ասք օտար բառերի մասին

հավես փոստ ա գրել՝

Ֆրանսահայ գրող Հրաչ Զարդարյանի “Աստված կա թե չկա” պատմվածքի հերոսը բանավեճերում փայլելու մի անխափան միջոց էր գտել: Նա շառունակ այստեղից այնտեղից պատահական անուններ էր վերցնում և դրանցով հաստատում ասածները: Ընդ որում` որքան դժվար արտասանելի ու օտարոտի էր հնչում հերթական մտացածին հեղինակության անունը, այնքան ավելի պատկառանք էր ներշնչում ունկնդիրներին:

Իրոք, ունկնդիրներ և խոսողներ կան, որոնց համար մի առանձնահատուկ հմայք ունեն հատկապես օտարալեզու մեջբերումները: Այդպիսիք պետք է ասեն` “դե ֆակտո”, թեպետ ասելիքը ստույգ արտահայտում է “փաստացի” հայերեն բառը, իսկ եթե հարկավոր է լինում “օրինական” հասկացությունը գործածել, նրանք անպայման կփորձեն զարմացնել` “լեգի[ծ]իմ ասելով: Նրանց սիրտը կճաքի, եթե “մտածելակերպի” կամ “կերպարի” մասին խոսելիս դրանց օտարալեզու համարժեքը չշրխկացնեն` “մենտալի[ծ]ետ” և “իմիջ”:

ևս մեկ մեջբերում՝

Մենք բոլորս էլ, տեղին թե անտեղին, ասում ենք “դեբիլ”, այնինչ դրա փոխարեն հայերենն առաջարկում է մի ամբողջ բառաշղթա` ապուշ, բթամիտ, տհաս, դանդան, խելառ, ծալապակաս, կալաշ, մորոս, շեթ, պանդույր, տարուկ, ցանցառ, ունայնամիտ…

Եթե տանը, ընկերական շրջապատում “հեռուստացույցի” փոխարեն ասում ես “տելեվիզոր”, “ծորակի”`”կռան(թ)”, “հապաղման”`”զաձերժկա”, ապա դրանք` քեզ հարազատացած օտար բառերը պատժելու են քեզ, և այդպես խոսելու ես արդեն խորհրդարանի ամբիոնից կամ հեռուստահաղորդման ընթացքում: Իհարկե, ամեն ոլորտ ունի առանձնահատկությւններ: Օրինակ մենք ամեն օր խանութից “հաց ենք առնում”, ոչ թե` “հանապազօրյա հաց ձեռք բերում”: Նմանապես` “քանզի” շաղկապն իր տեղն ունի “քանի որը”`իր: Խնդիրը բառագործածության անաղարտությանն է վերաբերում:

Եվ այսպես, գիտեմ, որ Դուք գիտեք, բայց….

կարդալ ամբողջությամբ

ու տենց

ասք մարդու գեղեցկության հետ բնավ կապ չունեցող «տեղ» հասկացության մասին

Իմ լավ կոդագործ ախպերներից մեկը, երբ դեռ երիտասարդ էր և անփորձ պրիմատում էր սովորում, իր հացը հանապազորդ վաստակում էր ստրիպ քլաբում, որպես դիջեյ։
Ու փաստորեն այդպես էր ստացվում որ հաճախ պատրաստվում էր քննություններին աշխատանքային մթնոլորտում․ վեր էր ընկնում դիվանի վրա, ու խորանում մաթանալիզի քսերոքսների մեջ, կամ խնդիրներ լուծում։ Իսկ շուրջը ծիծիկները թափահարելով մերկ աղջիկներ էին ֆռֆռում՝ ով ռազձեվալկա, ով ռազձեվալկայից։

Հարկ է նշել, որ ստրիպտիզյորշաներից մեկը, նույնպես ապագա կոդագործ էր։ Ու իր դիպլոմայինը՝ x86 ասսեմբլերով գրված խաղ էր։ Նա այժմ հրաշալի ընտանիք և աշխատանք ունի։

ու տենց

ասք լեզվի մասին

1. Что такое среднее образование? Это — обязанность, которую несет на себе государство в целях обеспечения устойчивого человеческого развития в стране. Потому оно полностью финансируется государством и им же обеспечивается его последовательность, продуманность, системность и прочие дела. Ну в идеале, конечно, так должно быть.

2. Что такое государственный язык? Это язык, который государство обязуется охранять — по Конституции. Армянский язык — язык не очень многочисленного народа. Более того, народа, очень небольшой процент которого живет в государстве Армения. Это значит, что угроз армянскому языку намного больше, чем предпосылок для его сохранения и развития. И тем выше должна быть роль государства в его защите. Опять же, в идеале, эти меры не должны зашкаливать, и на практике конечно маразма в стране армянской всегда было предостаточно, но надо помнить одно — никто, кроме армянского государства, защитой и обереганием армянского языка заниматься не должен и не будет.

