ասք ծիծիկների մասին

այստեղից

Ես հասկանում եմ որ ինքնանպատակ չէ սա արվում։

Գոնե տեսականորեն ինչ որ իմաստ կա, ասենք ցուցադրվող նյութերի մակարդակի ներքևի պլանկան սահմանելու։

Պրոբլեմը նրանում է, որ սեռական/չսեռական, հեռվից/մոտիկից, ցուցադրել/չցուցադրելով չէ որ արվեստը չարվեստից տարբերվում է։

Տարբերելու համար ճաշակ է պետք, իսկ ճաշակը ֆորմալիզացնելու խնդիրը այնքան բարդ է, որ չեն ձգի։ Այդ պատճառով ինչ էլ գրեին՝ մառազմ կլիներ։

Ու ամենակարևորը, որ ցավոք, սա եթերը չի լավացնի մինչ դիտողների ընդհանուր մակարդակը միջինում այդ երևակայական պլանկային չհամապատասխանի։

Սա Հայաստանի ցավն է։ Մեր ցավն է։ Այդ պատճառով է Սևակը գրել շալակող մարդկանց մասին։ Սևակի այդ գործը Հայաստանին սպեցիֆիկ է։

Քանի որ ընդհանուր մակարդակը շատ ցածր է, ինչքան էլ դինայ անենք։ Ու ստացվում է, որ անձերն են շալակած տանում, ներեցեք, արտահայտությանս համար, ազգս։ Այո, նեշյնս։ Ստեղ ապրողներին։ Ոչ մի րասիզմ, պյուր բիզնես։

Այդ անձերից էր Թամանովըյանը, Ենգիբարովըյանը, որին Երևանի կրկեսում շնչել չէին տալիս, ու նա փախավ մեր մոտից «ս գլազամի պոլնիմի օսեննիխ դոժդեյ», այս անձերից էր Կոմիտասը, Աբովյանը, Քոչարը, կամ նույն, ներեցեք, արդեն ծեծված Նժդեհն, որը, չերտ, կրկին արտասահմանում ա սովորել։

Անկախ Հայաստանի դարավոր բացակայությունը կամաց վերացնում էր եղած ժառանգությունը։ Ու փաստն այն է, որ մենք կիրթ մարդիկ գրեթե չունենք։ Ու դա արտահայտվում է նրանում, որ երբ փիղը զոոպարկից դուրս ա գալիս, չգիտենք ո՞նց հետ բերել, նրանում, որ չունենք սիրուն տներ դիզայն անող ճարտարապետներ, չունենք իսկսկան ծրագրավորողներ, չունենք իսկսկան գիտնականներ։

Չէ ունենք, կմատնանշեն ինձ մի երկու անուն։ Բայց հենց դա եմ ասում։ Ունենք գժանոց գիտնականներ, ու լիքը խլամ։ Միջին, պարզապես լավ գիտնականներ, պարզապես լավ լրագրողներ, պարզապես լավ ճարտարապետներ՝ չունենք։ Եղածն ել շաաատ քիչ են։

Ու ստատիստիկլի, նենց ա ստացվում, որ իրանց քիչ ա գործ հասնում։ Որովհետև մեեեենք, պատվիրատուները անճաշակ ենք։ Զարգացած չենք։ Չտես ենք։

Ու վերադարնանք մեր ոչխարներին երոծիկային, ծ-ով։

Երբ դպրոցական էի, համադասարանցիներիս մոտ նեպրիլիչնի էր համարվում մի ծիծիկներով գլամուր աղջկա նկարով օրացույցիկ չունենալը։

Ու նենց զարմանում էի, որ ի՞նչ։

Հիմա հասկանում եմ, որ չտեսությունը հենց դա է։

Մեր տանը «վ սվոբոդնոմ դոստուպե» նկարիչների ալբոմներ կային։ Նկարիչները սովորություն ունեն մերկ կանանց նկարել։ Միֆոլոգիայի հանրագիտարան կար։ Այնտեղ էլ լիքը նատուրա։

Ինձ համար պարզապես ոչ նորություն, ոչ էլ պրոծեստ, ծ-ով, չկար ծիծիկներով օրացույց թաքուն պահելու մեջ։

«Ուֆ, չգիտեմ է»(c)

