երէկ ֆփերսընն ասաց որ յաւելուած գրելն իրան շատ ա տանում, ու մասնաւորապէս որովհետեւ մի մարդ կարող ա կիրառելի ու օգտակար յաւելուած գրել։
ես էլ մեկնաբանեցի, որ դա մարդու սանդղակին համապատասխան (human scale) (ֆփերսըն, այ այսպէս կարող եմ այլաբանութիւն օգտագործել) ծրագրակազմ ա։ երբեմն դրան ասում են lowtech
։ դէ քաղաքներ կան մարդու սանդղակին, չափսին համապատասխան, փողոցներ՝ ուր փողոցը նեղ ա, ու աւելի կոմֆորտ ա։ ու պատահական չի որ փարփեցու փողոցը դարձաւ փաբերի ու սրճարանների փողոց՝ նեղ ա։ սարեանն էլ ա նեղ։ ու սարեանը կոր ա՝ հետեւաբար չես տեսնում անվերջութիւն, ու դա աւելի կոմֆորտ ա։ նոյն ձեւ հրապարակը եթէ շատ ա մեծ՝ տագնապում ես։
ու ասացի որ դրա համար եմ oberon
֊ը սիրում՝ մի հոգի՝ գուցէ ես, կարող եմ մի ամսում քոմփայլեր գրել։
նա էլ ասաց թէ հա, նոյնը լիսպի հետ՝ երեւի ամէն լիսպիստ մի լիսպ գրել ա իր կեանքում։ (:
ես էլ յիշեցի որ gemini
֊ն էլ ա մարդու սանդղակին համապատասխան՝ նախագծուած ա որ ամէն մարդ կարողանայ իմպլեմենտացնել հաղորդակարգը մէկ֊երկու օրում, ու օրինակ սպասարկիչ կամ դիտարկիչ գրի։
ահա, օրինակ, solderpunk
֊ի՝ gemini
ստեղծողի go
իրականացում, հարիւր տողից քիչ կոդով՝
https://tildegit.org/solderpunk/gemini-demo-3
յ․ գ․ ապակենտրոնացումն ինչ լաւ բան ա՝ էսօր jabber.am
֊ը չի աշխատում, բայց ես չոլ.հայ
֊ի ժողովրդին տեսնում եմ ու կարող եմ չաթուել։
#յաւելուած #քաղաք #փողոց #հրապարակ #սանդղակ #մարդ #օբերոն #ջեմինի #լիսպ #ապակենտրոնացում
այլ պատմութիւն՝ այս մէկը՝ պարսկահայ բարիստայից։
դեռ դեռահաս տարիքում սովորութիւն ունէր թղթի վրայ գրելու, թէ ինչ ա ուզում անել, եւ ձգտել գրածն իրականացնելու։
մի անգամ գրել էր, որ գալու ա հայաստանում ապրի։
ասում էր որ ինքն իրան շատ դժբախտ ա զգացել, որ պարսկաստանում ա ծնուել, ու իր համար միշտ բարդ էր գիտակցել, որ հայաստանում չի ապրում։
նա սովորում էր մարզական դպրոցում եւ համալսարանում, մասթերս ունի ֆիզկուլտից։ յետոյ անյաջողութիւն ա պատահել իր հետ՝ հօր ու ընկերոջ հետ փողոցն անցնում էր, իրենք մի թեթեւ առաջ անցան, երբ դիմացի գիծ մտած մեքենան իրան խփեց հետեւից։ վարորդը, յետոյ պարզուեց, խմած էր։
ասում էր՝ «կանոն չկայ պարսկաստանում»։
որոշ ժամանակ կոմայի մէջ ա եղել։ ինչ֊որ յիշողութիւն ջնջուել ա։ բախտը բերել ա որ ողնաշարը շատ չի վնասուել, ու կարողանում ա ոտքերն ու ձեռքերը կառավարել՝ երեւի նրանից էր որ լիքը ուսապարկ ունէր, ու այդ ուսապարկը հարուածը մեղմել ա։
մի քանի տարի չէր կարողանում գլուխը բարձրացնել՝ կը կորցնէր իրան, կընկնէր։ պարապեց, շատ աշխատեց իր վրայ, սկսեց քայլել, սկսեց վազել, սկսեց կրկին ֆուտբոլ խաղալ՝ այն ինչը շատ էր սիրում։ բայց բժիշկը իրան տեսաւ, ասաց՝ «ընտրութիւն ունես։ կամ մօտակայ հինգ տարին ֆուտբոլ ես խաղում, բայց հինգ տարի անց մի ոտք հաստատ չես ունենայ։ կամ էս պահին թողնում ես ֆուտբոլը, ու հնարաւորութիւն ունես ապագայ ընտանիքիդ աւելի մասնակցութիւն ունենալ, աւելի վայելել կեանքը, աւելի շարժունակ լինել։ ընտրութիւնը քոնն ա»։