3. Что такое язык обучения в средней школе? Язык, на котором шестилетний ребенок начинает учиться — это не язык, который он просто будет знать. Это язык, на котором у него начинается процесс миропознания, это язык его базовых академических навыков. Язык, на котором ребенок учится читать и писать первым, становится для него ПЕРВЫМ рефлекторным языком письменной коммуникации и миропознания, и это очень важно понимать.

И если честно, мне до сих пор никто не привел ни одного аргумента, почему у армянского ребенка в армянской стране первым рефлекторным языком миропознания должен быть иностранный. Более того, я не понимаю, почему армянское государство должно финансировать это явление из своего бюджета — в условиях, когда государственный язык перманентно нуждается в протекционистских мерах по объективным причинам.

այստեղից

ու տենց

ասք նոմենկլատուրային աշխատողների երեխաների գնացած դպրոցների մասին

Ռաֆայել Ղազարյանը Հայոց լեզվի և «Տիզբոնի» ռուսականացնող մեծապետական շովինիզմի մասին

Անկախության նվաճումներից.

Սահմանդրությամբ իրեն պատկանող իրավունքները և պարտականությունները ինչպես պետական ու հասարակական կառույցներում, այնպես էլ կրթական համակարգում, ստանձնեց ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ: Այսօր անգամ մտավորականների երեխաները, հաճախելով հայկական դպրոց, այլ լեզուների կողքին, «ավա՜ղ», «ստիպված են» սովորել նաև մայրենին: Այսօրվա կյանքը թելադրում է մի քանի ամենատարածված լեզուների իմացություն, ինչը նվազեցնում է փոքրաթիվ ժողովրդի մայրենիի խլացման, խեղճացման այն վտանգը, որը, ինչպես համոզվեցինք, առկա է մեկ արտոնյալ օտար լեզվի պարագայում:

Մեծ կարևորություն եմ տալիս օգոստոսի 19-ին «Ղարաբաղ» կոմիտեի՝ ժողովրդին ուղղված դիմումին: Այն ուղղված էր շարժմանը հակառուսիստների պիտակ կպցնելու անազնիվ ջանքերի դեմ:

Նենգափոխության այդ փորձերը ցայսօր չեն մարել մայրենի լեզուն ուշացումով իր իրավունքի մեջ վերահաստատելու անհրաժեշտության դեմ անխոնջ պայքար մղող որոշ վայ մտավորականների շնորհիվ, ուստի տեղին է վերարտադրել այն ամբողջությամբ.

Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտե
19.08.1988թ.

Այսպես կոչված Հակառուսական տրամադրությունների մասին, որոնք իբր բորբոքվում են Ղարաբաղյան շարժման միտինգներում

