ասք ռոբոտ լինելու մասին

Պարսիկ Ամիրը զարմանքով նայում էր մեկ իր դոնաթին, մեկ նոութբուքի էկրանին։

«Փրուվ յուր նոթ ռոբոթ» – գրված էր քափչայի վրա։

– Այս ի՞նչ է ինձանից ուզում – հարցրեց Ամիրը։

– Ապացուցիր որ ռոբոտ չես բնավ – բացատրում եմ։ Գրի այն տառերն ու թվերը։

Ամիրը ուշադիր սեղմեց մատով մի քանի ստեղն։

– Ապրես, իսկ հիմա այնտեղ կտացրու։

Ամիրը կտացրեց։ Քափչան սխալ էր մուտքագրված։

– Օկ, հավանաբար սխալ ես ինչ որ բան գրել։ Կրկին հավաքիր։

– Նորի՞ց – զարմացավ Ամիրը։

նորից չէ, կրկին Ահա – պատասխանեցի ես, կծելով իմ դոնաթը։

Ամիրը կրկին մի քանի անգամ սեղմեց ստեղնաշարին, և կտացրեց մկնիկի ստեղնը։ Կրկին ապարձյուն։

Հետո երրորդ անգամ փորձեց մուտքագրել թվերը, ու կրկին սխալվեց։ Եվ հարցական հայացք նետեց իմ վրա։

– Սա ի՞նչ է նշանակում – հարցրեց։

– Լսի, կարո՞ղ ա դու ռոբոտ ես։

– Հը՞

– Փաստորեն։

_ու տենց _

պիտակներ՝ պատմութիւն  ռոբոտիքս  ռոբոտները և մենք  փաստորեն