ասք ջավային մի քիչ հանդուրժող լինելու մասին

Գիտեք որ արհամարհանքով եմ վերաբերվում ջավա/դոթնեթ/մոնո/քորփորեյթ/էնթերփրայս և այլ իմպերիալիստական չաղ և քաղքենիքաղցած գործիքներին։

Ասենք ասեմ ջավայից։

ասք անձի կուլտի և դպրոցական փոխադրությունների մասին

Այն ժամանակ, երբ մենք երիտասարդ էինք ու անփորձ մարդիկ ստռախ կերած էին ապրում սենց մի բան կատարվեց. 8րդ դասարանի ավարտական քննությունների ժամանակ փոխադրություն գրելիս մի տղա, հասնելով տողի ավարտին, տողադարձ արեց “Ստալին” բառը: Ավարտելով գրավորը՝ հանձնեց ուսուցչին ու պատրաստվում էր դուրս գալ, մեկ էլ նկատեց, թե ոնց ուսուցիչը կապտեց, հետո սփրթնեց, հետո էլի կապտեց, վախեցած աջ ու ձախ նայեց ու տետրի մի էջը պատռեց: Տղան զարմացած մոտեցավ ուսուցչին, որն էլ իր հերթին բացատրեց, որ չի կարելի Ստալին պապիկի անունը տողադարձ անել ու որ ինքը հիմա ստիպված պետքա նորից դնի ու գրի էտ փոխադրությունը: Տղան էլ դե սուսիկ-փուսիկ հետ եկավ ու անցավ գործի:

այստեղից

ու տենց

ասք ճնճղուկ բնավ չլինելու մասին

Նենց ա դուրս գալիս որ համացանցերում բառը ճնճղուկ չէ բնավ, և անտառ չի փախչի։

Ոնց գրեցի՛ր՝ ֆսյո․ գնում ա քանի հոգու մեյլին, ինդեքսավորվում ա գուգլում, արխիվում, էլ չեմ ասում որ ոմանք հասցնում են քոփիփեյստել և/կամ սքրինշոտել։

Այսպիսով, համացանցը այն տեղն է որտեղ գրելիս լավ մտածել է պետք։

Եվ ոչ մի պոեզիա

ու տենց

ասք լուսանկարներ անող աղջկա մասին

որը բնավ մեզ հետ չէ

վերջերս գտա հին լուսանկարների մեջ
Տեսնեմ․ Սիրեցին՝ Պետրոսյան Սարհատ։
ով կմտածեր։
«(c)» գրել իմաստ չունի, քանի որ քաթի տակ նա օբորոծե գրված ա՝ «саган»

ու տենց

ասք պատմության հոտի մասին

IMG_0076

Առաջին Հանրապետության խորհրդարանը ես չէի կարող այլ ռակուրսից նկարել։
Չի կարողանա նաև նա ով մարդ ես այդ տարիների մասին գեղարվեստական ֆիլմ է նկարելու
Ակնհայտ պատճառներով, գոնե այս շենքին պետք չէր գլամուր կառույցներ ավելացնել։

Իսկ առհասարակ, սա իմ ամենա սիրված շենքերից ա Երևանում։
Իրանից պատմության հոտ ա գալիս, փոքր ժամանակ ես պատկերացնում էի․
մարդիկ բալկոնի տակ, անկախության հռչակագրի ընդունելու օրը, Շանթին, իրա պրիկիդով,
որը ի դեպ արտգործնախարար էր, Թամանյանին, Կոջոյանին․․․

IMG_0075

IMG_0074

IMG_0081

ի դեպ ժամանակակից, երրորդ՞, չորրոր՞րդ․․․ գուցե հինգ երրո՞րդ հանրապետության զինանշանը
նույնպես գլամուրացված ա և նախկինի հետ, ԻՀԿ համեմատելի չէ բնավ։