1. Վերջին ժամանակներս Ղարաբաղյան շարժման դեմ ուղղված մեղադրանքներից մեկն է դարձել այն, որ, իբր, երևանյան միտինգներում հակառուսական տրամադրություններ են բորբոքվում: Սա պարզապես ստալինյան բռնապետության զինանոցից հանված հերթապահ մի հերյուրանք է, որով ավանդաբար ամբաստանվում է կենտրոնական իշխանությունների, սովետական բյուրոկրատիայի նկատմամբ արտահայտված որևէ դժգոհություն: Նման մոտեցումը, սակայն, ամենևին չի կարելի կապել իշխանությունների թեթևամտության կամ կարճատեսության հետ, քանի որ այն ունի շատ ավելի խոր պատմա-հասարակական և հոգեբանական արմատներ: Բանն այն է, որ երկրի բյուրոկրատիան առ այսօր բացահայտորեն առաջնորդվում է Սովետական Միության և Ռուսական պետականության նույնության գաղափարով: Նշենք թեկուզ մեկ փաստ. «Օգոնյոկ» շաբաթաթերթի այս տարվա հուլիսյան համարներից մեկում (N29) ԽՍՀՄ ֆինանսների մինիստր Բ. Ի. Գոստևն առանց այլևայլության գրում է հետևյալը. «Այսօրվա առաջնահերթ հոգսը պետությանն առնչվող հոգսն է, մանավանդ մեր Սովետական պետության՝ Ռուսական պետության ամրապնդման հոգսը»: Ուստի միանգամայն պարզ է, որ նման մոտեցման դեպքում պետական մարմինների նկատմամբ արտահայտված որևէ դժգոհություն պետք է դիտվի որպես հակառուսական տրամադրություն: Միաժամանակ հարկ է նշել, որ մեզ այդպիսի մեղադրանք ներկայացնողները տարօրինակ կերպով մոռանում կամ միանգամայն բնական են համարում այն փաստը, որ սովետական մամուլը ավելի քան մեկ տարի զբաղված է հայ ժողովրդին վերակառուցման թշնամի, էքստրեմիստ, նացիոնալիստ, ձրիակեր հռչակելու և դրանով հակահայկական տրամադրություններ սերմանելու գործով, որի հետևանքով, օրինակ, բանակում արդեն հալածանքներ են սկսվել հայ զինծառայողների հանդեպ:
2. Ղարաբաղյան շարժման նպատակն է սահմանադրական շրջանակներում ընթացող գործողություններով հասնել Ղարաբաղի վերամիավորմանը Հայաստանի հետ՝ որպես սկզբունք խուսանավելով որևէ ազգի կամ ժողովրդի, որևէ կրոնի կամ դավանանքի դեմ ուղղված թշնամական կամ վիրավորական արտահայտություններից: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է խուսափենք նաև մեր ազգային արժանապատվությունը վիրավորող այնպիսի իրողությունների սկզբունքային քննադատությունից, ինչպիսիք են, օրինակ, Ադրբեջանի մոլեռանդների կողմից Սումգայիթի հայ բնակչության նկատմամբ գործադրված ցեղասպանության և սովետական բանակի կողմից «Զվարթնոց» օդանավակայանում կիրառված բարբարոսության փաստերը: Վճռական հակահարված պետք է ստանան նաև հայ ժողովրդի հասցեին ուղղված այն բոլոր անպատասխանատու հայտարարությունները, որ անպատիժ կերպով հրապարակում են առանձին ղեկավար անձինք և մամուլի ու հեռուստատեսության մարմինները:
3. Հայ ժողովուրդը իսկապես շուրջ 300 տարի իր քաղաքական հույսերը կապել է Ռուսաստանի հետ և անկախ կրած բազմաթիվ հուսախաբություններից՝ այսօր էլ չի կորցրել իր համակրանքը ռուս ժողովրդի նկատմամբ, վերջինիս վերաբերմունքը հստակորեն տարբերելով իշխանությունների վարած մեծապետական շովինիզմի քաղաքականությունից: Սակայն այժմ, երբ Ղարաբաղի խնդրով զգալի հարված է հասցվել հայ ժողովրդի ազգային արժանապատվությանը, ապա կարող է վտանգվել նաև այդ համակրանքը: Հայ և ռուս ժողովուրդների անկեղծ բարեկամության ապահովման երաշխիքը ներկայումս գտնվում է Մոսկվայի ձեռքում, որի վտանգման պատասխանատվությունն էլ ընկնում է հենց նրա վրա:
4. Ղարաբաղյան շարժման հակառակորդների կողմից որպես հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը հակասող երևույթ, որպես հակառուսական տրամադրությունների բորբոքման մեղադրանք է ներկայացվում նաև միտինգներում արտահայտվող այն մտահոգությունը, որ վերաբերում է հայոց լեզվի կիրառության ոլորտի ընդլայնման, հայկական դպրոցների բարենորոգման, հայ մշակույթի զարգացման և այլ հարցերի: Անհանդուրժողականություն է ցուցաբերվում նույնիսկ այնպիսի բնական և սահմանադրական կոչերի նկատմամբ, ինչպիսիք են օրինակ հայ մանուկներին հայկական դպրոց ուղարկելու, հիմնարկ-ձեռնարկություններում գործավարությունը Սովետական Հայաստանի պետական լեզվով իրագործելու, դիսերտացիաները հայերենով գրելու պահանջները և այլն: Ինչպես հայտնի է, նման պահանջներ ներկայացվում են համարյա բոլոր միութենական հանրապետություններում, դրական արձագանք գտնելով նույնիսկ կենտրոնական մամուլում: Այս փաստն ինքնին ցույն է տալիս, որ մայրենի լեզվի և ազգային դպրոցի ճակատագրի մտահոգությունը համատարած երևույթ է և պահանջում է լուրջ վերաբերմունք ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական իշխանությունների կողմից:
5. Հայաստանում հակառուսական տրամադրությունների իսկական հրահրողը, որքան էլ տարօրինակ է, հենց հանրապետության ղեկավարությունն է, հանրապետության բյուրոկրատիան: Ինչի՞ նման է օրինակ այն փաստը, որ համարյա բոլոր նոմենկլատուրային աշխատողների երեխաները ուսանում են ռուսական դպրոցներում, ղեկավար անձանցից շատերը չեն տիրապետում մայրենի լեզվին և գերադասում են ելույթներ ունենալ ռուսերեն լեզվով, ռուսական դպրոցներն օգտվում են առանձնահատուկ շնորհներից, մինիստրություններում ու հիմնարկ-ձեռնարկություններում հայերենը հանվում է գործածությունից, պաշտոնյաների առանձնասենյակների մակագրություններն արվում են ռուսերեն լեզվով և այլն: Այս բոլորը, բնականաբար, ժողովրդի մոտ ռուսաց լեզվի համար առանձնաշնորհված սոցիալական գերակայության և ծրագրված ռուսականացման պատկերացում է ստեղծում, որն արդարացի զայրույթ և ավելորդ գրգռվածություն է հարուցում լայն խավերի շրջանում:
6. Եզրակացությունը, թվում է, ինքնըստինքյան հասկանալի է, անկեղծ ձգտում հայ և ռուս, ինչպես նաև Սովետական Միության բոլոր ժողովուրդների բարեկամության ամրապնդման ուղղությամբ, սակայն դրա հետ մեկտեղ անհաշտ պայքար ազգային շահերի ոտնահարման, մեծապետական շովինիզմի և ռուսականացման քաղաքականության ցանկացած դրսևորման դեմ:

