ասք շորեր փորձելու մասին

չեմ ուզում լինել շուն։

չեմ ուզում գտնել ինձ չորս թաթի վրա, ունակ չլինել ձեռքերով իրեր պահել։

ունակ չլինել զրուցել, գրել, ուրեմն և կարդալ։

այսինքն ինֆորմացիայի փոխանակման և մշակման շատ քիչ հնարովորություն չեմ ուզում ունենալ։

ինձ քիչ ա։

ունակ չլինել միտքս զարգացնել, որոշակի սահմանից հետո։

նեղ ա։

չեմ ուզում լինել մարդ։

չեմ ուզում կախված լինել այնպիսի բաներից ինչպիսին է սովը, հիվանդությունները, չեմ ուզում զուգարան գնալ, հաց ուտել, տաք պահել։

ես ուզում եմ լինել ավելի ազատ։

ուզում եմ լինել մայնդ որը չի սահմանափակված այսպիսի նեղ պատերով։ (ջվմ ա հիշեցնում)

մեզ հավասարեցնում են այդ հատկությունները․ ասենք հիվանդությունները, սովը, և զուգարանը։ և մահը։

ու եթե սոլիդար ենք, ապա սոլիդար ենք մենք նաև այդ պատճառով։

ես չեմ ուզում այդ պատճառով սոլիդար լինել։

որովհետև դա կնշանակի որ ես իդենտիֆիկացնում եմ ինձ այս էակների հետ։

(իսկ ոմանք ազգերի կամ երկրների իդենտիֆիկացիայի մասին են խոսում, ու էս կամ էն երկրի ֆուտբոլի թիմի համար բոլեծ անում)

սակայն դա անխուսափելի ա։ որովհետև ես այսպիսինն եմ։

իսկ ես չեմ ուզում անխուսափելիություն։

ընդ որում չապրելը, կյանքը բռնի ուժով ընդհատելը՝ լրիվ մարդկային հիմարություն ա։

ես ուզում եմ ապրել։ ու ապրել ազատ։ հնարավորին չափ գոնե։ ու էդ հաստատ ավելի լավ ա քան չապրելը։ շատ ավելի լավ ա։ որովհետև մայնդի գոյատևման ձև ա։

իսկ հա, մարդիկ նաև անչափ հիմար են։ նաև որ ինքնասպան են լինում։

չեմ ուզում մարդկանց պես լինել նաև այդ պատճառով։

ու չեմ կարող չլինել մարդ։ սակայն ինքնասպան որ չեմ լինի։ Ճ

(բացի դրանից մարդկանց անտարբեր եմ։ առանց սեռական, կամ ազգային խտրականության։ մի քիչ ավելի շատ փոքր մարդկանց չեմ սիրում, նրանք ավելի դիսկոմֆորտ են քան մեծերը․ աղմկում են, լացում են, խանգառում են մտածել, կարդալ, լինել իմ հետ)

ինձ առհասարակ սպիտակուցների հիման վրա կյանքը լավ դիզայն չի թվում։

Նենց տպավորություն ա որ մեզ համար չի դիզայն արած։

Ինչ որ այլ մեկի համար։ Ասենք որ մենք գեներացնենք տեղեկատվություն, իսկ ինչ որ մեկը իրա մեջ լողա, կամ այն շնչի։

Չէ, կովը որին վաղ թե ուշ կսպանեն որ ուտեն – լավ համեմատություն չի։

Ցորենն ավելի լավ համեմատություն ա։

Ու հա, ես առաջինը չեմ ում այս դիզայնը դուր չի գալիս։

Եթե սաղին դուր գար, մարդիկ իրանք իրանց այդքան հեշտությամբ այդքան ուժեղ չեին խաբի կյանքին մահից հետո հավատալով։

Այնքան են ուզում, որ այնքան հավատում են։

Ռեցեպտ․ դա կրոնն է ասենք։

Իսկ ես չեմ սիրում ռեցեպտներ։

Ես սիրում եմ ձեռնարկներ։

Տարբերությունը գիտե՞ք որն ա։

Առաջինում ասվում ա սենց կանես հետո սենց հետո սենց։

Ու պետք չի հասկանալ էությունը, պետք է հետևել։

Եթե ստացվի – ստացվի, եթե չէ – զգում ես քեզ անզոր։

Երկրորդում ասենք ասվում ա -m նշանակում ա սա։

իսկ այս ֆլագը՝ սա։ իսկ որ ճանապարհով ես գնում, ինքդ ես ընտրում։

Հասկանում ես, մտածում ես։

Ու արդեն գիտես, մտածել ես ու ընտրում ես ու անում ես։

Ո՞րն է ազատ մայնդ դարնալու ձևը։

Ո՞ւր է ձեռնարկը։

Ես ուզում եմ գտնել այն։

ու տենց

պիտակներ՝ կեցութիւն