պատմություն խամ քշողի մասին

Մի անգամ Սյունիքցի վարորդ ճանապարհին մեքենա կանգնեցնող շիկահեր աղջիկ է տեսնում։

– Կպավ – մտածեց նա, և կտրուկ կանգնեցրեց բեռնատար մեքենան, բարձրացնելով փոշու ամպ, որը ծածկեց վերոհիշյալ աղջկան։

Երբ փոշին նստեց, աղջիկը ռուսերեն, խնդրեց իրեն հասցենլ ինչ որ կետ

– Սադիս – ասաց սյունիքցին, իսկ աղջիկը բարձրացավ բեռնատարի մեջ։

Ճանապարհին վարորդը, չկասկածելով որ բոլոր ռուսախոս շիկահեր ավտոստոպով երթևեկող աղջիկները իհարկե երազում են բոլոր Սյունիքցի բեռնատարների վարորդների հետ կապոտի վրա սեռական հարաբերությունների մեջ մտնել, «սկորուստը» պտտելոըց դիպչում էր աղջկա ոտքերին։ Երբ այս մեթոդի արդյունավետությունը չարդարացավ, վարորդի մոտ փայլուն միտք ծագեց՝ ժամանակ առ ժամանակ աղջկա կողմ թեկվել և իբր հանկարծակի հրել նրան։

Այս ու ևս մի քանի հնարամիտ ձևերով վարորդը այնքան էր տարվել որ չնկատեց երբ հասան նշանակման վայրը և աղջիկը խնդրեց մեքենան կանգնեցնել որ իջնի։

– Ա վի խամ – ասաց աղջիկը արհամարական հայացք նետելով վարորդի ուղղությամբ, երբ իջավ

– Ես խամ չեմ, ժամանակ չկար – արդարացավ վարորդը։

_ու տենց _

պիտակներ՝ Հայաստան  հավես  պատմութիւն