Համ էլ՝ (c) Ա․ Թամանյան, Հ․ Կոջոյան

Եվ ոչ մի պոեզիա։
քրոսփոստ show_shenk
ու տենց

ասք Բրոդսկու թարգմանությունների մասին

Մի օրը որ
Այնտեղ էր, թվականը արդեն
Օրացույցի մեջ ջնջվել է
Կիսատ ծիծաղին իմ ու քո
Սպասված հարցին մեղք
Ծառից ընկած տերևին որ
Սահեց
Ոտքերիս մոտ խոնարհվեց
Ոնց որ վիզը քո
Ասած պիտի լինեի որ
-Արի մատներդ բռնեմ
Բայց
Դե արդեն այդ աղջիկը չէի լինի ես
Ու քո մազերը ականջիդ տակից
Չէին սահի ցած
Թափվածդ արցունքիդ հետ
Օրացույցի թերթիկի հետ
Այսօրվա
Այստեղի
Բառերի հետ
(c)
այստեղից

ասք պայծառ անցյալի մասին

Примерно в начале 1938 года дед получил квартиру в «Доме специалистов», который сам же спроектировал и построил. В этом доме жили лучшие ученые, художники, архитекторы, военные – словом, научно-художественная элита Армянской ССР. Это было очень удобно и с точки зрения НКВД-КГБ – брать можно было практически безошибочно любого обитателя любой квартиры.

И брали. Вот кусочек из воспоминаний моего отца:

«… И сейчас, глядя на выходящие в сторону двора окна, вспоминаю: вот тут жил профессор П.Б. Калантарян, который был «взят» и не вернулся… А здесь – профессор Симон Акопян – интеллигент немецкой выправки. И так от окна к окну. Степан Павлович Гамбарян и его дочь Манюра, Левон Александрович Ратинян… А вот здесь мы, мальчишки, были частыми гостями дяди Каро Мелик-Оганджаняна – удивительного человека, знавшего так много интересных историй. Аршак Тонян, Ованес Навакатикян, Геворк Грдзелян. Эти имена прошли через мое детство, оставив по себе память, где в одно целое слились кровь слезы и представления о нелепой человеческой жестокости».

В 1938 году в Ростове скончалась мать деда, то есть моя прабабушка. Она была одна дома, когда к ней днем зашли «два человека в синем». Спустя некоторое время они ушли. Когда к ней зашел сосед, оказалось, что она умерла. Врачи сказали, что «от разрыва сердца».

Дед пошел к Арутинову, чтобы отпроситься на похороны мамы, но тот неожиданно запретил ему ехать. Причем запретил резко, даже, возможно, зло, не объясняя причин и мотивов.

И есть семейное предание, по которому, возможно, Арутинов «что-то знал», и этот запрет спас его от ареста. Видимо, деда могли взять либо во время этой поездки, либо в связи с ней, так как над ростовскими Тер-Григорянами «сгущались тучи». Незадолго до этого в Ростове был арестован муж сестры деда. «Оттуда» он не вернулся.

Не вернулся и брат бабушки.

Александр (дома его звали Антик) Кечек жил в Баку, где работал в «Азнефти». Его осудили в октябре 1937 года на «десять лет без права переписки». Его отец Амбарцум Серафимович, выдающийся хирург, один из основателей Ереванского медицинского института, слал в разные инстанции одно письмо за другим, пытался объяснить этим инстанциям, что его сын не мог быть виновен в антисоветской деятельности… Но все письма возвращались с ответом: «оснований для пересмотра приговора нет».

Амбарцум Серафимович писал все выше и выше, веря, или, может быть, надеясь, что его сын сидит где-то там, в Сибири, куда нельзя посылать письма. Но те, кто штамповал ответы «Оснований нет…», прекрасно знали, что и на свете уже нет этого человека. Приговор «десять лет без права переписки» в действительности означал высшую меру наказания – расстрел.

Жену Александра Амалию вместе с маленьким сыном Георгием отправили в Казахстан, в лагерь для ЧСИР – членов семей изменников родины. Просидев там несколько лет, она вышла на вольное поселение, но осталась там же – до смерти Сталина.