Սիրտս ցավում է, որ տեսնում եմ կիրթ ու խելացի մարդկանց, որոնք իրենց բունն են մտել, ու դուրս չեն գալիս։

Թեև կարող էին մի լավ բան անել։ Թեկուզ դասավանդելով, մենք շատ քիչ լավ դասատուներ ունենք։

Մանանայի ֆոտո կուրսերը հիշեցի։ Գիտե՞ք, մի աղջկա եմ հանդիպել, իրա նկարները, թեկուզ միլնիցայով էին արած, բայց նենց լավն էին։

Ասում եմ, էս ի՞նչ խաբար ա։ Էս ո՞նց ա, նեուժելի սամորոդոկ ա։ Պարզվում ա, երբ դպրոցական էր՝ Մանանա էր գնում, ու իրան Աբոն ու Վահրամն էին դասավանդում։ Ահա թե ինչ։

Մենք հիմա հասարակ ազգ ենք։ Մեր ժառանգությունը գոյություն չունի։ Մենք երեխաներին դիպլոմի/բանակի/օժիտի համար ենք սովորելու ուղարկում, սովորելն էլ ձև է դարձել։ Սովորացնելն էլ։ Մեր ժառանգությունը մակսիմում կարտահատվի մի սփյուրքահայի միջամտությամբ, ասենք, Հրայրի, որ ստեղ ժամանակակից հիվանդանոց կբացի, բժիշկներին կսովորացնի, կգնա։ Պարզապես անկապ, իմանալով որ նա հայ է, չռացիոնալ։

Հիմա նենց խելացի ու կիրթ մարդ ավելի ու ավելի քիչ ենք ունենալու։ Քանի որ կգնա՜ն։ Ու կգնան ոչ այն պատճառով, որ այնտեղ, չգիտեմ որտեղ լավ է, այլ այն պատճառով, որ ստեղ իրենց գործ անել չեն տա, կլոմկեն։ Այդ պատճառով եմ ես ուրախանում, երբ րեպատրիանտների հետ եմ շփվում։

Նենց են մեզ անհրաժեշտ, նենց կարևոր դեր են կատարում, նենց մեր փթաց օդը թարմացնում են։ Ու նենց հետաքրքիր մարդիկ են պատահում։

Իսկ ինձ այնքան էլ չի հուզում «որտեղ» ապրել խնդիրը։ Մեկ՝ ես աշխարհի «լավագույն» քաղաքում ապրել եմ, ու առանձնապես տպավորված չեմ, երկու՝ որովհետև ես ինձ նույն հայաստանում չեմ զգում ինչ իմ կողքի հարևանը։ Ես իմ հայաստանում եմ ապրում։ Ու իմ աշխարհում։

Ու տենց էլ կշարունակենք, ես իմ աշխարհում, դուք՝ ձեր, ու մեկ մեկ մեր աշխարհները կհատվեն, մեկ մեկ էլ մեկի «քյարթաստերոնը» ((c) Արեգ Հակոբյան Ազատունի) կխփի, իրա աշխարհի հետ էլ կհատվի աշխարհս։

Ու մինչ մարդիկ շատ են, որ «որոգայթ» են նայում, մինչ մարդիկ շատ են, որ ձայն են վաճառում, մինչ մարդիկ շատ են, որ թքաց ունեն, մինչ մարդիկ շատ են, որ ծիծիկներ չեն տեսել բնավ, տենց էլ կշարունակվի, էլի մարդիկ կլինեն որ ծիծիկները դեֆայն և ֆորմալիզացիա անելով կզբաղվեն։

Իսկ նենց, ինձ էդ հեռուստատեսության տուսովկեքը չեն հետաքրքրում։ Հեռուստացույցս վերջին անգամ սեպտեմբերի կողմերն եմ միացրել։

Հա, մենք ենք փող տալիս, բայց ՏՎ-ն չի փոխվի, այ մարդ, յան տվեք տվ-ից, էս դարում յութուբ կա, բան կա, լիքը կայֆ ուսանողական ֆիլմեր կան, «նա կոլենկախ» նկարահանված, տվ-ի հետևից եք ընկել, ոնց որ ի՞նչ։

_ու տենց _

պիտակներ՝ անկապ  մտքեր  ու տենց  պատմութիւն  քիչ կարդա շատ հեռուստացոյց դիտիր