շատ հետաքրքիր էր, որ չասաց՝ «մի արա, սէնց անես՝ վարի ես տալու ոտքդ»։ ասաց՝ «էս ա՝ ընտրի»։
կեանքը լցնելու համար նա սովորեց բարիստայի գործ։ նաեւ սկսեց դաս տալ դպրոցում որպէս մարզիչ։
հայաստան եկաւ, մի մասնաւոր դպրոց ընդունուեց։ ազնիւ էր աշխատում, բայց ազնւութիւնը չգնահատուեց։
ասում էր՝ «ես էդ աղջկան ասում եմ, դու էս հարսանեկան շորերով որ եկել ես, չես կարող ֆիզկուլտ անել, ես էլ քեզ չեմ կարող ներկայ դնել։ նա էլ ասում ա՝ պէտք ա չէ՞ սիրուն հագնուած լինեմ»։ յետոյ, ասում ա, աղջկայ «փորով հայրը» եկաւ, բողոքեց իրանից։ նաեւ մի տղայ կար, որ հեռախօսի մէջ էր մտած միշտ, ու չէր լսում։ պատմում էր որ կիրթ ա, որ էսպիսի ու էսպիսի վարժութիւններ ա նախատեսել, սրանք սրտի համար են լաւ, նրանք եսիմինչի։ ասում ա՝ արի, էս արա, էն արա։ տղան նստած հեռախօսի մէջ ա նայում, ասում ա՝ չէ, չեմ գալիս։ «ներկայ» չի ստանում։ էլի ծնողները գալիս են «կռիւ»։ ու դէ նա չկարողացաւ այդ դպրոցի հետ, զի «ներկայ» դնել չէր կարող, իսկ դպրոցը չէր ուզում յաճախորդ կորցնել։ ասաց՝ դուրս եմ գալիս, ու որ պահող էլ չկար, ուրախ էին։
ասաց որ ընտանիքն էլ ա փորձել հայաստանում տեղաւորուել, բայց մայրը գործ չգտաւ, չնայած բուժաշխատող ա, եղբայրը գործ չգտաւ, չնայած տտ ոլորտում ա, բայց ծրագրաւորող չի՝ կարգիչ սարքող ա։
միայն նա ա, որ թղթի վրայ գրածն իրականացրել ա, ու ասաց որ զանգ ունէր մօր հետ վերջերս, ու թուղթը ցոյց տուեց իրան մայրը։
ու յուզուեց, ամաչեց մեզնից որ արցունքներ են գալիս աչքերից, փորձեց թաքցնել։
#պատմութիւն #հայաստան #հայրենադարձութիւն #մարդ #մարդիկ #վթար #փողոց #դպրոց #ընտանիք
«արմաթի» մասին՝ ծախսը մեծ ա ու ոչ արդիւնաւէտ՝ զի այն ամէնը ինչ լաբում լինում ա՝ պէտք ա անկապ դրուած չլինի, այլ օգտագործուի։ կարեւորն այն ա որ տեղում սարք աշխատեցնել ունակ մարդ չկայ։
իսկ եթէ լինի մարդ՝ ահաւոր թոյլ կարգիչներ, որ ձգում են պրազ միջավայր՝ windowmaker, icewm (xfce֊ն արդէն պարզ չի)՝ լրիւ հերիք են։ պարզապէս մարդ ա պէտք, որ կարողանայ օգտուել ու սովորեցնել։ ու դա արդէն խնդիր ա։
ես կաւելացնէի որ xfce ու աւելի բարդ ու ծանր միջավայրեր պէտք էլ չեն՝ չեն օգնի կոնսոլով վարժ աշխատել ու հասկանալ տակից ինչ ա կատարւում։
պարզ միջավայր, միայն տերմինալներով գործ, աւել բան պէտք չի, ու աւելորդ ա, ու լաւ ա չլինի։
#կրթութիւն #արմաթ #մարդ #մարդիկ #անկապ
#մարտի_մէկ
@{ քամի ; o_o@spyurk.am} 01.03.2019, 19:37:50
այդ իրադարձութիւններից 11 տարի անց ահա, չափազանց կարեւոր է քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին։ եւ հիմա հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թուականին իշխող վերնախաւի գործողութիւններն ամենեւին ուղղուած չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դէմ, այդ բռնութիւնների ու ապօրինութիւնների հիմնական եւ թերեւս միակ թիրախը հայաստանի հանրապետութեան քաղաքացին էր. նրա իրաւունքը, նրա արժանապատուութիւնն ու ազատութիւնը։