այստեղից

ու տենց

ասք չկոնֆերանսի մասին

ԲարՔեմպը միջոցառումներ կազմակերպելու բոլորովին նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։

Մասնակիցները պրեզենտացիաների ժամանակացույցը լռացնելիս
Սովորաբար ԲարՔեմփ են անվանում Տեղեկատվական Տեխնոլոգիաների, Ինտերնետի և Նոր Մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։

Ամենաառաջին Բարքեմփը Կալիֆոռնիայում 2005-ին
ԲարՔեմփի փիլիսոփայությունը հետևյալն է. չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք և զեկուցումներ են անում, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները սպիտակ թղթի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։

շարունակությունը այստեղ

Հիշեցնեմ, որ ԿՄ-ում գործում է համապատասխան համայնք՝ barcamp_am

Եվ սա ֆեյսբուկյան խումբն է

ու տենց

ասք այլընտրանքի մասին

Էս ճառագայթելու մասին թեմայի կապակցությամբ ուզում եմ արտահայտվել։
Առաջինը՝ ինչ գիտեք որ փողոցում մեքենաների գազերը քիչ վնասակար են քան վայֆայը։
Երկրորդը՝ արևի տակ քայլու՞մ եք։
Համ էլ չափից դուրս ամեն ինչն էլ վտանգավոր ա։
Ծխելն էլ, հեռախոսով խոսելն էլ, ուտելն էլ, ջուր խմելն էլ։
Ու լիքը բան կա որ գենետիկ ա։
Ասենք մարդ կա օր ու գիշեր կարդում ա ու հայացքը հեռուն է նայում, իսկ մարդ կա մի քիչ աչքերը լարի՝ ֆսյո։ Էսօր չէ՝ վաղը։ Ոնց որ սպասում են որ փչանան։
Մարդ կա սաղ կյանք ծխում ա ու հեչ, մարդ էլ կա մի քիչ ծխեց՝ ու քաղցքեղ։
Ու բոլոր նոր հիվանդություններով հանդերձ կյանքի տևողությունը պրոգրեսի և պատմության ընթացքում երկարել ա։
Այսինքն մենք հիմա ավելի երկար ենք ապրում քան մի դար, երկու դար, հազար տարի առաջ։
Ավելի երկար, քանի որ ավելի որակով։
Ավելի որակով, քանի որ ոչ միայն տեղաշոր ունենք ու քարերի վրա չենք քնում, այլ նաև որ կա հեռախոս, միկրոալիքային, ռադիո, համացանց, վայֆայ։
Իսկ թե մի քիչ ստեղից ա վառում, մի քիչ էլ էնդեղից ա ճառագայթում, օվերալլ կարելի է անտեսել՝ կջրվի, կգնա։
Հա, ով ուզում ա թող գնա մի անկապ կղզի, այնտեղ ապրի։ Տեսնենք ինչից ա ավելի շուտ մահանալու։
Սովից, թե իրան ուտող կենդանու սովից, թե թոքաբորբից ու անտիբիոտիկների պակասից։ Այլընտրանքը դա է։

ու տենց

ասք ոճը բացասող շրջանաավարտների մասին

Լավ, գլամոր ավտոներով ֆռֆռալը հասկացանք։ Ճվալն էլ։
Նպատակային աուձիտորիան ավելի լավ հասկացավ։
Բայց ո՞վ, ո՞վ ա ձեր տեղը բղավելու «տասի բը», գրողը տանի։
Արդյո՞ք կարելի է անտեսել ս[ծ]իլը՞։ չէ՞ որ բոլորս էլ «ս[ծ]իլի համար ինչ ասես չենք անում» (cc)
չէ՞ որ դուք հավերժ կորցնում եք այդ հնարավորությունը։
«տասի բը» — երկու բառ
օ՜ ժամանակնե՜ր, օ՜ բարոյականությու՜ն․․․