ու տենց

ասք սոլիդարիտեի մասին

Ես բնավ դեմ չեմ օտարալեզու դպրոցների բացմանը կամ գոյությանը Հայաստանում, լինեն դրանք ռուսական, պարսկական, կամ թուրքական։
տուն ա Թող լինեն։ Մասնավոր էլի։ Պետական չէ։ Որպես հարկատու ես բնավ պատրաստ չեմ աջակցել ոչ մի լումայով։

Ստեղ տարբեր եթե-ներ կան։ Եթե մեր մոտ լիներ ազգային փոքրամասնություն, որը կոմպակտ ապռեր որևէ մի շրջանում, ես նույնիսկ կողմ կլինեի այդ համայնքին բավականին լայն իրավունքներով ինքնակառավարման հնարավորություն տալ, ինչպես նաև սեփական ազգային դպրոցներ ունենալ։ Բայց եթե-ն այժմ չի գործում։

Հա, իսկ եթե Վրաստանը, Թուրքիան, Ռուսաստանը կամենում են իրենց միջոցներով կրթական համալիրներ/օբեկտներ պահել ստեղ՝ խնդրեմ։
Կանաչ ճանապարհ ի ֆսե ձելա։
ու տենց

ասք հեղափոխության դայակների մասին

Մեր պաշտոնյաները հեղափոխության հնարավորության հերքման համար հերթագրվելու փոխարեն, ավելի լավ է մտածեն այն բանի մասին, թե արդյո՞ք նրանք լսել են որեւէ ոչ բռնկալական կամ ոչ ավտորիտար երկրի մաիսն, ուր հեղափոխություն է եղել: Այլ կերպ ասած, հնարավոր է արդյո՞ք հեղափոխություն ժողովրդավարական համակարգի պայմաններում, որքան էլ դեռեւս իդեալից հեռու եւ իրականում սահմանափակ լինի նույնիսկ այսօրվա արեւմտյան ժողովրդավարությունը: Ի՞նչ շանսեր ունի հեղափոխությունը այսօրվա Ֆրանսիյաում, Գերմանիայում, ԱՄՆ-ում:
Հակառակը: Բռնակալությունն ու ավտորիտարիզմը հենց իրենք են հեղափոխության կարեւորագույն նախապայմաններից: Նրանք հղի են հեղափոխությամբ, ընգրկում են իրենց մեջ հեղափոխությունը որպես իրենց գրեթե անխուսափելի ապագա:
Պատճառը հասկանալի է եւ բնական: Անհնար է որեւէ քիչ թե շատ հասուն հասարակությունում (հասուն ասելով, պետք չէ հասկանալ մի եսիմ ինչ` ընդամենը ցեղային-համայնքային մակարդակից մի քիչ այս կողմ գտնվող) կանխել ընդդիմադիր տրամադրությունները եւ հակաէլիտաների ձեւավորումը: Իսկ եթե չկան մրցակցության հավասար պայմաններ եւ խաղի կանոններ բոլորի համար, ուրեմն հարցերը ուշ թե շուտ լուծվում են բռնությամբ կամ զանգվածային ընդվզումով:
Հետեւաբար, Հայաստանի այսօրվա կառավարությունը եւ նրա պաշտպանները, չնայած այն բանի, որ խորշում են հեղափոխության հեռանկարից եւ բառից իսկ, հենց իրենք են հեղափոխության թիվ մեկ դայակները:

այստեղից
ու տենց

ասք նիհար, ամբիցիոզ և վտանգավոր մարդկանց մասին

Another consequence of the melon seed model is that the more willful you are, the more dangerous it is to be undisciplined. There seem to be plenty of examples to confirm that. In some very energetic people’s lives you see something like wing flutter, where they alternate between doing great work and doing absolutely nothing. Externally this would look a lot like bipolar disorder.
The melon seed model is inaccurate in at least one respect, however: it’s static. In fact the dangers of indiscipline increase with temptation. Which means, interestingly, that determination tends to erode itself. If you’re sufficiently determined to achieve great things, this will probably increase the number of temptations around you. Unless you become proportionally more disciplined, willfulness will then get the upper hand, and your achievement will revert to the mean.

