարողանում լինել ու սկսվում է՝ պահանջել, չընդունել,

ստել, որովհետեւ ո՞վ կընդունի քեզ ոնց որ կաս։
էնա լիքը ստող կա, նրանք ավելի հարմար են։

ու շատ ավելի հեշտ է գրել չսիրո մասին, քան սիրո։ ու նկարել։ դա նայվում է, դա կարդացվում է, էֆեկտիվ է։ մի խոսքով դա ցույց տալը դժվար չէ։ նույնիսկ տժժալով։

ու տենց ես երբ կարդում եմ, կամ նայում, կամ լսում փողոցում կողքից, ես իմ մեջ հա նշում եմ՝

սա սիրո մասին չէ։ սա սիրո մասին չէ։ սա սիրո մասին չէ։

սա սիրո մասին է։

ու տենց

ասք լավագույն տղերքի մասին

dmr-ի հետեւից վախճանվեց Մակարտին։
գրում են՝ անկապ տարի էր։
Լիսպն ու Սին Գրեմը անվանում էր երկու մեծագույն գագաթ։ Առաջինը, ի դեպ ստեղծվեց 1958 թվին։ Սիից տաս տարի շուտ։
Ի՞նչ այն մեզ տվեց։
Լամբդա հաշվարկ։ Կամ կարելի է ասել որ դա այն հիմքերից է որոնց վրա հետագայում ստեղծվեց Լիսպը։
Ու դարձավ աննախադեպ լեզու, որով կարելի է ձեւակերպել լեզու կոնկրետ խնդիրը լուծելու համար։
Այսինքն ոչ թե խնդիրը փորձել լուծել եղած գործիքներով այլ եղած գործիքը ձեւափոխել եւ հարմարացնել խնդիր լուծելու համար։ Պե՞տք է for։ Ձեւակերպեք, ունեցեք։
Ի դեպ, այնպես չէ որ դա ինձ դուր է գալիս։ Խառը զգացմունքներ ունեմ։

Լավ ձեռքբերումներից է հաստատ ռեկուրսիան, ու իմմութաբիլիթիի գաղափարը։
Աղբահավաքը նույնպես առաջին անգամ հայտնվեց Լիսպում։
Սակայն կրկին՝ որպես հենարան, որովհետեւ իմմութաբիլիթիի պատճառով հիշողության օգտագործումը մի տեսակ շատանում էր։
Լավ, ամեն դեպքում, կիսվեմ հղումներով։

եթե լիսպը իրոք այնքան լավը լիներ

ինչով է լիսպը ուրիշ

լիսպի արմատները

միջնակներին հաղթելը
Գրեմը այն մարդն է ով իր լեզուն, Լիսպը օգտագործելով ստեղծեց հաջողակ ստարտապ, աշխատեց լիքը փող, ու հիմա աջակցում է գործ ստեղելու համար այլ մարդկանց։ Ասենք Ցուկերբերգին՝ ֆեյսբուք ստեղծելու համար։ ։Պ
Ու այս տեքստում նա գրել է այն մասին ինչպես Լիսպը եղել է իր գաղտնի զենքը։

Ոի ինձ դուր է գալիս ինչպես է Լիսպի մասին գրել Վիրտը իր այս թղթի մեջ՝
Լավ մտքեր։ Հայելու միջով նայելիս։
Նենց չի որ գովացել է։
Բայց տեքստը ոչ միայն լիսպի մասին է, այլ քոմփյութա սայնս տարբեր գաղափարների մասին։

ու տենց

ասք բանակցությունների մասին

— Так в чём проблема? — спросила Лиса, усаживаясь не слишком близко к Волку.
— Да вот — не даёт мне мой завтрак! — Волк указал вилкой на Ежа. Последний ещё чуть-чуть отодвинулся от пустой тарелки и свернулся в шарик понадёжнее.
— В смысле — не даёт?
— Ну, упёрся, что мол «нет» — и всё, — подтвердил Медведь. — Типа, пусть хоть все голодные ходят, а ему пофигу!