օ՜ ոչ։

ու տենց

ասք բնավ չփոխվելու մասին


Սեզոնի ընթացկում լուռ ու աննկատ անցնում էր «մարդիկ չեն փոխվում» առանցքը։ Կարծում եմ այն մասին էր, թե ինչպես ստացվեց, որ Հաուսը ինքը փորձեր է անում փոխվել, ու ճանապարհին կորցնում ինքն իրեն։
Ինչու՞ է փորձում փոխվել։ Չէ՞ որ մինչ այդ էլ սաղ աշխարհը գործերը թողած Գրեգին էր փոխում․ նեղում էին, հպում տարբեր կողմերից, որ ընդունի իրենց ուզած ձևը։ Սակայն ապարդյուն։
Հիշու՞մ եք Ուիլսոնը առիթ բաց չէր թողնում որ կրկնի՝ «you’re miserable», նույնիսկ Քադիին ավելի կարևոր էր Հաուսին փոխել ու դարձնել բոլորի պես, քան խոստովանել որ դիագնոզը ճիշտ էր, ու պարալիտիկը արդեն քայլում է, ինչով և ուժեղացնել Գրեգին ինչպիսին որ նա կա։ Վոգլերին կամ Թրիթերին հիշելը ավելորդ է չէ՞։
Իսկ ի՞նչ է փոխվել։
Պատճառն այն է որ Դարրիլ Նոլանը, որը բնավ չի տարբերվում Հաուսի գործ«ընկեր» կամպաշկայից, նենգորեն սակայն վարպետորեն, կարճ ասած՝ կրիսական, կարողանում է օգտվել իրավիճակից, և համոզիչ լինել։
Իսկ ի՞նչ վիճակում էր Հաուսը սեզոնի սկզբում։ Փորձենք հասկանալ։
Նա պարզապես սեղմված էր փաստերով։ Այսպես ստացվեց, որ իր կյանքի ձևն և բնական զարգացումը ուղղորդեցին նրան այնտեղ, որտեղ գտնվելն իր համար ամենից վախենալու էր։
Այնտեղ, որտեղ նա, ով ունի բանականություն ու գիտի ինչպես այն օգտագործել, ձգտում է իրականությունը ճանաչել, բնագրին մոտիկ աշխարհի քարտեզ ունենալ՝ բացահայտ կորցնում է իրատես լինելու ունակությունը․ Ավելին․ լսում է ձայներ, տեսնում Ամբերին, քնում Քադիի հետ։
Ուզում եմ շեշտել, որ հարվածը ոչ թե հենց տեսիլներն են, այլ կոնտրոլի բացարձակ կորուստը։ Ու ինչպես հասուն և կայացած մարդ, Հաուսը ձեռնարկում է կոնտրոլը վերադարձնելու, կրկին իրատես լինելու քայլեր․ գնում է Մեյֆիլդ։ Այլ կերպ հնարավոր չէ պատկերացնել ինչպես է Գրեգորին հայտնվում Նոլանի ճանկերում։
Ասեմ, որ Նոլանին չեմ համարում Հաուսի հետ բանականությամբ համեմատելի անձ։
Սակայն, Նոլանը տիրապետում է մարդկանց վրա ազդելու բազմիցս ճշտված մեթոդներին և փորձին։ Մինչ դեռ Հաուսը Մեյֆիլդում աշխատացնում էր երևակայությունը, ցուցադրում էր ստեղծագործական ունակությունները, սուր խելքը և իրականացնում հնարքները։
Այսպիսով, չնայած Դարրիլը իմ կարծիքով շարքային, նույնիսկ միջնակ հոգեբան է, նրան հաջողվում է տպավորել Գրեգորիին իր թվացյալ խորաթափանցությամբ, և նա շարունակում է աշխատել երկու ուղղությամբ․
ա) համոզում Հաուսին որ ամեն ինչ վատ է․ իր կյանքի ձևը լավ բանի բերել չէր կարող
բ) հավաստիացնում որ Հաուսն երջանիկ չէ բնավ, ու առաջարկում գտնել երջանկության ճանապարհը (we have to take you from here to happy)
Գրիքորը աչքից բաց է թողնում այն, որ յուրաքանչյուր մարդն էլ կարող էր հայտնվել նմանատիպ իրավիճակում, առավել ևս եթե նրա լավագույն ընկերը Ջեյմս Ուիլսոնն է։
Նա նաև մոռանում է որ իր կյանքին արդեն հարմարվել էր, ու նրան լավ էլ հաջողվում էր թու «մուվ օն» առանց որևէ օգնության։ Նույնիսկ չնայած հաստատակամ խանգառելուն։
Նաև հարմարվել էր «պրիսպոսոբիծսյա» իմաստով, ինչպես կենդանիներն են հարմարվում ու գոյատևումը ապահովվում բարդ բնական պայմաններում։
Այսինքն Հաուսը գիտեր, ինչպես պաշտպանվել այդ իրան փոխելու նպատակով ստեղծված հասարակական ճնշումից։ Իսկ Մեյֆիլդից հետո նա կարծում է որ պաշտպանվել անիմաստ է։
Հենց այստեղ է որ Հաուսը դարնում է խոցելի, ու գտնում է իրեն ոչ պակաս շփոթված և խառնված։
Նոլանի «թերապիայի» շնորհիվ նա համաձայնվում է, որ եթե շարունակի լինել ինչպիսին կա, ապա դա նրան անխուսափելիորեն կբերի երևակայական Էմբերի կամ Քադիի մոտ։
Մինչ այդ Հաուսը կարողանում էր պաշտպանվել, քանի որ գիտակցում էր․ այն ինչպես է նա ապրում՝ լավագույն տարբերակներից է իր իսկ համար, որովհետև ուրույն է, իրանն է, իրա էության արդյունքն է։ Նա ուներ պինդ համոզմունքներ որոնք բխում էին նրանից թե ով էր նա։
Իսկ այժմ նա փորձեր է անում փոխվել։
Եվ Գրեգը սկսում է ակտիվ փնտրել իրան։ Փորձում է կերտել մի նոր Հաուս։
Այդ պատճառով է նա վերցնում խոհարարության դասեր, և փորձում իրան տարբեր հոբիների մեջ։
լիքը սփոյլեր