That’s why Julius Caesar thought thin men so dangerous. They weren’t tempted by the minor perquisites of power.

The melon seed model implies it’s possible to be too disciplined. Is it? I think there probably are people whose willfulness is crushed down by excessive discipline, and who would achieve more if they weren’t so hard on themselves. One reason the young sometimes succeed where the old fail is that they don’t realize how incompetent they are. This lets them do a kind of deficit spending. When they first start working on something, they overrate their achievements. But that gives them confidence to keep working, and their performance improves. Whereas someone clearer-eyed would see their initial incompetence for what it was, and perhaps be discouraged from continuing.

այստեղից
ու տենց

ասք մուրճով կին փնտրելու մասին

փնտրվում է բնորդ մուրճով կին։

ով չգիտի ինչպես իրան օգտագործել, կարդացեք՝
http://ycombinator.com/rfs5.html
http://paulgraham.com/apple.html

իսկ ով վապշե չգիտի ինչի մասին ա խոսքը, նայեք սա՝

ու տենց

ասք անկախության հետ չհամակերպվելու մասին

Ամբողջը մի հին բարդույթի պատմություն է: 20 տարի է անցել, բայց մարդիկ չեն կարողանում համակերպվել Հայաստանի անկախության հետ: Սա է ողջ խնդիրը: 2000-ականների ողջ քաղաքական եւ հասարակական պատմությունը, ըստ էության, սովետահայկաան ռեւանշիզմի պատմություն էր: Մեկ-մեկ դա քողարկված էր, մեկ-մեկ բացահայտ, բայց հիմնական միտումը դա էր: Եվ դեռ շարունակվում է:
Բայց անհեթեթության ի՛նչ աստիճանի է պետք հասնել, որպեզսի գանք արդեն լեզվի կարգավիճակի հարցին: Մոնոէթնիկ Հայաստանում օտար լեզվով կրթությունը ո՞րս է: Որ ի՞նչ լինի, ինչպիսի՞ խնդիրներ լուծվեն: Մինչեւ հիմա էդ տափակ գլուխների մեջ նստած է հայոց լեզվի երկրոդականության բարդույթը: Մինչեւ հիմա իրենց թվում է, որ հայերենը անկրթության հոմանիշ է, այն դեպքում, երբ անկրթության հոմանիշն իրենք են: Ինքս ունեմ ռուսական կրթություն` ո՛չ ամաչում, ո՛չ էլ հպարտանում եմ դրանով: Ընդնում եմ որպես փաստ: Բայց սրտանց ծիծաղում եմ սովետական մտավորականության` ռուսալեզու կամ հայալեզու տիեզերական հավակնությունների վրա: Ռուսալեզուների վրա մանավանդ, որովհետեւ իրենց մոտ ավելի ընգծված է էդ պահը: Իբր կար մի կրթված, խելոք, եսիմ ինչ խավ: Անկախությունն եկավ հերն անիծեց: Իրականում անկախությունն եկավ, ու բացահայտեց, որ ոչ մեկին պետք չէր, բացարձակ անարդյունավետ ու անհամարժեք էր էդ իրենց առասպելական կրթությունը: Մի երկրում, ուր գրերքի կեսն արգելված էր, կեսն էլ անհասանելի` ի՞նչ կրթական ցենզ: Եվ փոխանակ ամեն օր վիզ դնեն իրենց անգրագիտությունը` համաշխարհային եւ հայկական ժառանգությունից վերացնելու համար, այնքան բութ են, որ մտածում են` ահա կվերագանգնենք ռուսական դպրոցներն, ու նորից կդառնա “կրթված Հայաստանը”: Ոչ մի բան ետ չի դառնա, որովհետեւ ոչ միբան չի էլ եղել:
Չնայած, կարծում եմ, նրանք ոչինչ էլ առանձնապես չեն մտածում: Ուղղակի հոգու խորքում մի վրեժի զգացում ունեին, եւ վերջապես դա էլ են ուզում են իրականացնել: Բայց ես զարմանում եմ, որ դրանք մինչեւ հիմա մանթո են մնացել էդ իրանց ռուսական դպրոցների փակումից: Փաստորեն չէին մոռանում, է: Միշտ թերագնահատում եմ սովետահայերի էշության աստիճանը: Ավելի դեպի հետ նայող, ներկայում որեւէ գործնական հարց չլուծող, անիմաստության գագաթնակետ նախաձեռնություն դժվար էր մտածել, այն էլ կրթության ոլորտում, ուր խնդիրների ծով է:

Հրանտի գրառումից հատված

ու տենց

ասք կանաչ սրբիչի մասին

в здании
бывшего
комсомола
или чего там никто уже не помнит
прислонишься к стенке спиной
(и немного колит в висках)
впереди два плаката
жан-клод ван дамм и афиша из кинопроката
жан-клод на шпагате
и с большими
круглыми глазами
(а там много печали как
это бывает у таких парней)

из окна девочка берет за руку мальчика
говорит ему громко
и он
всё равно
не смеётся
они ждут маршрутку
он в кармане ищет что-то
двести драмм
мне
кажется

потом они стоят
он молчит
и она
уже
тоже
жмут друг другу руки
(я вижу как она
сжимает ему мизинец)
расстаются
как будто на целую вечность
или даже больше

а потом приезжает маршрутка
косая надпись “сто пятнадцать”
а за ней лампочка
в двадцать ватт
прикрыта детским полотенцем
зеленым
и
в цветочек

водитель тянется в окошко

они смотрят на прощанье так
как
будто не расстаются
а что-то
намного
хуже

потом он стоит там еще немного
но намного больше
чем
просто
три минуты
покупает в лавке напротив сигареты
отсчитывает монеты
на ладони

в здании бывшего комсомола
или чего там никто уже не помнит
пробито окошко
как это бывает в спальнеых районах
еревана

дрожатладони
и
мерзнетшея
прогноз погоды
этого
снова
не предвидел
в лавке из окошка закончился меллер
девочка в платочке машет руками
говорит
вы опоздали
новая партия будет
послезавтра

(c) nipalense

ու տենց

ասք բնավ կոպիտ չլինելու մասին

կողքի սեղանի մոտ երկու աղջիկ են նստած։
բլբլում են, ականջի ծերով լսում եմ, որ մեկի ընկերն է մոտենալու։
հետո ինչ որ տղա մոտենում է, ու ես բնավ չենթադրեցի որ «ընկերն» է, քանզի նա սկսեց այսպես՝
— բարև, եզ
Չե, լուրջ, ու տենց հետո խոսեցին, տղան հեռացավ, իսկ էն մյուս աղջիկը սրան ասում ա՝
— գիտես, ես քեզ չեմ ասի որ դու իրան թողնես, քանի որ միևնույն ա քեզ հաստատ արդեն լիքը ասել են տարբեր մարդիկ։ Պարզապես հետաքրքիր ա դու երբևից է պատկերացրե՞լ ես ձեր ապագա կյանքը միասին, մտածե՞լ ես որ եթե նա հիմա է տենց կոպիտ իրան պահում․․․
— ո՞նց կոպիտ
— սպասի, հենց նոր
— ի՞նչ հենց նոր
— դե սկսենք նրանից որ մոտեցավ, ասավ՝ «եզ»
— հա, էդ՞։ էդ ի՞նչ կոպտություն, հերս ել ա մորս հա տենց դիմում։

վարագույր

ու տենց

ասք չբռենդ շների մասին

Ես գիտեմ որ էս թեման սաղի համար խորթ ա, բայց սա իմ մատյանն ա ու ես գիտեմ ինչպես այն օգտագործել։
Ու գրում եմ այն մասին ինչի մասին ուզում եմ։

Շներ։
Մենք ունենք հարց։ Լիքը թափառական շներ։
Հա, գիտեմ որ այլ հարցեր նույնպես ունենք։ Ես հիմա այս հարցի մասին եմ։

Ու հարցը առաջացել ա կրկին հասարակության պատճառով։ Տգիտության, թեթևամտության, և այլն։

Լուծման մի քանի ձև կա։
Ասենք մարդիկ կան կրակում կամ հավաքում սպանում են։
Էդ մի ձևն ա։ Նենց սոց-ռեալիստական ձև ա։ Ստալինի օրոք բոմժերի հետ ել էին նույն ձևի վարվում։

Մի քիչ ավելի կիրթ ձևեր էլ կան։
Ասենք, Նունեն պիտոմնիկ ա պահում։
Իսկ գիտե՞ք որ ոչ մի պիտոմնիկ ռետինե չէ։
Անհնար ա այդքան շուն պահել։
Հա, ժամանակ առ ժամանակ որոշ մարդիկ հավաքվում են, ուտելիք, բան ման, հեծանիվներով պիտոմնիկ գնալ․․․