— Ты ему нормально всё объяснил?
— Сто раз, — подтвердил Волк. — Я просто съем его на завтрак — ну чего тут непонятного? А он сворачивается и шипит, что, мол, не дастся.
— Торгуется, — вздохнула Лиса. — Ну предложи ему что-нибудь взамен. Вот этого червяка, например. Завтрак — за завтрак, совершенно нормальный обмен.
— Да предлагал я! Не берёт, сволочь. Я ему обед из трёх блюд предлагал, а он всё равно… — Волк ткнул в Ежа вилкой. Тот зашипел и резко растопырил иголки.
— Ёж, ну что это за поведение? — вздохнула Лиса. — Вспомни наконец, что ты в лесу не один.. Нельзя жить в обществе и быть свободным от него. Все Кролики это понимают, а ты ведёшь себя совершенно неприлично.
Ёж фыркнул.

շարունակությունը այստեղ
Սա լրիվ Արցախյան բանակցություններն են։

ու տենց

ասք տարբեր շերտերի եղբայրության մասին

Մահացած մարդու տունը այն հավես տեղերից է ուր լիքը մարդ է հավաքվում տուսվելու։ Վերջապես պատճառ կա գործերը թողնել, ինքդ քեզ կարեւոր զգալ, ու սոցիալիզացվել։ Ով ցուցադրաբար թաց թաշկինակով կնստի դագաղի մոտ, ով կզրուցի խոհանոցում, ով այնտեղ լուրջ գործարարի արտահայտությամբ բաստուրմա կկտրտի, ով դուրս կգա բաց պատշգամբ ծխելու ու հայացքը գցելու շրջակա գարաժների կազմած լանդշաֆտին։ Կարճ ասած, բոլորը «պրի դելե», բոլորը այդ պահին զգում են իրենց միասնականությունը։ Ոմանք, ճիշտ է, զրուցելու այլ թեմա չունենալով, պատրաստվում են թաղմանը։ Այստեղ ծնվում են իսկական ռեժիսորական մտահղացումներ։ «Եկեք պանիխիդային բերենք կենդանի ջութակահար» — առաջարկում է մեկը։ «Ջութակահարը պետք չէ» — մտածում եմ։ «Իսկ դագաղը իջեցնելիս եկեք թող ԽՍՀՄ օրհներգը հնչի» — առաջարկում մյուսը։ «Հիանալի միտք է» — համաձայնվում են մնացածը՝ «Նրան դուր կգար»։ Այն, որ նրան դուր կգար թաղված լինել իր եղբոր կողքը, ինչպես եւ խնդրել է, ու բնավ ոչ կնոջ, բոլորը ուրախ մոռացան երբ պարզվեց որ դա մի քիչ ավելի թանկ «կնստի»։ Դրանից շոու չես անի։ Իսկ ջութակահարի մասին կպատմեն։ Կպատմեն նաեւ այն մասին, ինչպես «այդ ամենից առաջ հավաքարարների մի ամբողջ բրիգադ տունը մաքրեց»։ Իսկ այն, որ անհրաժեշտություն կար մի ամբողջ բրիգադի, այսինքն հանգուցյալը ապրել է, երբ ապրում էր, բնավ ոչ մաքուր բնակարանում, դա ոչ ոք չի ընկալում։ Ոչ, հարցն այն չէ որ հոգալը մահվանից հետո է լինում։ Հարցն այն է որ հոգալը երեւացող պետք է լինի, իսկ այն հոգալը որ չի երեւում անիմաստ է։
Լայք է պետք, մի խոսքով։ Իսկ երբ ինքդ քեզ համար գրում ես, լայք չկա։

Բնականաբար, հանգուցյալի բարեկամներն ու ընկերները զանազան սոցիալ շերտերի եւ տարիքների ներկայացուցիչներ են։ Խմբավորվում են ըստ հետաքրքրությունների, տարիքի, ունեւորության, կարողությունների, սեռի։

Ու մի խումբ է, ուր հավաքվել են երիտասարդները։ Նրանցից մեկը՝ արդեն մի քանի տարի է ազգային անվտանգությունում է աշխատում։ Մնացածը, ինչպես եւ հարկ է կարգին երիտասարդներին, ձգտում են լինել «ավելի լավը», «կռուտոյ», այսինքն՝ գողական։ Ու նրանք այդ չիկիստի մեջ տեսնում են նույն բնագավառով հետաքրքրվող մարդու, իմացող, ասենք «բիթի» մարդու։
Ու նրանց զրույցը այնքան լավն է, այնքան հետաքրքիր։ Պատմում են իրար դեպքեր՝ «ու ես դանակը հանեցի․․․», խոսում հասկացությունների, ասենք «գաղափարների» մասին, քննարկում որն է «ճիշտը», իմանում նոր բառեր․․․
Այսպես երեւում է որ ընդհանուր հետաքրքրությունները միավորում են տարբեր մարդկանց։
Ու այսպես գողական աշխարհն ու ուժային կառույցները միավորվում են, ձուլվում, ընկերանում։ Ներեցեք, ախպերանում, ճիշտ արտահայտվելու համար։