ասք ԲարՔեմփ անելու մասին

Բարքեմփը լինելու ա,
էդ հաստատ ա
հունիսի չորսից վեցը — Ամերիկյանում
ինչպես և նախորդ անգամ
բայց ավելի շատ տեղ կլինի
երեք լսարան երկուսի տեղը
մայկա-տրուսիկ կամեցողները
անպայման պիտի գրանցվեն
կամ ափդեյթ անեն ինֆոն
չկամեցողները միևնույն է
թող ափդեյթ անեն
ու ուշադրություն դարձրեք
որտեղ նշվում ա «ես ուզում եմ պրեզենտացիա անել»
եթե պատրաստվում եք՝ նշեք
մոտավորապես պատկերացում կազմելու համար։
Տակ շտո էդ ժամանակ
ցանցառներին (ինտերնետչկներին, ոչ մի պոեզիա) գնալ դաչա
արշավ, հեծանիվ քշելու, ներմուծեք ձերը
զապադլո ա
բոլորը՝ բարքեմփի
կեցցե՜ բարքեմփը` http://barcamp.am , չկոնֆերանսը
Մենք անու՜մ ենք , ուրաաաաաաաաաաաաաաաաաաա

ու հա, Բարքեմփը լինելու ա
էդ հաստատ ա։

ասք զուգահեռներ տանելու մասին

Այդպես է ստացվել, որ իմ աշխատանքները մի հիմնական ընդհանուր գիծ ունեն։
Օրինակ․
System programming-ը դա թերմ է որը նկարագրում է այն գործունեությունը, երբ ստեղծված ծրագրերը «նորմալ» մարդուն պետք չեն բնավ։ Եթե ես գրում եմ փաքաջ մենեջմենթի ծրագիր, կամ ինսթալեր, կամ քմփայլեր, կամ ասեմբլեր, կամ դեֆրագմենտեր — այդ գործիքները պետք չեն էնդ-յուզերին։ Դրանք պետք են նրա համար որ համակարգը աշխատի։ Ինսթալերի կամ փաքաջ մենեջմենթի շնորհիվ նա կունենա իր ուզած Տետրիսը կամ տեքստի խմբագրիչը։
Այդ իսկ պատճառով բարդ է լինում բացատրել ինչ եմ ես գրում։ Եթե ասեի խաղ կամ տեքստի խմբագրիչ — պարզ կլիներ։ Իմ դեպքում ես պարզապես չեմ խորանում սովորաբար, որովհետև արի ու բացատրի ինչ է փաքաջ մենեջմենթը կամ քմեայլերը։

IT բաժին — սովորաբար ընկերություններում վերջնական պրոդուկտը տալիս են այլ դեպարտամենտներ։ Նրանք տալիս են ասենք սոֆթ, կամ չիպերի նախագծեր։ Իմ գործը այնտեղ այն է ինչ քասթմերին պետք չէ բնավ, այլ անհրաժեշտ է նախագծման պրոցեսը ապահովելու համար։
Այսինքն սա այսպես ասած ինտերֆեյսային մասը չէ այլ իմպլեմենտացիայի։