մարտի 1-ի զոհերը գոռ քլոյեանը, արմէն ֆարմանեանը, տիգրան խաչատրեանը, յովհաննէս յովհաննիսեանը, դաւիթ պետրոսեանը, զաքար յովհաննիսեանը, գրիգոր գեւորգեանը, սամուէլ յարութիւնեանը, համլետ թադեւոսեանը, տիգրան աբգարյանը չեն միայն, այլեւ հայաստանի հանրապետութեան իւրաքանչիւր քաղաքացի, իր իրաւունքի համար պայքարող իւրաքանչիւր ցուցարար, որովհետեւ մարդասպանը՝ ասենք, օրինակ, դաւիթ պետրոսեանի վրայ կրակելիս չի իմացել, որ նա յատկապէս դաւիթ պետրոսեանն է՝ ծնուած 1974 թուականի ապրիլի 16-ին երեւան քաղաքում։
մարդասպանը չի իմացել, որ կրակում է դաւիթ պետրոսեանի վրայ, բայց հաստատ իմացել է, որ կրակում է հայաստանի հանրապետութեան քաղաքացու վրայ։ հետեւաբար, Մարտի 1-ի զոհերից իւրաքանչիւրի վրայ արձակուած կրակոցը մեզնից իւրաքանչիւրի վրայ արձակուած կրակոց է։
փաշինեան
#փաշինեան #մէջբերում #մարտի1 #ազատութիւն #անկախութիւն #իրաւունք #արժանապատուութիւն #մարդ #հայաստան #պետութիւն #քաղաքացի
@{քամի; o_o@spyurk.am}ն մէջբերեց՝
այդ իրադարձութիւններից 11 տարի անց ահա, չափազանց կարեւոր է քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին։ եւ հիմա հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թուականին իշխող վերնախաւի գործողութիւններն ամենեւին ուղղուած չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դէմ, այդ բռնութիւնների ու ապօրինութիւնների հիմնական եւ թերեւս միակ թիրախը հայաստանի հանրապետութեան քաղաքացին էր. նրա իրաւունքը, նրա արժանապատուութիւնն ու ազատութիւնը։
մարտի 1-ի զոհերը գոռ քլոյեանը, արմէն ֆարմանեանը, տիգրան խաչատրեանը, յովհաննէս յովհաննիսեանը, դաւիթ պետրոսեանը, զաքար յովհաննիսեանը, գրիգոր գեւորգեանը, սամուէլ յարութիւնեանը, համլետ թադեւոսեանը, տիգրան աբգարյանը չեն միայն, այլեւ հայաստանի հանրապետութեան իւրաքանչիւր քաղաքացի, իր իրաւունքի համար պայքարող իւրաքանչիւր ցուցարար, որովհետեւ մարդասպանը՝ ասենք, օրինակ, դաւիթ պետրոսեանի վրայ կրակելիս չի իմացել, որ նա յատկապէս դաւիթ պետրոսեանն է՝ ծնուած 1974 թուականի ապրիլի 16-ին երեւան քաղաքում։
մարդասպանը չի իմացել, որ կրակում է դաւիթ պետրոսեանի վրայ, բայց հաստատ իմացել է, որ կրակում է հայաստանի հանրապետութեան քաղաքացու վրայ։ հետեւաբար, Մարտի 1-ի զոհերից իւրաքանչիւրի վրայ արձակուած կրակոցը մեզնից իւրաքանչիւրի վրայ արձակուած կրակոց է։
փաշինեան
#փաշինեան #մէջբերում #մարտի_մէկ #ազատութիւն #անկախութիւն #իրաւունք #արժանապատուութիւն #մարդ #հայաստան #պետութիւն #քաղաքացի
աֆրիկեանների պատմութիւնն էլ այն մասին է, երբ սեփականութեան իրաւունքը, անձի իրաւունքը ստորադասւում է «հանրային»֊ի։ ու այդքան էլ կարեւոր չէ այդ մարդու համար, իրօք հանրային կարիքների, թէ ինչ֊որ մի կամ մի խումբ մարդկանց շահի համար է։ քանի որ նա մէկ է իր տանից զրկւում է։ (հիմա չեմ դիտարկում շէնքի պատմական արժէք ներկայացնելը)։