ու տենց

ասք դվորակի ստեղնաշարի մասին

վաղուց էի ուզում դվորակի անցնել։
ու մտածում էի հաջորդ անգամ պատվիրելուց տառեր կպատվիրեմ որ կպցնեմ ստեղնաշարիս, ու սովորեմ։

ինչի՞ էի ուզում անցնել։
ես գիտակցում եմ, որ ես մեքենագրող չեմ։
ինձ արագ գրել պետք չէ։
ես շատ արագ եմ գրում չաթվելիս, կամ հենց հիմա, գուցե ավելի արագ, քան կասեի ձայնով։
բայց ես լատիներեն տառերով այնքան էլ շատ չեմ չաթվում, հիմնականում հայերեն։
իսկ ծրագիր գրելիս ձեռք բերված հավաքելու արագացումը հաստատ այնքան կարեւոր չէ որ դրա համար սովորեմ նոր շարվածք։

ես լավ գիտակցում եմ, որ ուզում եմ սովորել դվորակ որովհետեւ
գիտեմ որ քվերթին հիմար չմտածված վատ դիզայնով շարվածք է։
ռուսների յցուկենը լավն է, հայկական գրամեքենան մտածված է։
քվերթին մտածված է այն առումով որ իրանով թայփրայթեր բառը արագ գրել լինի, ու նախկինում գրամեքենաները վաճառելիս արագ արագ այդ բառը հավաքում էին, ու վաճառում։ տեսեք, այդ բառի բոլոր տառերը վերեւի շարքում են։

իսկ Դվորակը նախագծել է ստեղնաշար այնպես որ նրանով հարմար լինի գրել։ Կա նաեւ ծրագրավորողների համար փոփոխված դվորակ։

Հա ուզում էի անցնել բայց հա չէի անցնում։
Ու այնքան լավ է երբ կա տենց ընկեր ով անցել է։
Ու որ նա անցավ ես մի օր հասկացա որ ես էլ կանցնեմ։ Առանց տառեր կպցնելու, պարզապես կսովորեմ։

Ու դա ցավոտ է։ Դա բարդ է։

Նաեւ դա հավես է։ Որովհետեւ ես ինձ լավ եմ զգում դա անելիս։
Ու ես ինձ ավելի լավն եմ զգում որովհետեւ ես դրանով ավելի ես եմ լինում։ Ես անում եմ այն ինչը որ հավատում եմ լավ է, չնայած դա բարդ է։

Նույնպես ինձ բարդ էր Օբերոնի անցնելը, օրինակ։ Բայց ես գիտեի որ այն իմ համար սիրուն է, լավ դիզայն է, ճաշակով է։ Վերցրեք նույնիսկ պասկալիստ կամ ադայիստ ու փորձեք անցկացնել Օբերոնի։ Հեշտ չի լինի, չի անցնի։ Հազար ու մի խնդիր է լինելու որ կստիպի նրան հետ կանգնել։
Ես շարունակել եմ միայն որովհետեւ համոզված էի որ գուցե կարճաժամկետ դա հիմար քայլ է բայց երկարաժամկետ՝ խելացի, լավ։

Ու այսօր ես նկատելով որ կրկին ինձ ցավի միջով եմ անցկացնում, հասկացա որ ստեղնաշարը բնավ մի դեպքը չէ, երբ ես այդպես անում եմ։
Ես ինձ ցավ եմ պատճառում երբ համարում եմ որ այդպես ճիշտ է։ Իմ համար, հա՞ երեւի, անկապ ճիշտ, չհարաբերական, չգիտեմ կա թե չէ։
Ու հետո կարող է եւ հասկանամ, որ սխալ եմ արել։ Կարող է հասկանամ որ ճիշտ եմ արել։ Կարող է էլի ժամանակ անցնի ու էլի վերագնահատեմ։
Օրինակ, հենց հիմա լիքը բան չեմ կարող գնահատել իմ անցյալից։ Գիտեմ, որ ժամանակ կանցնի, կգնահատեմ։
Ու կարծում եմ որ օբյեկտիվությանս ձգտումը այնքան մեծ է որ կկարողանամ առանց ինձ ձեռնտու արդարացումների կամ ինձ համոզելու օբյեկտիվ գնահատել։
Ամեն դեպքում, սխալվել եմ թե չեմ սխալվել, դա էլի զարգացում է։ Ու դա արդեն գոնե լավ է։
Իսկ դվորակի անցնելը դա պարզապես իմ պրոցեսների մաս է։