Հետագայում, իհարկե նույն չիպը որպես մի քառակուսի նկարելով որևէ մի ինժեներ իրանով կսարքի ասենք հեռախոս։ Ու իրա համար չիպը հումք է։
Իսկ մարդու համար ինտերֆեյսը՝ խանութ է։ Որտեղ նա ձեռք կբերի այս հեռախոսը։
Ու նեսթեդ իմփլեմենթեյշնների մասին նա ոչ պետք է իմանա ոչ էլ գաղափար ունի։

ու տենց

ասք չգրագետ աշխատելու մասին

էս քոդվիժն սի քմփայլերը ինչ ախմախ բան դուրս եկավ։
նեսթդ քոմենթը ինչ էր որ չկարողացան անել։ էդ որպես մասնագետ եմ ասում, երեք տող բան էր ավելանալու որ կարողանա պարս անել։

ու տենց

ասք վտանգի մասին

Նախորդ տեքստում նշել եմ ինձ համար կարևոր թեմաներից մի քանիսը, ինչպես քաղաքացիական ազատությունները, և օտարալեզու դպրոցները։ Ասացի, որ վտանգ եմ զգում։ Վտանգ եմ զգում քաղաքացիական ազատությունները կորցնելու, և պահանջ եմ զգում ընդլայնելու։ Վտանգ եմ զգում հայերենը կորցնելու։ Կրկին հայերենի մասին։ Այժմ այն աննախադեպ անպաշտպան և խոցելի է։ Առաջ, պետականության բացակայության պայմաններում ել էր խոցելի, անշուշտ։ Սակայն գոնե մի քիչ պաշտպանված էր պետության որոշ ֆունկցիաները կրող ՀԱԵ (եկեղեցու) կողմից։ Դա իհարկե իր թերությունները ուներ, սակայն, կրկին՝ գործում էր։ Այժմ, կարծում եմ, որ ՀԱԵ-ն, և առհասարակ ցանկացած եկեղեցին, առանց լուրջ ձևափոխությունների բնավ ունակ չէ կրել այն դերը որը առաջ էր կրում։ «Հոգեվորականները» դեռ բացասման մեջ են, բայց դա չէ թեման։
Լեզուն պաշտպանելը՝ պետության խնդիրն է։ Պետությունը, ի դեպ, հասարակության նախաձեռնությունն է։
Հզորություն, իշխանությունը փտելու ունակություն ունի։ Այդ ունակությանը խոչընդոտելու մեխանիզմներ գոյություն ունեն։ Այն լծակներն են, որոնք հասարակությունը օգտագործում է իշխանությանը ազդելու նպատակով։ Իհարկե, ընտրությունները։ Կամ, որը նման է, օրինակ, կադրերի րոտացիան։ Որոշ երկրների համալսարաններում նույնիսկ մի քանի տարուց ավել դասախոսները աշխատել իրավունք չունեն։ Մի քիչ այլ պատմություն է բայց նման է։ Այդպիսի ռոտացիա նաև ապահովվում են ոչ ձևական ընտրությունները։ Այդ դեպքում ղեկավարող անձերի սպեցիֆիկ հատկությունները քիչ կարևոր են դարնում։ Լինի դա ռաբիզ թե ինծիլիգենտ, կիրթ ոե հիմար, նա այլ կերպ է մտահոգվում հասարակությանը հուզող հարցերով։ Ինձ թվում է դա ակնհայտ։

