ասք սեպարատիզմի հետ պայքարելու մասին

Իսկ դուք գիտե՞ք ինչպես է Իսպանիան քիչ թե շատ զսպում սեպարատիզմը։

Ու ինչու է Կատալոնիան դեռ Իսպանիայի կազմի մեջ։

Որովհետեւ Իսպանիան ամեն հնարավորինն արել է, որ Կատալոնացիները ազգային խնդիր չունենան։ Որ նրանց ազգային պետություն այդքան պետք չլինի։

Մասնավորապես, Կատալոնիան ունի իր դոմենը՝ .ca

Կատալոնիայում իսպաներենը նույնիսկ առաջին դասարանից չեն անցնում, ու բոլոր բուհերում եւ դպրոցներում դասավանդումը կատալոներենով է։

փրուֆլինկ․ http://www.slideshare.net/mestella/language-policy-in-higher-education-in-catalonia

կամ այս մեկը․

http://www.guardian.co.uk/education/2002/nov/05/schools.uk2

Սեպարատիզմի հարցը քաղաքակիրթ ձեւերով լուծվում է շատ հեշտ։ Սեպարատիզմի աղբյուրները վերացվում են։ Այդպես եղավ նույնիսկ Գրենլանդիայի հետ, որտեղ Դանիերենը առհասարակ պետական լեզու չէ։ Միակ բանը ինչ Գրենլանդիային անկախ չի սարքում, դա որոշ ընդհանուր հարկերն են, ու գույնը քարտեզի վրա։

Սակայն, իհարկե ամենաքաղաքակիրթ ձեւը թողնելն է։ Չես ուզում հետս ապրել, խնդրեմ, մի ապրի։

Ու առհասարակ, սեպարատիստը վատ բառ չէ բնավ։ Եվ ազգայնականը, նացիոնալիստը նույնպես։ Ու մի խառնեք ֆաշիզմ/նացիզմ հասկացության հետ։

ու տենց

պիտակներ՝ Կատալոնիա  սեպարատիզմ  օտարալեզու դպրոցներ