Ու ամենաբարդը գաղտնագրեր հավաքելն է ։Պ

ու տենց

պատմություն տղամարդկային սոլիդարության մասին

Մի անգամ ես, ասենք, Նարեկի ու Համլետի հետ էի։
Նարեկը տանում էր կորուստ, ու տանում էր բավականին ծանր։
Իր աղջիկը քիչ է, իրան թողել էր, մի հատ էլ տղա էր գտել։ Նարեկը բացասման մեջ էր, բնականաբար։
Կողքից շատ հեշտ է ասել՝ բացասման մեջ էր։ Շատ հեշտ էր ինձ «բանական» փորձել բացատրել
— դե չի ուզում, ուրեմն չի ուզում։
կամ
— ուրեմն այդ տղան իրան ավելի շատ է սազում քան դու, իրա հետ ավելի լավ է։ ամեն ինչ այնպես է ինչպես պետք է լինի։

հիմա գրելիս ես հասկանում եմ որ նա ինձ պետք է սպաներ տեղում սենց բառերի համար։
ու այդ պահին խառնվում է Համլետն, ու ասում։

— էդ տղուն պետք է տեսնել։ նա հեչ լավ բան չարեց։

— ինչի՞ համար — զարմանում եմ։
— դե, ուրիշի աղջկա ուղեղը կերավ, տարավ — բացատրում է Համլետը։
— առաջինը, չկերավ, չստիպեց։ նա է որոշել։ — հետո շրջվում եմ Նարեկին — ու առհասարակ, դու ազատ մրցակցությանը կողմ էիր։ Ահա քեզ, ազատ մրցակցության օրինակ։

Նարեկը կրկին զսպեց ինձ սպանելու ցանկությունը։ Զարմանալի տղա է, ազնիվ խոսք։ Ես չէի դիմանա։ Նրան ինչ է պետք, ես ինչ եմ ասում։

— բայց պետք է լինի տղամարդկային միասնություն, սոլիդարնոսծ — առարկեց Համլետը։
— ահ սոլիդարնոսծ — ասացի ես, ու աղմկոտ քաշեցի թեյս շրթունքներով։

Անցավ մի տարի։

Նարեկը հանդիպեց լրիվ նոր աղջկա, ու մինչեւ մազերի ծայրերը սիրահարվեց։ Մի քանի ամիս անց նրանք արդեն միասին էին ապրում։ Նարեկը, թվում էր, ինքնաակտուալացման ուղղու վրա էր։

Անցավ եւս մի կես տարի։
Մի անգամ տեսա նրան, ու նա այնքան վատ էր, որ ինձ չոր ցրեց։
— ներիր, հավեսդ չունեմ։
— օկ, ասացի։

Անցավ եւս մի քանի ամիս։

Նարեկի հետ եմ խոսում։ Ասում եմ, բա ո՞ւր է Համլետը չի երեւում։

— Դե․․․ գիտես, նրանք ընկերուհուս հետ․․․ սիրահարվել են իրար, ու տենց։

Ու դա նա է ով խոսում էր տղամարդկային սոլիդարության մասին՞։ Հավատս չէր գալիս։
Հիանալի է, մտածեցի, պարզապես հիանալի է։

ու տենց

ասք աբու հասանի ու տարբեր այլ բաների մասին

0. Ինչ որ տեղ գնալիս, ուր պետք է շատ բան տանել (արշավ՞) ես հաճախ մի բան կորցնում եմ։ Որովհետեւ շատ իրերին հետեւելը անհնար է, ու ամեն անգամ մի բան կկորցնեմ։ Կամ մարտկոց, ակնոց, կամ, այս անգամ՝ ականջակալ։ Նոր էր այն Արեգը նահանգներից բերել։
Սեւանի ափին, պերսեիդների գիշերը։