ու տենց

ասք հավատքի մասին

Մի քանի սուր թեմա կա իմ համար, երբ ես լինում է, խիստ եմ արտահայտվում։ Լինի դա անձնական խոսակցության ժամանակ, թե հանրային։
Պատճառն իհարկե զայրույթն է։ Զայրույթի պատճառը՝ անզորությունը։
Սակայն մի շարք մարդկանց հետ ես բանավիճելուց հաճույք եմ ստանում։
Հրաշալի խելքի վարժանք է, և ինքս էլ նոր բաներ եմ բացահայտում։
Սկսեցի նկատել, որ անզորություն զգալու մասնավոր դեպքն է երբ զրուցակցի արգումենտները ակնհայտ թույլ են, կամ եթե ես նրանք համարում եմ պրիմիտիվ։ Այդ դեպքում բանավեճ չի ստացվում, մենք իրար չենք լսում։
Որոշ մարդիկ նկարագրում են այդպիսի վիճակ ինչպես հավատքի տարբերություն։
Այսինքն, զրուցակիցս ունի համոզմունք, որը ես բնութագրում եմ որպես ոչ բավական արգումենտացված։
Այստեղ երբեմն բեմ է գալիս հավատք հասկացությունը։
Օրինակ, ոմանք պնդում են, որ ժողովրդավարությունը հավատքի պես բան է։ Այսինքն այդ հասկացությունը չունի բավականաչափ բանական արգումենտներ ոչ իր օգտին, ոչ էլ դեմ։
Ես ինքս խուսափում եմ հավատքից, ու աշխատում եմ որ համոզմունքներս ռացիոնալ հիմք ունենան։ Այդ իսկ պատճառով որոշ համոզմունքները կայացած և պինդ են, իսկ որոշ համոզմունքները փոփոխվում են։
Հետաքրքիրն այն է որ ես հանգիստ եմ երբ հավատքի պահը վերաբերվում է սոֆտին։ Այսինքն չնայած ես իմ կարծիքս արտահայտում եմ ասենք այստեղ, երբեմն խիստ, բայց անձնական զրույցների ժամանակ սառը ասում եմ որ սքայփ չեմ օգտագործում որովհետև հավատքս թույլ չի տալիս։ Այստեղ պետք է շեշտել, որ ինքս չեմ համարում բացատրությունս ճիշտ։ Այսինքն հավատքի մեջ չէ հարցը իրականում։ Դա համոզմունքի հետևանք է, իսկ համոզմունքը ստեղծվել է այն մի քանի պատճառով, որոնցից մեկն է ասենք այն, որ ես չեմ ուզում ԾԱ-ն կոնտրոլ անի ինձ, առավել ևս երբ ինքս ԾԱ փորձագետ եմ։ Դա ինձ զրկում է որոշակի ազատությունից, բայց նաև զրկում է իմ հետ շփվելու հնարավորությունից նրանց, օվքեր օրինակ միմիայն սքայփ են օգտագործում։ Այսպիսով ես համարում եմ այս քայլը քվեարկություն։
Ապա ինչու՞մ է տարբերությունը իմ լուռ քվեարկության մի դեպքում, և բանավեճին մասնակցելու՝ այլ դեպքում։
Հավանականներից են՝ ես ինքս վստահ չեմ այն համոզմունքի մեջ, որը պաշտպանում եմ, կամ ես ուժեղ վտանգ եմ զգում իմ անձի նկատմամբ։ Եվ ստացվում է այո, բաց ծրագրային ապահովմանը ես սովոր եմ, գիտեմ որ շարժումը ծավալուն է, համայնքը՝ մեծ։
Վտանգը՝ սոֆտվար պատենտներն են, օրինակ։ Դրանք գործում են միայն ՄԱՆ-ում ու Ավստրալիայում։ Ու առանձնապես չեն խանգառում։
Եթե ՀՀ-ում հարց բարձրանա սոֆթվար պատենտների մասին օրենք ընդունելու, ես առաջինը կզգամ վտանգ, կփորձեմ ազդել իրավիճակի վրա, մարդկանց վրա, հասկացնեմ նրանց ինչպիսի վտանգ եմ զգում։
Այդպիսի վտանգ եմ ես զգում երբ խոսքը գնում է օտարալեզու դպրոցների, կամ քաղաքացիական ազատությունների մասին։ Այդպիսի վտանգ եմ ես զգում, երբ տեսնում եմ որ մարդիկ համակրանք են զգում ԽՍՀՄ-յան սովետական մոդելի նկատմամբ։ Մի քիչ շեղվեմ, պատմեմ այդ մասին․

