ասք հոգեբանության մասին

Հոգեբանությունը հայկական անեկդոտներում։

Ասա ցանկություններիդ մասին՝

Ուրեմն Մոզիլլան հայ, ադրբեջանցի ու վրացի ա բռնում։ Դե էն երկուսին ուտում ա, երբ հայը հարցնում ա՝
— Կլինի ինձ չուտե՞ս։
Մոզիլլան համաձայնվում ա, ու թողնում ա հային։

Մի ենթադրի, հարցրու՝

Սասունցի Դավիթը գնում ա ջրի առուի մոտ ջուր խմելու, տեսնում ա, դեվ ա դիմացը։ Թուրը հանում ա, խրմփ, մի գլուխը կտրում ա, խրմփ, մյուս գլուխը կտրում ա․․․ Տարակուսած երրորդ գլուխը հարցնում ա՝
— Հոպ, էդ ի՞նչ եղավ քեզ։
— Ես ուզում եմ ստեղ անցնել։
— Բա քեզ ո՞վ էր բան ասում, անցնեիր։

էս ել անկապ, ֆտեմու օ մոզիլե

ասք սուրբ ծնունդը շնորհավորելու մասին

Ալիկ Չալաբյան[xelgen]: Դե գիտեք որ ինձ հա պարսիկի տեղ են դնում։ Հիմա էլ որ շատ իրանացիներ են եկել նավրուզը այստեղ տոնելու, օպերայի մոտ կանգնած էի, ով անցնում, ասում էր ինձ՝ «մերի քրիսթմաս»

ու տենց

ասք ջան գիլլլանի մասին

(մտածում էի երկու լ-ով գրեմ թե մեկ, տենց երեքով , որ շատ լինի ու բնավ քիչ չլինի)

պարզվեց Գիլան յանը ղայդին տղա ա։ Մազերը կարճ, կոշիկները ծիծակ, կասծում շալվարը սև։ բա ասում էին ռոք-մոք ա երգում։
Կորյունը խզարում էր։ Դե Գիլանը Գիլան էր։ Կորյունն ել Կորյուն էր։ նվագախումբն ել նվագախումբ էր։
Լավ եր, երգում, բարձր։ Նվագախումբը։ Րեվերբերացիան ել րեվերբում էր։
ու տենց

ասք անվճար յունիքսի մասին

Կարձինալը և գալանծերեյշիկը բանաձևը և օփեն սոուրսը ՝ դա ուժ է
(օրիորդ Մահարիին խորհուրդ է տրվում տեյք է լուք անել Արաքսի լոգոծիպի վրա)
ու տենց

ասք արդարադատության երկար ձեռքի մասին

Մեր տան մոտակայքում գտնվող «Պուշկինի» (այժմյան «Սիրահարների») այգին վերջին տարիներին անուշադրության էր մատնվել քաղաքապետարանի կողմից. մինչև իսկ նստարանի փայտերը այրվել էր Երևանի ցուրտ բնակարաններից մեկում: Այգին՝ իր բազմաթիվ մութ ու ամայի ծակուծուկերով, շատ սիրահար զույգերի համար ժամանցի մշտական վայր էր դարձել: Մենք էլ երբեմն առանձնանալու համար գտնում էին այնտեղ մարդկանցից հեռու մեր անկյունը, ինչը և որոշեցինք անել հենց այդ օրը: Բուռն համբույրներն ու սիրախաղերն ընդհատվեցին ինչ որ մեկի ոտնաձայներով: Հանկարծ մթության մեջ ինչ որ մի երրորդ անձի բջջայինի լույսը բախվեց երեսիս: Համազգեստով տղամարդ էր՝ թաքցրած շոկոլադը հայտնաբերած երեխայի գոհ ժպիտը դեմքին: Բջջայինի լույսով ուսումնասիրելով մեր դեմքերն ու գոտկատեղից ցած գտնվող հատվածները՝ նրա ժպիտն էլ ավելի պայծառացավ, երբ նշմարեց իմ արձակված գոտին: «Ք**վում է՞իք», — հնչեց լկտի քմծիծաղ: Մենք վախից սառել էինք: «Հիմա գազելը ընդեղ կանգնած ա: Լավ կլինի՞ լցնեմ մեջը տանեմ»:

Շարունակությունը այստեղ

ու տենց

պատմություն կենդանի և օրգանական քաղաքի մասին

Սուրեն տեր-Գրիգորյանը, «Քաղաք» հեռուստահաղորդման համահեղինակը, խոսում է կենդանի քաղաքի ու քաղաքացի լինելու մասին։
Հաղորդման այլ մասերը կարող եք դիտել իմ յութուբ ալիքում