Անհրաժեշտ ա մարդիկ հասկանան, որ
ա — պետք չէ Հայաստանում ձեռք բերել շուն։ ասենք վերնիսաժներից։ պետք չէ ընդհանրապես ձեռք բերել ցեղական շուն։
որովհետև այն միևնուն է ցեղական չէ։ այսինքն այդքան ցածր որակի է որ ընդհամենը մի տեսակ նման ա լինում իր պրոտոտիպին։
իսկ եթե ուզում եք լավ նման լինի իսկական ցեղատեսակի ներկայացուցիչներին, ապա պետք է
ա․ա — շատ շատ փող ծախսեք ($1500+)
ա․բ — ներմուծեք հայաստան արտասահմանից
բ — եթե այդքան շատ եք շուն ուզում, ու պատրաստ եք էդ պատասխանատվությունը ձեր վրա վերցնել, ինչը ես բնավ խորհուրդ չեմ տալիս ապա փողոցից մի սիմպո ուրախ շուն կամ ձագ վերցրեք, տարեք անասնաբույժի մոտ, թող նայի, ու տուն։

Ու երբ շուն վերցնող մարդկանց մեծամասնությունը դուրս գա այդ նպատակով փողոց, կամ դիմի պիտոմնիկ, ահա այդ ժամանակ, մեր հասարակությունը մի պրոբլեմ կլուծի։ Եվ թափառական շներ չեն լինի։
Հավաստիացնում եմ, ձեզ պետք չէ ոչ «վեհ» «արչավկա», ոչ «վեհ» «րոքֆելլեր»։
Եթե ձեզ շուն ա պետք, ապա դվորնյաժկան իր շնությամբ ոչ մի կաթիլ չի զիճում ցեղական շանը։ Ավելին՝ դիմադրողականությունը բարձր, խելքը նույնպես։

Թեման սպառված չէ, գուցե հավես ունենամ մի այլ օր նույնպես։
Չեմ գրում որովհետև ծանր թեմա է իմ համար։

ու տենց

ասք չանկեղծության մասին

— բայց ինչի՞ ես քեզ տանջում, իրան տանջում, որ տենց լեզու չեք գտնում։ ու սաղ ասում են որ անկապ բնավորություն ունես։
— ավելի լավ ա սաղ ասեն որ ես ահավոր բնավորություն ունեմ, քան մտածեն որ ես այդքան ինձ չեմ հարգում որ իրա հետ ապրում եմ։

ու տենց

ասք ծաղիկ դնելու հնարավորության մասին

Ռաֆայել Ղազարյան… Հաշվետու եմ… (հատված)…

66-ի ապրիլի 24-ին որոշեցինք ծաղիկ դնել Կոմիտասի շիրիմին: Քաղաքը խստիվ հսկվում էր. երեքից ավելի խումբը վտանգավոր էր դիտվում: Նորից Սարգսի (Սարգիս Մուրադյան. նկարիչ — ԳՂ) մեքենան. մեզ միացավ նկարիչ Հենրիկ Սիրավյանը և մի կին գրող, ցավոք, չեմ հիշում՝ ով: Այգում սպաներ էին շրջում: Ըստ երևույթին մեր անցաթուղթը Պարույրն էր (Պարույր Սևակ -ԳՂ). Կոմիտասի շիրիմի կողմից մի ավագ լեյտենանտ քարշ էր տալիս երիտասարդ մի զույգի, հավանաբար՝ ուսանողների. պարզվեց՝ համարձակվել էին ծաղիկ դնել շիրիմին. տղային քոթակել էին: Արյունը խփեց գլուխս.
— Վերջին անգամ նման տեսարան տեսել եմ 42-ին,- հանդարտ կատաղությամբ դիմեցի ավագ լեյտենանտին, նա ընդհարումից կրակ կտրած հայացքը լարեց վրաս,- օկուպացված Կրասնոդարում էր,- խաբուսիկ մեղմությամբ շարունակեցի, -ֆաշիստներն էին նույնը անում մեզ հետ:
— Ուզում ես ասել՝ ֆաշի՞ստ եմ,- չռեց աչքերը:
— Իհարկե ոչ,- շտապեցի հերքել,- դու ավելի վատն ես: Նա օտարին էր ծեծում, դու՝ յուրայինին:
շարունակությունը

ասք համաշխարհային դավադրության մասին

յա տակի սիոնիստ յեվղեյ
փաստորեն
ֆսեմիրնայը գասպոդստվը ֆորեվա
Շարունակել կարդալ “ասք համաշխարհային դավադրության մասին”

