… Մենք ընդունում էինք մի երկրի մոդել, ուր անհատ մարդուն բարոյական արժեքը զերո էր: Այն ժամանակ, երբ ցույցեր էին կատարվում Հայաստանի մեջ, ես բոլորովին չէի հավատում, որ էդ ժողովուրդը էն նյութն է, որմե կարելի է որեւէ բան ստեղծել: Դա մի պահ էր, ուր մարդիկ լիցքավորվելու համար իրենց տարիներու գանգատներեն հավաքվում ու ոգևորվում էին, երբ մի հռետոր խոսում էր, իրենց լավ էին զգում, բայց դա համագործակցելու նշան չէր: Մեկ քառակուսի մետրի վրա երբ 10 հոգի կանգնած է կողք-կողքի, դա համագործակցության նշան չէ:

Համագործակցությունը անկախ մարդոց գործ է. անկախ երկիր կրնա ստեղծվիր, երբ իր ամեն քաղաքացին անկախ մարդ է, ունի իր աշխատանքը, իր ապրուստը: Ստրուկներով անկախ պետություն չի ստեղծվիր: Ես իբրև մի հայ մարդ, որ ապրում է այս ժամանակը, վերլուծություններ եմ անում մարդկային իմ հարաբերություններիցս ելնելով, իմ անհատական փորձառությամբ:

Ինչպես մարդու տեսակ մը կահիվանդ մարդու (անունը չգիտեմ, պիտի հոգեբանի մը հարցնեմ), այնպես էլ ժողովուրդ մը. ուրեմն մարդ կա, որ իր ձախորդության համար չի ուզում որևէ բան անել դուրս գալու իր ձախողված վիճակեն, այլ դրա համար մեղադրում է մեկ ուրիշի: Բայց երբ ասում եսբայց քու պատասխանատվությունդ ի՞նչ է, դուն ինչո՞վ պատասխանատու ես, ասում է հանցավորը ուրիշն էգոնե ես կրնամ հայհոյել այդ մարդուն ու հանգստանալ: Էս հոգեբանությունը տարածվեցավ ամբողջ ժողովուրդին վրա մեկ հոգիի կամ մի փոքր խումբի հետ կապել ամբողջ ձախորդությունը: Դա արդեն ցույց է տալիս այն արատավոր հոգեբանությունը, որ նստել է մարդոց մեջ, և դա պարզ մարդը չէ փողոցի, մտավորական մարդն է նաև: Եվ ուրեմն ես ոչ մեկ հույս ունիմ այդ մարդուն վրա, որ որևէ բան կրնա ընել այս երկրին համար: Մարդու տեսակ մը կա, որ եթե իրեն համաձայն չես, ուրեմն իրեն թշնամի ես, և չի ուզում քննարկել քեզի հետ որևէ բան…

աղբյուր

#hakob-hakobian #hakob-hakobyan #armenian-painters #art #ՀակոբՀակոբյան #Հակոբ֊Հակոբյան #արվեստ #մեջբերում #մէջբերում #անհատ #հայաստան #ցույց #հավաք #ցոյց #հաւաք #պատասխանատվություն #պատասխանատւութիւն #հոգեբանություն #հոգեբանութիւն #ազատություն #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

#hakob-hakobian #hakob-hakobyan #armenian-painters #art #ՀակոբՀակոբյան #Հակոբ֊Հակոբյան #արվեստ #արւեստ #հայ֊նկարիչներ


@{Avatar իմանդէս (imandes) ; imandes@spyurk.am} Շբթ 09 Մար 2013 06:39:46 AMT

Hakob Hakobyan (1923-2013)

#art #armenia #painting #still-life #hakob-hakobyan


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

#hakob-hakobian #hakob-hakobyan #armenian-painters #art #ՀակոբՀակոբյան #Հակոբ֊Հակոբյան #արվեստ #արւեստ #հայ֊նկարիչներ


@{Avatar իմանդէս (imandes) ; imandes@spyurk.am} Շբթ 09 Մար 2013 06:39:46 AMT

Hakob Hakobyan (1923-2013)

#art #armenia #painting #still-life #hakob-hakobyan


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)