ու տենց

պատմություն կճեպների հանրահավաքի մասին

1998-ին Լուսինե Գևորգյանը նկարահանել է իր հերթական «Հափենինգը» կամերաման օպերատոր Սուրեն տեր-Գրիգորյանի մասին։ Սուրենը «Քաղաք» հեռուստահաղորդման հեղինակներից մեկն էր։
Հարցնում էր իրան՝
— քաղաքը քեզ սկսեց ճանաչել «քաղաք»-ով
— չէ, ես քաղաքը ավելի լավ ճանաչեցի «քաղաք»-ի միջոցով։
— համաձա՞յն չես որ քաղաքը նման է մեծ պահածոյի։
— չէ։ կարծում եմ որ մեր քաղաքում քաղաքացիներ քիչ կան։
— ո՞վ են քաղաքացիները։
— քաղաքի բնակիչները, ում սիրտը ցավում է քաղաքի համար, ով անտարբեր չէ, ով փոխարենը թղթի կտորը գցի փողոցում, այն կգցի աղբի մեջ։
Այդքան ակնհայտ, տարրական բան է, որ զարմանալի է նույնիսկ տվ-ով լսել։ Կարծես մանկապարտեզից բոլորը հասկանում են, որ ավտոբուսի հետևից չարժի անցնել, և որ աղբը աղբի մեջ է կարելի գցել։
Այդ ինչի՞ պատմեցի։
Որովհետև ստորագրահավաքի ժամանակ անհանար է չնկատել ով ոնց է վերաբերվում։ Եթե տեսնում եմ մարդ, ով կանգնած է փողոցում, (չեմ ասում որ սև է հագնված, ու ծիծակ կոշիկներով, չեմ ուզում ընդհանրացնել) ու չրթում ա սեմուշկա, այո, սեմուշկա, ոչ թե արևածաղիկ, ու իրա ոտերի տակ արդեն այդ արևածաղիկի կճեպների հանրահավաք է, ու եթե այդ մարդուն հարցնել բացոթյա դահլիճի մասին, երբ նա իր բովանդակալից հայացքը բարձրացնի, ու ես ամեն ինչ կհասկանամ։
Կհիշեմ Սուրիկի վերընշված խոսքերը ու կհասկանամ, որ այդ տղան, արզապես նա քաղաքացի չէ բնավ։
ոչ մի պոեզիա։

ու տենց

պատմություն թռուցիկ մայկայի մասին

ոստիկաններին վերջապես հաջողվեց բռնել ուրվական քաղաքացուն, ով թռուցիկ մայկայով էր ֆռֆռում։
օրենքի պաշտպանները թռուցիկները առգրավվեցին և ուրվականը շարունակեց մորեմերկ շրջել փողոցներով։ քանի որ ծնվել էր սարոչկայով մայկայով։

(c) Նորայր անդ Կօ

Կօ ասելով հասկանում ենք Թերմինա
Թերմինա ասելով հասկանում ենք Կօ

ու տենց

պատմություն Նունեին լայնածավալ պատասխանելու մասին

այդքանը քի՞չ ա։

ես դեմ եմ քանդելուն։

1. փող։ մենք այդքան փող չունենք, որ թույլ տանք մեզ քանդել, հետո կառուցել։
պարզապես կառուցելն ավելի էժան ա։
մենք նաև այդքան փող չունենք, որ համակարգչային ծրագրային ապահովման համար վճարենք։
Երկու դեպքն ել համարում եմ անխնայ շռայլություն և անթույլատրելի շքեղություն։

2. Մենք չունենք այլ բացոթյա դահլիճ։ Մենք ունենք այլ եկեղեցիներ։
Ունեցածդ չգնահատելը՝ սպառողականության ամենահիմնական նշաններից ա։
Մենք, ի դեպ այլևս չունենք այն ունիկալ ակադեմիայի շենքը, որը քեզ, Նունե, հավանաբար ծանոթ է որպես Հաճարյանի անվան լեզվի ինստիտուի շենք։ Այն արդեն կար, ու ունիկալ էր։
Իսկ եկեղեցիներ մենք ունեինք։

