ասք զուգահեռներ տանելու մասին

Այդպես է ստացվել, որ իմ աշխատանքները մի հիմնական ընդհանուր գիծ ունեն։

Օրինակ․

System programming-ը դա թերմ է որը նկարագրում է այն գործունեությունը, երբ ստեղծված ծրագրերը «նորմալ» մարդուն պետք չեն բնավ։ Եթե ես գրում եմ փաքաջ մենեջմենթի ծրագիր, կամ ինսթալեր, կամ քմփայլեր, կամ ասեմբլեր, կամ դեֆրագմենտեր – այդ գործիքները պետք չեն էնդ-յուզերին։ Դրանք պետք են նրա համար որ համակարգը աշխատի։ Ինսթալերի կամ փաքաջ մենեջմենթի շնորհիվ նա կունենա իր ուզած Տետրիսը կամ տեքստի խմբագրիչը։

Այդ իսկ պատճառով բարդ է լինում բացատրել ինչ եմ ես գրում։ Եթե ասեի խաղ կամ տեքստի խմբագրիչ – պարզ կլիներ։ Իմ դեպքում ես պարզապես չեմ խորանում սովորաբար, որովհետև արի ու բացատրի ինչ է փաքաջ մենեջմենթը կամ քմեայլերը։

IT բաժին – սովորաբար ընկերություններում վերջնական պրոդուկտը տալիս են այլ դեպարտամենտներ։ Նրանք տալիս են ասենք սոֆթ, կամ չիպերի նախագծեր։ Իմ գործը այնտեղ այն է ինչ քասթմերին պետք չէ բնավ, այլ անհրաժեշտ է նախագծման պրոցեսը ապահովելու համար։

Այսինքն սա այսպես ասած ինտերֆեյսային մասը չէ այլ իմպլեմենտացիայի։

Հետագայում, իհարկե նույն չիպը որպես մի քառակուսի նկարելով որևէ մի ինժեներ իրանով կսարքի ասենք հեռախոս։ Ու իրա համար չիպը հումք է։

Իսկ մարդու համար ինտերֆեյսը՝ խանութ է։ Որտեղ նա ձեռք կբերի այս հեռախոսը։

Ու նեսթեդ իմփլեմենթեյշնների մասին նա ոչ պետք է իմանա ոչ էլ գաղափար ունի։

ու տենց

պիտակներ՝ ծրագրային ապահովում  կոմպիլյատորներ  տեղեկատուական տեքնոլոգիաներ