ասք նաֆսի մասին

— Ես կատու չեմ սիրում, դրանք լրիվ նաֆսոթ կենդանիներ են։ Հենա, Հովոյի ընկերը պոչերը կտրում էր, բրիլոկներ էր սարքում, ու ի՞նչ՝ 16 տարեկանում մեռավ։

ու տենց

ասք խաբար բզիկի մասին

ԱԱաաաաաա մեր կիրակնօրյա ֆրիսբին ֆոտո խաբար բզիկում ։Ճ
Ու ստեղ անմիջական կապ ունի։
Փաստորեն։
ու տենց

ասք նստած սակայն բնավ դեռ չհելած ռեժիսորի մասին

IMG_0163

Պանահիի ֆիլմը ընդհատվեց երբ ավարտին մնացել էր երկու րոպե։ Դիսկի կամ փլեյերի տշվածության պատճառով, հավանաբար։ Վերջը նայեցինք արդեն լափթոփով։

Քննարկման ժամանակ Միսակը հնչեցրեց երկու միտք, որոնք ինձ շատ մոտիկ էին։
Առաջինը՝ նկատե՞լ եք ինչ նուրբ են միմյանց հետ Իրանացիները։ Էդպես բան եվրոպաներում կպատկերացնե՞իք։
Երկրորդ՝ հոգեբանները ասում են որ մենք հաճախ նույնացնում ենք ինքներս մեզ այլ մարդկանց․ լինի դա թաղում, թե կինոյի հերոս։
Ու «Հայելի»-ի առաջին մասը՝ ռեժիսորը ստիպում է անհանգստանալ, ապրել փոքրիկ և տկար աղջկնակի հետ իր շփոթվածությունը, սեփաքան անզորությունը մեծ և աղմկոտ մեքենաների խորթ աշխարհի մեջ։
Իսկ այդ զգացմունքները շոշափելուց հետո, ռեժիսորը ասում է՝ զգացի՞ք, վերապրեցի՞ք մոլորված խղճուկ աղջնակի վախը — առռհա ձեզ — ու աղջիկը իրական կյանքում, ֆիլմի վավերագրական մասում, արդեն լրիվ այլ է, կողմնորոշվում է, որոշում է, գիտի ինչ է ուզում, ու իրան այլևս չի լինում համոզել — նա իր հերոսի հայլապատկերն է։
Հայլապատկերը սկսվում է այն ժամանակ, երբ աղջնակը խաղում է, մեկ էլ միտքը փոխում, նայում է կամերային ու լսվում է ձայն՝
— խցիկին մի նայիր
Այդ խցիկին ուղղված հայացքից է սկսվում։
Ու հետո նա բացատրում է՝
— ընկերներս կասեն որ ես լացկան եմ երբ կինոն տեսնեն։
Իսկ նա լացկան չէ բնավ։ 🙂

Հետաքրքիր է, որ իրական կյանքը, անկախ նրանից, բեմադրված էր, թե իրոք վավերագրական էր, և եթե բեմադրված էր, ապա այնպես, որ կասկած չէր առաջացնում որ տենց կարա կարող է լինել։ Լրիվ հնարավոր է։ Ու հա, իսկական կյանքը ավելի դաժան է, ոչ մի պոեզիա, և եթե «ֆիլմի» մեջ ավտոբուսը մոտո է թեթևակի խփել, ապա վավերագրական մասում իբրև ֆոն, լավ ճմրթած մեքենա են բարձրացնում կռունկով, որ վթարից հետո փողոցը մաքրեն։ Այն մասը, երբ աղջնակը ոստիկանի հետ է զրուցում, հիշելով, որ նա իր հորն է տուգանել՝ վերջն է։ Ու ընդհանրապես, ի՞նչ եմ գրում՝ ճարեք նայեք։

Ի դեպ, սքրինինգը այս անգամ անվճար էր, որովհետև սովորական սեանս չէր, այլ ակցիա՝ ազատություն Ջաֆար Պանահի-ին
Իրան Իրանից նույնիսկ Ծիրան չէին թողնում գալ, իսկ մարտի մեկից արդեն նստած ա։

Մի բան էլ․ Հայաստանում Պանահինին հարց էին տվել, թե բա Հայաստանյան թեմաներով, մեր մասին չե՞ք ուզում կինո նկարել, ու նա պատասխանել էր ծիպը ես ուր դուք ուր, ես իմ թեմային եմ տիրապետում, ու Իրանը ինձ մոտիկ ա, ու տենց։
Տակ շտո մեր մասին մենք ենք կինո նկարողը։ Կամ չնկարողը։
Փաստորեն։

ու տենց