— ես այստեղ ապրում եմ։
— այ դու ագահ, եթէ դու այստեղ չապրէիր, մենք խանութ կը բացէինք, մարդիկ կը գային, առեւտուր կանէին, լաւ կը զգային իրենց։ քո քմահաճոյքի համար ուզում ես այդքան մարդ տուժի։
ու սա վերաբերում է շատ տարբեր եւ զանազան տեղերի, ոչ միայն պատմական շէնքերի։ այդ ուղղութեամբ ենք գնում, մանաւանդ հաշուի առնելով նոր սահմանադրութիւնը։
#քաղաքականութիւն #սահմանադրութիւն #քաղաք #մարդ #իրաւունք #ազատութիւն
@{ Ճաշող Փիլիսոփայ ; norayr@spyurk.am} 11.02.2015, 4:08:23
#աղջիկ #ֆոտո #լուսանկար #նկար #ստուեր #լիմբո #սեւ֊սպիտակ #դիմանկար #մարդ
#photo #photos #girl #shadow #limbo #black-and-white #bw #portrait #human
#աղջիկ #ֆոտո #լուսանկար #նկար #ստուեր #լիմբո #սեւ֊սպիտակ #դիմանկար #մարդ
կայ մարդ որպէս նպատակ եւ մարդ որպէս միջոց։ ու կայ նախագիծ որպէս նպատակ եւ նախագիծ որպէս միջոց։
այսինքն նախագիծ անելու մոտիւը կարող է լինել որ նա կայանայ ասենք, ինչ֊որ բանի հետ կապ ունենայ, վեհ լինի, ճանաչուած լինի, ինչեւէ։ անկապ մոտիւ է, ըստ իս։ չգիտեմ, արդե՞օք լաւ կանի։
ամենակարեւորը՝ ես չեմ կարողանում, չեմ ուզում աջակցել նախագծի երբ հասկանում եմ, զգում եմ, որ այն միջոց է, ոչ թէ նպատակ։ ապա ես ոչ թէ նախագծին եմ աջակցում, այլ այդ մարդու այլ նպատակին, որի միջոցն է միայն նախագիծը։
(այսպէս, եթէ ես զգում եմ, որ ինձ մանիպուլացնում են որ ես ինչ֊որ բան անեմ, իսկ ես առանց այդ էլ էի ուզում դա անել, ես դա չեմ անում։ որ մանիպուլացնողը մանիպուլյացիայի համար դրական հաստատում չստանայ։)
(այլ հարց է, որ մարդիկ կան առհասարակ ոչ մի բան չեն անում։ ոչ մի։)
#շարժառիթ #մոտիւ #գործ #մարդ #նախագիծ #միջոց #նպատակ
մարդը լրիւ առանձնանում է (ու դեռ հին մարդիկ դա հասկանում էին, աստծուն ստեղծելիս եւ նրան մարդու յատկանիշներով օժտելիս) նրանով, որ նա (երբեմն) դիզայն է անում, իսկ մնացած ամէն ինչը «ինքն իրեն» է դիզայն լինում։
մարդը եւ շէնք, քաղաք է դիզայն անում, եւ հասարակութիւն, եւ ինքն իրեն։
ինքն իրեն առաջացածը կարող է լինել եւ գեղեցիկ, եւ տգեղ։ լաւ դիզայն արուածը միշտ գեղեցիկ է։
օրինակ, կենտրոնացումը ինքն իրեն է առաջանում։ մանաւանդ թոյլ կարգաւորուող կապիտալիզմի պարագայում։
իսկ ապակենտրոնացումը, որ սիրուն լուծում է, ու հարմար է մեզ, մարդկանց, դիզայն արուած է՝ ասենք համացանցը, մեյլը, ջաբերը, որոշ ժամանակակից քաղաքներ։
բռնապետութիւնը նոյնպէս «ինքն իրեն» է առաջանում։ յատուկ ջանք է պէտք լինում փտելը կանխելու, ժողովրդավարութիւնը պահելու, ուժեղացնելու համար։ իսկ իշխանութիւնը ձգտում է կենտրոնացման, ուղղահայեացի։ ժողովրդավարական երկրներում եւ տարբեր մակարդակների չինովնիկները, եւ ՏԻՄ֊ը աւելի ինքնուրոյն են, անկախ, համայնքներն աւելի լիազօրուած են։
#դիզայն #ճաշակ #նախագծում #կապիտալիզմ #բռնապետութիւն #ժողովրդավարութիւն #մարդ #մարդիկ