3. Քանդելը՝ կոմունիստական մոտեցում է։ «разрушим до основания, а потом, мы свой, мы новый мир построим…» Այդ երգը քեզ ծանո՞թ է, սիրուն ջան։
Ես նենց վշտանում եմ, երբ ինձանից երիտասարդ սերունդի մոտ նկատում եմ կոմունիզմի ու «հին բարի ժամանակների» նոստալգիա։ Երեխեք, դուք էն ժամանակ ապրե՞լ եք, ի՞նչ գիտեք ոնց էր։
Հա, վատսունականների նկատմամբ նոստալգիա նույնպես չեմ հասկանում։ Դուք էն սերունդը չեք, դուք այս սերունդն եք։ Ապրեք հիմա և այստեղ։ Ոչ ապագայում ու ոչ անցյալում։ Բոլորը անցյալում են ապրում, այդ պատճառով հասարակությունը ծեր ա ու հիվանդ, ու օդնոկլասնիկների ֆենոմեն ունենք, չնայած այն կհաղթեր «ամենատգեղ դիզայնով սայթ» մրցույթում։
Մենք հիմա ունենք այս Երևանը։ ոչ այն ինչ կար առաջ, այո։ Ու պետք է գնահատել այն ինչ ունենք։

Իսկ դու երբևէ չե՞ս ափսոսել, որ մեր մոտ մինչ քրիստոնեական շրջանից մնաց միայն Գառնիի տաճարը։ Ենթադրում եմ, որ շատ ավելի արտահայտիչ և տպավորիչ տաճարներ պիտի մնացած լինեին, եթե իրանք չքանդվեին, եկեղեցիները հենց իրանց տեղում կառուցելու համար։
Տարբերությունը այն է, որ եթե Կոնստանտինը թույլատրել եր քրիստոնեությունը, ապա Տրդատը հարկադրել է կրոնը փոխել։ Ակնհայտ է ինչու՝ Հռոմը քիչ թե շատ ժողովրդավարական պետություն էր, և «հռոմեական իրավունքը» մինչ օրերս գործում է։
Այ դու հիմա Թիֆլիսում ես, սիրուն ջան։
Ու վստահ եմ որ դուրդ գալիս է քաղաքի զանազանությունը։ Համաձայնվիր, որ Թիֆլիսը իր ունիկալ դեմքը կկորցներ, եթե հին տները, ասենք, Լեսելիձեի վրա ավիրվեին, իսկ տեղը նոր շենքեր կառուվեին։
Իսկ հիմա պատկերացրու որ քեզ պետք է պատմական ֆիլմ նկարահանել։ Ո՞րտեղ ես նկարելու, Երևանու՞մ։ Օրինակ, պետք է հայկական առաջին հանրապետության մասին նկարես։ Առաջին խորհրդարանը ցույց տաս։ Վաաաաայ, ուպս։ Իսկ այն նենց ա ձևափոխած որ ֆսյո։ Էլ ձև չի այդ շենքը օգտագործել։
Գիտե՞ս, Ցյուրիխում, սիրուն ջան, հին քաղաքը ինչ վատ վիճակում ա։ Կիսափթած հոտած շենքեր են։ Իրանց մեջ էլ վարձելը շատ էժան ա։ Բայց իրանց քանդող չկա։ Ինչու՞ — որովհետև զբոսաշրջիկները որ գալիս են՝ ոչ միայն տաճարներով են ֆռֆռում, այլ քաղաքով։ Իսկ քաղաքը՝ դա է։ Հին քաղաքը։ Իսկ այդ հին և նեղ քաղաքի փողոցներով պտտվելն է որ հավես է։ Նույնիսկ եթե այդ շենքի առաջին հարկը խանութ է կամ բառ, տեսքը անփոփոխ է մնացել։ Ու փորձի մեկը դրսից մի բան փոխել։
Իսկ նոր բաներ կառուցվում են։ Ու կենտրոնից դուրս, քանի որ կենտրոնական ինֆրաստրուկտուրան ռետինե չէ։
Մեքենաները ո՞նց անցնեն այդ նեղ փողոցներով։ Մեքենաների մուտքը ընդհանրապես շուտով արգելելու են քաղաքի կենտրոն։

4. ես դեմ եմ քաղաքի կենտրոնում խիտ խիտ կառուցելուն։
կենտրոնը առանց այդ էլ չափազանց ծանրաբեռնված է։
զարգացնել պետք է ծայրամասերը։
Կենտրոնում արդեն կա մի քանի եկեղեցի (սուրբ սարգիս, կաթողիկե, լուսավորիչ, զորավոր)
Իսկ Ավանու՞մ։ Իսկ մասիվու՞մ։ Իսկ մասիվի հավատացյալ/կրոնապաշտ բնակիչը ինչո՞վ է լավ կենտրոնի բնակչից, որ կենտրոնի բնակչի քթի տակ այդքան եկեղեցի լինի, իսկ իրա տան մոտակայքում չլինի։ Այ Բանգլադեշում այդ դատարկ տեղը սարքեցին՝ ապրեն։