Ակնհայտ է, որ եթե դու կորցրիր Սեւանի ափին ականջակալ, ապա կորցրիր։ Ես անիմաստ եմ գտել մարդկանց հարցնել, կամ ստատուսներ գրել այդ մասին։

Բայց արի ու տես, որ մի գեղեցիկ օր քաղաքում կհանդիպես Շուռին ու Մարիին, ու նրանք կասեն՝ դա դո՞ւ էիր չէ՞ որ Սեւանում նոկիայի ականջակալ ես կորցրել։ Ո՞րտեղից իմացաք։
Հա մեր մոտ է, մտի վերցրու։

Այնպես որ վերադարձան։

1. փչում է, փչում է, փչում է, ամեն տեղ փչում է։ նույնիսկ սկվոզիտ։ ցուրտ է։

2. լինում է, որ կարծես գիտես մարդուն, իսկ մի օր հասկանում ես որ նա այնքան տարված է ինչ որ բանով։ սիրում եմ երբ այնպես են տարված, ու պատրաստ են մի բանի մասին ժամերով խոսել։ այո, ավելի շատ խոսել, քան զրուցել։ երբ տարված են, տանում է։

3. հիշեցի տղակայակն ընկերության մասին պատմություն։ Այսօր ժամանակ լինի գրեմ։

4. լիքը բան ունեմ պատմելու Այբ դպրոցի մասին։ այնքան լավ է որ չինգորեցի հրավերը, գնացի։ Ժամանակ չի հերիքում, ու լիքը նյութ կա։ մնացեք մեզ հետ։

5. փաստորեն, երբ անում ես su — natasha — ծեպեր յա նատաշա։
ու տենց

ասք գրավելու մասին

Տարբեր մարդիկ մտածում են, որ իրենց գրավում են տարբեր բաներ։ Օրինակ, էմոցիոնալ լինելը, արտաքին գեղեցկությունը, մկանները, մաթեմի խնդիրներ լուծելու ունակությունը, սեքսուալությունը, փողը․․․

«ես կունենամ մեքենա/մկան/ցույց կտամ ծիծիկ/փող/ատրճանակ» ու դրանով ավելի «լավը», ավելի գրավիչը կդառնամ։»

Ու այդ ամենը զուր է։ Ու փուչ, այն դատարկ կոնֆետների թղթերի պես, որ փաթաթված են իբր մեջը կոնֆետ է, բայց իրականում օդ է միայն։

Այդպես անհնար է լինել գրավիչ։ (զարգացած մարդու համար)

Ես կարծում եմ, որշ
Իրականում գրավում է արտահայտությունը։
Արտահայտիչ լինելը։

Շոումենները, հեռուստատեսային հաղորդումների պրո վարողները, լավ քաղաքական գործիչները լինում են էմոցիոնալ։ Այդ էմոցիոնալությունը ընդամենը արտահայտիչ լինելու ձեւերից մեկն է։ Այդ պատճառով էմոցիոնալ վարքագիծը գրավում է։

Իսկ արտահայտիչ լինելու համար պետք է արտահայտելու բան ունենալ։

Ամենալավ տեխնիկապես նկարահանված լուսանկարը եթե բան չի արտահայտում, բանի պետք չէ։
Նույնը ֆիլմը/պոեզիան/ներմուծեք ձերը։

Ու նույնը՝ մարդը։
Եթե մարդը արտահայտելու բան ունի, ապա նա արտահայտիչ է։

Ու արդեն պետք չեն լինում մկանները, սեքսուալությունը, ու մաթեմի խնդիրներ լուծելու ունակությունը (ներմուծեք ձերը)։

Ու այդ մարդը պետք չէ իրականում ինչ որ բան անի գրավելու համար, նա արդեն ինքն իրենով գրավիչ է։

Երբեմն, ճիշտ է, չի գիտակցում որ արտահայտիչ է, ու ընկնում է, Արեգի ասած «դյոշ» վարքագծով «դյոշ լայքերի» հետեւից։ Բայց «լայք»-ողներին պետք է հենց փող/մկան/ծիծիկ/սեքսուալություն/մաթեմի խնդիրներ լուծել։

Կոնկրետացեք, ո՞րն է ձեր շուկան։
Ի՞նչ եք իրականում ուզում ու ո՞ւմ համար եք ուզում գրավիչ լինել։

ու տենց