ասք սիրել սիրելու մասին

Սիրելու սահմանումը ո՞րն է։

Ըստ Ֆրոմմի «սերը դա ակտիվ հետաքրքրություն այլ օրգանիզմի կյանքի և զարգացման, ինչպիսին որ նա կա»

Ես կասեմ, այո,էդպես լինում ա երբ սիրում են։ (և ոչ թե կախված են)

Սակայն, մենք սիրում ենք այն ինչ նեզ ուրախացնում ա։ (այլ բառերով բավականացնում ա մեր պահանջները)

Ես սիրում եմ կինո Մոսկվան որովհետև․․․ և չեմ սիրում Նայիրին որովհետև․․․

Սիրում եմ այս մարդուն որովհետև իրա հետ հավես ա հիմա։ Բանալիային բառը հիման ա։ Այսպիսի ընկերուհի ունեմ նա միշտ ասում ա «սիրում եմ քեզ հիմա»։ Կանխատեսող ա։ Սիրումեմ կանխատեսող մարդկանց։

Դրա պրիմիտիվ տարբերակը սահմանափակվում է ասենք տեսնելով։

Ես սիրում եմ այն ինչ սիրուն է թվում, այսինքն աչքն է ուրախացնում։

Վեհ տարբերակը՝ ես սիրում եմ այն ինչ ինձ ինտելեկտուալ հաճույք ա պատճառում։

Սակայն ինծելեկտուալները միշտ չէ որ փնտրում են միայն ինծելեկտուալ պարնտյոր, այլ և գեղեցիկ։ Ու տգեղների հետ խուսափում են հանդիպել։ Դա բանական է և բնավ ոչ ռադիկալ։

Տարբերություն չկա, ընկալումը չի փոխվում։

Ոմանք ավելի քիչ չեն սիրում Արամ Ասատրյանին քան ես ասենք ԷԼՓ-ին։

Ու այդ սիրելը բայ դիզայն չիկարող լինել պերմանենտ։ Հիմա ինձսա ուրախացնում ա, կամ այս մարդը դուր ա գալիս, վաղը ես կարող ա իրանից զզվեմ։ Կամ պարզապես հոգնեմ։

Հայտնի ա որ միայնակ մայրերը որոնք լիքը դժվարություն են ունենում իրենց երեխաներին պահելով, հաճախ իրանց ատում են։ Դա բնական է։

Իսկ սա նշանակում է որ «հավերժ սեր» գոյություն չունի։ Ու ո՞վ է ուզում ասենք «օվոշ» կամ տենց մի հիվանդ կին/ամուսին պահել։

Իսկ ի՞նչ գիտեք որ տենց չի լինի։

Իսկ քանի տոկոս երաշխիք ունեք որ հավես կունենաք ձերերեխաների հետ զբաղվել։ Իսկ ինչքանո՞վ ուվերեննի եք որ կկարողանաք միշտ էլ ընտանիք պահել ու այդ պատասխանատվությունը կրել։

Չեք կարո՞ղ համոզված լինել։

Բա ինչին ա մարդկանց հույսը։ Բախտի՞ն։ Բախտը բանական չէ։

Պարզապես այսօր մենք իրար դուր եկանք ու ընտանիք կազմեցի՞նք։

Այսօր ինձ դուր եկավ այս խաղը, ես խաղացի։ Հասկանում եմ, որովհետև գիտեմ, որ վաղը դուրս չգա՝ չեմ խաղա։

Սակայն արդեն ծովախոզուկը կարող ա մի շաբաթից բեռ թվա։ Ուր մնաց ընտանիքը։

Եթե մարդկությունը բանական լիներ այն չեր գոյատևի։

_ու տենց _

Post from mobile portal m.livejournal.com