5. Ես դեմ եմ երբ օրենքը խախտվում է։
Եթե ինչ որ բան քանդվում է, ապա դա պետք է շատ լուրջ պատճառաբանություն ունենա։ Ասենք, կուկուրուզը այդ պատճառաանությունը ուներ՝ այն ավարիյնի շենք էր։ Իրա մեջ գտնվելը վտանգավոր էր։
Իսկ դահլիճը պետության կողմից պահպանվող շենքերի ցուցակի մեջ էր։ Ո՞նց ես կարծում հանկարծակի՞ է հայտնվել այդ ցուցակում։ Ո՞նց ես կարծում, ո՞վ է ավելի լավ հասկանում, որն է ճարտարապետական արժեք՝ դու — թե ճարտարապետները, որոնք աննախադեպ մասշտաբով միավորվել են ու պնդում են որ այդ շենքը քանդել չի կարելի։
Ի դեպ, ես կարծում եմ, որ ես ճաշակ ունեմ։
Ու ճաշակին ընկեր չկա արտահայտությունը սխալ արտահայտություն է։
Ու եթե դու, Նունե, կարծում ես, որ դահլիճը գեղեցիկ չէ, ապա ես կարծում եմ, որ դու ճաշակ չունես։
Փրուֆլինկ

6. Դու կասես՝ եկեղեցին ավելի մեծ արժեք ունի, քան դահլիճը։
Կրկին դա չի պատասխանում այն հարցին ինչու պետք է որևէ բան քանդել կոմունիստների լավագույն տրադիցիաներով։ Եվ հիշեցնեմ, որ եկեղեցին, մայր աթոռը, պետության հետ կապ չունի։ Եկեղեցին ու պետությունը տարբեր են, և եկեղեցին է որ պետք է ենթարկվի օրենքներին բոլորի պես։
Այսպես, ի դեպ, Նորվեգիայում աշխատում են կանայք տերտերներ։ Գիտե՞ս ինչու։ Որովհետև եկեղեցին պարզապես գործատու է։ Էդ ի՞նչ ձև էր, դիսկրիմինացիա անել աշխատողին ըստ սեռի։
Ու այո, կրկնում եմ, աշխարհիկ պետություն է մեր պեետությունը, ազատ, ժողովրդավարական։

Հիմա եկեղեցու մասին՝

1.ՕԿ, եթե այդքան են ուզում հենց այդ տեղում կառուցել, ապա ինչու՞ կինո Մոսկվայի հետևի մեեեեեծ տարածքը, որը այ այստեղ երևում է, չեն օգտագործել, այլ վաճառել եսիմ ում։ Այդ տեղում գոնե եկեղեցին չորս կողմից կերևա։ Իսկ ամառայինի տեղը երկու կողմից պատեր են, չի երևա այդ եկեղեցին։
Նույնիսկ Զորավորը որ բակ մտնես՝ երևում է, ազատ տարածություն կա, որ երևա։

2. Շատ հավես կլինի եկեղեցու տակով մետրո անցնելիս, որ շենքը դողա, և ասես դժողքից ձայները հիշեցնեն մեղավորներին սպասող ապագայի մասին։ Տենց մարդը աղոթում է, իսկ դժողքից իրան ձեռի հետ վախեցնում են։

3. Նունե ջան, քեզ հարց։ Եթե դու ունես լավ հարաբերություններ ինչ որ տղայի հետ, առանց իմանալու այլ տղայի, նույնիսկ իրա ֆոտոն չտեսնելով, նույնիսկ իրա մի տող չկարդալով, կթողնե՞ս կգնաս էն մեկին կապելու։
Բա նույնը չի՞։ Դու չգիտես ինչ տեսք կունենա նոր եկեղեցին, դու չգիտես ոչ մի բան, բայց դու պատրաստ ես քանդել այն ինչ ունես, ու որը փաստորեն չես գնահատում։

Հա, ու ի դեպ․ ես անձամբ անցյալ տարի շատ եմ գնացել ամառային դահլիճ։ Հրաշալի համերգային ծրագիր էր, Տիգրան Համասյանից և Նեյչա Ռոքս համերգներից մեծ բավականություն եմ ստացել։

ու տենց

ասք ինքնակազմակերպման մասին

ես ուզում եմ փրկել Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը, իսկ դու ուզու՞մ ես