ասք երթուղելու մասին

— Դու կգնաս,
— ես կգնա՜մ
— և կթողնես
քո հետևից
չար հայացքները
— և կթողնեմ
իմ հետևից
չռած ձեռքերը
— բաց բերանները քարացած
դատապարտելը չհասցրած
(տվոյ խոդ, չրխկ, ժամացույցը սղմվեց)
-և չնետված քարերն իմ վրա
-այդ օրը կարծես ամեն ինչն ակնարկում էր՝
դեռ առավոտյան թարթիչների արանքով անցած
արևի ճառագայթները,
մոռացված միացված հեռուստացույցով
այդ պահին գնացող հորոսկոպի տեսությունը
(չրխկ)
-քթից կաթացող խլինքն
ու ոտքի արանքից հոսող արյունը ալ
-երեկոյան խմիչքից ցավող գլուխը այն
(չրխկ)
-և ճմռթված շապիկի պոկված կոճակը արդ
-ֆեյսբուքի չքանֆիրմած 143 ֆրենդ րեքուեսթը
-հեզաճկուն աղջիկների արնանման պարն ու ծաղիկների բույրը վառման
-այդ ամենը մի տեսակ ակնարկում էր
ճանապարհորդությունն անխուսափելի
դեպի թռիչքը սուրբմարինադի
-կապույտ գծով և կաթնաշոռի մնացորդով
-պլաստմասե դանակ-պատառաքաղով
և ստյուարդեսայի քառակուսի ակնոցներով
-մառշուտկի վարորդի հայելուց կախված խաչը վկա
և չիբուխի ծուխը վիրահատված քթիս մեջ
(չրխկ)
-իլյումինատորից երևացող
լողակները մարդու չափով լայն բացած ձուկը
մի ակնթարթ կառկայծի
-հիշեցնելով Ա կետում մոռացված իմ քամակը չվերցված
— քամակը քո, հայացքը իմ,
-կհասնեմ այնտեղ, որտեղ չկա պատերազմ
-այնտեղ, որտեղ վազում են ցողից թաց կանեփի վրայով
որտեղ ցերեկը աստղեր են երևում
և գիշերային երկնքից ընկնում են
օդանավի պաղ-պաղ կաղապարները
այնտեղ, որտեղ քեզ հայ են ասում
-ինձ բոլորն էլ հա են ասում

ու տենց (ոճի համար ինչ ասես չենք անում)
անունը իմ անունը քո՝
Նորայր և
ու տենց

ասք ինքնագաղութացման մասին

-Հայաստանն անկախացել է, որ կարողանա հայերի իրավունքները պաշտպանել, հայերենը զարգացնել այնպես, որ այն բոլոր ոլորտներում օգտագործելի լինի: Օտարալեզու դպրոցների բացման պատճառով հայերենը կդառնա կենցաղային լեզու, այսինքն՝ դուրս կմղվի գիտական և կրթական համակարգերից և կվերածվի այնպիսի լեզվի, ինչպիսին ասորերենը, չեչեներենը և այդ կարգի այլ լեզուներն են, ու աշխարհի առաջատար լեզուների շարքից դուրս կմղվի։ Դա մեծագույն հարված է Հայաստանի անկախությանը։ Հայաստանը, անկախ լինելով, մրցակցության մեջ է մյուս երկրների հետ իր «ուրիշությամբ» (մշակույթով ու ձեռքբերումներով ինչ ավանդ է բերում աշխարհին) ու կազմում է աշխարհի բազմազանության միավոր։ Հարվածել լեզվին նշանակում է դուրս մղել մրցակցությունից, ենթարկել գերիշխող պետություններին, նրանց ամբողջի մեջ տարրալուծել մեր միավոր լինելը, այսինքն՝ Հայաստանը գաղութացնել, այս դեպքում (քանի որ Հայաստանի կառավարությունն է նախաձեռնում)՝ ինքնագաղութացնել։

այստեղից

ու տենց

ասք հեռատեսիլի մասին

Դե գնա, դե գնա,
Կհիշես հետո,
Հայացքը իմ,
Ժպիտը քո
«Դե գնա», Լավ էլի

Ու՞մ է նայում ։

ա) Մահատմա Գանդիին
բ) Լենին Պապիին
գ) -ին։
դ) Ժան Կլոդ Վանդամին

Բամբասանքներ, խարդավանքներ, հետազոտություններ — մնացեք մեզ հետ։
ու տենց

ասք պոպուլիզմի մասին

Երեկ Չարենցի թանգարանում ել էի։
Էս մարդը կոմունիստների հետույքը ինչքան հասցրել էր լպստեց վախտին։
Սակայն դա իրան բնավ չփրկեց։

Բայց ողջ է կարոտը կոմունիստների։
Իսկ Ստալինը հիրավի վեհ ասպետ է։ Վերջերս շատ են տենց մարդիկ պատահում։
Գուցե վի՞րուս է։
Կամ տոքսինների ազդեցությու՞նը։

ու տենց