ինձ հետ միասին ուզում են նաև նրանք

այստեղից
Իսկ երեկ երկու ժամում հավաքվեց ~4400 ստորագրություն, այսպիսով ավելին, քան 13000 մարդ էս մի քանի օրում ստորագրել են բացօթյա դահլիճը պահպանելու համար
Այսօր և վաղը, ժամը 5-7pm, Թամանյանի արձանի տակ, դուք դեռ կարող եք ստորագրել հետևյալ տեքստի տակ՝

Մենք, ներքո ստորագրյալներս,
պահանջում ենք վերականգնել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը Երևան քաղաքի մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում և կասեցնել այն քանդելուն ուղղված գործընթացները հետևյալ հիմնավորումներով՝
— «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի կառույցը հանվել է վերը նշված ցուցակից օրենքի բացահայտ խախտմամբ և առանց մասնագիտական հիմնավորման,
— Հայաստանի հեղինակավոր ճարտարապետների միաձայն կարծիքով «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը (ճարտարապետներ Սպարտակ Կնտեղցյան և Թելման Գևորգյան) հանդիսանում է հայկական արդի ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը։
— Գտնում ենք, որ քաղաքային միջավայրի ձևավորումը չպետք է հիմնված լինի քանդելու սկզբունքի վրա։ Այն պետք է տեղի ունենա մշակութային շերտերի կուտակման և համադրման միջոցով։
— Ամառային դահլիճը միակ բացօթյա կինոդահլիճն է (այն նաև ամենատարողունակն է Երևան քաղաքում) ինչի շնորհիվ այդ կառույցը կարևոր դեր ունի քաղաքային մշակույթում։

Եթե դուք գիտեք, որ ծանոթները հաճույքով կստորագրեին, բայց իրենց հարմար չէ հասնել Թամանյանի մոտ, ապա կարող եք քաշել պետիցիայի տեքստը այստեղից, հավաքել ստորագրությունները, ու բերել արձանի մոտ
(Լռացնել պետք է միայն երեք դաշտ՝ անունը, մասնագիտությունը, ու ստորագրությունը)
ու տենց

պատմություն կախվող կոմպասի մասին

պետք ա ընտրեմ երկու էլեկտրոնիկ կոմպասի միջև՝ KMZ43T from Philips կամ HMC6352 from Honeywell
չիպեր են, որոնցից կարելի ա ասենք կոնտրոլերով ուղղության մասին տեղեկատվություն կարդալ։
Առաջինը չորսը ոտով տալիս ա ուղղությունը, ասենք՝ նորդ նորդ օստ։ Պարզ ա ու հուսալի։
Իսկ երկրորդը ունի i2c շինա, հատուկ պրոտոկոլ շփվելու համար, ու տալիս ա թվեր, իրա մեջ արդեն կոնտրոլեր կա։
Առաջինը հաստատ հուսալի ա, բայց քանի որ կարող է ցույց տալ ընդհամենը 16 ուղղություն, իսկ 360/16=22, նշանակում է, ուղղությունը փոխելու համար կամ ձախ կամ աջ պետք է շրջվի մեքենան, նշանակում է, մոտ 10 աստիճան պոգրեշնոսծ։
Երկրորդը բարդ դիզայն ունի, մեջը կոնտրոլեր, այթուսի բաս, ու քանի որ ֆլոաթինգ փոյնթ թիվ ա տալիս, հավես ա։ Բայց այդ իրա հետ շփման պրոտոկոլի մեջ հատուկ հրաման կա, որ իրան րեսետ անես, եթե կախվի։
Պատկերացնու՞մ եք, կոմպաս, որը կախվում է։
Հիմա մտածում եմ էս երկուսից որը ընտրել։
ու տենց

պատմություն մաքրասիրության մասին

հարց տաքսիստին։

— իսկ դուք ո՞նց եք վերաբերվում կինո «Մոսկվայի» բացօթյա դահլիճի ոչնչացմանը։
— հա, երեկ տելեվիզրով տեսել եմ, տո իմ վեջը չի, ես ոնց կինո չեմ գնում, տենց էլ եկեղեցի։
— մոյկա հո գնում եք՞

ու տենց

պատմություն բացօթյա դահլիճի ակուսծիկայի մասին

Պետրոսի մոծիվներով․

Վահան Արծրունի։ Ես այնտեղ նվագել եմ, բացոթյա դահլիճի ակուստիկան լավը չէ։

Մեկը հարցներ, բացօթյա դահլիճում ի՞նչ ակուսծիկա՞՞՞

ու տենց